Արթուր Այդինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթուր Այդինյան
Արթուր Այդինյան.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 15, 1923(1923-08-15)[1]
Սալոնիկ, Հունաստան[1]
ԵրկիրState Flag of Greece (1863-1924 and 1935-1973).svg Հունաստանի թագավորություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
Մահացել էսեպտեմբերի 2, 1997(1997-09-02) (74 տարեկան)
Օդեսա, Ուկրաինա
Մասնագիտություներգիչ
Երգչաձայնլիրիկական տենոր[1]
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՀայֆիլհարմոնիա[1]
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան (1952)[1] և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Արթուր (Հարություն) Մկրտչի Այդինյան (օգոստոսի 15, 1923(1923-08-15)[1], Սալոնիկ, Հունաստան[1] - սեպտեմբերի 2, 1997(1997-09-02), Օդեսա, Ուկրաինա), հայ օպերային երգիչ, տենոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Այդինյանը ծնվել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում 1923 թվականին։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և կորցրել տեսողությունը։

Ելույթներ է ունեցել ԱՊՀ և արտասահմանյան երկրներում, կատարել ռոմանսներ, արիաներ, էստրադային երգեր[2]։

Երգել է 8 լեզուներով։ Երկար տարիներ երգել է Օդեսայում, որտեղ մեկնել էր բուժման նպատակով։

Մահացել է 1997 թվականի սեպտեմբերի 2-ին Օդեսայում։ Հոգեհանգիստը տեղի է ունեցել հայկական եկեղեցում[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Լիլյա Գլադկովա։ Որդին՝ Ստանիսլավ Այդինյանը, Ֆեռոնի ռուս-իտալական ակադեմիայի փոխնախագահն է, ՌԴ գրողների միության անդամ, Պատկերանկարիչների ասոցիացիայի փորձագիտական խորհրդի անդամ, Ջրանկարիչների միջազգային ֆեդերացիայի արվեստագետ, լրագրող[3]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական մրցույթի և միջազգային փառատոնի դափնեկիր, Մոսկվա, 1957
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1960

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 343.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. 3,0 3,1 «Արթուր Այդինյան»։ avproduction.am 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 343 CC BY-SA icon 80x15.png