Ստանիսլավ Այդինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստանիսլավ Այդինյան
Aidinian.jpg
Ծնվել էապրիլի 13, 1958(1958-04-13)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունբանաստեղծ և լրագրող
Ժանրպոեզիա
ՀայրԱրթուր Այդինյան
Կայքaidinian.org.ru

Ստանիսլավ Հարությունի Այդինյան (ապրիլի 13, 1958(1958-04-13)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), գեղարվեստական քննադատ, արվեստաբան, բանաստեղծ, արձակագիր, լրագրող։ Ռուսաստանի գրողների միության անդամ (2002), Գրողների և թարգմանիչների միության անդամ (2010), Հարավային Ռուսաստանի գրողների միության նախագահի տեղակալ (2004), Ուկրաինայի գրողների կոնգրեսի անդամ (2007

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիսլավ Այդինյանը ծնվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայտնի երգիչ Արթուր Այդինյանի ընտանիքում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Չորս տարի հաճախել է նաև Վալերի Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական ինստիտուտի արվեստի պատմության դասընթացներին։ 1975 թվականից, որպես լրագրող, նա համագործակցել է ԽՍՀՄ կենտրոնական թերթերի և ամսագրերի հետ, աշխատել է որպես «Этюд Совьетик» ամսագրի (Փարիզ) արտահաստիքային թղթակից։ 1989-1991 թվականներին նա դասավանդել է գեղագիտության և համաշխարհային մշակույթի դասընթաց Կոլոմնայի մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնում։ 1993-1994 թվականներին եղել է Մոսկվայի «Նագորնայա» պետական պատկերասրահի աշխատակից, որտեղ իրականացրել է մի շարք գեղարվեստական նախագծեր։

1984-1993 թվականներին եղել է Մարինա Ցվետաևայի քրոջ՝ Անաստասիա Ցվետաևայի գրական քարտուղարը։ Անաստասիա Ցվետաևայի հետ միասին նա մասնակցել է իր «Amor» վեպի վերջնական հեղինակային խմբագրմանը։ Եղել է Անաստասիա Ցվետաևայի մի շարք գրքերի ներածական հոդվածների հեղինակ, խմբագիր և կազմող, որոնցից են «Հրաշքների և հրաշալիի մասին» (1991), «Անհասկանալիները» (1992), «Անսպառը» (1992), «Հեքիաթներ» (1994) և «Իմ միակ ժողովածուն» (1995), «Ալեքսանդրով» (2001), «Հուշեր» 2 հատորով (2008) բանաստեղծությունների գրքերը։ Կատարել է մի քանի տասնյակ հրապարակումներ պարբերականներում՝ նվիրված Ցվետաև քույրերի կյանքին և ստեղծագործություններին[2]։ 1992 թվականից եղել է Ալեքսանդրով քաղաքի Մարինա և Անաստասիա Ցվետաևների անվան գրական–գեղարվեստական թանգարանի գիտաշխատող և գիտական խորհրդի անդամ։ 1996 թվականից եղել է Գեղարվեստի միջազգային հիմնադրամի ջրանկարչական արվեստի ֆեդերացիայի պաշտոնական արվեստաբան, 1997 թվականից՝ «Սփեյս» մշակութային ծրագրերի տնօրեն։ 2003 թվականից կազմել և խմբագրել է «Հովանավորը և աշխարհը» ամսագրի՝ «Օդեսայի էջեր» գրական և գեղարվեստական անթոլոգիայի առանձին համարներ (2003-2013 թվականների 1-9 համարներ)։ Եղել է նաև «Հարավային փայլ» ամսագրի գլխավոր խմբագիրը[3]։

Ստանիսլավ Այդինյանը ռուս-իտալական «Ֆերոնի ակադեմիայի», Գեղարվեստական ստեղծագործության և իմպրովիզացիայի արկադական ակադեմիայի փոխնախագահն է, միաժամանակ՝ Պրոֆեսիոնալ նկարիչների ստեղծագործական միության հասարակայնության հետ կապերի գծով փոխնախագահը։

Հրատարակվել է «Մեժվեկովե» (Սանկտ Պետերբուրգ), «Գիշերահավասար» (Սանկտ Պետերբուրգ), «Հովանավորը և աշխարհը» (Մոսկվա), «Դերիբասովսկայա - Ռիչելիևսկայա» (Օդեսա), «Ճանապարհ դեպի Արարատ» (Մոսկվա), «Լիտերա» (2011, 2012, 2013, 2014, 2015, 2016), «Գրական Կազանտիպ» (2013) ալմանախներում, «Գրանի», «Նոր աշխարհ», «Պաուստովսկու աշխարհը» և այլ ամսագրերում, ինչպես նաև «Կայնոզոյան մթնշաղ» (2008), «Արևահյուսակ» (2010) պոեզիայի անթոլոգիաներում։

Հայրենական բազմազգ մշակույթում ունեցած ներդրման և Ռուսաստանի պետականության ամրապնդման համար Այդինյանը պարգևատրվել է «Ռուսաստանի պրոֆեսիոնալ» մեդալով, գրական վաստակի համար` Լերմոնտովի մեդալով, Չեխովի մեդալով, գրականության մեջ նշանավոր նվաճումների համար, Մեծ Ռուսաստանի պատիվ և փառք շքանշանով[4]։ Արժանացել է «Ռուսաստանի արվեստի քննադատության ակադեմիայի ակադեմիկոս» պատվավոր կոչմանը[5]։

Գրողների միությունների միջազգային ընկերության և Յու. Կապլանի անվան Ուկրաինայի գրողների կոնգրեսի գրական մրցանակի դափնեկիր է (2012), «Սլավոնական ավանդույթներ» գրական մրցանակի (2016), «XXI դարի գրող» մրցանակի դափնեկիր «НОН-ФИКШН» անվանակարգում (2017)։

Ստանիսլավ Այդինյանը գրել է բազմաթիվ հոդվածներ և գրախոսականներ ժամանակակից հայտնի այնպիսի  արվեստագետների մասին, ինչպիսիք են Ալեքսանդր Կալուգինը, Ստեփան Խիմոչկան, Յուլիա Դոլգորուկովան, Եվգենի Իզոսիմովը, Իվան Իշչենկոն, Յուրի Ավալիշվիլին, Ելենա Ստարկովանն, Եվգենիա Բարանովան և ուրիշներ։

Առանձին հեղինակային հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Станислав Айдинян. «Малый жанр» Агаси Айвазяна" (Краткая вступительная заметка А.И Цветаевой), Ереван, Общество «Знание» Арм. ССР, 1988.
  • Станислав Айдинян. «Подслушанный Фауст» (Послесловие Ю. Мамлеева. Гравюры С. Удовиченко), Москва, «Гиль — Эстель», 1993.
  • Станислав Айдинян. «Атлантический перстень. Медитации, новеллы, легенды», Москва, «Гиль — Эстель», 1994.
  • Станислав Айдинян. «Скалы», сборник стихотворений, Москва, «Гиль-Эстель», 1995.
  • Станислав Айдинян. «С душой побыть наедине» (Предисловие Г. Группа), сборник стихотворений, Одесса, «Iнга», 2001.
  • Станислав Айдинян. «С душой побыть наедине», сборник стихотворений, (изд. 2-е исправленное), Одесса, «Iнга», 2002.
  • Станислав Айдинян. «Химерион» (Иллюстрации Г. Ф. Цомакиона), цикл стихотворений, Одесса, «Iнга», 2002.
  • Станислав Айдинян. «В ореоле памяти: Константин Бальмонт», Шуя, Музей К. Д. Бальмонта, 2005.
  • Станислав Айдинян. «От небес до земли: Константину Бальмонту», Шуя, Гос. литературно-краеведческий музей К. Бальмонта, 2007.
  • Станислав Айдинян. «Хронологический обзор жизни и творчества А.И. Цветаевой», Москва, «Акпресс», 2010.
  • Станислав Айдинян. "Механика небесных жерновов: стихи двух веков", Москва, "Гуманитарий", 2014.
  • Станислав Айдинян. "Четырехлистник: - Константин Бальмонт, Анастасия и Марина Цветаевы, Анатолий Виноградов; очерки, статьи, исследования. Москва, "Экслибрис-Пресс", 2017.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]