Տիակի Կուրիյամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիակի Կուրիյամա
ճապ.՝ 栗山 千明
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 10, 1984(1984-10-10)[1] (39 տարեկան)
ԾննդավայրՑուտիուրա, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, մոդել, սեյու, ֆոտոմոդել և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Կայքchiakikuriyama.net
chiakikuriyama.com
 Chiaki Kuriyama Վիքիպահեստում

Տիակի Կուրիյամա (անգլ.՝ Chiaki Kuriyama, ճապ.՝ 栗山 千明, հոկտեմբերի 10, 1984(1984-10-10)[1], Ցուտիուրա, Իբարակի (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի դերասանուհի, երգչուհի և մոդել։ Առավել հայտնի է Կինձի Ֆուկասակուի «Թագավորական մարտ» (2000) ֆիլմում Տակակո Տիգուսայի և Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին։ Մաս 1» (2003) ֆիլմում Գոգո Յուբարիի դերերով։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 10-ին՝ Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայի Ցուտիուրա քաղաքում։ 1990-ականներին Ճապոնիայում երեխա մոդելները թրենդային էին, որի ժամանակ Կուրիյաման հայտնիություն է ձեռք բերում։ 1997 թվականին նա նկարահանվում է լուսանկարիչ Կիշին Շինոյամայի «Shinwa-Shōjo» (Աղջիկն առասպելից) և «Shōjokan» (Աղջկա նստավայր) ֆոտոբուքերում։ «Shinwa-Shōjo»-ն բեսթսելլեր է դառնում, սակայն, 1999 թվականին դադարում է հրապարակվել նոր՝ մանկական պոռնոգրաֆիայի դեմ օրենքի ընդունումից հետո։ Նա նաև եղել է «Nicola» (1997-2001) և «Pichi Lemon» (1996-2001) ամսագրերի մոդելը։

Կուրիյաման գլխավոր դերերով հանդես է եկել 1999 թվականի «Շիկոկու» և 2000 թվականի «Անեծք» սարսափ ֆիլմերում։ Նա նաև նկարահանվել է 2000 թվականի «Թագավորական մարտ» մարտաֆիլմում՝ հանդես գալով Տակակո Տիգուսայի դերում։

Մի քանի ճապոնական հեռուստանախագծերում մասնակցելուց հետո, Կուրիյաման 2003 թվականին կատարում է իր Հոլիվուդյան դեբյուտը ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Սպանել Բիլին։ Մաս 1» ֆիլմում՝ կատարելով Գոգո Յուբարիի դերը, ով յակուձայի ղեկավար Օ-Ռենի Իշիի (Լյուսի Լյու) աշակերտուհի թիկնապահն է։ Կուրիյամայի մյուս կինոնկարները ներառում են գլխավոր դերերը «Ազումի 2։ Մահ կամ սեր» նինջա դրամայում և ռեժիսոր Տակաշի Միիկիի «Մեծ Յոկայի պատերազմ» ֆենթեզի ֆիլմում։

2010 թվականին «CHiAKi KURiYAMA» կեզծանվամբ թողարկել է «Ryūsei no Namida» CD սինգլը։ Երգն օգտագործվել է որպես «Mobile Suit Gundam Unicorn» անիմեի առաջին էնդինգ։ 2011 թվականին թողարկել է չորս սինգլ՝ «Kanōsei Girl», «Cold Finger Girl», «Oishii Kisetsu/Ketteiteki Sanpunkan» և «Tsukiyo no Shōzō»։ «Kanōsei Girl»-ը օգտագործվել է որպես «Գինտամա» անիմեի երրորդ օփենինգ, իսկ «Cold Finger Girl»-ը որպես «Level E» անիմեի օփենինգ։ Իր դեբյուտային՝ «Circus» ալբոմը թողարկվել է 2011 թվականի մարտի 16-ին[2]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Մանրամասներ Ամենաբարձր հորիզոնական Վառքներ (Ճապոնիա)[3]
JPN
[4]
«Circus» 19 12,000

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Ամենաբարձր հորիզոնական Վառքներ (Ճապոնիա)[3] Ալբոմ
Oricon սինգլների չարթ
[4]
Billboard Japan Hot 100
[5][6]
Ryūsei no Namida 2010 11 24 21,000 Ոչ-ալբոմային սինգլ
Kanōsei Girl[7] 30 41 8,000 Circus
Cold Finger Girl[8] 2011 39 88 5,000
Oishii Kisetsu[9] 37 100 4,000
Ketteiteki Sanpunkan
Tsukiyo no Shōzō[10] 62 2,000 «Circus» դելյուքս
Toyosu Luciferin 2013 109 900 Ոչ-ալբոմային սինգլ
0 111 500
Dilemma 2014

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Մրցանակաբաշխություն Անվանակարգ Առաջադրված աշխատանք Արդյունք
2004 MTV Movie Awards Լավագույն մարտ «Սպանել Բիլին։ Մաս 1» Հաղթանակ
2004 Սատուրն Ապագայի դեմք «Սպանել Բիլին։ Մաս 1» Առաջադրված
2009 Fantastic Fest Լավագույն ֆանտաստիկ դերասանուհի «Հորումոյի մարտական լիգա» Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.chiakikuriyama.com/pages/4514637/profile
  2. Daniel Robson (2011 թ․ մարտի 4). «Kuriyama trades her blades for a song». The Japan Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. 3,0 3,1 «オリコンランキング情報サービス「you大樹」» [Oricon Ranking Information Service 'You Big Tree']. Oricon. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. 4,0 4,1 «栗山千明のリリース一覧» [List of at Chiaki Kuriyama's Releases]. Oricon. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  5. «Hot 100|JAPAN Charts|Billboard JAPAN». Billboard (ճապոներեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  6. «Japan Billboard Hot 100 2010/03/08». Billboard (ճապոներեն). 2010 թ․ մարտի 8. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  7. «Japan Billboard Hot 100 2010/11/29». Billboard (ճապոներեն). 2010 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  8. «Japan Billboard Hot 100 2011/02/07». Billboard (ճապոներեն). 2011 թ․ փետրվարի 7. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  9. «Japan Billboard Hot 100 2011/03/14». Billboard (ճապոներեն). 2011 թ․ մարտի 14. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.
  10. «Hot Single Sales 2011/12/05». Billboard (ճապոներեն). 2011 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիակի Կուրիյամա» հոդվածին։