Թագավորական մարտ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թագավորական մարտ
ճապ.՝ バトル・ロワイアル
Թագավորական մարտ.jpg
ԵրկիրFlag of Japan.svg Ճապոնիա
Ժանրմարտաֆիլմ[1][2][3][…], զենքով աղջիկներ, թրիլեր, դրամա, հակաուտոպիական ֆիլմ, գրական ստեղծագործության էկրանավորում և սփլեթեր
ՀիմքԹագավորական ճակատամարտ
Թվական2000
Լեզուճապոներեն
ՌեժիսորԿինձի Ֆուկասակու[4][3][5][…]
ՊրոդյուսերԿենտա Ֆուկասակու
Սցենարի հեղինակԿենտա Ֆուկասակու և Կուսյուն Տակամի
ԴերակատարներՏացույա Ֆուձիվարա[3][6][5], Ակի Մաեդա[3][6][5], Տարո Յամամոտո[3][5], Անդո Մասանոբու, Կո Սիբասակի, Տիակի Կուրիյամա[6], Տակեշի Կիտանո[3][6], Էրի Իսիկավա[6], Քամիյա Սայկա[6], Ասամի Քանաի[6], Աննա Նագատա[6], Սաթոմի Խանամուրա[6], Այ Իվամուրա[6], Յուկո Միյամուրա, Տակաշի Ցուկամոտո[6], Ռեն Մատցուզավա, Գոկի, Սիգեխիրո Յամագուտի, Յուկիխիրո Կոտանի, Մասուդա Յուկի, Սոուսկի Տակաոկա, Յասուոմի Սանո, Տամակի Միխարա, Յուկարի Կամասավա, Տակայո Միմուրա, Խիտոմի Խյուգա, Այկո Նոգամի և Մեյ Սեկիգուչի
ՕպերատորԿացումի Յանգիսիմա
ԵրաժշտությունՄասամիտի Ամանո և Յոհան Սեբաստիան Բախ
ՄոնտաժԱբե Խիրոխիդե
ԿինոընկերությունWOWOW?
ՀաջորդԹագավորական մարտ 2
Պաշտոնական կայքէջ
Battle Royale (film) Վիքիպահեստում

Թագավորական մարտ, ճապոնացի ռեժիսոր Կինձի Ֆուկասակուի գեղարվեստական ֆիլմ։ Ֆիլմը նկարահանվել է 2000 թվականին՝ Քոսյուն Տակամիի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական ճգնաժամի պատճառով հյուսիսալևելյան Ասիայի տոտալ մեծ պետություններից մեկի՝ Ճապոնիայի բնակչության 15%-ը դարձել էր գործազուրկ։ Աշակերտները բոյկոտում էին դասերը։ Դրան ի պատասխան կառավարությունը թողարկում է «կրթական» ծրագիր «Թագավորական մարտ» անվանումով, որտեղ դպրոցականներին ստիպում էին մասնակցել զենքին սպառնալիքով։

Ճապոնական դպրոցականների խումբը մեկնում է էքսկուրսիա։ Ավտոբուսում երեխաներին քնեցնում են գազով։ Երբ նրանք ուշքի են գալիս, տեսնում են, որ իրենց պարանոցներին օղակապեր կան, և զինվորականները հեռուստատեսախցիկների միջոցով նրանց դեպի ինչ-որ շինություն են քշում։ Նրանց ուսուցիչը՝ Կիտանոն, աշակերտներին բացատրում է «խաղի» կանոնները, որում նրանք պետք է մասնակցեին։ Նրանք բոլորը գտնվում էին անմարդաբնակ կղզում։ 3 օրվա ընթացքում 42 աշակերտները պետք է սպանեին իրար, վերջին ողջ մնացողը կհաղթեր և կստանար ազատություն։ Եթե 3 օրվա ընթացքում ողջ մնային մեկից ավելի աշակերտ, ապա նրանց օղակապերը կպայթեն։ Օղակապ-դետեկտորները պայթում էին նաև այն դեպքում, եթե մասնակիցը գտնվում էր արգելված գոտում, որոնք փոխվում էին մի քանի ժամը մեկ, պայթում էր նաև այն դեպքում, երբ փորձում էին այն հանել։

«Խաղի» յուրաքանչյուր մասնակցի տրվում էր պայուսակ առաջին անհրաժեշտության պարագաներով, ուտելիքով և զենքերով, ընդ որում՝ զենքերը բաժանվում էին պատահականության սկզբունքով։ Պայուսակում կարող էր լինել և՛ զենք, և՛ կացին, և՛ կաթսայի կափարիչ կամ հովհար։ Դպրոցականներիր մի մասը փոխադարձ համակրանքի վրա հիմնվելով ջոկատներ են կազմում՝ միավորելով զենքերը, պաշտպանական դիրքեր զբաղեցնելով։ Մասնակիցներից երկու ավագ աշակերտներ, վերցնելով ավտոմատ հրազենները, դառնում են շատ վտանգավոր մնացած մասնակիցների համար։

Գլխավոր հերոսը՝ Սյույա Նանահարան, գործում էր մի աղջկա՝ Նորիկոյի հետ։ Ֆիլմի վերջում են ողջ մնում իրենք և մեկ այլ աշակերտ՝ Սյոգո Կավադան։ Նրանց հաջողվում է հանել օղակապերը, ներխուժել գլխավոր շենք, սպանել ուսուցչին և թաքնվել։ Կավադան ճանապարհին մահանում է ստացած վերքերից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Տացույա Ֆուձիվարա Սյույա Նանահար
Ակի Մաեդա Նորիկո Նակագավա
Տարո Յամամոտո Սյոգո Կավադա
Տակեսի Կիտանո Կիտանո
Կո Սիբասակի Միցուկո Սոմա
Մասանաբու Անդո Կազուո Կիրիամա
Տիակի Կուրիամա Տակակո Տիգուսա

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թվականին ֆիլմն ստացել է 4 մրցանակ Ճապոնական կինոակադեմիայի կողմից։ Լավագույն մոնտաժող (Հիրոհիդե Աբե), տարվա հայտնություն (Տացույա Ֆուձիվարա և Ակի Մաեդա), ամենահայտնի ֆիլմ
  • 2001 թվականին Ճապոնական կինոակադեմիայի մրցանակների 6 անվանակարգեր հետևյալ կատեգորիաներում։ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր (Քինդիզ Ֆուկասակու)[7], լավագույն դերասան (Տացույա Ֆուձիվարա), լավագույն երաժշտություն (Մասամիտի Ամանո) լավագույն սցենար (Քենտա Ֆուկասակու) լավագույն ձայն (Քունիո Անդո)
  • 2001 թվականին 2 մրցանակ «Կապույտ ժապավեն»(Blue Ribbon) լավագույն ֆիլմին և լավագույն նոր դերասանին (Տացույա Ֆուձիվարա)
  • 2001 թվականին լավագույն ֆիլմ անվանակարգում Կատալոնական կինոփառատոնում Սիդջեսիում։

Գնահատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմի վարկանիշը 87% է, 45 կինոքննադատների կողմից ֆիլմը միջին գնահատականը 7.5/10 միավոր է[8]

Ֆիլմը զբաղեցնում էր առաջին տեղը 1992 թվականին 20 լավագյուն ֆիլմերի ցանկում՝ ըստ Քվենտին Տարանտինոյի վարկածի[9]

Հաջորդը[խմբագրել | խմբագրել կոդը]

2003-ին թողարկվեց «Թագավորական մարտ 2-ի» ֆիլմի շարունակթյունը նույն ռեժիսորի կողմից և նույն դերասանական կազմով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]