Գինտամա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գին Տամա (ճապ. 銀魂 գին-տա-մա՝ Արծաթե Հոգի), կամ ուղղակի Գինտամա, ճապոնական մանգա, ստեղծված և նկարազարդված Հիդեակի Սորաչիի կողմից, որը թողարկվում է 2003 թվականի Դեկտեմբերի 8-ից Շոնեն Ջամփ Շաբաթագրում։ Սյուժեն պտտվում է սամուրայ Գինտոկի Սակատայի շուրջ, ով ապրում է Էդո ժամանակաշրջանում, որը գրավվել է այլմոլորակայինների կողմից, իսկ սամուրայական սրեր կրելն արգելվում է։ Սակայն Գինտոկին շարունակում է կրել թուր և իր ընկերներ Շիմուրա Շինպաչիի և Կագուրայի հետ աշխատում է որպես անկախ մասնագետ, որպեսզի կարողանա վճարի տան վարձը։

Մանգան ստացել է իր ՕՎԱ (Օրիգինալ վիդեո ադապտացիա) տարբերակը Sunrise ընկերության կողմից, որն էլ ներկայացրել է այն Jump Fiesta 2003 թվականի ընթացքում։ Հաջորդիվ թողարկվել է Անիմե ադապտացիայի ցուցադրումը, որը սկսվել է 2006 թվականի ապրիլի 4-ին TV TOKYO-ի եթերում և ավարտվել է 2010 թվականի մարտի 25-ին։ Հաջորդ սեզոնը առաջինը լույս է տեսել 2012 թվականի ապրիլի 4-ին և ավարտվել է 2012 թվականի մարտի 26-ին։ Անիմեյի երրորդ սեզոնի ցուցադրությունը սկսվել է 2012 թվականի հոկտեմբերի 4-ին և ավարտվել 2013 թվականի մարտի 28-ին։ Վերջերս՝ ապրիլի 8-ին Ճապոնիայում երկար դադարից հետո սկսվեց ցուցադրվել 4-րդ եթերաշրջանը։ Թողարկվել են նաև բազմաթիվ վիդեո-խաղեր Գինտամայի շրջանակներում։

Ճապոնիայում Գինտաման բավականին հանրաճանաչ է։ Վաճառվել է ավելի քան 44 միլիոն օրինակ, իսկ տարբեր ժամանակահատվածներում անիմեն և դրա DVD տարբերակը զբաղեցրել են լավագույն 10-ը, հաճախ անցնելով նաև ամենահայտնի անիմեներին, ինչպիսիք են Նարուտոն։ Գինտաման շատ հաճախ ստանում էր դրական արձագանքներ կոնկրետ սյուժեի, կերպարների և բացասական արձագանքներ՝ հիմնականում նկարազարդման համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը սկսվում է Էդոյի ժամանակաշրջանում։ Այստեղ երկրի վրա են եկել այլմոլորակայինները, որոնց մանգայում անվանում են ամանտո (天人, Երկնքից մարդիկ)։ Սամուրայները չցանկանալով հանձնել երկիրը դուրս եկան մենամարտի, պարտվեցին, սակայն ունենալով զարգացվածության ցածր մակարդակ։ Այսպիսով երկիրը սկսեցին կառավարել այլմոլորակայինները, որոնք էլ արգելեցին սամուրայներին կրել թրեր և սամուրայական հագուստ։

Գլխավոր հերոսը՝ Գինտոկի Սակատան, մասնակցել է այլմոլորակայինների դեմ պատերազմին և մինչև հիմա էլ չի ցանկանում ենթարկվել նոր օրենքներին և կրում է փայտե սամուրայական կատանա։ Նա իր ընկերների՝ Շիմուրա Շինպաչիի և Կագուրայի հետ աշխատում է որպես ամեն ինչի մասնագետ, Յորուձույա(Մենք անում ենք ամեն ինչ, կամ բառացի Ամեն ինչի խանութ)։ Գինտոկիի և մյուսների գլխավոր նպատակն է՝ գումար աշխատել տան վարձը տալու համար։ Սակայն նրանք հանդիպում են շատ խնդիրների, ինչպիսիք են՝ Շինսենգումին, որը տեղի ոստիկանությունն է և բաղկացած է երկրաբնակ մարդկանցից, որոնցից շատերը եղել են սամուրայներ և կռվել են Գինտոկիի հետ։