Տերի Բիսոն
Տերի Բիսոն անգլ.՝ Terry Bisson | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Terry Ballantine Bisson |
Ծնվել է | փետրվարի 12, 1942[1][2][3][…] |
Ծննդավայր | Madisonville, Կենտուկի |
Վախճանվել է | հունվարի 10, 2024[4] (81 տարեկան) |
Վախճանի վայր | Բերկլի, Կալիֆոռնիա |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և Ֆանտաստիկ ժանրի գրող |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Լուիսվիլի համալսարան (1964) |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա և գիտական ֆենտեզի |
Ուշագրավ աշխատանքներ | Talking Man? |
Պարգևներ | |
Կայք | terrybisson.com |
Terry Bisson Վիքիպահեստում |
Տերի Բելնթայն Բիսոն (անգլ.՝ Terry Ballantine Bisson, փետրվարի 12, 1942[1][2][3][…], Madisonville, Կենտուկի - հունվարի 10, 2024[4], Բերկլի, Կալիֆոռնիա), գիտական ֆանտաստիկա և ֆենտեզի ժանրերով ստեղծագործած ամերիկացի գրող։ Ավելի հայտնի է որպես պատմվածքների հեղինակ։ Մի քանի տասնամյակ Բիսոնը զբաղեցրել է գիտական ֆանտաստիկա ժանրով գրված պատմվածքների բոլոր հնարավոր վարկանշային ցուցակների առաջին շարքերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տերի Բելնթայն Բիսոնը ծնվել է 1942 թվականի փետրվարի 12-ին Մադիսոնվիլում, մեծացել Օուենսբորոյում (Կենտուկի)[5]։
1964 թվականին Լուիսվիլյան համալսարանն ավարտել է բակալավրի աստիճանով։ 1960-ական թվականների վերջերին Բիսոնը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է գրել կոմիքսների սցենարներ («Creepy» и «Eerie»), գրել է թերթերի համար, որպես խմբագիր աշխատել է «Սարսափի սարդոստայն» ամսագրում։ 1970 թվականին նա տարվել է Հիպիի գաղափարախոսությամբ և չորս տարի ապրել Կոլորադո լեռան «Կարմիր Ռոքերներ» կոմունայում, եղել է ավտոմեխանիկ։
1976 թվականին վերադառնում է Նյու Յորք, որտեղ սկսում է աշխատել «Բերկլի» և «Էյվոն» հրատարակչություններում։ 1985 թվականին Բիսոնը, ով իրեն համարում էր «Նոր Ձախ», Ջուդի Ջենսոնի հետ համատեղ ստեղծել է «փոստով գրքեր պատվիրելու հեղափոխական ծառայություն» (Jacobin Books) և մոտ հինգ տարի ղեկավարել այն։ 1990-ական թվականների կեսերին «Հարպեր-Քոլինզ» հրատարակչությունում նա ստացել է խորհրդատուի պաշտոն։
2002 թվականից Բիսոնն ապրել է Օքլենդում (Կալիֆոռնիա)։
Բիսոնը վախճանվել է 2024 թվականի հունվարի 10-ի առավոտյան, 81 տարեկանում[6]։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր առաջին պատմվածքը Տերի Բիսոնը գրել է դեռևս քոլեջում։ Պատմվածքը կոչվում էր «Ջորջ», որը հաղթել էր «Story» ամսագրի մրցույթը` հեղինակին բերելով 50 դոլար արժողությամբ մրցանակ։ Ապա, մինչև ֆանտաստ-գրող դառնալը, մոտ 20 տարի նա ոչ մի պատմվածք չի գրել։ Տերիի առաջին հրապարակումը համարվում է «Սարահարթի վրայով» (1979) ստեղծագործությունը, իսկ 1981 թվականին «Pocket Books» հրատարակչությունում հրատարակվել է Բիսոնի «Wyrldmaker» դեբյուտային վեպը։ Ամենահայտնի պատմվածքը, որը Բիսոնին բերել է միանգամից մի քանի հեղիանակավոր ԳՖ-մրցանակներ, համարվում է «Արջերը հայտնաբերում են կրակը» պատմվածքը, որտեղ էվոլյուցիայի տարօրինակ շրջադարձով արջերը վերափոխվում են խելամիտ արարածների։
Բիսոնի պատմվածքները կանոնավոր կերպով հայտնվում են «Playboy»-ում, «Asimov’s Science Fiction»-ում, SciFi.com-ում և «Fantasy & Science Fiction»-ում։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են «Nation», «Գլամուր», «Automotive News», «New York Newsday», «Լոս-Անջելես թայմզ», «Վաշինգտոն Փոստ» և այլ հրատարակչություններում։ Իր տեքստերով բեմադրում են ներկայացումներ, իսկ «Յունիվերսալ» կինոընկերությունը պահպանում է «Necronauts»-ի էկրանավորման իրավունքները։
Տերի Բիսոնին պատկանում են նաև մի քանի վեպեր, որոնց թվում են «Կրակ լեռան վրա» (անգլ.՝ Fire on the Mountain, 1988)[7] և «Ճանապարհորդություն դեպի Կարմիր մոլորակ» (անգլ.՝ Voyage to the Red Planet, 1990) վեպերը[8]։ Գրքի չափի «Dear Abbey» (2003) նորավեպը, որը հրատարակվել է Անգլիայում, անվանակարգվել է բրիտանական ԳՖ (գիտական ֆանտաստիկա) մրցանակի (BSFA)[5]:
Տեր Բիսոնն ավարտել է մահամերձ Միլլեր Վոլտերի վերջին վեպը` «Սուրբ Լեյբովիցը և Վայրի Ձին» (անգլ.՝ Saint Leibowitz and the Wild Horse Woman, 1997)` գրելով մոտավորապես տեքստի 20 %-ը։
Բիսոնը համարվում է այնպիսի ֆիլմերի նովելիզացիաների հեղինակ, ինչպիսիք են օրինակ «Ջոնի Մնեմոնիկ»-ը[9], «Վիրտուոզություն», «Հինգերորդ տարրը», «Օտարը։ Վերակենդանացում», «Հոլիվուդյան ճանապարհորդություններ» և «Վեցերորդ օր»-ը, ինչպես նաև «Գաղտնի տեղեկություններ» սերիալի էպիզոդներից մեկը` «Հրաշագործը»։
Ստեֆընի Սպինների (Stephanie Spinner) հետ համատեղ Բիսոնը գրել է մանկակական արկածային ԳՖ-վեպեր. «Be First in the Universe» (2000) և «Expiration Date: Never!» (2001): 1997 թվականին Բրեդ Քվենտին (Brad Quentin) կեղծանվամբ հրատարակվել է երեք վեպ «Ջոնիի արկածները» («Jonny Quest») մանկական սերիալից։ 1998—1999 թվականներին «NASCAR: Pole Position» մանկական շարքից հրատարակվել է վեց գիրք, վերջին երեքը` Նեդ Վեբի (Ned Webb) համահեղինակությամբ։ Գրքերը հրատարակվել են Տ։ Բ։ Քելհուն կեղծանվամբ (T. B. Calhoun):
Բիսոնը գրել է նաև երկու գիրք «Աստղային պատերազմներում» հանդես եկած հայտնի «գլխերի որսորդ» Բոբ Ֆետի դժվար մանկության մասին («Boba Fett: the Fight to Survive», 2002 և «Boba Fett: Crossfire», 2003):
Բիսոնը Գիբսոնի, Բիր Գրեգի, Օսթին Ջեյնի, Ռեզենբերգի, Վիլյամ Շեքսպիրի, Ռոջեր Ջելազնիի[10] և Էն Մակքեֆրիի գրքեր հարմարեցրել է կոմիքսների չափանիշներին։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- պատմվածք։ «Արջերը հայտնաբերում են կրակը» (անգլ.՝ Bears Discover Fire), 1990;
- պատմվածք։ «Սեղմիր Էնին» (անգլ.՝ Press Ann), 1991;
- պատմվածք։ «Նրանք պատրաստված են մսից» (անգլ.՝ They're Made Out of Meat), 1991;
- պատմվածք։ «Ննջեցյալի ուրվագիծը»(անգլ.՝ Dead Man's Curve), 1994;
- պատմվածք։ «Ասա նրանց, որ նրանք աղբ են» (անգլ.՝ Tell Them They Are Full of Shit, And They Should Fuck Off), 1994;
- պատմվածք։ «Ջոյի շոուն» (անգլ.՝ The Joe Show), 1994;
- պատմվածք։ «10:07:24» (անգլ.՝ 10:07:24), 1995;
- պատմվածք։ «Մահ գոյություն չունի» (անգլ.՝ There Are No Dead), 1995;
- պատմվածք։ «Վերևի սենյակում» (անգլ.՝ In the Upper Room), 1996;
- պատմվածք։ «Տիեզերքի եզրին» (անգլ.՝ The Edge of the Universe), 1996 թվական[11];
- պատմվածք։ «Գրասենյակային սիրավեպ» (անգլ.՝ An Office Romance), 1997;
- պատմվածք։ «Ձայնարկիչ» (անգլ.՝ The Player), 1997;
- պատմվածք։ «Առաջին կրակը» (անգլ.՝ First Fire), 1998;
- պատմվածք։ «Ինձ եկեղեցի տար ժամանակին» (անգլ.՝ Get Me to the Church on Time), 1998;
- պիես։ «Միջադեպ Օուկ Ռիջում» (անգլ.՝ Incident at Oak Ridge), 1998;
- պատմվածք։ «Ոչ այս Վիրջինիան» (անգլ.՝ Not This Virginia), 1999;
- պատմվածք։ «Հարթեցնող» (անգլ.՝ Smoother), 1999;
- պատմվածք։ «Փլեզնթվիլի հրեշը» (անգլ.՝ The Pleasantville Monster Project: A Film), 1999;
- պատմվածք։ «Մաքս» (անգլ.՝ Macs), 1999 թվական[12];
- պատմվածք։ «Նա սիրում է Լյուսիին» (անգլ.՝ He Loved Lucy, նա անգլ.՝ Laky-ին է), 2000;
- պատմվածաշար։ «Վերևի սենյակը և այլ պատմություններ» (անգլ.՝ In the Upper Room & Other Likely Stories), 2000;
- պատմվածք։ «Հնավաճառ» (անգլ.՝ The Pickup Artist), 2001;
- պատմվածք։ «Չարլի հրեշտակները» (անգլ.՝ Charlie's Angels), 2001 թվական[13];
- պատմվածք։ «Գրեթե տանը» (անգլ.՝ Almost Home), 2003;
- պատմվածք։ «Սիրելի աբբայություն» (անգլ.՝ Dear Abbey), 2003;
- պատմվածք։ «Հետախույզի ազնվությունը» (անգլ.՝ Scout's Honor), 2004;
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 թվական — Նեբյուլա մրցանակ(անգլ.՝ Nebula Award), Պատմվածք (Short Story) անվանակարգով Արջերը հայտնաբերում են կրակը (անգլ.՝ Bears Discover Fire , 1990) ստեղծագործության համար։
- 1991 թվական — Ազիմովի ընթերցողական մրցանակ (անգլ.՝ Asimov's Readers' Awards), Պատմվածք (Short Story) անվանակարգով Արջերը հայտնաբերում են կրակը (անգլ.՝ Bears Discover Fire , 1990) ստեղծագործության համար։
- 1991 թվական — Հյուգո մրցանակ (անգլ.՝ Hugo Award), Պատմվածք (Short Story) անվանակարգով Արջերը հայտնաբերում են կրակը (անգլ.՝ Bears Discover Fire , 1990) ստեղծագործության համար։
- 1991 թվական — Թեոդոր Ստարջոնի մրցանակ, լավագույն ԳՖ-պատմվածք անվանակարգով Արջերը հայտնաբերում են կրակը (անգլ.՝ Bears Discover Fire , 1990) ստեղծագործության համար։
- 1991 թվական — Լոկուս մրցանակ (անգլ.՝ Locus Award), Պատմվածք (Short Story) անվանակարգով Արջերը հայտնաբերում են կրակը (անգլ.՝ Bears Discover Fire , 1990) ստեղծագործության համար։
- 1993 թվական— Phoenix Award, ԳՖ-գրականության մեջ ներդրում ունենալու համար։
- 2000 թվական — Լոկուս մրցանակ (անգլ.՝ Locus Award), Պատմվածք (Short Story) անվանակարգով Մաքս (անգլ.՝ Macs ,1999) ստեղծագործության համար։
- 2000 թվական — Նեբյուլա մրցանակ (անգլ.՝ Nebula Award),Պատմվածք (Short Story) անվանակարգով Մաքս (անգլ.՝ Macs , 1999) ստեղծագործության համար։
- 2006 թվական — «Նրանք պատրաստված են մսից» (նկարահանված անգլ.՝ Stephen O'Regan's film) պատմվածքի էկրանավորումը Սիեթլ քաղաքում հաղթել է Գֆ-ժանրի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում (անգլ.՝ SF Short Film Festival):
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 Terry Bisson (1942-2024) — Locus.
- ↑ 5,0 5,1
Bisson, Terry:. «TERRY BISSON of the UNIVERSE: Life & Works» (անգլերեն). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 7-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Terry Bisson (1942-2024)». 2024 թ․ հունվարի 10. Վերցված է 2024 թ․ հունվարի 6-ին.
{{cite news}}
: Text "Locus" ignored (օգնություն) - ↑ Այլընտրանքային պատմության ժանրով գրված պատմվածք, որտեղ Ջոն Բրաունի գլխավորած ստրուկների ապստամբությունը` Հարիեթ Թաբմենի օգնության շնորհիվ ավարտվում է հաղթանակով, Աբրահամ Լինքոլնին չի հաջողվում ոչնչացնել սևամորթների «Նոր Աֆրիկա» հանրապետությունը, որը դուրս էր ԱՄՆ-ի կազմից, և ամբողջ աշխարհն ընդգրկվում է սոցիալիստական հեղափոխության մեջ։ 1959 թվականին մոտ ամբողջ մոլորակն ապրում է իրական սոցիակիզմի պայմաններում, և աֆրոամերիկացի տիեզերագնացները ուղևորվում են դեպի Մարս, որպեսզի տոնեն իրենց ազատության 100-ամյակը։
- ↑ Միջազգային էքսպեդիցիա Մարսի վրա, որին կարողացել է ֆիանանսավորել միայն հսկայական կինոստուդիան, որը ցանկացել է նկարահանել նոր «ԳՖ մարտաֆիլմ» բնության մեջ։
- ↑
Bisson, Terry: (1995). Johnny Mnemonic. New York: Pocket. ISBN 0-671-52300-7.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ По первым двум книгам Хроник Амбера: Девять принцев Амбера и Ружья Авалона:
- ↑ Терри Биссон: На краю Вселенной // Если : Журнал. — № 11. — С. 13-46.
- ↑ Рассказ публиковался(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) в журнале «Если», № 9: 2001 թվական։
- ↑ Рассказ публиковался(չաշխատող հղում) (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) в журнале «Если», № 6: 2003 թվական։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Терри Биссона.
- Хроники Амбера по Терри Биссону.
- Терри Биссон на fantlab.ru.
- Փետրվարի 12 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Հունվարի 10 մահեր
- 2024 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի պատմվածքագիրներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 20-րդ դարի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի տղամարդ վիպասաններ
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ