Տարոն Խաչատրյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տարոն Խաչատրյան | |
---|---|
հոկտեմբերի 15, 1956 | |
Ծննդավայր | ![]() |
Կոչում | փոխգնդապետ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ | ՀՀ «Արիության» մեդալ |
Տարոն Ազիզի Խաչատրյան (հոկտեմբերի 15, 1956, Ներքին Սասնաշեն, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, ՀՀ բանակի փոխգնդապետ (2004)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1980)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-1989 թվականներին աշխատել է ՀԽՍՀ թեթև արդյունաբերության նախարարության հաշվողական կենտրոնում։ 1989-1994 թվականներին «Սասունցիներ» կամավորական ջոկատի կազմում մասնակցել է ՀՀ Մեղրիի (Նյուվադի), Գորիսի (Կոռնիձոր, Շուռնուխ), Վայքի (Բարձրունի, Խնձորուտ), Նոյեմբերյանի (Ոսկեպար), Շամշադինի և ԼՂՀ Մարտակերտի (Կիչան, Լենինավան, Մաղադիս, Դշմբոն) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1995 թվականից ծառայում է ՀՀ բանակում, եղել է ՊՆ ուսումնական գումարտակի հրամանատարի տեղակալ, Կոտայքի տարածքային զինկոմիսափատի բաժնի պետ, 2000 թվականից՝ Գլխավոր շտաբի ավագ սպա։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է ՀՀ «Արիության» մեդալով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ ![]() |