Տարիել Հակոբյան
Տարիել Հակոբյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 14, 1941[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտ |
Ստեղծագործություն(ներ) | Վիկտոր Համբարձումյանի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ և մանկավարժ |
Երեխաներ | Գուրգեն Հակոբյան |
![]() |
Տարիել Արամի Հակոբյան (մայիսի 14, 1941[1], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ, մանկավարժ, պրոֆեսոր (2003)։
Քանդակագործ Գուրգեն Հակոբյանի հայրն է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1962 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը։
- 1967 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը։
- 1970 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում (այժմ՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա)։
Ստեղծագործում է հիմնականում հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառում։ Գործերին բնորոշ են վավերականությունը, պլաստիկ արտահայտչականությունը, հոգեբանական հավաստիությունը։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1981, 2003), Ռիգայում (1974), Լայպցիգում և Հալլեում (1977)։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմում զոհված մարտիկներին նվիրված հուշարձան, 1976, տուֆ, ալյումին, Ուստ Կամենոգորսկ, Ղազախստան
- «Տիեզերքի նվաճողները», 1984, կոփածո պղինձ, տուֆ
- «Զորավար Անդրանիկ», 1988, տուֆ, հուշաքար, Անդրանիկի տուն-թանգարան, Վառնա, Բուլղարիա
- Արտաշատի մուտքը, 1990, ոսկեպատ համաձուլվածք, տուֆ
- Թաթուլ Կրպեյանի հուշահամալիրը, 1992, տուֆ, պղինձ, Արագածոտնի մարզ, Արեգ գյուղ
Դիմաքանդակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Մակար Եկմալյան», 1968, բրոնզ, քար
- «Մայքլ Քրմոյան», 1971, բրոնզ
- «Վահան Տերյան», 1985, բրոնզ
- «Նորայր Մուշեղյան», 1988, բրոնզ[2]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիկտոր Համբարձումյանի հուշարձանը Երևանում, հեղինակ` Տարիել Հակոբյան
Մանուկ Աբեղյանի դիմաքանդակը
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7800
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|