Նորայր Մուշեղյան
Նորայր Մուշեղյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 2, 1935 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | դեկտեմբերի 23, 2011[1] (76 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ |
Մասնագիտություն | ըմբիշ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Նորիկ (Նորայր) Թագվորի Մուշեղյան (նոյեմբերի 2, 1935, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - դեկտեմբերի 23, 2011[1], Երևան, Հայաստան), հայ խորհրդային ըմբիշ, հայաստանցի աշխարհի առաջին չեմպիոն (1958) և գավաթակիր[2]։ 1986 թվականին հիմնել է «Զորավար Անդրանիկ» համազգային միությունը։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1963), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1967), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1980), ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն և գավաթակիր (1958), ԽՍՀՄ չեմպիոն (1958-1959), ԽՍՀՄ ժողովուրդների II սպարտակիադայի հաղթող (1959), համամիութենական կարգի մրցավար (1974)։ ԽՄԿԿ անդամ 1967 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը (1957)։ 1966 թվականից Երևանում կազմակերպված օլիմպիական ռեզերվի ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցի տնօրենն է։ 1968 թվականին մարզել է ազատ ըմբշամարտի ԽՍՀՄ օլիմպիական հավաքականը։ 1971-1974 թվականներին եղել է Աֆղանստանի ըմբշամարտի ազգային օլիմպիական թիմի մարզիչ (թիմը մասնակցել է Մյունխենի օլիմպիական խաղերին, 1972)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
1961 թվականին նրա պատվին հիմնադրվեց ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցը, որը նա երկար տարիներ ղեկավարում էր։
Նորայր Մուշեղյանին շնորհվել է վաստակավոր մարզչի, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներ, եղել է ԽՍՀՄ-ի և Աֆղանստանի հավաքականների ավագ մարզիչը։ Արժանացել է ԽՍՀՄ «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշանների և բազմաթիվ այլ պարգևների[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 82)։ ![]() |
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- 1935 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 23 մահեր
- 2011 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ ըմբշամարտիկներ
- Հայ հասարակական գործիչներ
- ԽՍՀՄ չեմպիոններ