Տապանագիր (բանաստեղծություն)
Տապանագիր | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | բանաստեղծություն |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1890 |
Հրատարակվել է | 1932 |
Վիքիդարան | Տապանագիր |
«Տապանագիր», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1890 թվականին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1890 թվականին[1]։
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդի № 18-ում պահվում է մեկ ինքնագիր, որը հանվել է «Մուրճ» ամսագրի արխիվից։ Ա․ Ինճիկյանը տվել է հետևյալ ծանոթագրությունը․ «Բանատեղծության ինքնագիրը գտնվել է «Մուրճի» արխիվում, ժամանակին չտպագրվելու պատճառը եղել է, հավանորեն, գրաքննության արգելքը կամ Արասխանյանի զգուշավորությունը։ Հետաքրքրական է, որ ժամանակի հասարակության ոսկի կուռքերի հավաքական դիմանկարը բնութագրող այս ոտանավորի վերջին տողը բանաստեղծը նույնությամբ օգտագործել է իր երգիծական պոեմի «Փողի քսա՜կը, փողի քսա՜կը...» հատվածում»։
Ինչպես այս, այնպես էլ մի քանի ուրիշ երգիծական ոտանավորներ և էպիկական ֆրագմենտներ («Աղոթք», «Հայի զարմանքը», «Հայի տրտունջը», «Հայի ցավը», «Գրականության մազանդա», «Վայր ընկնող աստղեր», «Կտակ», «Հայոց անբախտ գրողը»), «որոնք գրեթե բոլորն էլ գրված են պոեմի ստեղծման ժամանակաշրջանում և իրենց վշտախառն ծաղրով ուղղված են գրողին և արվեստագետին խորթ հասարակության, նրա բարքերի ու կուռքերի դեմ», ուսումնասիրողն իրավամբ կապում է «Պոետն ու մուսան» երգիծական պոեմի հետ[1]։
Այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել 1932 թվականին լույս տեսած Գրական թերթի № 27-ում, այնուհետև Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 441)։
Տպագրվել է ինքնագրից[1]։