Կտակ (բանաստեղծություն)
Կտակ ուկրաիներեն՝ Заповіт | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | պոեզիա |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Տարաս Շևչենկո |
Բնագիր լեզու | ուկրաիներեն |
Հրատարակվել է | դեկտեմբերի 25, 1845 |
Թվային տարբերակ | en.wikiquote.org/wiki/Taras_Shevchenko |
![]() |
«Կտակ» (ուկրաիներեն՝ Заповіт), Տարաս Շևչենկոյի[1] ծրագրային բանաստեղծությունը ուղերձ-կտակի տեսքով, որը նա գրել է 1845 թվականի դեկտեմբերի 25-ին Պերեյասլավում։
Բանաստեղծությունը մեծ ազդեցություն է ունեցել և ունի ուկրաինական մշակույթի վրա, մասնավորապես, դրվել է մի շարք կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների հիմքում, ակտիվորեն օգտագործվում է մշակութային կյանքում, թարգմանվել է աշխարհի ժողովուրդների ավելի քան 150 լեզուներով։
Երաժշտության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կտակը» հիմք է ծառայել մեծ թվով կոմպոզիտորների երաժշտական ստեղծագործությունների համար։
Առաջին անգամ ստեղծագործության համար երաժշտություն է գրել Նիկոլայ Լիսենկոն (1868 թվականին, տղամարդկանց երգչախմբի, տենորի և դաշնամուրի համար, 2-րդ խմբագրությունը՝ 1877 թվականին)։
Ամենահայտնին դարձել է «Կտակի»՝ ուկրաինական ժողովրդական-երգային ինտոնացիաներին մոտ մեղեդին, որը 1870-ական թվականներին ստեղծել է Գ. Գլադկին։ Ավելի ուշ այն խմբագրել է Լիսենկոն, իսկ Գ.Մարկևիչն այն հրատարակել է Պոլտավայում։ Մեղեդին երկար ժամանակ համարվել է ժողովրդական։ Նրա երգչախմբային մշակումները կատարել են Յակով Ստեպովոյը, Կիրիլ Ստեցենկոն, Պորֆիրի Դեմուցկին, Ալեքսանդր Ալեքսանդրովը, Ալեքսանդր Սպենդիարյանը և այլք։
«Կտակի» տեքստի հիման վրա գրված են նաև ավելի ընդարձակ երաժշտական ստեղծագործություններ, այդ թվում՝ Վասիլի Բարվինսկու (1918), Ստանիսլավ Լյուդկևիչի (1934, երկրորդ խմբագրություն՝ 1955), Բորիս Լյատոշինսկու (1939), Լև Ռևուցկու (1939) կանտատները, Ռեյնգոլդ Գլիերի սիմֆոնիկ պոեմը (1939)։
Սերգեյ Պրոկոֆևի «Սեմյոն Կոտկո» օպերայի 4-րդ ակտում կա երգ՝ «Կտակ» բանաստեղծության տեքստով և Պրոկոֆևի ինքնատիպ երաժշտությամբ։
«Կտակի» համար Գլադկիի գրած մեղեդին դրվել է Դմիտրի Կաբալևսկու վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործության հիմքում, որը հնչում է Ալեքսանդր Դովժենկոյի «Շչորս» կինոէպոպեայում Վասիլի Բոժենկոյի հուղարկավորության տեսարանում։
Ընդհանուր առմամբ գոյություն ունեն «Կտակի» ավելի քան 60 երաժշտական մեկնաբանություններ[2]։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Կտակը» թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Այդ թարգմանությունները հավաքելու առաջին փորձը ձեռնարկել է Կիևի «Նաուկովա դումկա» հրատարակչությունը 1964 թվականին[3]։ «Կտակի» առաջին թարգմանություններից է Էթել Լիլիան Վոյնիչի անգլերեն թարգմանությունը, որն ընդգրկվել է Շևչենկոյի թարգմանությունների նրա գրքում, որը հրապարակվել է 1911 թվականին[4]։
Բանաստեղծությունն ունի մոտ մեկ տասնյակի հասնող հայերեն թարգմանություն[5]։
Տեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաիներեն բնօրինակ Як умру, то поховайте |
Է. Վոյնիչի անգլերեն թարգմանություն Dig my grave and raise my barrow |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «· Завещание · Заповіт Тараса Шевченка російською мовою»։ web.archive.org։ 2008-02-26։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-26-ին։ Վերցված է 2020-10-15
- ↑ Заповіт // Українська радянська енциклопедія. — 2-е издание. — Т. 4. — Киев, 1979., стр. 201
- ↑ «Завещание» Тараса Шевченко на языках народов мира
- ↑ Six lyrics from the Ruthenian of Tarás Shevchénko. — London: E. Mathews, 1911. — P. 31-32.
- ↑ «Հայկական սովետական հանրագիտարան», խմբագիր՝ Վիկտոր Համբարձումյան, Երևան, Հայ սովետական հանրագիտարան հրատարակչություն, 1982, էջ 484։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шевченковский словарь. Том 1 / Институт литературы имени Т. Г. Шевченко Академии Наук УССР. — К.: Главная редакция УРЕ, 1978. — С. 230—231.