Ուկրաինական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ուկրաինական մշակույթ, Էթնիկ ուկրաինացիների և Ուկրաինայի մշակույթը և սովորույթները: Ուկրաինան ունի հարևան ազգերի մշակույթներին միահյուսված մշակույթի պատմություն, որի հիմքը 9-րդ դարն է և Ռուսական երկիրը։ Ռուսիայի, Ուկրաինայի, Հոլանդիայի, Բելառուսիայի և Փոքր Ասիայի ժողովուրդների միջև եղել են փոխադարձ մշակութային շփումներ։ Ուկրաինական սովորույթները մեծապես ազդվել են Արևելյան ուղղափառ եկեղեցուց և սլավոնական առասպելաբանության ավանդություններից։

Shepherds Bow - Google Art Project.jpg

Տոներ և տոնակատարություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական հավաքույթները ունեն երկար պատմություն ուկրաինական մշակույթում։ Կան այնքան ավանդական տոներ,ինչպես Իվան Կուպալայի օրը, օրինակ, Մասլենիստան, Կոլդովանիեն ու Մալանկան, որի ժամանակ մարդիկ հավաքվում են մեծ խմբերով։ «Միասին մենք շատ ենք, մենք չենք կարող պարտվել» այս արտահայտությունը ժողովրդայնություն է վայելում ավանդական և ժամանակակից ուկրաինացիների համար։

Հարսանիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական ուկրաինական հարսանեկան տոնակատարությունները ունեն շատ ծիսական արարողություններ, որոնք ներառում են երաժշտություն և պար, կերուխում և մարդկանց հավաքույթ։ Հարսանիքները բաղկացած են 3 ընդունված մասերից, որ կարող են տեղի ունենալ օրերի, նույնիսկ շաբաթների ընթացքում։ Առաջինը նշանդրեքն է, հետո նրան հաջորդում է մեծ տոնակատարությունը։ Նշանդրեքը ներառում է ձիով երթ հարսնացուի ծնողների մոտ գործարք կնքելու փրկագնի համար, որ պետք է վճարեն և օրհնություն ստանան հարսնացուի ծնողներից։ Ուկրաինական ֆոլկլորում պահպանվել են շատ պատմություններ։ Հաճախ հարսնացուին փախցնում էին առանց հարսնացուի ծնողների գիտության։ Կամ եթե հարսնացուն հրաժարվում է ամուսնության առաջարկից, նրա ծնողները, դդումը ձեռքերին, տան դռան մոտ սպասում են ձիապանին՝ փոխանցելու նրան այդ տեղեկությունը։ Հետո, եթե նրանք համաձայնության էին գալիս, հարսանիքը կատարվում էր եկեղեցում հաճախ այլ ամուսնական զույգերի արարողության հետ միասին։ Տոնակատարությունը շարունակվում է տանը ամբողջ համայնքի մասնակցությամբ։

Cernauti Residentia 04.jpg

Կրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնը տարածված է ամբողջ երկրում։ Արևելյան օրթոդոքս քրիստոնեական, Արևելյան կաթոլիկություն և Հռոմեական կաթոլիկ. սրանք են 3 ամենաշատ կիրառվող կրոնները։ Ուկրաինական օրթոդոքս եկեղեցին[1] երկրում ամենամեծն է[2] հավատարիմ Ուկրաինայի հունական կաթոլիկ եկեղեցուն՝ կիրառվում են բյուզանդական ծեսեր, բայց միացած են Հռոմեական կաթոլիկ եկեղեցուն։

Borscht served.jpg

Խոհանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Կերակուրը ուկրաինական մշակույթի կարևոր մասն է։ Հատուկ կերակուրները օգտագործվում են Արևելքում Սուրբ Ծնունդին։ Սուրբ Ծնունդին, օրինակ, մարդիկ պատրաստում են կուտիա, որը խառնուրդ է՝ պատրաստված ցորենի ձավարից, խաշխաշի սերմերից, մեղրից և հատուկ սվիթ հացերից։ Միջին ուկրանիացու կերակուրները բաղկացած են ձկից, պանիրներից և տարատեսակ երշիկեղենից։ Պանիրը բավականին կարևոր է Ուկրաինայում. այնքան, որքան երշիկը, տարատեսակ նրբերշիկները։ Որպես կանոն հացը կերակուրի կարևոր մասն է և պետք է ներառվի կերակրի մեջ՝ ճաշը «ամբողջական» լինելու համար։ Ծննդյան տոներին, օրինակ, ավանդույթ է տասներկու կերակուր ունենալը։ Ներառյալ Զատիկը, երբ տարբեր պրոցեսներով անցած գունավոր ձվերը ցուցադրվում են սեղանի մեջտեղում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական գրականության զարգացումը դժվարությամբ է ընթացել, որովհետև օտարի տիրապետութունը Ուկրաինայի տարածքների վրա առաջ էր բերում խոսակցական և գրական լեզուների միջև տարբերություն։ Երբեմն ուկրաիներեն լեզվով արգելվում էր գրքեր հրատարակել, սակայն օտար տիրապետութունը Լիտվայի, Հոլանդիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան Թուրքիայի կողմից թողել էին նոր բառեր՝ այսպիսով հարստացնելով ուկրաինական լեզուն։ Չնայած ցարական և խորհրդային ճնշմանը, ուկրաինական հեղինակները կարողացան ստեղծել հարուստ գրական ժառանգություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "CIA World Factbook" Retrieved 16 March 2012
  2. Ukraine Culture Ukraine People, Education, Religion