Վրաց-իսրայելական հարաբերություններ
Վրաստան |
Իսրայել |
Վրաց-իսրայելական հարաբերություններ, միջազգային երկկողմ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, առևտրային, ռազմական, մշակութային հարաբերություններ Վրաստանի և Իսրայելի միջև։ Հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունիսի 1-ին[1]։ Վրաստանը դեսպանատուն ունի Թել Ավիվում, իսկ Իսրայելը` Թբիլիսիում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելում ապրում են մոտ 120.000 վրացական հրեաներ, իսկ Վրաստանում` 13.000 հրեա։ 2008 թվականին Հարավային Օսեթիայում տեղի ունեցած հնգօրյա պատերազմից հետո Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը և կողմերին կոչ է արել կոնֆլիկտը լուծել խաղաղ ճանապարհով[2]։ 2012 թվականին Արչիլ Կեկելիան նշանակվել է Իսրայելում Վրաստանի դեսպան։ Նրա գլխավոր երկու խնդիրներն են եղել վերադարձնել Երուսաղեմի Սուրբ Խաչի եկեղեցու նկատմամբ իրավունքը, որը 300 տարի առաջ անցել է հունական ուղղափառ եկեղեցուն, ինչպես նաև ամրապնդել Իսրայելի հետ ունեցած տնտեսական կապերը[3]։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, իշխող կուսակցության անդամ Շոթա Շալելաշվիլին առաջարկել է սատարել ԱՄՆ-ի նախագահի առաջարկությունը[4]։
2018 թվականի դեկտեմբերին Իսրայելի արտգործնախարարի տեղակալ Ցիպի Հոտովելին հրավիրվել է Վրաստան նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը։ Հոտովելին հանդիպումներ է ունեցել նախագահի, ինչպես նաև կառարության ղեկավար Մամուկա Բախտաձեի և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիի հետ։ Ի թիվս այլ հարցերի` քննարկվել է Վրաստանի դեսպանության տեղափոխումը Թել Ավիվից Երուսաղեմ[5]։
Կարևոր այցելություններ ու հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 17-19, 1995 - Էդուարդ Շևարդնաձեն այցելել է Իսրայել։
- Հունվարի 13-14, 1998 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն այցելել է Իսրայել։
- Նոյեմբերի 29 - դեկտեմբերի 4, 1998 - խորհրդարանի նախագահ Զուրաբ Ժվանիան այցելել է Իսրայել։
- Հունվարի 5-7, 2000 - Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն այցելել է Իսրայել։
- Հունվարի 20-23, 2003 - Վրաստանի պետական նախարար Ավթանդիլ Ջորբենաձեն այցելել է Վրաստան։
- Հունիսի 23-27, 2003 - Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն այցելել է Իսրայել։
- Հոկտեմբերի 26-29, 2003 - Վրաստանի արտգործնախարար Իրակլի Մանագարաշվիլին այցելել է Իսրայել։
- Հուլիսի 28-29, 2004 - Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Իսրայել։
- Հոկտեմբերի 31-նոյեմբերի 1, 2006 - Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Իսրայել։
- Հոկտեմբերի 22-24, 2007 - Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին այցելել է Իսրայել։
- Մայիսի 14-15, 2008 - Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեկնել է Իսրայել։
- Մայիսի 1, 2018 - Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան մեկնել է Իսրայել։ Այցի ընթացքում նա Թել Ավիվում հանդիպել է իսրայելցի գործընկերոջ` Ավիգդոր Լիբերմանի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության, երկկողմ հարաբերությունների, աշխարհի ռազմաքաղաքական իրավիճակի ոլորտներերում համագործակցության հարցեր։ Հանդիպման վերջում ստորագրվել է փոխհամաձայնության հուշագիր[6]։
Իսրայելից
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 7-11, 1998 - Մոշե Կացավն այցելել է Վրաստան։
- Մարտի 22, 1999 - վարչապետ Բենյամին Նեթանյահուն այցելել է Վրաստան։
- Հունվարի 25-26, 2001 - Իսրայելի նախագահ Մոշե Կացավն այցելել է Վրաստան։
Առևտրային հարաբերություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամրապնդվել են Իսրայելի և Վրաստանի միջև առևտրային հարաբերությունները։
Տարի | Արտահանում | Ներմուծում |
2000 | 530,1 | 2038,8 |
2001 | 537,7 | 802.8 |
2002 | 778,4 | 1295,9 |
2003 | 957,4 | 1,747.7 |
2004 | 1 449,9 | 4 922,8 |
2005 | 1 011,0 | 9 659,4 |
2006 | 2 337.2 | 22 311.6 |
2007 | 13 715,0 | 37 730,9 |
Իսրայելի ներդրումները Վրաստանի տնտեսության մեջ.
Տարի | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 |
Հիմնական կապիտալ | 487 | 539 | 1704 | 4084 | 9311 |
2016 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 30 միլիոն դոլար, իսկ 2017 թվականին՝ 91 միլիոն դոլար։ Իսրայելը Վրաստանից հիմնականում ներմուծում է նավթամթերք, իսկ Վրաստան է արտահանում գյուղատնտեսական քիմիկատներ` մոտ 30 միլիոն դոլարի[7]։
2018 թվականի մայիսին Իսրայելի` առևտրի նախարար Էլի Կոենը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան։ Այնտեղ նա հանդիպել է իր գործընկեր Դմիտրի Կումսիշվիլիի հետ։ Պետական գործիչները միասին հուշագիր են ստորագրել երկու երկրների միջև ազատ առևտրի հռչակման նպատակահարմարությունն ուսումնասիրելու մասին[7]։
Դեսպանների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի դեսպաններ Իսրայելում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռևազ Գաչեչիլաձե (15.02.1998 - 19.02.2004)
- Լաշա Ժվանիա (15.03.2005 - 12.06.2008)
Իսրայելի դեսպաններ Վրաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարուխ Բեր-Ներիա (26.06.1993 - 1996)
- Լիլի Հահամ (1996 - 24.04.1998)
- Էհուդ Էյտամ (24.04.1998 - 03.09.2011)
- Ռիվկա Կոեն (03.09.2001 - 18.01.2005)
- Շաբտայ Ցուր (18.01.2005 — 07.10.2008)
- Իցհակ հերբեր (07.10.2008 — 27.08.2012)
- Յուուվալ Ֆոքս (27.08.2012 — ներկայումս պաշտոնավարում է)
Համագործակցություն ռազմական ոլորտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայելն ու Վրաստանը ակտիվորեն համագործակցում են ռազմական ոլորտում։ Իսրայելը Վրաստանին վաճառել է զրահապատ մեքենաներ և հրազեն, իսկ իսրայելական հատուկ ջոկատայինները նախապատրաստել են վրացի զինվորականներին։ Իսրայելը Վրաստանին է վաճառել անօդաչու թռչող սարքեր, LAR-160 հրթիռների կայաններ, հակատանկային արկեր։ Stratfor և RT ընկերությունները 2008 թվականի օգոստոսի 5-ի հայտնել են, որ Իսրայելը ծրագրել է դադարեցնել Վրաստանին զենքի վաճառքը Ռուսաստանի հետ ռազմական գործողություններ սկսելու պատճառով[8][9]։
Մշակութային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի մարտի 9-ին Վրաստանի Կինոյի տանը Իսրայելի դեսպանության հովանավորությամբ կազմակերպվել է իսրայելյան կինոյի փառատոն։ Այն անց է կացվել 2010 թվականի մարտի 9-ից 16-ը։ Փառատոնի շրջանակներում ցուցադրվել են հետևյալ ֆիլմերը` «Վալս Բաշիրի հետ» (Արի Ֆոլմանի անիմացիոն ֆիլմ), «Շլոմիի աստղը» (Շեմի Զարխին), «Ռուտենբերգ» (Էլի Կոեն), «Կոլումբական սեր» (Շայ Կանոտ), «Կեդմա» (Ամոս Հիտայ), «Բոֆոր» (Յոսեֆ Սեդար), «Պտտվի'ր ձախ աշխարհի վերջից» (Ավի Նեշեր)։
Զբոսաշրջություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Իսրայելն ու Վրաստանը ստորագրել են զբոսաշրջության և օդային հաղորդակցության ոլորտին առնչվող երկկողմ համաձայնագիր[10]։ 2010 թվականի հոկտեմբերին Վրաստանի տնտեսության ու կայուն զարգացման նախարար Բեռա Կոբալիան այցելել է Իսրայել[11]։
Կոնֆլիկտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հոկտեմբերի 14-ին Վրաստանում ձերբակալվել են իսրայելցի գործարարներ Զեև Ֆրենկելը և Ռոնի Ֆուկսը` մեղադրվելով ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Հարաիձեին 7 միլիոն դոլարի չափով կաշառք առաջարկելու մեջ։ Կոնֆլիկտը կապված էր Ֆուքսի ընկերության պահանջի հետ, այն է` Վրաստանի կառավարությունից 100 միլիոն դոլարի պահանջ նախօրոք կատարած փոխանցումների համար։ Ֆուքսը թբիլիսյան դատարանի կողմից դատապարտվել է 7, իսկ Ֆրենկելը` 6.5 տարվա ազատազրկման։ Այս միջադեպը լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում[12][13][14][15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «МИД Грузии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 7-ին.
- ↑ «MFA statement on the situation in Georgia» (Press release). Israel Ministry of Foreign Affairs. 2008 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ Georgia’s new ambassador to Israel bears a heavy cross, Haaretz
- ↑ Перуанские депутаты призвали перенести посольство в Иерусалим, NEWSru.co.il
- ↑ Грузия рассмотрит возможность переноса посольства в Иерусалим, NEWSru.co.il
- ↑ Авигдор Либерман встретился с министром обороны Грузии, NEWSru.co.il
- ↑ 7,0 7,1 Израиль и Грузия начнут проверку целесообразности соглашения о свободной торговле, NEWSru.co.il
- ↑ Israel, Georgia: Israel To Halt Arms Sales To Georgia Արխիվացված 2009-10-10 Portuguese Web Archive. Stratfor. 5 August 2008.
- ↑ Israel blocks arms sales to Georgia Արխիվացված 2008-08-08 Wayback Machine. Russia Today. 5 August 2008.
- ↑ Israel-loving Georgian economy minister promises to return as tourist
- ↑ Georgian economy minister: Israel has magnetism
- ↑ «Оглашен приговор по делу израильских бизнесменов в Грузии - Новости - GeorgiaTimes.info». georgiatimes.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Семьи израильских бизнесменов Зеэва Френкеля и Рони Фукса, предположительно завтра 20 апреля, намерены направить в администрацию президента Грузии заявление с просьбой о помиловании, сообщает «GHN»». novost.ge. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Израильский бизнесмен хочет выкупить Фукса и Френкеля из грузинской тюрьмы - Новости - GeorgiaTimes.info». georgiatimes.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Запад готовится признать Абхазию». Свободная пресса. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 6-ին.