Stratfor

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Stratfor
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, մտքի կենտրոն և secret service?
Հիմնադրված է1996
ՀիմնադիրՋորջ Ֆրիդման
ՎայրՕստին, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏնօրենՋորջ Ֆրիդման
Արդյունաբերությունconsulting? և business intelligence?
Աշխատողների թիվ100 մարդ (սեպտեմբերի 4, 2016)[2]
Մայր ընկերությունRane Corporation?
Կայքstratfor.com(անգլ.)

Strategic Forecasting Inc. (հիմնականում կիրառվում է Stratfor` Ստրատֆոր համառոտագրությունը), ամերիկյան հետախուզա-վերլուծական ընկերություն։ en:Barron's Magazineը իր հոդվածներից մեկում այս ընկերությանը անվանել է «ստվերային ԿՀՎ»[3]. Հիմնադրվել է 1996 թվականին ամերիկյան քաղաքագետ Ջորջ Ֆրիդմանի կողմից, որը ժամանակին գլխավորում էր այս ընկերությունը։ Ընկերությունը տեղակայված է ԱՄՆ Տեխաս (Թեքսաս) նահանգի Օստին քաղաքում։ Ստրատֆորի հիմնական գործունեությունը հետախուզական տեղեկատվության հավաքումն ու հրապարակումն է։ Ընկերության կայքի հասցեն է՝ http://www.stratfor.com/:

Ղեկավարություն և հատկապես ակնառու աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս

  • «Ստրատֆոր» ընկերության նախագահը և գլխավոր գործադիր պաշտոնյան Դեյվ Սիկորան է։
  • Ընկերության փոխնախագահը հետախուզության, հակաահաբեկչության և կորպորատիվ անվտանգության գծով Ֆրեդ Բարտոնն է։

Այլ ակնառու աշխատակիցներից են՝

  • գլխավոր օպերատիվ սպա Մարկ Օզդարսկին, ԱՄՆ զինված ուժերի Ռազմածովային նավատորմի հատուկ նշանակության զորքերի պահեստազորի սպա, որն աշխատում է նաև որպես ներդրումների տնօրեն[4],
  • ԱՄՆ-ի Զինված ուժերի հատուկ ռազմագործողությունների հրամանատարության պահեստազորի սպա Բրեթ Բոյդը, որը հանդիսանում է Ստրատֆոր ընկերության՝ պատվիրովի թեմաներով հետախուզական ծառայությունների գծով փոխնախագահ[5],
  • «Ստրատֆորի» գլխավոր խմբագիր Դեյվիդ Ջուդսոնը[6]։

2004 թվականի դրությամբ «Ստրատֆորի» աշխատակիցների թվաքանակը եղել է 70, իսկ 2015-ի դրությամբ՝ 100[7]։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստրատֆորն» ինքն իրեն համարում է աշխարհաքաղաքական հետախուզության և խորհրդատվական ընկերություն, որի եկամուտները գալիս են իր վեբցանցին բաժանորդագրումից և կորպորատիվ հաճախորդներից։

Արտադրում է ռազմավարական հետախուզական տվյալներ, աշխարհաքաղաքական տեղեկատվական տեղեկագրեր, մարտավարական հետախուզական տվյալներ, պատվիրովի թեմաներով հետախուզական տեղեկատվություն, գրավոր և մուլտիմեդիա վերլուծություններ, կորպորատիվ անվտանգության տեղեկատվություն, ռիսկերի նվազեցման տեղեկատվություն, այլ պատվիրովի հետազոտություններ։

«Ստրատֆորը» օրական հետախուզական ամփոփագրեր է հրապարակում 1996 թ. իր հիմնադրումից ի վեր։ «Ստրատֆորի» համբավը սկսեց բարձրանալ իր Կոսովոյի ճգնաժամային կենտրոնի հրապարակումների շնորհիվ՝ 1999 թվականին ՆԱՏՕ-ի կողմից Կոսովոյում օդային հարվածների ժամանակ, որը հանգեցրեց նրա նյութերի հրապարակման Թայմ հանդեսում, Թեքսաս մոնթլի-ում, և այլ պարբերականներում[8]։

Մինչև 1999 թվականի վերջը, այնուամենայնիվ, «Ստրատֆորը» ստեղծել էր բաժանորդագրական ծառայություն, որի միջոցով առաջարկում էր իր վերլուծությունների մեծ մասը։

2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումների ժամանակ «Ստրատֆորը» ստեղծել էր իր "համառոտ լուրեր" պարագրաֆները, ինչպես նաև որոշ ուշագրավ վերլուծություններ, որոնք կանխատեսում էին, որ այդ ահաբեկչական գործողությունը իրականացվելու է ալ-Քաիդայի կողմից, ինչը հայտնի էր Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմին և ազատ էր նաև հասարակության կողմից ընթերցման համար։

«Ստրատֆորի» հրապարակումների գործունեությունը ներառում է գրավոր և մուլտիմեդիա վերլուծություններ, ինչպես նաև այՖոն-ի՝ iPhone մի ծրագիր[9]։

«Ստրատֆորի» «Քոմփաս» («Compass»` «Կողմնացույց») կոչվող ամսական հրապարակումը, սկսել է թողարկվել 2014-ի հունիսից, դրանով իսկ ընկերության բաժանորդագրական գործունեության կառույցին ավելացնելով երրորդ ձևաչափը։ Իր հրապարակային հայտարարությունում «Ստրատֆորը» հաղորդել է, որ «Քոմփաս»-ը նախատեսված է հատկապես այնպիսի ռազմավարական տնտեսական ճյուղերի ղեկավար պաշտոնյաների համար, ինչպիսիք են էներգետիկան, առևտուրը, ֆինանսները, տեխնոլոգիաները[10]։

«Ստրատֆորի» որոշ աշխատանքներ շարունակում են բաց մնալ հանրության կողմից ազատ օգտագործվելու համար[11]։

Գրքեր և լրատվամիջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաժանորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջադեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի համակարգչահենային հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի արտահոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. CrunchBase — 2007.
  2. Austin American Statesman, The Austin American, Austin American-StatesmanAustin: 1871. — ISSN 1553-8451; 2473-5752
  3. Jonathan R. Laing «The Shadow CIA»(անգլ.)
  4. Ozdarski Mark։ «Chief Operating Officer»։ Stratfor։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-09-ին։ Վերցված է հունիսի 26, 2014 
  5. Boyd Bret։ «Bret Boyd»։ Stratfor (Vice President of Custom Intelligence Services)։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-25-ին։ Վերցված է հունիսի 26, 2014 
  6. «Executives»։ Stratfor։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-02-ին։ Վերցված է հունիսի 26, 2014 
  7. "Austin's Stratfor raises $12 million to fund growth". Mystatesman. 21 October 2015. Retrieved 5 November 2015.
  8. "Spies Like Us" Archived 2012-11-03 at the Wayback Machine., Time, January 25, 1999
  9. «Stratfor products»։ Արխիվացված է օրիգինալից 2009-09-27-ին։ Վերցված է 2017-02-19 
  10. «Stratfor Launches Compass, New Monthly Research Product Designed for Global Business Executives»։ Yahoo! Finance։ June 2, 2014։ Վերցված է հունիսի 27, 2014 
  11. «Stratfor's Free Intelligence Reports»։ Stratfor։ Արխիվացված է օրիգինալից June 3, 2013-ին։ Վերցված է June 29, 2013 

Լրացուցիչ գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]