Վրաց-թուրքական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրաց-թուրքական հարաբերություններ
     Թուրքիա      Վրաստան

Վրաց-թուրքական հարաբերություններ , միջազգային հարաբերություններ Վրաստանի և Թուրքիայի միջև։ Խորհրդային միության փլուզումից հետո Թուրքիան ճանաչեց Վրաստանի անկախությունը 1991 թվականի դեկտեմբերի 16-ին[1]։ «Դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագիրը» երկու երկրների միջև կնքվել է 1992 թվականի մայիսի 21-ին[1]։ «Ազատ առևտրի համաձայնագիրը» մինչ օրս ուժի մեջ է[1]։ Վրաստանը դեսպանատուն ունի Անկարայում[2] և երկու հյուպատոսություն Ստամբուլում և Տրապիզոնում։ Թուրքիան դեսպանատուն ունի Թբիլիսիում[3] և մեկ հյուպատոսություն Բաթումում։ Երկու երկրներն էլ Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ, Բլեքսիֆորի, Սևծովյան տնտեսական համագործակցության, Առևտրի Համաշխարհային Կազմակերպության անդամ են։ Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ի անդամ է, մինչդեռ Վրաստանը դեռ թեկնածու է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]