Վրացատյացություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վրացատյացությունը, հայտնի է նաև որպես Քարթվելոֆոբիա (վրաց.՝ ქართველოფობია), հանրային տրամադրություններ, որոնք արտահայտվում են էթնիկ վրացիների, Վրաստանի պետականության կամ վրացական մշակույթի հանդեպ հակակրանքով, ատելությամբ կամ հալածանքով։

Հայաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հուլիսին Հայաստանում անցկացված հարցման համաձայն՝ Վրաստանը դիտարկվել է որպես քաղաքական և տնտեսական սպառնալիք հարցվածների 12%-ի կողմից, մինչդեռ 9% անձինք Վրաստանը համարում է կարևոր գործընկեր[1]։ 2013 թվականի հարցման համաձայն՝ հարցվածների մեծամասնությունը դեմ է եղել, որ կանայք ամուսնանան վրացիների հետ (70%-ը հավանություն չի տվել, իսկ 29%-ը՝ կողմ է եղել գաղափարին)[2]։ Ի հակադրություն, մեծամասնությունը հավանություն է տվել վրացիների հետ բիզնես վարելուն (67% ընդդեմ 31%)[3]։

2023 թվականի դրությամբ այս ցուցանիշները զգալիորեն փոփոխվել են և հայաստանյան հասարակության շրջանում զգալիորեն նվազել է քարթվելոֆոբիան։

Ադրբեջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հարցման տվյալների համաձայն՝ Ադրբեջանում հարցվածների մեծամասնությունը դեմ է եղել վրացիների հետ ադրբեջանցի կանանց ամուսնությանը (94%-ը հավանություն չի տվել, իսկ 5%-ը՝ կողմ է եղել գաղափարին)[4]։ Ի հակադրություն, մեծամասնությունը հավանություն է տվել վրացիների հետ բիզնես վարելուն (78% ընդդեմ 20%)[5]։

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանաբնակ վրացիների կողմից վրացական մխեդրուլի տառերից պատրաստված «Ալլահ» բառով արձանը պետք է տեղադրվեր Իրանի Ֆերեյդունշահր քաղաքիհրապարակում։ Տեղադրման առաջին փորձի ժամանակ արձանի տեղադրման գաղափարը մեծ բողոքի ալիք է առաջացնում լոռերի շրջանում, իսկ 120 օր անց տեղադրվելուց հետո քաղաքում մնում է միայն մի քանի ժամ։ Այն գիշերային ժամին ապամոնտաժվում է և տեղափոխվում քաղաքից դուրս[6][7]։

Ռուսաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգնություն խնդրող վրացի կին 2008 թվականի Գորի քաղաքի ռմբակոծությունների ժամանակ։

Ռուսաստանում գործող «Մեմորիալ» իրավապաշտպան կենտրոնի համաձայն՝ 2006 թվականի դրությամբ «Վրաստանի քաղաքացիները կամ պարզապես էթնիկ վրացիները ենթարկվում են անօրինական զանգվածային ստուգումների՝ կացության ռեժիմի պահպանման համար»։ Ռուսաստանում վրացիների համար ստեղծված վախի մթնոլորտին «աջակցում են բազմաթիվ հակավրացական նյութեր ԶԼՄ-ներում, առաջին հերթին՝ հեռուստատեսությամբ»[8]։

Ռուսական հեռուստաընկերությունները ակտիվորեն աջակցում և արդարացնում էին կառավարության՝ վրացիներին մեկուսացնելուն միտված ամենօրյա լրատվական հաղորդումների, շաբաթական վերլուծական և քաղաքական հաղորդումների և հատուկ սերիալների ջանքերը։ Օրինակ՝ հոկտեմբերի սկզբին կառավարությանը պատկանող Առաջին ալիքով միակողմանի լուրերի լուսաբանումը բացառապես ներկայացնում էր պետական պաշտոնյաների և գերատեսչությունների դիրքորոշումը Վրաստանի վերաբերյալ և բացառապես ներկայացնում վրացիների կողմից օրենքի խախտումների, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության ցուցանիշները։
- հղում«Ռուսաստանի կողմից վրացիների կալանավորումն ու արտաքսումը» (PDF). Human Rights Watch. 19: 34–35. 2007.

Հակավրացական տրամադրությունները Ռուսաստանի Դաշնությունում առավելապես սրվում է 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Պատերազմին հաջորդած ամիսներին Ռուսաստանում բնակվող վրացիների նկատմամբ խտրականությունը հասնում է աննախադեպ մակարդակի։ Սվանտե Կոռնելը և Ս. Ֆրեդերիկ Սթարը նկարագրել են իրավիճակը հետևյալ կերպ[9].

Ոստիկանական, հարկային, հրշեջ և այլ տեսչական խմբեր ուղարկվել են Ռուսաստանի էթնիկ վրացիներին պատկանող սրճարաններ, ռեստորաններ, հյուրանոցներ, զվարճանքի կենտրոններ և այլ ձեռնարկություններ։ Չեղյալ են հայտարարվել ծրագրված վրացական մշակութային ներկայացումները։ Տաքսու վարորդներին խրախուսվում էր անձը հաստատող փաստաթուղթ պահանջել իրենց ուղևորներից և հրաժարվել ծառայությունից, եթե պարզվի, որ նրանք վրացիներ են։ Ռուսական զանգվածային լրատվամիջոցները ողողված էին հակավրացական զանգվածային քարոզչությամբ։

2008 թվականի հոկտեմբերի սկզբին «հակավրացական արշավը վերափոխվում է վհուկների լայնամասշտաբ որսի»։ Նախ Պետդուման սահմանում է պատժամիջոցներ Վրաստանի դեմ, իսկ Վրաստանի քաղաքացիների համար տրամադրվող վիզաները կրճատվել են 50%-ի չափով։ Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլին մեղադրում է Ռուսաստանին արևմտյան լրատվամիջոցներում հակավրացական արշավին ֆինանսապես աջակցելու մեջ։ 2012-2013 թվականներին Վրաստանում ղեկավարության փոփոխությունից հետո, երբ «Վրացական երազանքը» փոխարինում է Սահակաշվիլիի ՄԱՇ-ին, Մոսկվայի հակավրացական հռետորաբանությունը մեղմվում է։ Մասնավորապես, Ռուսաստանը չեղարկում է վրացական արտադրության գինիներ և հանքային ջրի ներմուծման նկատմամբ կիրառված ներմուծման արգելքը[10]։

2012 թվականին այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ ընթրիքի ժամանակ հայտարարում է, որ Ռուսաստանում հայտնի գեղարվեստական գրող Բորիս Ակունինը աջակցում է ռուսական ընդդիմությանը միայն այն պատճառով, որ «նա էթնիկ վրացի է»[11]։

2008 թվականի օգոստոսին ընդդիմադիր ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին վրացիներին անվանում է «կրծողներ»։ Նավալնին ավելի ուշ ներողություն է խնդրում իր հայտարարության համար[12][13]։

Հարավային Օսիայից տեղահանված վրացի փախստականները օգնություն են խնդրում Թբիլիսիում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ:

Ռուսական արտադրության «Օլիմպոս դժոխք» (2008) և «Օգոստոսի ութերորդ» (2012) ֆիլմերը քարոզչության միջոցով ատելություն են սերմանում վրացիների նկատմամբ։

Աբխազիայի ռուսամետ անջատողականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային ժամանակահատվածում Աբխազիայում 1957, 1967, 1979 թվականներին տեղի են ունեցել հակավրացական և հակախորհրդային անկարգություններ։ Այս միջադեպերի մասին հաղորդումները հիմնականում ճնշվում էին մինչև 1980-ականների վերջը[14]։

1992–93 թվականների պատերազմի ժամանակ էթնիկ վրացիները զոհ են դարձել աբխազական անջատողական դե ֆակտո կառավարության կողմից իրականացված էթնիկ զտումների քաղաքականությանը[15]։

Հարավային Օսիայի ռուսամետ անջատողականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Հարավային Օսիայում վրացիների էթնիկ զտումներ են իրականացվել հարավօսական անջատողականների և ռուսական ուժերի կողմից Ցխինվալի շրջանի օկուպացված տարածքներում, որը նաև հայտնի է որպես Հարավային Օսիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenia National Voter Study July 2007» (PDF). IRI, USAID, Baltic Surveys Ltd./The Gallup Organization, ASA. էջ 29.
  2. «Approval of women marrying Georgians (%)». caucasusbarometer.org. Caucasus Barometer.
  3. «Approval of doing business with Georgians (%)». caucasusbarometer.org. Caucasus Barometer.
  4. «Approval of women marrying Georgians (%)». caucasusbarometer.org. Caucasus Barometer.
  5. «Approval of doing business with Georgians (%)». caucasusbarometer.org. Caucasus Barometer.
  6. «اصفهان پرس: مخالفت با نصب تندیس "الله " به زبان گرجی در فریدونشهر+عکس». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  7. «اصفهان پرس: درگیری موافقان و مخالفان نصب تندیس در فریدونشهر/تشکیل شورای تأمین استان اصفهان». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  8. Memorial Human Rights Center (2006). «On anti-Georgian campaign launched on the territory of Russia» (PDF). europarl.europa.eu. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. Cornell, Svante E.; Starr, S. Frederick, eds. (2009). The Guns of August 2008: Russia's War in Georgia. New York: M. E. Sharpe. էջ 63. ISBN 978-0765625083.
  10. Gordadze, Thornike. «Georgia» (PDF). London School of Economics. էջ 56. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. Putin Vs. Akunin Radio Free Europe/Radio Liberty
  12. Coalson, Robert (2013 թ․ հուլիսի 29). «Is Aleksei Navalny a Liberal or a Nationalist?». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
  13. «Alexey Navalny's blog» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 26-ին. «Конечно ни о каких дополнительных русских сухопутных войсках в ЮО речи сейчас идти не может»
  14. Minahan, James (2004). The Former Soviet Union's Diverse Peoples: A Reference Sourcebook. ABC-CLIO. էջ 292.
  15. Babayan, Nelli (2014). European Union and United States Democracy Promotion: EU, US, and Russia in the South Caucasus. Routledge. էջ 56. ISBN 9781317750628. «The anti-Georgian policy of Abkhazia continued, officially demanding the departure of all ethnic Georgians from Abkhazia.»