Վրաստան (շաբաթաթերթ)
Վրաստան | |
---|---|
Տեսակ | թերթ |
Լեզու | հայերեն |
Հիմնադրվել է | 1920 |
Երկիր | ![]() |
Գրասենյակ | Թբիլիսի, Վրաստան |
Կայք | vrastan.ge |
«Վրաստան», Վրաստանում լույս տեսնող հայալեզու հասարակական-քաղաքական հանրապետական շաբաթաթերթ։ Թերթը լուսաբանում է Վրաստանում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թերթը հիմնադրվել է 1920 թվականին «Կարմիր աստղ» անվանումով։ 1923 թվականին անվանափոխվել է «Մարտակոչ», 1927 թվականին՝ «Պրոլետար», 1939 թվականին՝ «Խորհրդային Վրաստան»։ 1940 թվականից այն կոչվում էր «Սովետական Վրաստան», իսկ 1990-ական թվականների սկզբից թերթը կոչվել է «Վրաստան»։
1970-ական թվականներին թերթը լույս էր տեսնում շաբաթական 3 անգամ՝ 40 հազար օրինակ տպաքանակով[1]։ 1990-ական թվականներին տպաքանակը մոտ 2 000 օրինակ էր[2]։
2010 թվականի դեկտեմբերի 29-ին թերթը դարձել է 90 տարեկան։ Հոբելյանի առթիվ «Վրաստան» թերթի խմբագրակազմին շնորհավորել են Հայաստանի և Վրաստանի նախագահները, ովքեր բարձր են գնահատել խմբագրության և Վրաստանի հայալեզու թերթի լրագրողական կազմի աշխատանքը։
Միխեիլ Սաակաշվիլին իր շնորհավորական ուղերձում հայտարարել էր.
![]() |
Հատուկ հարկավոր է նշել «Վրաստան»-ի կոլեկտիվի պրոֆեսիոնալիզմն ու քաղաքացիական դիրքորոշումը, որն արժանիորեն ծառայում է երկու ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը։ | ![]() |
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս շնորհավորել է թերթի 90-ամյակի առթիվ և ընդգծել է, որ «Վրաստան» թերթի 90-ամյա պատմությունը երկու ժողովուրդների անկեղծ եղբայրական հարաբերությունների օրինակ է[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Советакан Врастан»»։ bse.sci-lib.com։ Վերցված է 2019-02-19
- ↑ ZiP / GE #3
- ↑ PanARMENIAN // Грузинской армяноязычной газете «Врастан» 90 лет // 29 декабря 2010