Վռամ Ղազանչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ղազանչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վռամ Ղազանչյան
Ծնվել էօգոստոսի 15, 1897(1897-08-15)[1]
ԾննդավայրԿարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 23, 1941(1941-07-23)[1] (43 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1]
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վռամ Խաչատուրի Ղազանչյան (օգոստոսի 15, 1897(1897-08-15)[1], Կարս, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 23, 1941(1941-07-23)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման համար մղված պայքարի ակտիվ մասնակից, ԽՄԿԿ անդամ (1917)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս1917-1919 թվականներին կուսակցական ընդհատակյա աշխատանք է տարել Հայաստանի ու Վրաստանի տարբեր շրջաններում, 1919-1920 թվականներին՝ Կարսում, ուր եղել է ընդհատակյա կազմակերպության կազմակերպիչներից և Մայիսյան ապստամբության ղեկավարներից (Կարսի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ)։ Ապստամբության պարտությունից հետո՝ Ախալցխայի և Ախալքալաքի կուսկազմակերպությունների պատասխանատու կազմակերպիչ։ Եղել է քաղաքացիական աշխատող 11-րդ կարմիր բանակում և հյուսիսային Կովկասում, արևելքի ժողովուրդների համագումարի (1920) պատգամավոր։ 11-րդ կարմիր բանակի կազմում, որպես ջոկատի հրամանատար, կռվել է Ղարաքիլիսայում (Վանաձոր)՝ խորհրդային իշխանության հաստատելու համար։ Քաղաքացիական կռիվների ժամանակ Լոռիում և Ղամարլուի (Արտաշատ) ճակատում կազմակերպել է կարմիր ջոկատներ։ Մասնակցել է 1939-1940 թվականների խորհրդա-ֆիննական պատերազմին։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 18