Jump to content

Վոլոդիմիր Վակուլենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլոդիմիր Վակուլենկո
ուկրաիներեն՝ Володи́мир Володи́мирович Вакуле́нко
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1972(1972-07-01)
ԾննդավայրԿապիտոլովկա, Իզյումի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էոչ վաղ քան մարտի 24, 2022 և ոչ ուշ քան մայիսի 12, 2022
Մահվան վայրIzium Raion, Խարկովի մարզ, Ուկրաինա
ԳերեզմանԽարկով
Քաղաքացիություն Ուկրաինա
Մասնագիտությունհեղինակ, մանկագիր, թարգմանիչ, հասարակական գործիչ, վիքիմեդիստ և բանաստեղծ
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
 Volodymyr Vakulenko Վիքիպահեստում

Վոլոդիմիր Վակուլենկո (ուկրաիներեն՝ Вакуленко Володимир Володимирович, հուլիսի 1, 1972(1972-07-01), Կապիտոլովկա, Իզյումի շրջան, Խարկովի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - ոչ վաղ քան մարտի 24, 2022 և ոչ ուշ քան մայիսի 12, 2022, Izium Raion, Խարկովի մարզ, Ուկրաինա[1]), ուկրաինացի հասարակական գործիչ, արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ, վիքիպեդիստ և նումիզմատ։ Հեղինակել է 13 գիրք[2]։ Գրական մրցանակների դափնեկիր։ 2024 թվականին՝ հետմահու, պարգևատրվել է Ուկրաինայի Վաստակի համար 3-րդ աստիճանի շքանշանով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1972 թվականի հուլիսի 1-ին Խարկովի մարզի Իզյումի շրջանի Կապիտոլովկա գյուղում։ Բնօրրանի դպրոցն ավարտելուց հետո սովորել է Իզյում քաղաքի թիվ 24 պրոֆտեխնիկական ուսումնարանում, ձեռք բերել խոհարար-հրուշակագործի մասնագիտություն։ 1990 թվականից աշխատել է. սկզբում՝ որպես խոհարարի օգնական, այնուհետև՝ տարբեր մասնագիտություններով՝ սկսած բեռնակրությունից, ավարտած բնակարանների նորոգումով։ 1991-1992 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, որտեղ հաշմանդամ է դարձել և զորացրվել ժամկետը լրանալուց մի փոքր շուտ։ Երկու անգամ ամուսնացել է և ամուսնալուծվել; Այդ ամուսնություններից ունեցել է մեկական որդի։ Գրել սկսել է պատանեկան հասակից, 2001 թվականից տպագրվել է մարզային ու քաղաքային մի շարք թերթերում։ Երկրորդ որդու ծնվելուց հետո իր ուժերը փորձել է նաև մանկական գրականության ասպարեզում[3]։ 2010 թվականից խմբագրումներ է կատարել ուկրաիներեն Վիքիպեդիայում. ստեղծել է շուրջ 100 հոդված և կատարել մոտավորապես 4000 խմբագրում[4] : 2013 թվականի աշնանից ակտիվորեն մասնակցել է այսպես կոչված արժանապատվության հեղափոխությանն Ուկրաինայում[1] .

2022 թվականի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո այդ նույն տարվա մարտի վերջին նա առևանգվել է Կապիտոլիվկա գյուղի իր տնից՝ աուտիզմով տառապող իր միայնակ որդու հետ միասին։ Կարճ ժամանակով ազատ է արձակվել, ապա կրկին կալանավորվել է, և նրա ճակատագիրը մնացել է անհայտ։

2022 թվականի սեպտեմբերին՝ ուկրաինական զորքերի կողմից Իզյում քաղաքի ազատագրումից հետո, այնտեղ հայտնաբերվել է զանգվածային գերեզման[3], որտեղ թաղված էին 447 մարդկային դիեր[5]։ 2022 թվականի նոյեմբերի 28-ին Suspilne.media առցանց պորտալը հայտնել է, որ ԴՆԹ թեստերը հաստատել են, որ Վլադիմիր Վակուլենկոյի մարմինը եղել է զանգվածային գերեզմանում թաղված դիերի թվում[6][7][8][9]։ Տեղեկությունը Facebook- ում հաստատել է նաև գրողի նախկին կինը[1]։ Սպանված գրողի մարմից հանել են «Մակարով» ատրճանակի երկու գնդակ[10][11]։ Նրա աճյունը վերահուղարկավորել են Խարկովի քաղաքային գերեզմանատանը[12][13]։

Նախքան երկրորդ անգամ առևանգվելը Վակուլենկոն կարողացել է թաքցնել օկուպացիայի ժամանակ գրված իր օրագիրը, որը ազատագրումից հետո գտել են Վիկտորյա Ամելինան ու գրողի հայրը և այնուհետև տեղափոխել են Խարկովի գրականության թանգարան[1]։

  1. «Монограмота», АС «ASW», Львів, 2008. Поезія, 40 ст[14].
  2. «Ви…не», АС «Scotch», Харків, 2011. Збірник антицензурної поезії
  3. «Сонечкова сім'я», Видавництво «Нова Дитяча Література», Київ, 2011. Збірник дитячих віршиків та казочок (доповнена та перевидана в новій редакції за сприянням ГО «СоцІнтел» на базі видавництв «Точка» та «Мадрид» (м. Харків), за принципами універсального дизайну адаптованого для дітей з важкими порушеннями зору. 2020 рік[15])
  4. «Ми, Провінція!», «Крок» (Серія «Pixels»)., — 160 с., Тернопіль, 2012, ISBN 978-617-692-076-2, Поезійна ритміка раннього нонконформістичного періоду (1998—2006). 48 ст.
  5. «Татусева книга», Видавництво Старого Лева, Львів, 2014, ISBN 978-617-679-055-6. Дитячі віршики[16] (в 2020 році озвучена і викладена для вільного прослуховування[17])
  6. «Heart Attack for Gourmens: Wariat's Diary», Amazon Kindle, 2016. Вибрані частини з роману «Інфаркт для ґурманів. Щоденник вар'ята»
  7. «Ukrainian Fairy Tales for Little Patriots», Amazon Kindle, 2016. Казки
  8. «Інфаркт для ґурманів. Щоденник вар'ята», ПП «Поліграфічно-видавничий дім «Твердиня», Луцьк, 2016, ISBN 978-617-517-247-6. Проза[18]
  9. «Святославова Сварґа». «Ліра-К», Київ, 2016, ISBN 978-617-7320-69-1. Поезія[19].
  10. «УБД-реінкарнація». «Ліра-К», Київ, 2017, ISBN 978-617-7507-26-9. Контрлітературний коктейль поезії[20].
  11. «Лелечині ключі». ПОГ «СоцІнтел» спільно з видавництвом «Точка», Харків, 2019. Літературно-художнє видання адаптоване для дітей молодшого шкільного віку з важкими порушеннями зору за принципами універсального дизайну[21]
  12. «Три засніжені історії». ПП «Балюк І. Б.» Вінниця, 2021, ISBN 978-617-530-162-3. Казки[22].
  13. «Король вірусів Ковід». ПОГ «СоцІнтел» спільно з видавництвом «Точка», Харків, 2021. Літературно-художнє видання адаптоване для дітей молодшого шкільного віку з важкими порушеннями зору за принципами універсального дизайну[23].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Volodymyr Vakulenko killed by Russian occupiers». pen.org.ua.
  2. «Володимир Вакуленко-К : Книги, бібліографія : проза, поезія, переклади, періодика, дитяча література, піксельні книжки». avtura.com.ua. Արխիվացված է օրիգինալից 15 березня 2019-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 17-ին.
  3. 3,0 3,1 «Rusové zabili oceňovaného ukrajinského spisovatele». novinky.cz.
  4. Vitalii Petrushko (2022 թ․ դեկտեմբերի 9), «Ukraiński pisarz i wikipedysta Wołodymyr Wakulenko zabity podczas inwazji Federacji Rosyjskiej na Ukrainę.», Diff (լեհերեն)
  5. «Nie żyje ukraiński pisarz dziecięcy. Jego ciało znaleziono w masowym grobie». stacja7.pl.
  6. «Письменника Володимира Вакуленка вбили під час окупації – розслідування і результат ДНК». suspilne.media.
  7. «Wołodymyr Wakułenko nie żyje. Ciało znaleziono w masowym grobie». ksiazki.wp.pl.
  8. «Письменника Володимира Вакуленка вбили під час окупації — розслідування Суспільного — Cуспільне Новини».
  9. «Росіяни вбили дитячого письменника Вакуленка під час окупації Харківської області». РБК-Украина (ուկրաիներեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
  10. «Вбивство Вакуленка: стало відомо, з якої зброї окупанти розстріляли письменника». suspilne.media. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 29-ին.
  11. «Перед смертю сказав «Слава Україні» — нові подробиці про останні години життя Володимира Вакуленка». Новини LIVE. 2023 թ․ նոյեմբերի 24.
  12. «"Видали свої ж". Як жив і загинув від рук росіян письменник Володимир Вакуленко» (ուկրաիներեն). Украинская служба Би-би-си. 2022 թ․ դեկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 6-ին.
  13. «"Мы все понимали, что его не оставят в живых". В Харькове похоронили убитого во время российской оккупации писателя Владимира Вакуленко». Настоящее Время (ռուսերեն). 2022 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
  14. «Монограмота». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
  15. «Сонечкова сім'я Брайлем». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
  16. «Татусева книга». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
  17. «Дитяча книжка «Татусева книга» — читаємо вголос». Արխիվացված է օրիգինալից 3 серпня 2020-ին. Վերցված է 29 червня 2020-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 31 (օգնություն)
  18. «Інфаркт для ґурманів. Щоденник вар'ята». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
  19. «Святославова Сварґа». Արխիվացված է օրիգինալից 8 серпня 2020-ին. Վերցված է 2 червня 2022-ին.
  20. «УБД-реінкарнація». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 2 червня 2022-ին.
  21. ««Лелечині ключі»». Արխիվացված է օրիգինալից 19 липня 2019-ին. Վերցված է 19 липня 2019-ին.
  22. «Три засніжені історії». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
  23. «Король вірусів Ковід». Արխիվացված է օրիգինալից 13 травня 2021-ին. Վերցված է 13 травня 2021-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլոդիմիր Վակուլենկո» հոդվածին։