Վոլոդիմիր Զելենսկիի երդմնակալություն
![]() | |
Թվական | 2019-05-20 ) |
---|---|
Վայր | Ուկրաինայի Գերագույն ռադայի շենք, Կիև, ![]() |
Պատճառ | Ուկրաինայի նախագահական ընտրություններ (2019) |
Մասնակիցներ | Վոլոդիմիր Զելենսկի |
Վլադիմիր Զելենսկիի երդմնակալություն (ուկրաիներեն՝ Інавгурація Володимира Зеленського), Ուկրաինայի վեցերորդ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի երդմնակալության արարողությունը, որը կայացել է 2019 թվականի մայիսի 20-ին։
2019 թվականի երդմնակալության արարողությունը ուղիղ եթերով հեռարձակել է 12 հեռուստաընկերություն, որոնց թվում են 1+1-ը, «Украина»-ն, «СТБ»-n, ICTV-ն, «Новый канал»-ը, «2+2»-ը, «НЛО TV»-ն, «UA: Первый»-ը, «5 канал»-ը, «Прямой»-ը, «24 канал»-ը և «Рада»-ն։
Երդմնակալության արարողությանը Հայաստանից մասնակցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Արարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությունից առաջ Վոլոդիմիր Զելենսկին անցել է Սահմանադրության հրապարակով, երկրպագուներին ողջունել «թխի գա» ժեստով։ Երկրպագուները Զելենսկիին դիմավորել են Ուկրաինայի դրոշներով և «Վոլոդիմիր Ալեքսանդրովիչ, բոլորի հախից եկեք» արտահայտություններով։ Երկրպագուների հետ մի քանի սելֆիներից հետո, Զելենսկին մոտեցել է «Կվարտալ-95» ստուդիայի իր նախկին գործընկերներից Եվգենի Կոշևոյին, ցատկել ու համբուրել նրա ճակատը։ Երդմնակալությունից 5 րոպե առաջ Վոլոդիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում կնոջ հետ սելֆի է հրապարակել[1][2][3]։
Հիմնական պահեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամեն ինչ խաղաղության համար[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլոդիմիր Զելենսկին վստահեցրել է, որ Դոնբասում խաղաղության համար ինքը պատրաստ է անել ամեն ինչ ու նույնիսկ կորցնել Ուկրաինայի նախագահի աթոռը[4].
Ինձ հաճախ հարցնում էին, թե ինչի եք Դուք պատրաստ հանուն հրադադարի։ Զարմանալի հարց է։ Իսկ ինչի՞ եք դուք պատրաստ, ուկրաինացիներ, հանուն ձեր հարազատների կյանքի։ Ես պատրաստ եմ ոչ հեղինակավոր որոշումների, պատրաստ եմ վարկանիշներ կորցնել։ Ես պատրաստ եմ կորցնել իմ պաշտոնը, որ խաղաղություն լինի։ Չկորցնելո՜վ մեր տարածքները։ Երբե՜ք։ Մենք չէ, որ սկսել ենք այս պատերազմը։ Բայց մենք պետք է ավարտենք այն։ Եվ մենք պատրաստ ենք այդ երկխոսությանը...
Բնօրինակ տեքստ (ուկր.)Мене часто запитували, на що ви готові заради припинення вогню. Дивне питання. А на що ви готові, українці, заради життя ваших близьких? Я готовий на непопулярні рішення, готовий втрачати рейтинги. Я готовий втратити свою посаду, щоб тільки настав мир. Не втрачаючи наші території! Ніколи! Не ми почали цю війну. Але нам цю війну закінчувати. І ми готові до діалогу...
Ուղերձ բռնազավթված տարածքների բնակչությանը[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
...բայց ես վստահ եմ, որ երկխոսության համար սկիզբ կդառնա մեր բոլոր ռազմագերիների վերադարձը.... | ![]() |
Ելույթի ժամանակ Վոլոդիմիր Զելենսկին դիմել է Դոնբասի բնակչությանը և կրկնել, որ Ղրիմը ու Դոնբասն ուկրաինական հողեր են։ Ղրիմի առանձին բնակիչների ու թերակղզու ռուսական իշխանություններին վրդովեցրել էր այն հանգամանքը, որ Զելենսկին գնում է նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ճանապարհով[5].
Դոնբասի բնակիչներին ուղղված իր ուղերձը Զելենսկին ասել է ռուսերենով։ Բազմաթիվ մարդիկ, երդմնակալության արարողությունից հետո, աջակցել են նորընտիր նախագահի այս անցումը։
Ելույթի ժամանակ դահլիճից լսվել է Օլեգ Լյաշկոյի դժգոհ բղավոցը։ Վերջինս բղավում էր, որ Դոնբասի բնակիչները հասկանում են ուկրաիներեն։ Ավելի ուշ, Լյաշկոն լրագրողներին ասել էր, որ վրդովված է Վոլոդիմիր Զելենսկու երկլեզու ելույթից[6][7]։
![]() |
Я дивлюся, нардеп Ляшко, «дякую» що ви продовжуєте ділити українців. | ![]() |
Խորհրդարանի ցրում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլոդիմիր Զելենսկիի առաջին որոշումը Գերագույն ռադայի ցրումն էր։ Ռադայի դահլիճում որոշ պատգամավորներ աջակցեցին նախագահի որոշմանը։ 2019 թվականի հունիսի 23-ին Ուկրաինայի սահմանադրական դատարանը սահմանադրական ճանաչեց խորհրդարանի ցրման մասին Վոլոդիմիր Զելենսկու որոշումը։ Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացան 2019 թվականի հուլիսի 21-ին[8]։
Կադրային հեռացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վոլոդիմիր Զելենսկին կոչ արեց աշխատանքից ազատել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին, պաշտպանության նախարարին ու գլխավոր դատախազին[9]։
Կառավարության հրաժարական[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինայի նախագահը երկու ամիս տվեց, այսպես կոչված», «հին իշխանության մարդկանց», որպեսզի հրաժարական տան, այլապես ինքը կհեռացնի նրանց, կառավարության հրաժարականը մեկնաբանելով հետևյալ քաղվածքով. «Կառավարությունը չի լուծում մեր խնդիրները։ Կառավարությունը հենց մեր խնդիրն է»[10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Фішечки» інавгурації Зеленського: головні несподіванки, курйози та знаки»։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-10-ին։ Վերցված է 2022-03-31
- ↑ «Зеленський прийшов до Ради: давав «п’ять» і цілувався»։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-03-ին։ Վերցված է 2022-03-31
- ↑ «Новий етап»: Зеленський за 5 хвилин до інавгурації запостив селфі з дружиною (фото)
- ↑ Зеленський пообіцяв припинити війну на Донбасі Archived 2022-06-09 at the Wayback Machine. (ուկր.)
- ↑ «Зеленський хоче повернути Крим: як відреагували кримчани»։ 24 Канал։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-29-ին։ Վերցված է 2019-06-29
- ↑ «Зеленський: Без вагань готовий втратити посаду заради миру»։ pravda.com.ua։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-27-ին։ Վերցված է 2019-06-29
- ↑ ««Було весело»: Інавгурація президента Зеленського»։ hromadske.ua։ Արխիվացված է օրիգինալից 2021-09-27-ին։ Վերցված է 2019-06-29
- ↑ «КСУ визнав конституційним Указ Президента «Про дострокове припинення повноважень Верховної Ради України та призначення позачергових виборів»МІ» (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-11-26-ին։ Վերցված է 2022-03-31
- ↑ ««Верховна Рада всі альбоми скачати»: перші реакції на інавгурацію Зеленського (огляд)»։ Радіо Свобода (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-29-ին։ Վերցված է 2019-06-29
- ↑ «Що означає промова Зеленського у Верховній Раді: пояснюємо нюанси»։ 24 Канал։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-18-ին։ Վերցված է 2019-06-29