Առաջին ազգային (Ուկրաինա)
🌐 | 1tv.com.ua |
---|---|
Երկիր | Ուկրաինա Կիև |
Հեռարձակման գոտի | Ուկրաինա |
Հեռարձակման լեզու | ուկրաիներեն |
Հեռարձակման սկսման թվական | 1939 փետրվարի 1 |
Սեփականատեր | НТКУ |
Առաջին ազգային (ուկրաիներեն՝ Перший національний), Ուկրաինական ազգային հեռուստաալիք, հեռարձակվում է առաջին մետրային հաճախականությամբ։ Հեռուստաալիքի շենքը գտնվում է Կիևում, և հանդիսանում է Եվրոպայի խոշորագույն հեռուստակենտրոններից։
Հեռուստաալիքի գլխավոր տնօրենն է Եգոր Բենկենդորֆը[1]։
Հեռուստաալիքի առաջին փորձնական եթերը կատարվել է 1939 թվականի փետրվարի 1-ին՝ 40 րոպե տևողությամբ։ 1951 թվականին մեկնարկեց Կիևի հեռուստակենտրոնը «Վելիկա զագրավա» ֆիլմի ցուցադրությամբ, իսկ Կիևյան հեռուստատեսությունը պարբերական եթեր սկսեց դուրս գալ 1956 թվականի նոյեմբերից։
1965 թ. հունվարի 20-ից հեռուստաէկրաններին հայտնվեց «ՈՒՏ» պատկերանիշը, ինչը խորհրդանշում էր Ուկրաինայի համահանրապետական հեռուստատեսության սկիզբը։ Այդ ժամանակից շաբաթվա ընթացքում հեռարձակվում էր 200 եթերաժամ։ 1969 թվականից սկսեց գունավոր հեռարձակումը։ 1972 թ. մարտի 6-ից սկսեց հեռարձակվել Ուկրաինայի հեռուստատեսության երկրորդ ծրագիրը (ՈՒՏ 2)։
Ներկայում հեռուստաալիքի ծածկույթը հասանելի է Ուկրաինայի 97 % տարածում[2]։
2002 թվականից սկսել է միջազգային արբանյակային հեռարձակումը։
2005 թվականի արդյունքներով հեռուստաալիքի բաժինը ուկրաինական հեռուստաշուկայում կազմել է 2 %, Ուկրաինայում հեռարձակվեղ հեռուստաալիքների շարքում զբաղեցնելով 9-րդ տեղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2017-02-15 Wayback Machine (ուկր.)