ICTV
Արտաքին տեսք
International Commercial Television | |
---|---|
Երկիր | Ուկրաինա Կիև |
Հեռարձակման գոտի | Ուկրաինա |
Հեռարձակման սկսման թվական | 1992 հունիսի 15 |
Սեփականատեր | Վիկտոր Պինչուկ |
🌐 | ictv.ua |
ICTV (անգլ.՝ International Commercial Television), Ուկրաինայի համազգային հեռուստաընկերություն։ Հեռուստաալիքը հիմնվել է 1992 թվականի հունիսի 15-ին։ 2000 թվականից իրականացնում է շուրջօրյա եթեր։ 2008 թվականի դրությամբ հեռուստաալիքի ծածկույթը հասանելի էր Ուկրաինայի բնակչության 60 %-ին, և այդ ցուցանիշով զբաղեցրել է 4-րդ տեղը։ 2012 թվականին լսարանը կազմել է 8,38 %[1], իսկ 2012-ին՝ 11,14%։ Հեռուստաալիքը նախատեսված է 25-45 տարեկատ հեռուստադիտողների համար։ Հեռուստաալիքը գտնվում է StarLightMedia մեդիախմբի կազմում։ Հեռուստաալիքի սեփականատերն է մեծահարուստ գործարար Վիկտոր Պինչուկը։
Լոգոներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հեռուստաընկերության առաջին լոգոն 1992 թվականի հունիսի 15-ից մինչև 1995 թվականի օգոստոսի 27-ը:
-
Ալիքի երկրորդ լոգոն 1995 թվականի օգոստոսի 28-ից մինչև 2000 թվականի սեպտեմբերի 17-ը:
-
Կայանի երրորդ լոգոն 2000 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև 2003 թվականի օգոստոսի 31-ը:
-
Հեռուստաընկերության չորրորդ լոգոն 2003 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2005 թվականի նոյեմբերի 30-ը։
-
Հեռուստատեսության հինգերորդ պատկերանշանը 2005 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 31-ը
-
Հեռուստաընկերության վեցերորդ լոգոն 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 21-ը։
-
Հեռուստաալիքի յոթերորդ լոգոն 2017 թվականի սեպտեմբերի 22-ից առ այսօր:
-
Հեռուստատեսության յոթերորդ լոգոտիպը, որն օգտագործվում է զուգահեռ հայտարարություններում և էկրանապահիչներում, ինչպես նաև պաշտոնական կայքում և լրատվամիջոցներում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Чаленко А. Телевойны Украины(ռուս.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2004-12-12 Wayback Machine (ուկր.) (ռուս.)
|