Վլադիմիր Սմիռնով (երկրաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Սմիռնով (այլ կիրառումներ)
Վլադիմիր Սմիռնով
Владимир Смирнов
Ծնվել էհունվարի 31 (փետրվարի 13), 1910 կամ 1910[1]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էհունիսի 16, 1988(1988-06-16) կամ 1988[1]
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԿունցևսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտություներկրաբան
Հաստատություն(ներ)Սերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան, Մոսկվայի պետական համալսարան և Ministry of Geology?
Գործունեության ոլորտերկրաբանություն
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան
Գիտական աստիճանԵրկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1945) և ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1962)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[3]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ

Վլադիմիր Իվանովիչ Սմիռնով (ռուս.՝ Владимир Иванович Смирнов, հունվարի 31 (փետրվարի 13), 1910 կամ 1910[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 16, 1988(1988-06-16) կամ 1988[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երկրաբան, ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս 1962 թվականից, ԽՄԿԿ անդամ 1940 թվականից։

1934 թվականին ավարտել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտը։ 1934-1941 թվականներին և 1944-1949 թվականներին աշխատել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտում 1946 թվականից՝ պրոֆեսոր։ 1941-1944 թվականներին՝ Միջին Ասիայի Խայդարկանի սնդիկի կոմբինատի գլխավոր երկրաբան, 1946-1949 թվականներին՝ Օգտակար հանածոների պաշարների համամիութենական հանձնաժողովի նախագահ, ԽՍՀՄ երկրաբանության մինիստրի տեղակալ 1946-1951 թվականներին։ Սմիռնովի հիմնական աշխատությունները վերաբերում են մետաղային հանքավայրերի երկրաբանության ուսումնասիրմանը, օգտակար հանածոների քանակական գնահատմանը, ԽՍՀՄ-ում մետաղային հանքավայրերի առաջացման ու տեղաբաշխման օրինաչափություններին։ Մշակել է սնդիկի, ծարիրի, կապարի, ցինկի, ուրանի մետաղածնության պրոբլեմները, օգտակար հանածոների հանքավայրերի դասակարգումը և այլն։ 1964 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի հանքառաջացման գիտական խորհրդի նախագահ, 1968՝ թվականից «Մետաղային հանքավայրերի երկրաբանություն» ամսագրի գլխավոր խմբագիր։ 1969-1975 թվականներին՝ ԽՍՀՄ Գիտությունների Ակադեմիայի երկրաբանության, երկրաֆիզիկայի և երկրաքիմիայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար և նախագահության անդամ։ Արժանացել է Լենինյան մրցանակի 1972 թվականին։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 459