Վլադիմիր Շատալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox astronaut.png
Վլադիմիր Շատալով
Шаталов, Владимир Александрович
Dmitry Medvedev 12 April 2011-12.jpeg
Վլադիմիր Շատալով Ալեքսանդրովիչ
Բնօրինակ անուն ազգանուն Шаталов, Владимир Александрович
Ի ծնե Վլադիմիր Շատալով Ալեքսանդրովիչ
Պետություն Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Մասնագիտություն Տիեզերագնաց-օդաչու
Զինվորական կոչում գեներալ-լեյտենանտ
Տիեզերքում անցկացրած ժամանակը 237 ժ ,18 ր
Ծնվել է 1927 դեկտեմբերի 8
Ծննդավայր {Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ազգություն ռուս
Պարգևներ Լենինի շքանշան Լենինի շքանշանԼենինի շքանշան

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Շատալով (ծնվել է դեկտեմբերի 8,1927), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, ավիացիայի գեներալ-լեյտենանտ (1975)։ Խորհրդային Միության կրկնակի հերոս (հունվարի 22,1969 և հոկտեմբերի 22,1969), տեխնիկական գիտությունների թեկնածու (1972

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։ 1956 թվականին ավարտել է կարմրադրոշ ռազմաօդային ակադեմիան (այժմ Ցոլ․ Ա․ Գագարինի անվան)։ ԽՍՀՄ տիեզերագնացների խմբում է 1963 թվականից։ 1969 թվականի հունվարի 14-17-ը, որպես հրամանատար, թռիչք է կատարել «Սոյուզ-4» տիեզերանավով։ Իրականացրել է Բ․ Վ․ Վոլինովի վարած «Սոյուզ-5» տիեզերանավի հետ մերձեցումը և կցումը, ապահովել Ա․ Ս․ Ելիսենի և Ե․ Վ․ Խրունովի՝ բաց տիեզերքով անցումը «Սոյուզ-4» տիեզերանավ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1969 թվականի հոկտեմբերի 13-18-ը, որպես հրամանատար, Ելիսեևի հետ երկրորդ թռիչքն է կատարել «Սոյոլզ-8» տիեզերանավով։ 118 ժ 11 ր-ում տիեզերանավը խմբային թռիչք է կատարել «Սոյուգ-6» և «Սոյուզ-7» տիեզերանավերի հետ։ 1971 թվականի ապրիլի 23-24-ը, որպես հրամանատար, Ելիսեևի և Ն․ Ն․ Ռուկավիշնիկովի հետ, երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-10» տիեզերանավով։ Թռիչքը տևել է 47 ժ 46 ր, որի ընթացքում իրականացվել է 1971 թվականի ապրիլի 19-ից ուղեծրում գտնվող «Սալյուտ» ուղեծրակայանի հետ կցումը։ Երեք թռիչքների ընթացքում Շատալովը տիեզերքում եղել է 237 ժ 18 ր։ Եղել է ԽՍՀՄ 9-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով։ Շատալովի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնարաններից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 456 CC-BY-SA-icon-80x15.png