Եվգենի Խրունով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Խրունով
ռուս.՝ Евгений Хрунов
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 10, 1933(1933-09-10)[1] կամ 1933[2]
ԾննդավայրPrudy, Q20658929?, Վոլովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 19, 2000(2000-05-19) կամ 2000[2]
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՕստանկինյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԿրասնոդարի օդաչուների բարձրագույն ռազմական ավիացիոն ուսումնարան (1956), Ժուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (1968) և Մոսկվայի Լենինի անվան ռազմաքաղաքական ակադեմիա (1972)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու (դեկտեմբերի 24, 1971)
Մասնագիտությունօդաչու և տիեզերագնաց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունFirst group of Soviet cosmonauts?
 Yevgeny Khrunov Վիքիպահեստում

Եվգենի Խրունով Վասիլևիչ (սեպտեմբերի 10, 1933(1933-09-10)[1] կամ 1933[2], Prudy, Q20658929?, Վոլովսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 19, 2000(2000-05-19) կամ 2000[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Ինժեներ-գնդապետ, Խորհրդային Միության հերոս (հունվարի 22, 1969

Տիեզերագնացների ջոկատում ընդգրկվել է 1960 թվականին։ 1968 թվականին ավարտել է Մոսկվայի ռազմաօդային ինժեներական ակադեմիան։ 1969 թվականի հունվարի 15-17-ը, Բորիս Վոլինովի հետ, որպես ինժեներ-հետազոտող, թռիչք է կատարել «Սոյուզ-5» տիեզերանավով։ 1969 թվականի հունվարի 16-ին, Ալեքսեյ Ելիսեևի հետ, բաց տիեզերքով փոխադրվել է «Սոյուզ-4» տիեզերանավը (Վլադիմիր Շատալովի ղեկավարած), որով վերադարձել է Երկիր։

Խրունովը երկրի շուրջը կատարել է 32 պտույտ, տիեզերքում մնացել 47 ժ 39 ր, որից 37 ր՝ բաց տիեզերքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Хрунов Евгений Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 95
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Խրունով» հոդվածին։