Ալեքսեյ Ելիսեև
Ալեքսեյ Ելիսեև | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 13, 1934[1] (90 տարեկան) |
Ծննդավայր | Ժիզդրա, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1957) և Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ (1962) |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ճարտարագետ, տիեզերագնաց, քաղաքական գործիչ, գրող և flight engineer |
Աշխատատու | Էներգիա |
Զբաղեցրած պաշտոններ | Special Guest of the Parliamentary Assembly of the Council of Europe? |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Ալեքսեյ Ստանիսլավովիչ Ելիսեև (հուլիսի 13, 1934[1], Ժիզդրա, Արևմտյան մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության կրկնակի հերոս (հունվարի 22, 1969 թվական և հոկտեմբերի 22, 1969), տեխնիկական գիտությունների դոկտոր (1973), ԽՄԿԿ անդամ (1967)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական ուսումնարանը (1957 թվական)։ Տիեզերագնացների ջոկատում է հայտնվել 1966 թվականին։ 1969 թվականի հունվարի 15-17-ը Բ․ Վոլինովի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուգ-5» տիեզերանավով։ 1969 թվականի հունվարի 16-ին Ե․ Խրունովի հետ բաց տիեզերքով փոխադրվել է Վ․ Շատալովի ղեկավարած «Սոյուզ-4» տիեզերանավ, որով վերադարձել է Երկիր։ Բաց տիեզերքում մնացել է 37 րոպե։ 1969 թվականի հոկտեմբերի 13-18-ը Շատալովի հետ, երկրորդ անգամ տիեզերք է թռել «Սոյուզ-8» տիեզերանավով։ 5-օրյա թռիչքի մեկ օրն ընթացել է «Սոյուզ-7», իսկ երեք օրը՝ «Սոյուզ-6» և «Սոյուզ-7» տիեզերանավերի հետ։ 1971 թվականի ապրիլի 23-25-ը Շատալովի և Ն․ Ն․ Ռակավիշնխկովի հետ Ելիսեևը երրորդ թռիչքն է կատարել «Սոյուզ-10» տիեզերանավով, որը 1971 թվականի ապրիլի 24-ին կցվել է «Սալյուտ» ուղեծրակայանի հետ համատեղ թռիչքը շարունակվել է 5 ժ 30 ր։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Елисеев Алексей Станиславович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ելիսեև» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 494)։ ![]() |
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1934 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս տիեզերագնացներ
- Խորհրդային Միության կրկնակի հերոսներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Խորհրդային տիեզերագնաց-օդաչուներ
- ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՍՀՄ ԳԽ 11-րդ գումարման պատգամավորներ
- ԽՄԿԿ 25-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 24-րդ համագումարի պատվիրակներ
- ԽՄԿԿ 26-րդ համագումարի պատվիրակներ
- Անձինք նամականիշերի վրա
- Խորհրդային ճարտարագետներ