Վլադիմիր Կեցխովելի
| Վլադիմիր Կեցխովելի
վրաց.՝ ლადო კეცხოველი | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 2 (14), 1876[1] կամ հունվարի 14, 1876[2] |
| Ծննդավայր | Tlia, Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Մահացել է | օգոստոսի 17 (30), 1903[1] (27 տարեկան) կամ օգոստոսի 30, 1903[2] (27 տարեկան) |
| Մահվան վայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
| Մասնագիտություն | հեղափոխական և քաղաքական գործիչ |
Վլադիմիր (Լադո) Զախարի Կեցխովելի (վրաց.՝ [ლადო კეცხოველი] error: {{lang}}: text has italic markup (help), ռուս.՝ Владимир Захарьевич Кецховели, հունվարի 2 (14), 1876[1] կամ հունվարի 14, 1876[2], Tlia, Գորիի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 17 (30), 1903[1] կամ օգոստոսի 30, 1903[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն), վրացի գրող, բոլշևիկ հեղափոխական։
Նախնական կրթությունն ստացել է Գորիում, ապա՝ Թիֆլիսում։ 1894- 1896 թվականներին սովորել է Կիևի հոգևոր սեմինարիայում։ Եղել է սոցիալ-դեմոկրատական խմբակների գործուն մասնակից։ 1896 թվականին ձերբակալվել և արտաքսվել է հայրենիք, որտեղ 1897 թվականիի սեպտեմբերին ընդունվել է «Մեսամեդասի» կազմակերպության մեջ։ 1898-1901 թվականներին Թիֆլիսում եղել է ցույցերի գործադուլների կազմակերպիչ, ՌՍԴԲԿ Թիֆլիսի ու Բաքվի կոմիտեների, ինչպես և «Բրձոչա» թերթի ղեկավարներից։ Բաքվում կազմակերպել է «Նինա» ընդհատակյա տպարանը։ 1902 թվականի սեպտեմբերին ձերբակալվել է։ Սպանվել է Թիֆլիսի Մետեխի բանտում։
Կեցխովելին համարվում է առաջին մարդկանցից մեկը, ով Իոսիֆ Ստալինին ծանոթացրել էր մարքսիզմի գաղափարախոսության հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Կեցխովելի» հոդվածին։ |
|
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 394)։ |