Վլադիմիր Գրիգորյան (նկարիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վլադիմիր Գրիգորյան (այլ կիրառումներ)
Վլադիմիր Գրիգորյան
Ծնվել էհոկտեմբերի 17, 1931(1931-10-17) (88 տարեկան)
ԾննդավայրԼենինական
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
ՊարգևներՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան
ԱմուսինՖլորա Բաղդասարյան

Վլադիմիր (Վոլոդյա) Կարապետի Գրիգորյան (1931, հոկտեմբերի 17, Լենինական), հայ գեղանկարիչ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (1966)։

Գեղանկարիչ Ֆլորա Բաղդասարյանի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Գրիգորյանը ծնվել է 1931 թվականին Լենինականում։ 1944-1949 թվականներին սովորել է Լենինականի Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցում, 1949-1956 թվականներին՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-1959 թվականներին՝ Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում: 1961-1974 թվականներին կնոջ հետ ապրել և աշխատել է Ղազախստանում, մինչ 1972 թվականը եղել է Ղազախստանի Թեմիր-Թաու քաղաքի գլխավոր նկարիչը։ 1992-1993 թվականներին նկարիչ ամուսիններն աշխատել են Ավստրալիայում, նկարազարդել են Սիդնեյի հայկական Կաթոլիկ Սուրբ Աստվածածին եկեղեցու որմնանկարները[1]:

Ստեղծագործություններից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում[2], Վանաձորի պատկերասրահում և Մոնղոլիայում:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ծովափին»
  • «Կորալ»
  • «Սպասում»
  • «Գյուղում»
  • «Երազանք»
  • «Խնձորեսկ»
  • «Ֆլորա»
  • «Երկուսով»
  • «Լեռնային մեղեդի»
  • «Զանգեզուրի ազատագրումը»
  • «Խոր Վիրապ»
  • «Բակ»
  • «Ձորափ գյուղում»
  • «Մեկնեցին ռազմաճակատ»
  • «Նատյուրմորտ»

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ «Գրիգոր Լուսավորիչ» շքանշան, 1993

Անհատական ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Վլադիմիր Գրիգորյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-02 
  2. «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ Վերցված է 2016-08-02