Վիքիպեդիա:Մոլորակի շուրջը/Իսլանդիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բենիլյուքս Բենիլյուքսյան ամիս Իսլանդիա Իսլանդական ամիս Իսրայել Իսրայելի ամիս



Iceland-orb.png
Իսլանդիա

Animated-Flag-Iceland.gif

Իսլանդիան կղզային պետություն հյուսիսարևմտյան Եվրոպայի համանուն կղզու վրա՝ Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Ափերը հյուսիսարևմուտքում և հարավում ողողում են Գրենլանդական, իսկ արևելքում՝ Նորվեգական ծովերի ջրերը։ Իսլանդիան աշխարհագրորեն տեղակայված է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ճամփաբաժանում, սակայն մի շարք գործոններ հաշվի առնելով այն ներառվում է Հյուսիսային Եվրոպա տարածաշրջանի մեջ։ Դանիական լայն նեղուցը Իսլանդիան բաժանում է Գրենլանդիայից։ Վերջինիս շրջակայքում սփռված տարածքներից են նաև Ֆարերյան, Շետլանդյան և Յան Մայենի կղզիները։ Ընդհանուր հաշվով՝ կղզու մակերեսը կազմում է 103 հազար քառակուսի կիլոմետր (18-րդ խոշորագույն կղզին աշխարհում): Իսլանդիան Եվրոպայի ամենանոսր բնակեցված պետությունն է։ Ըստ 2018 թվականի մարդահամարի տվյալների՝ Իսլանդիայի բնակչությունը կազմում է շուրջ 350 հազար մարդ։ Իսլանդիայի մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Ռեյկյավիկն է։ Ռեյկյավիկում և հարակից ավաններում է բնակվում ամբողջ կղզի-պետության բնակչության երկու երրորդից ավելին։
Կանոնները

  • Հոդվածի կողքին նշված այլալեզու տարբերակը ենթակա է փոփոխման, եթե
    • Գրված չէ չեզոք և հանրագիտարանային ոճով, ներկայացնում է քարոզչություն
    • Դուք չեք տիրապետում այդ լեզվին և այլընտրանքային սկզբնաղբյուրը ծավալապես և որակապես չի զիջում նշվածին
    • Այլալեզու սկզբնաղբյուրը քանակապես և որակապես գերազանցում է ներկայացվածին
  • Հոդվածը սկսելուց առաջ կարող եք ստորագրել կողքին, իսկ ավարտից հետո՝ այն պիտակել {{Արված է}} կաղապարով
  • Հոդվածի համար պարտադիր է հիմնական բաժինների առկայությունը․ ներածություն, ենթաբաժիններ, ծանոթագրություններ, նախընտրելի՝ տես նաև, արտաքին հղումներ
  • Նախագծի մասնակից ցանկացած հոդված պետք է ունենա (կաղապարներով, տեղեկաքարտերով, նկարներով և կատեգորիաներով հանդերձ) նվազագույնը 3000 բայթ:
  • Ստեղծված հոդվածների քննարկման էջերում, բացի նախագծի կաղապարից, պետք է տեղադրվի {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը:
Dýrafjörður, Vestfirðir, Islandia, 2014-08-15, DD 037 PAN.jpg