Իսլանդական ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսլանդական(չաշխատող հղում) ձի

Իսլանդական ձի, Իսլանդիայում բուծված ձիատեսակ։ Դրա բնորոշ հատկություններն են փոքր աճը (մինչև 144 սմ), ամուր կազմվածքը, կոպտությունը, խոշոր գլուխը, խիտ խոպոպները, երկար բաշը և պոչը։ Ձիերի գույները կարող են տարբեր լինել՝ կարմիր, աշխետ, մոխրագույն, սև, պիսակավոր։ Ճանճկեն ձիեր չկան։

Իսլանդական ձիերը չի կարելի շփոթել Պոնիների հետ՝ անկախ նմանությունից։

Իսլանդական ձիերը հասունանում են ուշ՝ 7-8 տարեկանում, բայց ապրում են երկար՝ մինչև 40 տարի։ Բուծվում են բաց տարածքներում՝ մաքուր օդում։ Միայն ձմռան ամիսներին նրանց պատսպարում են։ Ձիերը չեն վախենում ցուրտ եղանակից, քանի որ նրանք ծածկվում են խիտ մազերով և հազվադեպ են հիվանդանում։

Իսլանդական ձիերը շատ խելացի են։ Լավ զարգացած հավասարակշռության շնորհիվ նրանք կարող են հեշտությամբ հաղթահարել այնպիսի խոչընդոտներ, ինչպիսիք են սառույցը, սուր քարերը կամ արագ գետերը։ Բնավորությունը հանգիստ է, բարյացակամ։ Հաշվի առնելով այն փաստը, որ իրենց պատմության ընթացքում ձիերը չեն հանդիպել գիշատիչներին, նրանք չեն վախենում մարդուց և վստահում են նրան։

Արտակազմվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

մինի(չաշխատող հղում) Գլուխը միջին չափի է, ունի ուղիղ պրոֆիլ, փոքր ականջներ, համեմատաբար կարճ, ցածր պարանոց, խոր կրծքավանդակ, երկարավուն մարմին, թեք հզոր գավակ, կարճ, ամուր ոտքեր՝ կոկիկ և ուժեղ սմբակներով։ Մազերը երկար են, պոչը՝ շատ խիտ։ Պոչը սովորաբար վեր է ուղղված։ Միջին չափումներ. բարձրությունը մինչև հետնաբաշ՝ 132 սմ, կրծքավանդակը՝ 160 սմ, նախադաստակի հաստությունը` 17 սմ։

Հասակը՝ 130-145 սմ, քաշը` 380-410 կգ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեղատեսակը Իսլանդիա է բերվել վիկինգների կողմից 9-10-րդ դարերում։ Դրակարների վրա տարածք խնայելու համար վիկինգները ընտրում էին միայն ցածրահասակ ձիեր․ այստեղից էլ ցեղի բնորոշ առանձնահատկությունը։ Սկանդինավյան դիցաբանության մեջ ձիերին երկրպագում էին, իսկ իսլանդական ցեղատեսակը, ըստ լեգենդի, առաջացել էր ութ ոտանի ձիուց՝ Սլեյպնիրից՝ գերագույն աստծո՝ Օդինի օգնականից։ մինի(չաշխատող հղում) Ձիերը կարևոր դեր էին խաղում կղզու կյանքում, քանի որ նավակների հետ միասին նրանք միակ փոխադրամիջոցն էին։ Դրանք օգտագործվել են նաև գյուղատնտեսական աշխատանքներում։ Ցեղատեսակի մասին նշվում է բազմաթիվ գրական և պատմական աշխատություններում։ Բացի այդ, ձիերին այրում էին թաղման ծեսերի ժամանակ, որպեսզի նրանք իրենց հանգուցյալ տերերի հետ միասին գնան հանդերձյալ կյանք։

982 թվականին ալտինգը օրենք ընդունեց, որն արգելում էր ձիերի ներկրումը երկիր։ Դա արվել է հիվանդությունը կանխելու համար։ Այդ ժամանակից ի վեր չի թույլատրվում Իսլանդիա բերել ձիեր, որոնք նախկինում այնտեղից էին արտահանվել։ Օրինակ՝ կղզուց դուրս եկած ձին նույնիսկ ձիասպորտի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար չի կարող հետ վերադառնալ[1]։ Արգելքը վերաբերում է նաև ձիերի հետ աշխատելիս օգտագործվող իրերին՝ հագուստ, զինամթերք։ Դրա շնորհիվ հնարավոր եղավ պահպանել ցեղի մաքրությունը։

18-րդ դարի վերջին իսլանդական ձիերի զգալի մասը սատկեց հրաբխի ժայթքման արդյունքում։

1904 թվականին ստեղծվեց իսլանդական ցեղատեսակի բուծման առաջին համայնքը։

Իսլանդական ձիերն այսօր չափազանց տարածված են Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։ Բուծման կազմակերպությունը՝ Իսլանդական ձիերի ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (The International Federation of Icelandic Horse Associations), ներկայացված է 19 երկրներում։

Իսլանդական ձիերն օգտագործվում են տարբեր նպատակներով. դաշտերում աշխատելու, որսորդության համար, ձիասպորտում, հիպոթերապիայում։ Ձիերը իդեալական են ընտանեկան գործունեության կամ երեխաների սպորտի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Իսլանդիա. լուսնի հակառակ կողմը։»։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-15-ին։ Վերցված է 2009-06-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]