Տյորնին
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Իսլանդիա | |
Տյորնին (իսլ.՝ Tjörnin), լիճ Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի կենտրոնում։ Tjörnin բառը իսլանդերենում նշանակում է «լճակ» կամ «լիճ»։
Նախկինում լիճն ուներ ավազան՝ Լայկյուրիդն բաց ջրանցքը, որն անցնում էր քաղաքի կենտրոնով, սակայն 1911 թվականին ջրանցքը փակվել է Լայքյարգաթա փողոցի տակ[1]։ Ձմռանը լիճը սովորաբար սառչում է և երբեմն օգտագործվում է որպես սահադաշտ[2]։ Երկու ափերի երկայնքով տեղակայված են կրպակներ։ Լճի հյուսիսարևմտյան հատվածում է գտնվում Ռեյկյավիկի քաղաքապետարանը, իսկ արևելյան ափին՝ Ռեյկյավիկի ազատ եկեղեցին։ Լճից հարավ գտնվում է Հլյոումսքաուլագարդուր այգին, իսկ դրա կողքին` Իսլանդիայի համալսարանն ու Ազգային թանգարանը։ Լճի հյուսիսային ծայրի մոտ, քաղաքապետարանի ետևում, Ալթինգսհուսիդն է, այն շենքը, որտեղ գումարվում է Իսլանդիայի խորհրդարանը։
Լճի մոտ ապրում են շատ ջրլող թռչուններ, ինչպիսիք են արկտիկական ճայը, մոխրագույն բադը և սագը, կռնչան բադն ու ծովային սուզաբադը[3][4]։ Լճի թռչուններին կերակրելը հաճելի ժամանց է քաղաքի բնակիչների համար։։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Óla Árni (մայիսի 12, 1979)։ «Lækjartorg» (pdf)։ Morgunblaðið (Icelandic) (Reykjavik)։ էջ 10։ Վերցված է հոկտեմբերի 11, 2013
- ↑ Lonely Planet, Fran Parnell, Brandon Presser (սեպտեմբերի 1, 2010)։ Lonely Planet Iceland։ Lonely Planet։ էջեր 83–։ ISBN 978-1-74220-346-1
- ↑ Riley Laura, Riley William (հունվարի 1, 2005)։ Nature's Strongholds: The World's Greatest Wildlife Reserves։ Princeton University Press։ էջեր 384–։ ISBN 978-0-691-12219-9
- ↑ Top 10 Iceland։ DK Publishing։ հունիսի 1, 2012։ էջեր 105–։ ISBN 978-0-7566-9442-5
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տյորնին կատեգորիայում։ |
|