Իսլանդիայի տնտեսություն
Ռեյկյավիկ | |
| Արժույթ | Իսլանդական կրոն (արժույթ) |
|---|---|
| Ամրագրված փոխարժեք | ԻՍԿ 1000 = ԱՄԴ 9.821 |
| Առևտրային կազմակերպություններ | ԵԱԱԱ, ՏՀԶԿ, ԱՀԿ |
| Վիճակագրություն | |
| ՀՆԱ | |
| ՀՆԱ տեղ | 111-րդ (անվանական) / 145-րդ (գնողունակության համարժեքություն) |
| ՀՆԱ-ի աճ | 3.6% (2017)[3] |
| ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով |
|
| ՀՆԱ֊ն ըստ սեկտորի |
|
| Գնաճ (ՍԳԻ) | 1,7 % (2017)[6] |
| Աղքատության շեմից ցածր բնակչություն | 8% (2015)[7] |
| Ջինիի գործակից | 0.23 (2014)[8] |
| Աշխատուժ | 0.2 միլիոն (2015)[9] |
| Աշխատուժ ըստ մասնագիտության |
|
| Գործազրկություն | 1.7% (2017)[3] |
| Միջին համախառն աշխատավարձ | $5,000 ամսական |
| Մինջին զուտ եկամուտ | $3,500 ամսական |
| Հիմնական արտադրություններ | Տուրիզմ, Ձկնորսություն, Գեոթերմալ էներգետիկա, Հիդրոէներգետիկա |
| Արտաքին | |
| Արտահանում | |
| Արտահանվող ապրանքներ | Ալյումին 39%, Ծովամթերք 35% |
| Արտանհանման հիմնական գործընկերներ | (2015)[10] |
| Ներկրում | |
| Ներկրվող ապրանքներ | սնունդ, տեքստիլ, մեքենաներ և սարքավորումներ, նավթ |
| Ներկրման հիմնական գործընկերներ | (2015)[11] |
| Պետական ֆինանսներ | |
| Պետական պարտք | |
| Բյուջեի դեֆիցիտ | $180 միլիոն (2015) |
| Եկամուտ | $9.5 միլիարդ (2015) |
| Ծախսեր | $9.68 միլիարդ (2015) |
| Տնտեսական օգնություն | $40 միլիոն (0.24% ՀՆԱ, 2015թ․ բյուջե) |
| Արտաքին պաշարներ | |
Իսլանդիայի տնտեսությունը կառուցված է սկանդինավյան մոդելով և համարվում է աշխարհի ամենաժամանակակից տնտեսություններից մեկը։ Բնութագրվում է ցածր գործազրկությամբ, եկամուտների հավասարաչափ բաշխվածությամբ և տնտեսության զարգացման բավականին բարձր տեմպերով։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծ բացասական ազդեցություն է թողել Իսլանդիայի տնտեսության վրա, սակայն հետագայուն այն վերականգնվել է։ 2010 թվականին սկսվել է տուրիզմի բուռն զարգացումը, ինչը հանգեցրել է տնտեսության վերելքի։
2017 թվականին երկրի ՀՆԱ-ն կազմել է 16,8 մլրդ դոլար, իսկ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 67 500 դոլար (նոմինալ)։
2012 թվականին Իսլանդիան զբաղեցրել էր աշխարհում առաջին հորիզոնականը պետական պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցությամբ (699%)։ Մեկ շնչին բաժին էր ընկնում 320 000 ԱՄՆ դոլար արտաքին պարտք[12]։
Համախառն ներքին արդյունք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի ընթացքում ՀՆԱ-ն ավելացել է 3,96 %-ով։ Վերջին տասը տարիների ընթացքում երկրի ՀՆԱ-ն անկում է ապրել միայն 2009-2010 թվականներին։ 2013 թվականին այն վերադարձել է հետճգնաժամային կարգավիճակին։
ՀՆԱ-ի աճի տեմպը (%)[13]
| Տարեթիվ | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 |
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| ՀՆԱ-ի աճ (%) | 5,96 | 4,21 | 9,49 | 1,48 | -4,68 | -3,59 | 1,99 | 1,25 | 4,39 | 1,95 | 3,96 |
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլանդիան զբաղեցնում է 103 000 քառակուսի կիլոմետր տարածք։ Վարելահողերը կազմում են երկրի տարածքի ընդամենը 0.7%-ը, մինչդեռ կղզու մակերևույթի մնացած հատվածները հիմնականում լեռնային և հրաբխային զանգվածներ են[14]։
Իսլանդիան ունի որոշ հանքային ռեսուրսներ։ Նախկինում ակտիվ շահագործվել են ծծումբի հանքերը և Միվաթն լճի դիատոմիտի պաշարները։ Այսօր երկիրը իր ծծումբի պահանջարկը բավարարում է նավթի վերամշակման միջոցով։ Այդ գործարանը այժը դադարեցրել է իր աշխատանքները, քանի որ այն վնաս էր հասցնում շրջակա միջավայրին։ Իսլանդիան ունի ցեմենտի խոշոր արդյունաբերություն։ Բետոնը լայնորեն օգտագործվում է շինարարության մեջ, այդ թվում նաև բնակելի շենքերի կարուցման համար։
Օգտագործելով իր հարուստ հիդրոէներգետիկ և գեոթերմալ պաշարների ներուժը` Իսլանդիայի վերականգնողական էներգիայի ադյունաբերությունը զբաղեցնում է երկրի ընդհանուր էներգետիկ համակարգի 85%-ը[15][16]։ Այդ ցուցանիշով Իսլանդիան գերազանցում է աշխարհի ցանկացած այլ երկրի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ World Economic Outlook Database, April 2015, Retrieved 10 June 2015
- ↑ Gross domestic product, nominal (անգլ.). IMF
- ↑ 3,0 3,1 [1], Statistics Iceland, Retrieved 9 March 2017
- ↑ «World Economic Outlook Database, April 2017». IMF. 2017 թ․ ապրիլի 18. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ The World Factbook Արխիվացված 2019-06-16 Wayback Machine, Retrieved 10 June 2015
- ↑ [2], Inflation EU
- ↑ Statistics Iceland
- ↑ Income distribution, Statistics Iceland, Retrieved 10 June 2015
- ↑ Labour force, Statistics Iceland, Retrieved 10 June 2015
- ↑ Statistics Iceland, Retrieved 5 June 2017
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
- ↑ Список стран по внешнему долгу(ռուս.) // Википедия. — 2016-10-15.
- ↑ «СТАТИСТИЧЕСКОЕ УПРАВЛЕНИЕ ИСЛАНДИИ». СТАТИСТИЧЕСКОЕ УПРАВЛЕНИЕ ИСЛАНДИИ.
- ↑ «The Economy of Iceland». The Central Bank of Iceland. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 22-ին.
- ↑ «Energy Data». Askja Energy - The Independent Icelandic Energy Portal. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ Presentation to the International Partnership for the Hydrogen Economy Արխիվացված 2007-06-27 Wayback Machine, Icelandic Ministry of Industry and Commerce & Ministry for Foreign Affairs, published January 2005, accessed 2007-05-14
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- OECD's Iceland country Web site
- OECD Economic Survey of Iceland
- Icelandic Bureau of Statistics
- Iceland Stock Exchange (ICEX)
- Icelandic Energy Portal
- Integrated financial services in Iceland
- Exploding Range Rovers Tell Iceland's Story NPR, March 19, 2009
- Wall Street on the Tundra by Michael Lewis, Vanity Fair, April 2009 issue
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլանդիայի տնտեսություն» հոդվածին։ |
|