Jump to content

Ասկիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկիա
Տեսակբնության հատուկ պահպանվող տարածք, Կալդերա և Գործող հրաբուխ
Երկիր Իսլանդիա
Վարչատարածքային միավորÞingeyjarsveit?
Մասն էDyngjufjöll?
Բարձրությունը ծովի մակարդակից1516 մետր
Մակերես62,17 կմ² և 45 կմ²
Պահպանման տարածքVatnajökull National Park?
Նյութբազալտ և Ռիոլիթ
Ձևավորում1978
Սմիթսոնիան կոդ373060

Ասկիա (իսլ.՝ Askja), գործող ստրատոհրաբուխ Իսլանդական սարավանդի կենտրոնում, որը գտնվում է Օուդաուդախրեին լեռան արևելյան մասում (Վատնաիյոկյուդլ սառցադաշտից հյուսիս, համանուն ազգային պարկի տարածքում)։ Հրաբխի բարձրությունը ծովի մակարդակից 1516 մ է[1]։

Երկրաբանորեն Ասկիայի շուրջ լեռները ծագել են հրաբխային ակտիվությունից[2]։

Վերջին ժայթքումը եղել է 1961 թվականին[3]։

1875 թվականի մարտի 29-ին հրաբխի ժայթքման հետևանքով շուրջ 45 կմ² մակերեսով կալդերայում ձևավորվել են երկու խոշոր լճեր.

  • Էսկյուվատն (իսլ.՝ Öskjuvatn) լիճն ունի շուրջ 11 կմ² մակերես և 220 մ խորություն։ Այն Իսլանդիայի ամենախոր լիճն է[1]։ Սկզբնական շրջանում ձևավորվելուց հետո այն տաք էր, սակայն ներկայումս հիմնականում ծածկված է սառույցով։ Լճի հարավային մասում գտնվում է մի փոքրիկ Էյջա կղզին, որը ձևավորվել է 1926 թվականի ժայթքումից[4]։
  • Վիտին (իսլ.՝ Viti — ад) երկրաջերմային լիճ է, որը գտնվում է Էսկյուվատն լճի հյուսիսային ափին։ Տրամագիծը կազմում է շուրջ 100 մ, իսկ խորությունը՝ 7 մետր։ Լճի ջուրը բաց կապույտ է, ջերմաստիճանը տատանվում է 20-ից մինչև 27 °C[5]: Լճի մոտ զգացվում է ծծմբի ուժեղ հոտ, որից էլ լիճը ստացել է իր անվանումը[4]։

Երկու խոշոր լճերից բացի կան նաև մի քանի լճեր ևս, որոնք ձևավորվել են հրաբխային խառնարաններում։

Զբոսաշրջային երթուղիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպի Ասկիա իրականացվող երթուղին կախված է ուղղության մեկնակետից։ Հարավից եկող զբոսաշրջիկները օգտվում են F910 ավտոմայրուղուց, իսկ նրանք, ովքեր գալիս են հյուսիսից, շարժվում են F88 մայրուղով։ Սա միակ ճանապարհն է, որը հատում է F910 մայրուղին և ուղղվում դեպի Ասկիա։

Հրաբխային խառնարանից 8 կմ հեռավորության վրա տեղակայված է մշտական զբոսաշրջային ճամբար։ Այստեղ կարելի է գիշերել։ Զբոսաշրջիկների տրամադրության տակ կան երկու տնակներ։ Առաջինում հարմարություններ են՝ ներառյալ փոքր ընդհանուր խոհանոց և ցնցուղ, իսկ երկրորդը գիշերակացի համար է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Статья Askja в энциклопедии Британника (անգլ.)
  2. «Исландия. Высокогорье». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 10-ին.
  3. The eruption in Askja, 1961(անգլ.)
  4. 4,0 4,1 Sabine Barth Das Hochland // Island. — 1 изд. — Ostfildern: DuMont Reiseverlag, 2008. — С. 417-420. — 448 с. — ISBN 978-3770176533
  5. Jens Willhardt, Christine Sadler Das unbewohnte Hochland // Island. — 5. изд. — Erlangen: Michael Müller Verlag, 2009. — С. 669. — 732 с. — ISBN 978-3899534481

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասկիա» հոդվածին։