Բաուրդարբունգա
Տեսակ | լեռ, ստրատոհրաբուխ, subglacial volcano?, Գործող հրաբուխ և հրաբուխ |
---|---|
Երկիր | Իսլանդիա |
Տեղադրություն | Þingeyjarsveit? |
Նյութ | բազալտ, picrobasalt? և Ռիոլիթ |
Բարձրություն (ԲԾՄ) | 2010 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 373030 |
Բաուրդարբունգա, Բարդարբունգա (իսլ.՝ Bárðarbunga[1]), հրաբուխ Իսլանդիայի հարավ-արևելքում, Նորդուրլանդ Էյստրա շրջանում։ Ներառում է մոտակա օբյեկտները` ստրատոհրաբուխներ, հրաբխային ճեղքվածքներ, հրաբխային լանջեր, խառնարաններ։ Մինչև 2014 թվականը վերջին ժայթքումը արձանագրվել է 1910 թվականին, իսկ վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1477 թվականին։ 2014 թվականի օգոստոսին սկսվել է հրաբխի նոր ժայթքում, որը շարունակվել է մինչև 2015 թվականի սկիզբը։
Հրաբխի բարձրությունը 2009 մ է (սա Իսլանդիայի երկրորդ ամենաբարձր գագաթն է՝ Խվանադալսխնուկյուրից հետո)։ Բաուրդարբունգան գտնվում է Վատնաիյոկյուդլ սառցադաշտի հյուսիսարևմտյան հատվածում, Գրիմսվոթն հրաբխից դեպի հյուսիս։ Այն մակերեսային ստրատոհրաբուխ է, գտնվում է կալդերայում, որն ունի մոտ 700 մ խորություն։ Հրաբխի խզումային խախտումները, կապված են Ասկիա և Տորվայեկյուդլ հրաբուխների հետ։
Բաուրդարբունգայի տարածքում բնակավայրեր չկան, սակայն ամռանը դրա հարակից տարածքներն են այցելում զբոսաշրջիկներն ու որսորդները[2]։
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաբխի անվանումն առաջացել է հին իսլանդացի բնակչի պատվին, որի անունն էր Գնուպա-Բարդուր[3]։ Բառացի Բաուրդարբունգայի անունը կարող է թարգմանվել որպես «Բաուրդուրի լեռնաշղթա» կամ «Բաուրդուրի գմբեթ»։
Պատմական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հրաբուխը մշտապես ժայթքել է նոր ժամանակաշրջանում։ Ամենամեծ լավային հոսքի ծավալը, որը բխում էր մի քանի հրաբխային ճեղքվածքներից, հասնում էր 21 կմ խորհանարդի։ Վերջին խոշոր ժայթքումը տեղի է ունեցել 1477 թվականին։ Դրա պայթուցիկ ցուցանիշը կազմում էր 6 միավոր։ Հաջորդ տարիներին ևս եղել են ժայթքումներ. վերջինը տեղի է ունեցել 1910 թվականին[4][5] և տևել է հունիսից մինչև հոկտեմբեր։ Ժամանակ առ ժամանակ տարածքի մեջ նշմարվում են փոքրիկ ստորգետնյա ցնցումներ։
Հրաբխի ակտիվությունը կրկին սկսել է աճել 2007 թվականից[4]։
2014 թվականի ժայթքումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ամռանը Բաուրդարբունգայի շրջանում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ հրաբխի ներսում գոյություն ունի մագմայի շարժում։ Օգոստոսի 17-18-ի գիշերը հրաբխի տարածքում արձանագրվել են մի շարք ստորգետնյա ցնցումներ, որոնցից ուժեղագույնների մագնիտուդը հասնում է 3.8-ի[4]։ Ապա ավելի ուշ հաղորդվել է, որ օգոստոսի 18-ին ցնցումների առավելագույն չափը հասել է 4,5-ի[6]։ Քանի որ հնարավոր հրաբխային ժայթքման հետևանքով կարելի է ակնկալել ջրհեղեղ, ինչպես նաև կձևավորվեր հրաբխային մոխրի ամպ, օգոստոսի 18-ին իսլանդական իշխանությունները արգելափակեցին մի քանի մայրուղիներ։
Մագմայի շարժումը օգոստոսի 18-ին արձանագրվել է 3-7 կմ մակերեսի տակ։ Մասնագետների կարծիքով այս փաստը վկայում է, որ մոտակա ժամանակում մագմայի դուրս գալու մեծ հավանականություն կլինի[6]։
Օգոստոսի 20-ին հրաբխի տարածքի բնակիչները (այդ թվում` ավելի քան 200 զբոսաշրջիկ, որոնք բնակվում էին Վատնաիյոկյուդլ ազգային պարկի տարածքում գտնվող հյուրանոցներում) տարհանվել են։ Հայտարարվել է, որ Վատնաիյոկյուդլ սառցադաշտի հյուսիսային հատվածից դեպի մայրուղի գոտին փակ է այցելության համար[7]։
Հրաբխի ժայթքումը սկսել է օգոստոսի 23-ին։ Ավիացիոն վտանգի գույնի կոդը վերափոխվել է առավելագույնի՝ «կարմիր»-ի [~ 1], և Իսլանդիայի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը արգելել է բոլոր թռիչքները Բաուրդարբունգայի շրջանում[2][5] :
Օգոստոսի 24-ին Բաուրդարբունգայի շրջանում տեղի է ունեցել երկու երկրաշարժ` 5.3 մագնիտուդով (տեղական ժամանակով ժամը 00.19-ին, երկրաշարժի օջախը՝ 5.4 կմ խորությամբ) և 4.9 մագնիտուդով (տեղական ժամանակով ժամը 05.33-ին, նախորդից 17 կմ հեռավորության վրա, օջախի խորությունը՝ շուրջ 10 կմ)[2]։ Նույն օրը տարածքի ստուգումից հետո ավիացիոն վտանգի գունային կոդը փոխվել է «նարնջագույն»-ի [1], քանի որ պարզվել է, որ դեռևս ժայթքման արտաքին դրսևորումներ չկան[8]։
Մի քանի օրվա ընթացքում հրաբխի կալդերայից շարժվող մագման սկսեց հոսել դեպի հյուսիս, օգոստոսի 29-ին սկսեց դուրս գալ (տեղական ժամանակով ժամը 0:02) 300 մետրանոց ճեղքվածքից, որն առաջացել էր նախորդ օրը Խոլուխրյոյին լավային լեռան վրա, Բաուրդարբունգայից տասնյակ կիլոմետրեր դեպի հյուսիս, Վատնաիյոկյուդլ սառցադաշտի սահմաններից դուրս։ Մի քանի ժամ անց ժայթքումների թիվը նվազել է[9][10]։
Նույն օրվա կեսին հրաբխի հյուսիսային կալդերայում երկրաշարժ է գրանցվել՝ 5,2 բալ ուժգնությամբ[11]։
Օգոստոսի 31-ի առավոտյան ժայթքումը շարունակվել է։ Լավան սկսել է հոսել նույն ճեղքվածքից, ինչպես օգոստոսի 29-ին, և ճեղքի երկարությունը կազմել է 1,5 կմ։ Տեղական ժամանակով ժամը 7-ի դրությամբ հյուսիսարևելյան ուղղությամբ ձգվող լավայի հոսքն ուներ մոտ 1 կմ լայնություն ու մոտ 3 կմ երկարություն։ Օրվա ընթացքում Բաուրդարբունգայի կալդերայում տեղի է ունեցել երկու համեմատաբար ուժեղ երկրաշարժեր՝ 3,8 և 5,1 բալ ուժգնությամբ։ Հրաբխի վտանգի ավիացիոն գունային կոդն առավոտյան բարձրացվել էր «կարմիր»-ի, բայց կեսօրին կրկին իջեցվել է «նարնջագույն»-ի[~ 1][12]:
2014 թվականիի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ժայթքումը շարունակվել է։ Սեյսմիկ ակտիվությունը Բաուրդարբունգայի կալդերայում շարունակվել է մնալ բարձր, բազմիցս արձանագրվել են 5-ից ավելի հզորությամբ երկրաշարժեր։
-
2014 թվականի սեպտեմբերի 4-ի ժայթքումը
-
2014 թվականի հոկտեմբերի 21-ի ժայթքման տեսքը վերևից
2015 թվականի փետրվարի 28-ին հայտարարվել է, որ հրաբխի ժայթքումը ավարտվել է[13]։ Սակայն գազի արտանետումները շարունակվել են։ Հրաբխի հյուսիսային գոտին, ներառյալ Ասկիա և Հերդուբրեիդ հրաբուխները, փակ են մնացել հանրության համար։ Հրաբխի վտանգի ավիացիոն գունային կոդը նվազեցվել է «դեղին»-ի։
2015 թվականի մարտի 16-ին, հրաբխի հյուսիսային տարածքը բաց էր հանրության համար՝ բացառությամբ շրջակա 20 մետր տարածքի[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ How to pronounce «Bárðarbunga» // mbl.is
- ↑ 2,0 2,1 2,2 Два землетрясения произошли в Исландии в районе вулкана Бардарбунга РИА Новости (24 августа 2014). Дата обращения 24 августа 2014. Архивировано 24 августа 2014 года.
- ↑ Hallgrímur J. Ámundason (2014). «Bárðarbunga». Stofnun Árna Magnússonar í íslenskum fræðum (իսլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Власти Исландии предупреждают об угрозе извержения вулкана Бардарбунга ИТАР-ТАСС (18 августа 2014). Дата обращения 20 августа 2014. Архивировано 20 августа 2014 года.
- ↑ 5,0 5,1 В Исландии началось извержение вулкана Бардарбунга ИТАР-ТАСС (23 августа 2014). Дата обращения 23 августа 2014. Архивировано 23 августа 2014 года
- ↑ 6,0 6,1 В Исландии нарастает активность вулкана Бардабрунга ИТАР-ТАСС (19 августа 2014). Дата обращения 20 августа 2014. Архивировано 20 августа 2014 года
- ↑ Власти Исландии эвакуировали людей из-за возможного извержения вулкана Бардарбунга ИТАР-ТАСС (20 августа 2014). Дата обращения 20 августа 2014. Архивировано 20 августа 2014 года.
- ↑ Два землетрясения произошли в Исландии в районе вулкана Баурдарбунга РИА Новости (24 августа 2014). Дата обращения 25 августа 2014. Архивировано 25 августа 2014 года
- ↑ В Исландии началось извержение вулкана Баурдарбунга Известия (29 августа 2014). Дата обращения 29 августа 2014. Архивировано 29 августа 2014 года.
- ↑ В Исландии началось извержение вулкана Баурдарбунга ИТАР-ТАСС (29 августа 2014). Дата обращения 29 августа 2014. Архивировано 29 августа 2014 года.
- ↑ Землетрясение магнитудой 5,2 произошло в кальдере вулкана Баурдарбунга ИТАР-ТАСС (29 августа 2014). Дата обращения 30 августа 2014. Архивировано 30 августа 2014 года.
- ↑ Bárðarbunga update 31082014 Icelandic Meteorological Office, University of Iceland, ed. Sara Barsotti and Halldór Björnsson (31 August 2014). Дата обращения 1 сентября 2014. Архивировано 1 сентября 2014 года.
- ↑ [1] 28 February 2015 12:00 — declaration from the Scientific Advisory Board
- ↑ [2](չաշխատող հղում) Reduction of the access controlled area north of Vatnajökull
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bárðarbunga — updated information (Лента информационных бюллетеней, отчётов и новостных сообщений о сейсмических событий и вулканической активности в районе Баурдарбунги) // Icelandic Met Office(անգլ.)
- «Вулкан Баурдарбунга». Global Volcanism Program. Smithsonian Institution.
- «Bárðarbunga Volcano Livestream». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին.
- Volcano Live — John Search
- Peakbagger.com
- Mountain-Forecast.com
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաուրդարբունգա» հոդվածին։ |
|