Վատնաիյոկյուդլ

Վատնաիյոկյուդլ[1] (իսլ.՝ Vatnajökull, թարքմանաբար՝ «ջուր տվող սառցադաշտ»), Իսլանդիա կղզու մեծագույն սառցադաշտը։ Գտնվում է կղզու հարավ-արևելյան հատվածում և զբաղեցնում է նրա տարածքի 8 %-ը կամ 7133 կմ2[2] ։ Ծավալով Վատնաիյոկյուդլը Եվրոպայում ամենամեծն է, իսկ ըստ տարածության՝ երրորդը (Հյուսիսային կղզու և Աուստաֆոննա սառցադաշտերից հետո)։
Սառույցի միջին շերտածավալը 400 մ է, մաքսիմումը՝ 1000 մ։ Իսլանդիայի ամենաբարձր կետը՝ Հվաննադալշնուկյուրի գագաթը (2110 մ), գտնվում է Վատնաիյոկյուդլի հարավային ծայրամասում, Սկաֆտաֆելլ ազգային պարկի հարևանությամբ։ Սառցադաշտի տակ, ինչպես Իսլանդիայի շատ այլ սառցադաշտերի տակ կան մի քանի հրաբուխներ։ Օրինակ Գրիմսվոթն հրաբխային լիճը, 1996 թվականին եղել է խոշորագույն սառցե ջրհեղեղի պատճառ։ 2014 թվականի նոյեմբերին այս լճի տակ եղած հրաբուխը ևս ունեցել է բավականին նշանակալի բայց կարճատև ժայթքում։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Վատնաիյոկյուդլը աստիճանաբար փոքրանում է, հավանաբար կլիմայական փոփոխությունների և վերջին հրաբխային ակտիվության պատճառով։
Սառցադաշտը սնում է մի քանի սառցադաշտային ծագման լճեր, այդ թվում նաև Իյոկյուլսաուրլոունը և Գրաինալոունը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ватнайёкюдль // Географический энциклопедический словарь / Гл. ред. А. Ф. Трёшников. — Изд. 2-е, дополненное. — Москва: Советская энциклопедия, 1989. — С. 94. — 592 с. — 210 000 экз. — ISBN 5-85270-057-6
- ↑ Guide to Iceland. «Vtnajökull». https://guidetoiceland.is/travel-iceland/drive/vatnajokull.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Missing or empty|website=
|url=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ватнайёкюдль // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 663. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
- Ватнайёкудль // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Glacier Guides — походы на ледник Ватнайокутль (Ватнайёкюдль) из парка Скафтафедль
- Ледяная пещера в Исландии. Фоторепортаж
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վատնաիյոկյուդլ կատեգորիայում։ |