Վիքիպեդիա:Խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search


Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։

Որոնել Խորհրդարանի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Babilu cxe #wikipedia-eo ! Հարցեր և
օգնություն
Վիքիպեդիա:Խորհրդարան/տեխնիկական Տեխնիկական խնդիրներ
Կանոնակարգային քննարկումներ Կանոնակարգային քննարկումներ
Տերմինների քննարկում Տերմինների քննարկում
Ադմինիստրատորների տեղեկատախտակ Ադմինիստրատորների տեղեկատախտակ
Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ
Embassy If you don't speak Armenian

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 3 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 0 | Գնահատում 0 | Եզրույթներ 0 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

↱ ՎՊ:ԽՈՐՀՐԴ

Հայ-ավստրիական համագործակցության մեկնարկ[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ։

Վաղվանից՝ նոյեմբերի 1-ից, մեկնարկում է Հայ-ավստրիական համագործակցությունը, որի ժամանակ, ինչպես արդեն գիտեք, Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները հոդվածներ են գրելու Ավստրիայի մասին, իսկ ավստրիացի վիքիպեդիստները՝ Հայաստանի մասին։ Ահա նախագծի էջը, որտեղ կարող եք ավելի մանրամասն ծանոթանալ նախագծին։ Էջում կա հոդվածների ցանկ, սակայն դուք ազատ եք հոդվածներ գրել՝ ըստ ձեր ցանկության։ Մրցույթին հաշվարկվելու են այն հոդվածները, որոնք ունեն նվազագույնը 5 ծանոթագրություն (Վիքիդատայից ավտոմատ եկող ծանոթագրությունները չեն հաշվվում, նախադասության/պարբերության հետ կապ չունեցող, այլ վիքիներից պատճենված ծանոթագրությունները հեռացվելու են) և նվազագույնը 8000 բայթ ծավալ։ Հոդվածների ներկայացված ցանկը կազմվել է Ռուսերեն Վիքիպեդիայի հոդվածների հիման վրա, քանի որ մեր խմբագիրների գերակշիռ մասը թարգմանում է ռուսերենից։ Ցանկում կան հոդվածներ, որոնց ռուսերեն տարբերակները չունեն 5 ծանոթագրություն կամ 8000 բայթ ծավալ, խնդրում ենք տվյալ հոդվածներին հավելումներ կատարել այլալեզու Վիքիպեդիաներից։ Հաղթողը հնարավորություն կստանա 5 օր ճանապարհորդել Վիեննայում և տեղում ծանոթանալ Ավստրիայի պատմությանն ու մշակույթին։ Բոլորին մաղթում ենք հաճելի խմբագրումներ :)

Սիրով,

Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

Հայ-ավստրիական համագործակցության հաղթող[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ խմբագիրներ,

Շնորհակալություն ենք հայտնում Հայ-ավստրիական համագործակցությանը մասնակցելու համար։

Վիքիմեդիա Ավստրիան ցանկանում է, որ մրցույթի հաղթողը ներկա լինի հունվարի 24-ին իրենց մոտ կայանալիք միջոցառմանը (իհարկե, եթե մեր մասնակցին հարմար է այդ ժամանակաշրջանը)։ Այդ օրն ավստրիացի վիքիպեդիստներն ամփոփելու են իրենց մրցույթների արդյունքները։

Վիքիմեդիա Հայաստանն ամփոփել է մրցույթի արդյունքները։ Հայերեն Վիքիպեդիայի մասնակիցների հոդվածները գնահատելիս, ինչպես նախկինում հայտարարել էինք, հաշվի են առնվել դրանց որակը, ծանոթագրությունները (որոնք Վիքիդատայից չեն գալիս), ծավալը և քանակը։ Այս ամենի արդյունքում Հայ-ավստրիական համագործակցության հաղթող է ճանաչվում Գարդմանահայ մասնակիցը։ Շնորհավորում ենք Գարդմանահային և խնդրում կապ հաստատել Վիքիմեդիա Հայաստանի հետ, որպեսզի կատարենք հաջորդ քայլերը։

Մրցույթի բոլոր մասնակիցների արդյունքները կարող եք գտնել հետևյալ հղմամբ։

Սիրով,

Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

Վիքիպեդիայի ծննդյան 17-ամյակի միջոցառում Վիքիմեդիա Հայաստանում[խմբագրել կոդը]

Ողջույն, սիրելի խմբագիրներ,

Վիքիմեդիա Հայաստանը՝ վիքիխմբագիրների և ազատ գիտելիքը տարածողների հետ հունվարի 15-ին նշում է Վիքիպեդիայի ծննդյան օրը։ 2018 թվականին Վիքիպեդիան դառնում է 17 տարեկան։ Այս օրը, բացի տոնախմբությունից ու ջերմ հանդիպումներից, Վիքիմեդիա Հայաստանն ամփոփելու է նաև 2017֊ին կատարած աշխատանքը, խմբագրումները, կազմակերպված միջոցառումներն ու համագործակցությունները։

Մասնակցելու համար խնդրում ենք մինչև հունվարի 7-ը գրանցվել հետևյալ հղմամբ։

Վիքիպեդիայի համար լավագույն նվերը նորաստեղծ կամ բարելաված մեկ հոդվածը կլինի։

Սիրով,
Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

Խմբագրաթոն Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում[խմբագրել կոդը]

Ողջույն, սիրելի խմբագիրներ,

Վիքիմեդիա Հայաստանն իր գործունեության 5-ամյակի և «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում մայիսի 13-ին կազմակերպում է խմբագրաթոն, որի ընթացքում մասնակիցները բարելավելու են Հայերեն Վիքիպեդիայի 1000 կարևորագույն հոդվածներից մի քանիսը։

Եթե դուք մասնակցել եք «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավին, ապա հրավիրում ենք ձեզ միասին տոնելու Վիքիմեդիա Հայաստանի ծննդյան օրը՝ բարելավելով կարևորագույն հոդվածներ։

Խմբագրաթոնը կմեկնարկի ժամը 10։00-ին և կավարտվի ժամը 18։00-ին։ Աշխատելու ենք խմբերով, որոնք կձևավորվեն վիճակահանությամբ։ Խմբերից յուրաքանչյուրը փակ ծրարներից կընտրի իր կողմից խմբագրվելիք հոդվածը։

Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ նախկինում կատարած խմբագրումների որակի և հաճախականության։

Գրանցման վերջնաժամկետը մայիսի 9-ն է (ներառյալ)։ Պետք է գրանցվել այստեղ։

Սիրով,
Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

Հերթապահ-կամավոր[խմբագրել կոդը]

Շատ սիրելի վիքիհամայնք, Վիքիմեդիա Հայաստանի խմբագրման տարածքը խմբագիրներին է՛լ ավելի հասանելի դարձնելու նպատակով, գրասենյակում ժամը 18:00-21:00-ն հերթապահություն իրականացնելու համար փնտրում ենք հերթապահ-կամավոր խմբագիր։

Պարտականությունների մեջ է մտնելու․

  • խմբագիրներին համակարգիչների տրամադրումը/հավաքումը,
  • խմբագիրներին օգնելը,
  • վիքի-նախագծերին առնչվող հարցերին պատասխանելը։

Եթե հետաքրքրում է, խնդրում ենք մինչև մայիսի 25-ը պատրաստակամության վերաբերյալ նամակ գրել infoՇնիկwikimedia.am հասցեին՝ անպայման նշելով մասնակցային անունը։

Սիրով,
Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

Խմբագրման երեկոյան ժամեր Վիքիմեդիա Հայաստանում[խմբագրել կոդը]

Շատ սիրելի վիքիհամայնք, հունիսի 4-ից Վիքիմեդիա Հայաստանը խմբագրման համար իր դռներն է բացում նաև երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, երեկոյան ժամը 17։30-21:00-ը։ Սիրով կսպասենք ։)

Ջերմորեն,
Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

Ամառային Վիքիճամբարներ 2018[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, այս ամառ Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է երեք ճամբար՝ տարբեր տարիքային խմբագիրների համար․

  1. Հուլիսի 4-13 (9-14 տարիքայիններ),
  2. Հուլիսի 20-27 (19-35 տարիքայիններ),
  3. Օգոստոսի 18-27 (15-18 տարիքայիններ)։

Հայերեն Վիքիպեդիայի և մյուս նախագծերի ակտիվ խմբագիրները կարող եք արդեն գրանցվել։ Գրանցվելու համար սեղմեք այստեղ։ Խնդրում ենք լինել ուշադիր, հայտը լրացնել հայատառ։ Արդյունքների մասին կտեղեկանաք էլ․ փոստով։

Վիքիճամբարի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք իմանալ պաշտոնական կայքում։

Սիրով,
Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

Հայ-իսպանական համագործակցություն[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք, սեպտեմբերի 1-20-ը Վիքիմեդիա Հայաստանը և Վիքիմեդիա Իսպանիան համատեղ կազմակերպում են «Հայ-իսպանական համագործակցություն» նախագիծը, որը նպատակ ունի Հայերեն Վիքիպեդիայում զարգացնել իսպանական, իսկ Իսպաներեն Վիքիպեդիայում՝ հայկական թեմատիկան։

Այս համագործակցությունն ունի մի քանի պայման։ Խնդրում ենք ուշադիր ընթերցել․

  • Հոդվածները պետք է ունենան նվազագույնը 5 ծանոթագրություն և 8000 բայթ ծավալ։ Ընդ որում, Վիքիդատայից ավտոմատ եկող ծանոթագրությունները չեն հաշվվում։
  • Բացառապես առաջարկվող ցանկից հոդվածներ գրելը պարտադիր չէ, կարելի է գրել նաև ցանկում չընդգրկված հոդվածներ։ Միայն անհրաժեշտ է պահպանել ծանոթագրությունների քանակին և բովանդակության ծավալին առաջադրված պայմանները։
  • Բյուջեի սահմանափակ լինելու և վիզայի տեսանկյունից ելնելով՝ հաղթողները (2 մասնակից Հայաստանից) պետք է պարտադիր լինեն 18 տարին լրացած անձինք։

Հույս ունենք՝ մրցակցությունը կլինի առողջ՝ ի նպաստ Հայերեն Վիքիպեդիայի։

Սիրով,

Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

ՎիքիԱմանոր 2019[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի համայնք։ Ցանկանում ենք դեկտեմբեր ամսին (1-31) անցկացնել ևս մեկ համագործակցություն, որի նախադեպն ունեցել ենք երկու տարի առաջ: Նախագիծը նվիրված կլինի ձմռան նորամուտին, սուրբծննդյան տոներին և Ամանորին, իսկ ստեղծվելիք հոդվածները՝ տվյալ թեմատիկաներին։ Համակարգողները կլինեն Omicron և Sigma'am մասնակիցները։ Կցանկանայինք լսել ձեր կարծիքները սույն կապակցությամբ։

Շնորհակալություն։ Հարգանքներով՝ --Օmıcrօn 13:16, 27 Հոկտեմբերի 2018 (UTC)

The Community Wishlist Survey[խմբագրել կոդը]

11:06, 30 Հոկտեմբերի 2018 (UTC)

Համայնքային խմբագրման նոյեմբերյան երկօրյակ[խմբագրել կոդը]

Շատ սիրելի վիքիհամայնք, Վիքիմեդիա Հայաստանը նոյեմբերի 16-18-ը Աղվերանում կազմակերպում է հերթական «Համայնքային խմբագրման երկօրյակը»։

Երկօրյակին կարող են մասնակցել Վիքիպեդիայում խմբագրող և 18 տարեկանից բարձր խմբագիրները, այդ թվում՝ «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի մասնակիցները։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է ըստ Վիքիպեդիայում կատարած ներդրումների։ Գրանցման վերջնաժամկետն է նոյեմբերի 8-ը ներառյալ։

Գրանցման հղումն այստեղ է։

Ջերմորեն,
Վիքիմեդիա Հայաստան

--Dato (WMAM) (քննարկում) 06:18, 1 Նոյեմբերի 2018 (UTC)

Wikimedia Armenia logo.svg

Ինտերֆեյսի նոր ադմինիստրատորի քվեարկություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, Xelgen մասնակիցն առաջադրվել է որպես ինտերֆեյսի ադմինիստրատորի թեկնածու։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 11:53, 1 Նոյեմբերի 2018 (UTC)


Ինտերֆեյսի նոր ադմինիստրատորի քվեարկություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, Emptyfear մասնակիցն առաջադրվել է որպես ինտերֆեյսի ադմինիստրատորի թեկնածու։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 11:53, 1 Նոյեմբերի 2018 (UTC)


Ինտերֆեյսի նոր ադմինիստրատորի քվեարկություն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիհամայնք, ԱշոտՏՆՂ մասնակիցն առաջադրվել է որպես ինտերֆեյսի ադմինիստրատորի թեկնածու։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--Սիգմա (քննարկում) 11:53, 1 Նոյեմբերի 2018 (UTC)

Կարծում եմ արժի ինչ֊որ տեղ բացատրություն ավելացնել, թե ինչ է ինտերֆեյսի ադմինը: --vacio 15:42, 10 Նոյեմբերի 2018 (UTC)

Editing News #2—2018[խմբագրել կոդը]

14:17, 2 Նոյեմբերի 2018 (UTC)

Շնորհակալություն

Մուլտֆիլմների թեմայով առցանց խմբագրաթոն[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք, նոյեմբերի 5-22-ը Վիքիմեդիա Հայաստանը ՀՀ-ում և Արցախում գործող վիքիակումբների շրջանակներում կազմակերպում է առցանց խմբագրաթոն՝ նվիրված մուլտֆիլմներին։ Խմբագրաթոնի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում զարգացնել մուլտֆիլմների թեմատիկան։

Ակումբականները հոդվածները թարգմանելու են ռուսերենից։

Սիրով,

Վիքիմեդիա Հայաստան

Wikimedia Armenia logo.svg

--Armen Mirzoyan (WM AM) (քննարկում) 12:20, 4 Նոյեմբերի 2018 (UTC)

Նոր տարին նոր դիզայնով[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք, ես առաջարկում եմ Նոր տարվան ընդառաջ թարմացնել և փոփոխել գլխավոր էջի դիզայնը։ Մեր Գլխավոր էջը բավականին հնացած է։ Օրինակ՝ պորտալների բաժինը ավելորդ է, պասսիվ և հնացած, օրվա պատկերը պետք է ավելի մեծ լինի, «ինչպես գրել հայերեն» և մի շարք հղումներ գուցե արդեն անիմաստ են դարձել։ Բացի այդ, տարբեր չափով էկրանների առկայության պատճառով պետք է բաժինները դարձնել շարժուն, պետք է գլխավոր էջը թարմացնել հեռախոսային տարբերակի համար։ Եթե չեք նկատել, հեռախոսային տարբերակից դիտումները հետզհետե աճում են և սպասվում է, որ կգերազանցեն համակարգչից կատարվող դիտումներին (սա մեզ՝ խմբագիրներիս համար մի փոքր անհասկանալի է, բայց իրականությունը այդպես է): Այժմ, եթե փորձեք հեռախոսային տարբերակը, մեր գլխավոր էջի լիքը բաժիններ չեն աշխատում և հարմարացված չեն։ Վերջապես, ցանկալի կլիներ դիզայնի տարրերը հարմարացնել Վիքիմեդիայի ընդհանրական դիզայնի չափանիշների հետ (պարզ, ընթեռնելի, հասկանալի, ավելի քիչ գույներ): Ուզում եմ կարծիքներ լսել առաջարկի շուրջ։--Emptyfear (քննարկում) 20:24, 9 Նոյեմբերի 2018 (UTC)

Կողմ եմ առաջարկին, հատկապես տարբեր չափի էկրանների համար հարմարացված դիզայնի մասով։ Թարմացումները լավ բան են: --Ավետիսյան91 (քննարկում) 20:50, 9 Նոյեմբերի 2018 (UTC)
Կողմ եմ։ -- ջ̸ե̸օ̸ (քնն․) 08:00, 10 Նոյեմբերի 2018 (UTC)
Symbol support vote.svg Կողմ--Օmıcrօn 09:13, 10 Նոյեմբերի 2018 (UTC)
Շատ լավ միտք է։ Բայց արժի ոչ թե միանգամից փոխել գլխավոր էջը, այլ սևագրային տարբերակ ստեղծել, վրան աշխատել, ինչ֊որ ժամանակ հետո նոր փոխել։ Կարծեմ նախորդ անգամ էլ ենք այդպես արել։ --vacio 15:40, 10 Նոյեմբերի 2018 (UTC)
@Vacio, հենց այդպես էլ նախատեսում եմ անել։ --Emptyfear (քննարկում) 10:32, 11 Նոյեմբերի 2018 (UTC)
Կողմ եմ առաջարկին ու սիրով պատրաստակամ եմ մասնակցել աշխատանքներին:--Սիգմա (քննարկում) 21:38, 11 Նոյեմբերի 2018 (UTC)

Change coming to how certain templates will appear on the mobile web[խմբագրել կոդը]

CKoerner (WMF) (talk) 19:34, 13 Նոյեմբերի 2018 (UTC)

Ամենադիտվող հոդվածների բարելավում[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիհամայնք, մի փոքր ուշացումով մեկնարկել է Ամենադիտվող հոդվածների բարելավման նախագիծը, նկարագրությունը կարող եք գտնել նախագծի էջում։ Նախագծի համար առանձնացված 250 հոդվածներից մոտ 100-ի համար աղբյուրները արդեն պատրաստ են։ Քանի որ աղբյուրներ գտնելը և պատրաստելը ժամանակատար է՝ մնացածի համար աղբյուրները հետզհետե կավելացնենք։ Խնդրում եմ հատկապես ուշադրություն դարձրել հայկական մշակույթին վերաբերող հոդվածներին, քանի որ դրանք սովորաբար ամենավատ որակն ունեն, բայց սովորողների կողմից ամենապահանջվածն են։ Մի սահմանափակվեք մեր տրամադրած աղբյուրներով․ կարող եք նաև այլ աղբյուրներ գտնել, անհրաժեշտության դեպքում, եթե դիմեք, կարող ենք գրադարանից վերցնել և ձեզ համար պատրաստել էլեկտրոնային տարբերակը։ Նախագծի էջը կարող եք գտնել այստեղ։ Խնդրում եմ պատասխանատվությամբ վերաբերեք ընտրված հոդվածներին, շնորհակալություն։ --Davit Saroyan (WMAM) (քննարկում) 10:22, 19 Նոյեմբերի 2018 (UTC)