Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Դեկտեմբեր/2014
Երվանդունիների թագավորություն - լավ հոդվածի նոր թեկնածու
ողջույն բոլորին, ուրեմն քվեարկության է դրված Երվանդունիների թագավորություն հոդվածը որպես ընտրյալ հոդվածի թեկնածու, առաջարկում եմ նրանց ովքեր իրավունք ունեն քվեարկելու, քվեարկեն և իրենց կարծիքն հայտնեն՝ Վիքիպեդիա:Լավ հոդված/Երվանդունիների թագավորություն, ակնկալվում է անաչառ, հոդվածը նայելուց հետո միայն քվեարկելու կարծիքներ, դատարկ քվեարկությունը ինչպես գրված է էջում, ավելի վնաս է, անկախ արդունքից և ամն ինչից շնորհակալություն հարգելի Մասնակից:Hayk.arabaget-ին նման հոդվածների համար, հարգանքներով՝ --ERJANIK քննարկում: 08:32, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Միաժամանակ ստացվեց :Քո թույլատվությամբ՝ մի փոքր ուղղում անեմ:--Հայկ (արաբագետ) 08:37, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- նույնպես Քո թույլտվությամբ ուղղեցի ընտրյալ-լավ: --ERJANIK քննարկում: 08:50, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ընտրյալ հոդվածի նոր թեկնածուի գնահատում՝ ԴՆԹ
Բարև ձեզ։ Ընտրյալ հոդվածի նոր թեկնածու եմ առաջադրել գնահատման։ Խնդրում եմ արտահայտեք ձեր դիտողությունները այստեղ՝ Վիքիպեդիա:Գնահատում/ԴՆԹ: --Դավիթ (∅) 10:08, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Դավիթ ջան, առաջին հայացքից շատ լավն է, երեկոյան կկարդամ, կարծիքս կարտահայտեմ :) --Լիլիթ (քննարկում) 10:13, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
գնահատման ժամկետի երկարացում
ողջույն բոլորին, այսպիսի առաջարկ ունեմ հաշվի առնելով վերջին ժամանակների գանահատումները, առաջարկում եմ գնահատման փուլի ժամկետը երկարացնել 1 ամսից 2 կամ 3 ամիս, նորից եմ ասում սա առաջարկում եմ հաշվի առնելով մեջ վերջին գնահատումները, եթե նայեք, կտեսնեք որ իրոք 1 ամսից ինչ-ինչ պատճառներով ավել է տևել, և պակաս-մակաս բաները սկսել են ի հայտ գալ քվեարկության ժամանակ, ինչը լավ չի, քվեարկության համար թող մնա 1 ամիս, բայց գնահատումը թող երկարի ու գնահատման դեպքում էլ ավելացվի խորհրդարանում, որ ավելի շատ մասնակիցներ նկատեն, թող «ուշ լինի նուշ լինի» սկզբունքով լինի գնահատումը, ասյ պահին դեռ որ առաջարկում եմ հետաքրքված մասնակիցներին նայեն վերևում առաջադրված հոդվածների քվեարկությունն ու գնահատումը, մինչև կանդրառնանք սրան: --ERJANIK քննարկում: 10:42, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Երկու շաբաթն էլ իսկ բավարար է գնահատման համար, Երջանիկ ջան: Ուղղակի խնդիրն հիմա այլ բանումն է: Մարդկանց մոտ պետք է զարգացնել քվեարկությանը մասնակցելու ցանկություն: Ոչ ոք չի ուզում քվեարկել հազարավոր պատճառներ բերելով՝ ժամանակ չունեմ, հավես չունեմ և շատ այլ նմանատիպ պատճառներով: Ես էլ եմ գլուխ ջարդում, թե ինչ կարելի է անել կոնկրետ այս ուղղությամբ, բայց ներկա դրությամբ գոնե լավ է ծավալուն և փոքրիկ թերություններով հոդվածներ ունենանք, հետո նոր ուշք կդարձնենք նրանց լավ կամ ընտրյալ մակարդակի հասցնելուն: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:19, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Գիտեմ ինչն ի նկատի ունես, Երջանիկ ջան, սակայն կարծում եմ, երբ մի բանը երկարում է, ձգձգվում է, ապա լավ ավարտ չի ունենում։ Հոդվածի հիմնական խմբագիրը մեղավոր չէ, որ մյուս 5-6 նույնիսկ 10 խմբագիրները 1 ամսվա մեջ (որն ի դեպ քիչ չէ) ժամանակ չեն գտնում, որ իր առաջադրած հոդվածի քննարկման մեջ շարունակեն իրենց իսկ բացած քննարկումը։ Մենք անընդհատ ասում ենք գնահատման երկար լինելը միայն հոդվածին է օգուտ և այլն, իսկ արդյոք մենք մտածում ենք այս կերպ նաև հոդվածագրի մասին։ Ինչո՞ւ հոդվածագիրը պետք է մտածի «լավ, թող 2 ամիս լինի, հոդվածին է օգուտ» և ինչո՞ւ մնացած 5-6-10 խմբագիրները չեն մտածում «արագ արձագանքենք հոդվածին է օգուտ»․․․ Արդյո՞ք հոդվածագիրը տեսնելով այս երկարուձիգ պրոցեսը չի ընկրկի ու այլևս հոդվածներ չի առաջադրի։ Ասածս այն է, որ պետք է զգույշ լինենք այս հարցում, թե չէ քննարկումները կարող ենք անվերջ էլ ձգել, քանի որ հաստատ ամեն ամիս ինչ-որ խմբագրի ինչ-որ բան դուր չի գա հոդվածում։ Ինքս կարծում եմ, որ պետք է ավելի հեշտացնենք այս գործընթացները՝ բարդացնելու փոխարեն։ --Լիլիթ (քննարկում) 11:20, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Դեմ: Համաձայն եմ Արմանի հետ: Մենք այդ ուշ լինի-ով տանում ենք նրան, որ խմբագրի մոտ հոդվածը որակապես բարելավելու ցանկությունը վերանա: Համենայն դեպս, իմ մոտ այդպես է, և ուժերի ու նյարդերի լարման գնով եմ հասնում արդյունքի: Ես գրել ու բարելավել եմ 300-ից ավելի հոդված, ու ինձ թվում է՝ որակով ու ծավալով, բայց մինչև հիմա քննարկման եմ դրել ընդամենը 3-ը: Բանն այն է, որ ահավոր շատ է այս պրոցեսը ծամծմվում: Իսկ ընդհանուր առմամբ, ոչ մասնավոր օրինակով, հայերեն վիքիպեդիայում առանց այդ էլ տարեկան մաքսիմում 10-15 հոդված է ընտրվում, 2-3 ամսվա պարագայում կդառնա 4-5 հոդված: Մենք բարձր քանակության տեմպերով զարգանում ենք, իսկ որակը մնում է իր տեղում, եթե ոչ՝ տարեցտարի նվազման սպառնալիքի տակ:--Հայկ (արաբագետ) 11:26, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Գիտեմ ինչն ի նկատի ունես, Երջանիկ ջան, սակայն կարծում եմ, երբ մի բանը երկարում է, ձգձգվում է, ապա լավ ավարտ չի ունենում։ Հոդվածի հիմնական խմբագիրը մեղավոր չէ, որ մյուս 5-6 նույնիսկ 10 խմբագիրները 1 ամսվա մեջ (որն ի դեպ քիչ չէ) ժամանակ չեն գտնում, որ իր առաջադրած հոդվածի քննարկման մեջ շարունակեն իրենց իսկ բացած քննարկումը։ Մենք անընդհատ ասում ենք գնահատման երկար լինելը միայն հոդվածին է օգուտ և այլն, իսկ արդյոք մենք մտածում ենք այս կերպ նաև հոդվածագրի մասին։ Ինչո՞ւ հոդվածագիրը պետք է մտածի «լավ, թող 2 ամիս լինի, հոդվածին է օգուտ» և ինչո՞ւ մնացած 5-6-10 խմբագիրները չեն մտածում «արագ արձագանքենք հոդվածին է օգուտ»․․․ Արդյո՞ք հոդվածագիրը տեսնելով այս երկարուձիգ պրոցեսը չի ընկրկի ու այլևս հոդվածներ չի առաջադրի։ Ասածս այն է, որ պետք է զգույշ լինենք այս հարցում, թե չէ քննարկումները կարող ենք անվերջ էլ ձգել, քանի որ հաստատ ամեն ամիս ինչ-որ խմբագրի ինչ-որ բան դուր չի գա հոդվածում։ Ինքս կարծում եմ, որ պետք է ավելի հեշտացնենք այս գործընթացները՝ բարդացնելու փոխարեն։ --Լիլիթ (քննարկում) 11:20, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիովին համաձայն եմ Հայկի կարծիքի հետ: Հենց այս առումով է, որ իմ մոտ ցանկություն չկա հոդվածները լավ կամ ընտրյալ առաջադրելու, որովհետև միևնույն է, մի բիծ կգտնեն, իսկ որ նույնիսկ ռուսերեն կամ անգլերեն ընտրյալ հոդվածներն էլ կետ առ կետ թարգմանված լինի, կպահանջեն, որ Հայերենում այն գերազանցի: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:30, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Բացի դա, Արման ջան, Երջանիկը միշտ աշխատում է բոլոր հոդվածներում իր տեսած սխալները ուղղել, բայց մասնակիցների մի մաս, անուն չտամ, միայն քննադատում են, ու ինչը բերում է իր բոլոր բացասական հետևանքները: Այդ մեծածավալ հոդվածները խմբագրում է մի քանի անգամ, որպեսզի գտնի և ուղղի այս կամ այն չնչին սխալը, որը քննադատողն արդեն գտել ու տեսել է: Դա նյարդային գործ է, ու շատերը կեսից հրաժարվում են: Փոխարենը, համաձայնվելով Արմանի հետ, առաջարկում եմ շահագրգռել մասնակիցներին՝ մասնակցելու քննարկմանը ու քվեարկությանը:--Հայկ (արաբագետ) 11:40, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Մի բան էլ հավելեմ, շատ կներեք, բայց իմ կարծիքով մեր վիքիում գնահատումը սխալ ձևով է ընթանում։ Այն սխալները, որ կարող ենք ուղղել ինքներս, բարդում ենք հոդվածագրի վրա՝ երկարուբարակ նշելով գնահատման էջում՝ ստորակետը փոխիր բութ սարքիր և այլն։ Ինքս կարծում եմ այսպես․ Եթե կարդում եմ հոդվածն ու թերություններ եմ գտնում և համոզված եմ, որ դրանք սխալ են, ապա ուղղում եմ ճիշտ տարբերակով։ Եթե կասկածում եմ ինչ-որ հարցի շուրջ, դնում եմ քննարկման։ Սա եմ ես համարում ճիշտ գնահատում։ Որպես վառ օրինակ խնդրեմ՝ կարող եք նայել Երվանդունիների գնահատման էջում 6AND5-ի կողմից կատարված գրառումը։ --Լիլիթ (քննարկում) 11:37, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- հարգելի Լիլիթ, Հայկ և Արման, ուրեմն Ձեր դեպքում Այնպես է ստացվում որ Դուք ավելի շատ ժամանակով ու ավելի ակտիվ եք լինում վիքիպեդիայում, դա հաշվի առնելով գուցե և Ձեզ համար մի քանի օրն էլ հերիք կլինի, բայց շատ ավելի շատ են իհարկե այն մասնակիցները, ովքեր Ձեր չափ ակտիվ չեն, բայց ճիշտ քննադատում են կարգավիճակի ենթակա հոդվածները, մի մասը հասցնում են իրենք փոխել, մի մասը հասցնում են միայն ուղղակի գրել դրա մասին, սա է ամբողջ նրբությունը, կարծում եմ որ խմբագիրը պատրաստակամ պիտի լինի ուղղել իր առաջադրած հոդվածի թերությունները, նույնիսկ երկար ժամանակով, նորից եմ ասում ուշ լինի, նուշ լինի, ինքս անձնապես կուզեմ որ մեկ ամիս լինի, ու բոլորը այդ մեկ ամիս ժամկետում գրեն ինչ-որ գրելու են, բայց ցավոք տեսնում եմ որ այդպես չի, դրա համար եմ ասում, ուշ լինի նուշ լինի, պետք չի նյարդեր փչացնել և այլն, եթե մի բան այն չեմ գրել, ասեք, գուցե լավ չկարողացա ներկայացնել ինչ-որ ուզում էի, բայց ասում եմ այն, ինչ-որ կա իրականում ըստ փաստերի: --ERJANIK քննարկում: 12:02, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Մի բան էլ հավելեմ, շատ կներեք, բայց իմ կարծիքով մեր վիքիում գնահատումը սխալ ձևով է ընթանում։ Այն սխալները, որ կարող ենք ուղղել ինքներս, բարդում ենք հոդվածագրի վրա՝ երկարուբարակ նշելով գնահատման էջում՝ ստորակետը փոխիր բութ սարքիր և այլն։ Ինքս կարծում եմ այսպես․ Եթե կարդում եմ հոդվածն ու թերություններ եմ գտնում և համոզված եմ, որ դրանք սխալ են, ապա ուղղում եմ ճիշտ տարբերակով։ Եթե կասկածում եմ ինչ-որ հարցի շուրջ, դնում եմ քննարկման։ Սա եմ ես համարում ճիշտ գնահատում։ Որպես վառ օրինակ խնդրեմ՝ կարող եք նայել Երվանդունիների գնահատման էջում 6AND5-ի կողմից կատարված գրառումը։ --Լիլիթ (քննարկում) 11:37, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Բացի դա, Արման ջան, Երջանիկը միշտ աշխատում է բոլոր հոդվածներում իր տեսած սխալները ուղղել, բայց մասնակիցների մի մաս, անուն չտամ, միայն քննադատում են, ու ինչը բերում է իր բոլոր բացասական հետևանքները: Այդ մեծածավալ հոդվածները խմբագրում է մի քանի անգամ, որպեսզի գտնի և ուղղի այս կամ այն չնչին սխալը, որը քննադատողն արդեն գտել ու տեսել է: Դա նյարդային գործ է, ու շատերը կեսից հրաժարվում են: Փոխարենը, համաձայնվելով Արմանի հետ, առաջարկում եմ շահագրգռել մասնակիցներին՝ մասնակցելու քննարկմանը ու քվեարկությանը:--Հայկ (արաբագետ) 11:40, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Այսպես ասեմ, գնահատման և քվեարկության միջև մոտիվացիոն տարբերություններ կան, ենթադրում եմ մասնակիցների զգալի մասի մոտ ձգտումը, որ նայեն տվյալ հոդվածը քվեարկության ժամանակ, ավելի մեծ է, քան գնահատման, սա զուտ հոգեբանական ֆակտոր է ըստ ինձ, դրա համար, եթե ժամանակը երկարաձգենք, դրանից մարդկանց մասնակցության ցանկության չափը չի մեծանա, գումարած դրան, գնահատումը դեռևս չի նշանակում կարգավիճակի ձգտման քայլ, այլ ուղղակի մասնակցին կարող է օգնություն կամ կարծիքներ անհրաժեշտ լինել հոդվածի, թեկուզ փոքր հոդվածի համար և նա գնահատում բացի:--6AND5 (քննարկում) 12:10, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, մեկ ամիսն ավելի քան բավարար է: Կարելի է կետ մտցնել, որ հնարավորություն կա հոդվածի քննարկումը ևս մի կամ կես ամսով երկարացնել հեղինակի խնդրանքով: Բայց ասեմ, որ ոչ ոք հավես չունի շաբաթներով աշխատել նույն հոդվածի վրա: Մյուս մասնակիցներն էլ Լիլիթի ասածի պես պետք է լավացնեն հոդվածները, ուղղեն նկատված թերությունները: Կոնկրետ իմ օրինակի վրա ասեմ, որ սեփական վրիպակներ գտնելը սխալ է, քանի որ առաջին երկու բառը տեսնելով միտքը կառուցում, ավելի ճիշտ վերհիշում է, քո գրած նախադասությունը: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:12, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լավ մի բան էլ ես ավելացնեմ, եթե մասնակիցը միայն հեղինակին է հուշում, թե ինչ թերություններ կան, բայց ինքը անձամբ դրանք չի ուղղում, դա դեռևս քննադատելի արարք չի, այլ գովելի, եթե մարդը ամեն դեպքում անում է, իսկ հեղինակը եթե առաջադրել է, ապա նաև պետք է ուղղումների բեռը իր վրա վերցնի...--6AND5 (քննարկում) 12:22, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- 6AND5 ջան, ես դրա մեջ գովելի բան չեմ տեսնում։ Եթե մասնակիցը ասում է օրինակ ստորակետի փոխարեն բութ դիր, որը որ ինքն էլ կարող է անել, բայց չի անում, սակայն գնահատման էջում նշում է, որ հոդվածագիրն ուղղի, կներեք, բայց գովելի ոչինչ չեմ տեսնում․․․ Իմ ասածն էլ այն է, որ էլ խմբագիր չի մնալու, որ պատրաստ լինի 2-3 ամիս սպասի, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան է գրելու հոդվածի գնահատման էջում։ Ոչինչ էլ չի գրվելու, երբ բանը հասնի քվեարկությանը, ապա բոլորը կսկսեն թերություններն ասել ինչպես որ հիմա է․․․ Գնահատման մեջ, եթե անկեղծ լինեմ, ես հիմնականում չեմ տեսնում միմյանց փոխօգնելու ձգտումը, եթե տեսնեի, որ մասնակիցներն օգնում են՝ միասին բարելավելու հոդվածը, դա արդեն ուրիշ հարց կլիներ․․․ Որպես օրինակ բերեմ Տնտեսագետների ցանկի վրա համատեղ իմ, քո ու Երջանիկի աշխատելը։ Լավ էր, չէ՞։ Բավականին գործ արեցինք, բայց ոչ մեկս էլ չտրտնջաց, քանի որ երեքով միասին, հավասարապես աշխատում էինք հոդվածի վրա, նույնիսկ այնպես, որ երևի ես քեզնից ավելի շատ էի ուզում, որ ցանկն ընտրյալ դառնար, նույնիսկ այն դեպքում, երբ մի անգամ ասեցիր լավ կլինի համալսարանների սյունակն ավելացնենք հոդվածում, երբ ավելացրի, ասեցիր, լավ կլինի հանենք՝ իհարկե նշելով պատճառը, հետո նորից եկանք այն եզրակացության, որ ավելացնենք սյունակը։ Այդքանը նորից ավելացրի՝ հատ-հատ, բայց չդժգոհեցի, քանի որ տեսնում էի, որ դու ու Երջանիկն էլ եք բարելավում հոդվածը՝ վերացնելով թերությունները, որ մենակ չեմ տանջվում հոդվածի վրա։ Այ եթե բոլոր հոդվածների դեպքում էլ այսպես լինի, ապա հոդվածագիրները չեն բողոքի, նույնիսկ եթե գնահատումը 6 ամիս երկարացնենք․․․ --Լիլիթ (քննարկում) 12:36, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթ, որովհետև հնարավոր է տվյալ մասնակիցը չունենա ժամանակ փոխելու թեկուզ և իր նշած բաները, բայց նորից եմ ասում հոդվածի հեղինակը պետք է ուրախ լինի որ իրեն կողիքց ասեն իր հոդվածի թերությունները ու պետք է պատրաստ լինի դրանք փոխելու են, ես շատ ուրախ կլինեմ որ իմանամ ասենք իմ առաջադրված հոդվածի թերությունները, անկախ նրանից դա նշող ինքը կուղղի թե չէ, իսկ ժամկետի հետ կապված չէ որ մանրամասն գրեցի, դուրս է գալիս մենք մեզ խաբենք, որևէ հոդված դնենք գնահատման ու քվեարկության, արագ-արագ դարձնենք ասենք ընտրյալ ու վերջ, հետո այսպես ասած ամոթ չի որ ընտրյալ հոդվածում սկսեն էական թերություններ գտնվել, չեմ հասկանում Ձեզ, ի՞նչ կա շտապելու, թող թերությունները շտկվեն նոր դառնա ընտրյալ կամ լավ, ՀԱՍՏԱՏ այդպես ավելի լավ կլինի, հիշեք օրինակ Երևանի գնահատումը, ուշ եղավ նուշ եղավ, ոչ թե ասենք օրինակ Հեզզբոլլահ-ինը, շուտ է եղել ու մնացել է այսպես ասած «հոգս» վիճակում, ոչ այն է հանենք ընտրյալից, ոչ այն է թողնենք, ոչ այն է լրիվով սկսեքն վրան աշխատել: --ERJANIK քննարկում: 12:50, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ ջան, ով է ասում, որ արագ-արագ, թերություններով դարձնենք ընտրյալ հոդված։ Ասածս այն է, որ մասնակիցները հետևողական լինեն այն քննարկումներին, որին որ մասնակցում են։ Հոդվածի հեղինակը շատ ուրախ կլինի, որ իրեն ոչ միայն ասեն, այլև օգնեն՝ վերացնելու այդ թերությունները։ Երևանի գնահատումը, որ հիշում եմ, շատ կներեք, բայց ուզում եմ միանգամից մոռանամ․․․ Հեզբոլլահի պատմությունն այլ է, քանի որ մի քանի տարի առաջ է եղել այդ քննարկումը, երբ վիքին այլ էր․․․ Այս բոլոր խնդիրներն այժմ գալիս են նրանից, որ համայնքն ընդհանուր առմամբ ահավոր պասիվ է քննարկումներում։ Եթե գնահատմանը մասնակցեր 10 մասնակից, հաստատ նման խնդիրներ չէին առաջանա։ Բայց քանի որ գնահատմանը միշտ մասնակցում են նույն 5 հոգին, որից 2-3-ը գրեթե միշտ զբաղված են, դուրս է գալիս, որ Հայերեն վիքիում միայն այդ 5 խմբագիրն են ընտրյալ/լավ հոդվածներն ընտրում․․․ Իսկ դա որքանո՞վ է ճիշտ։ Կարծում եք արդարացի՞ է․․․ Մենք հիմա պետք է մի բան մտածենք, թե ինչպես խմբագիրներին ակտիվացնենք քննարկումներում, ոչ թե քննարկումները երկարացնենք։ Իսկ ժամանակ չունենալու մասին առաջարկում եմ չխոսել, քանի որ որքան էլ որ զբաղված լինենք, ցանկության դեպքում վիքիի համար ժամանակ գտնվում է՝ թեկուզ գիշերը․․․ --Լիլիթ (քննարկում) 13:05, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իմ դիրքորոշումն արդեն գիտեք, այսքանով ես ավարտված եմ համարում իմ՝ այս քննարկման մասնակցությունը։ --Լիլիթ (քննարկում) 13:08, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ես ուղղակի մի քիչ ուրիշ ձևով գրեցի, գիտեմ որ ոչ մեկն էլ չի ուզի թերություններով դառնա, իսկ մասնակիցների մասնակցության մասին իրոք գիտենք, որ ցածր տոկոս է քան ընդհանուր ակտիվ մասնակիցները, ինքս օրինակ իմ մասնակցային էջում խնդրանք-կոչ եմ արել մասնակցել քննարկումներին, բացյ մի բան էլ ասեմ, ով չի ուզում թող չմասնակցի, կարևորը որ մասնակցողները կարևոր բաներ գրեն, որքանով որ ունենք փորձ, կարծես թե մանրամասն նայող մասնակիցները մասնակցում են, ավելի լավ է այդպես, քանի ուղղակի ձևական կամ կիսաձևական քվեարկություն լինի, ես էլ չգիտեմ ինչ ասեմ քվեարկության մասնակցության ակտիվության հետ: --ERJANIK քննարկում: 13:17, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթ, որովհետև հնարավոր է տվյալ մասնակիցը չունենա ժամանակ փոխելու թեկուզ և իր նշած բաները, բայց նորից եմ ասում հոդվածի հեղինակը պետք է ուրախ լինի որ իրեն կողիքց ասեն իր հոդվածի թերությունները ու պետք է պատրաստ լինի դրանք փոխելու են, ես շատ ուրախ կլինեմ որ իմանամ ասենք իմ առաջադրված հոդվածի թերությունները, անկախ նրանից դա նշող ինքը կուղղի թե չէ, իսկ ժամկետի հետ կապված չէ որ մանրամասն գրեցի, դուրս է գալիս մենք մեզ խաբենք, որևէ հոդված դնենք գնահատման ու քվեարկության, արագ-արագ դարձնենք ասենք ընտրյալ ու վերջ, հետո այսպես ասած ամոթ չի որ ընտրյալ հոդվածում սկսեն էական թերություններ գտնվել, չեմ հասկանում Ձեզ, ի՞նչ կա շտապելու, թող թերությունները շտկվեն նոր դառնա ընտրյալ կամ լավ, ՀԱՍՏԱՏ այդպես ավելի լավ կլինի, հիշեք օրինակ Երևանի գնահատումը, ուշ եղավ նուշ եղավ, ոչ թե ասենք օրինակ Հեզզբոլլահ-ինը, շուտ է եղել ու մնացել է այսպես ասած «հոգս» վիճակում, ոչ այն է հանենք ընտրյալից, ոչ այն է թողնենք, ոչ այն է լրիվով սկսեքն վրան աշխատել: --ERJANIK քննարկում: 12:50, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- 6AND5 ջան, ես դրա մեջ գովելի բան չեմ տեսնում։ Եթե մասնակիցը ասում է օրինակ ստորակետի փոխարեն բութ դիր, որը որ ինքն էլ կարող է անել, բայց չի անում, սակայն գնահատման էջում նշում է, որ հոդվածագիրն ուղղի, կներեք, բայց գովելի ոչինչ չեմ տեսնում․․․ Իմ ասածն էլ այն է, որ էլ խմբագիր չի մնալու, որ պատրաստ լինի 2-3 ամիս սպասի, թե ինչ-որ մեկը ինչ-որ բան է գրելու հոդվածի գնահատման էջում։ Ոչինչ էլ չի գրվելու, երբ բանը հասնի քվեարկությանը, ապա բոլորը կսկսեն թերություններն ասել ինչպես որ հիմա է․․․ Գնահատման մեջ, եթե անկեղծ լինեմ, ես հիմնականում չեմ տեսնում միմյանց փոխօգնելու ձգտումը, եթե տեսնեի, որ մասնակիցներն օգնում են՝ միասին բարելավելու հոդվածը, դա արդեն ուրիշ հարց կլիներ․․․ Որպես օրինակ բերեմ Տնտեսագետների ցանկի վրա համատեղ իմ, քո ու Երջանիկի աշխատելը։ Լավ էր, չէ՞։ Բավականին գործ արեցինք, բայց ոչ մեկս էլ չտրտնջաց, քանի որ երեքով միասին, հավասարապես աշխատում էինք հոդվածի վրա, նույնիսկ այնպես, որ երևի ես քեզնից ավելի շատ էի ուզում, որ ցանկն ընտրյալ դառնար, նույնիսկ այն դեպքում, երբ մի անգամ ասեցիր լավ կլինի համալսարանների սյունակն ավելացնենք հոդվածում, երբ ավելացրի, ասեցիր, լավ կլինի հանենք՝ իհարկե նշելով պատճառը, հետո նորից եկանք այն եզրակացության, որ ավելացնենք սյունակը։ Այդքանը նորից ավելացրի՝ հատ-հատ, բայց չդժգոհեցի, քանի որ տեսնում էի, որ դու ու Երջանիկն էլ եք բարելավում հոդվածը՝ վերացնելով թերությունները, որ մենակ չեմ տանջվում հոդվածի վրա։ Այ եթե բոլոր հոդվածների դեպքում էլ այսպես լինի, ապա հոդվածագիրները չեն բողոքի, նույնիսկ եթե գնահատումը 6 ամիս երկարացնենք․․․ --Լիլիթ (քննարկում) 12:36, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
Կարդալով ամբողջը՝ կուզենայի մի քանի կետ ասել
- Երևանի գնահատումը արվեց բոլորի ներվերի հաշվին, համենայն դեպս իմ պարագայում քթներից եկավ, ու էն կարգի, որ ցանկություն չկար՝ շարունակելու առհասարակ որևէ հոդվածի բարելավում, որևէ հոդվածի գնահատման առաջարկ, ու ես երկրորդ անգամ նման առաջարկով հանդես եկա 7-8 ամիս անց: Շատ ժամանակ ու նյարդ պետք եկավ բացատրելու, որ Երևանը ՊԵՏՔ էր լիներ ընտրյալ, մենք հակառակի իրավունքը չունեինք, այլապես մենք հայերեն վիքիպեդիա կոչվելու իրավունք չունենք: Այս միտքը իմ մոտ առաջացել էր այն ժամանակ, երբ ազգությամբ վրացի մեր մասնակիցը Երևանի մասին պաշտպանությամբ հանդես էր եկել մետավիքիում, և ադրբեջանցիները իրենց էջում ուղղեցին, որ Երևանը ադրբեջանական քաղաք չէ: Ուրեմն՝ վրացին, ստացվեց, որ ավելի շատ բան է անում հայերի համար, քան մենք հայերս: Երևանը պետք է դառնար ընտրյալ հոդված, ու բոլորը՝ խմբագիր թե ադմին, պետք է դա գիտակցեին:
- Ուղղումների մասին: Այո, շատ գովելի է ու ցանկալի, որ սխալները ցույց է տալիս մասնակիցը ու խորհուրդ տալիս խմբագրին, որ ինքը անի: Օրինակ՝ ես նշում անելու ձևը չգիտեի, սովորեցի այսօր, երբ ինձ տողով ու ամեն ինչով ցույց տրվեց ու առաջարկվեց: Նման կերպ ժամանակին սովորեցի վերահղման էջ դնելը ու կատեգորիա շարելը, արդյունքում այսօր 3000 վերահղման էջ եմ ստեղծել: Այդ և այլ բաների համար շնորհակալ եմ բոլորին: Բայց այն, որ ինձ գրում են՝ գետեր, լճեր և այլ բառերի վրա մի դիր հղում, ու ես ջնջում եմ, հետո մի կես ամսից բարեհաճում են ասել՝ ճահիճներ, դաշտեր և այլն, այ էտ և այլն-ը, ու ոնց ասեց Լիլիթը՝ բութ-ստորակետ, ու էտ սերիայի մի քանի բաներ, երբ գրում են, դա գրողին դեմառդեմ տեսնելու ցանկություն է առաջանում: Ես ստիպված եմ լինում 100-150 հազար բայթանոց հոդվածը կարդալ 7-8 անգամ իր այդ քմահաճույքի համար:
- Մասնակցի արագության մասին: Իսկ ով է ասել, որ հատուկ կանոնակարգով է մասնակցին թույլատրվում երկարացնել գնահատումը? Միշտ էլ եթե հոդվածագիրը չի հասցնում, ասում է դրա մասին, ու առանց որևէ կանոնակարգի նա կարող է հանգիստ շարունակել բարելավել հոդվածը: Ինչ վերաբերում է ընդհանրապես երկարացմանը, ապա ասեմ, որ ինչքան էլ ուրիշ ձև գրվեր, մեկ է իմաստը նույնն է՝ 2-3 ամիս, ինչին ես կտրականապես դեմ եմ: Մենք արդեն քանակապես բավական առաջատար ուժ ենք դարձել, իսկ որակապես, ով-ով, բայց դուք գիտեք, որ բավական հետամնաց իրավիճակում ենք: Դրա համար մեզ պետք է որակի արագություն զարգացնել: Դրա համար, թող ոչ ոք չնեղանա, բայց որոշ ադմիններ ոչ միայն ադմինություն չեն անում, այլ ուղղակի վերածվել են ակտիվ խմբագրի:
- և վերջին: Սովորաբար՝ վերջին կետը լինում է արծարծված խնդիրների լուսաբանումը ու լուծման առաջադրումը: Ուրեմն ես առաջարկում եմ հետևյալը: Հաշվի առնելով, որ ակտիվ խմբագիրների հիմանական զանգվածը դպրոցական երեխաներ են, նրանց շահագրգռել շքանշաններով՝ քննարկման կարծիք հայտնելու համար: Այդ շքանշանները, պետք է տրվեն բնականաբար այն ժամանակ, երբ իրենք ոչ թե համատարած կողմ շարեն, այլ քննադատեն հոդվածը: Բնականաբար, բարելավում և այլն: Ու այդ ամեն ինչը պետք է խրախուսվի, ու կանոնակարգ հաստատվի դրա համար: Եվ դա կնպաստի առաջին հերթին իրենց՝ որպեսզի վիքիպեդիան ոչ թե լցոնեն 2-3 տողանոց հոդվածներով՝ այս կամ այն գյուղի ու քաղաքի մասին, այլ իմանան՝ ինչ է նշանակում գրել իսկական հոդված: Համոզված եմ, որ այդ երեխաների մեջ կան շատերը, ովքեր լրջորեն կզբաղվեն դրանով, ճամբարում հասցրել եմ ծանոթանալ, ու հիմա հետևում եմ:
Շնորհակալություն, հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 19:30, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Հայկ, այնքան էլ լավ գաղափար չեմ համարում շքանշաններ շնորհել մասնակիցներին քննարկումներում մասնակցելու համար։ Ես որ այս ծավալուն աշխատանքում մենակ եմ և օրական ահռելի ծավալով գործ եմ անում, որպեսզի բոլոր ակտիվ մասնակիցները գոհ մնան, իսկ դա ասեմ, որ այնքան էլ հեշտ գործ չէ, նամանավանդ որ ձեռքով եմ անում այս ամենը և քանակային շքանշաններն էլ շատ անգամ չեմ կարողանում շնորհել, քանի որ հոդվածների քանակություն վերադարձնող էջերը մեծամասամբ չեն աշխատում։ Երեխաները փոքր հոդվածներ են կարողանում գրել։ Ես դա բազմիցս համոզվել եմ։ Մեծ հոդվածներ որ փորձում են գրել, ահավոր սխալներ են լինում, որն ինձ համար կրկնակի աշխատանք է ստեղծում։ Իտալիայի քաղաքի մասին մի հոդված կար, որ գրեթե զրոյից ես եմ գրել։ Դե ոնց կարողանում են, աշխատում են, հետագայում ավելի ծավալուն հոդվածներ կգրեն։ Բայց այն, որ երեխաները շատ լավ գործ են անում, դրա մասին խոսք լինել չի կարող։ Ես անձամբ հիացած եմ նրանց աշխատանքով։ Ամեն մեկս Վիքիին պետք է օգնենք, ինչով որ կարող ենք։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:50, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իսկ ինչ վերաբերվում է հոդվածների գնահատմանը, ապա գտնում եմ, որ ավելի հարմար կլինի ավելի մասնատել որակական գնահատականները, հոդվածներին մասնավորապես տալով հետևյալ կատեգորիաները՝
- C դաս
- B դաս
- A դաս
- Լավ հոդված
- Ընտրյալ հոդված
- Ամեն մի կատեգորիային կարելի է տալ հստակ սահմանում, թե ինչ պայմանների պետք է բավարարի։ 2-3 ակտիվ մասնակիցների կարելի դնել C, B, A դասերի հոդվածների հսկման և գնահատման համար։ Դա կկատարվի առանց երկար քաշքշուքների, մի քանի քննարկումների միջոցով և հսկող մասնակիցների անմիջական հաստատում։ Կարելի է մասնակիցներին խրախուսել շքանշաններով հոդվածը հերթական դասի հոդված դարձնելու համար։ Դա արդեն այնքան էլ դժվար չի լինի և հավատացած եմ, որ շատ մասնակիցներ կսկսեն զբաղվել այս հետաքրքիր աշխատանքով։ Բացի այդ մեր ձեռքի տակ կունենանք A դասի հոդվածների կարգը, որն այսպես ասած արդեն շատ քիչ է զիջում Լավ հոդվածի կատեգորիային։ Ափսոս ժամանակս չի բավարարում, որ ես անձամբ իրականացնեմ այս գաղափարը։ Հիմանական պատճառը Վիքիպեդիա:Նախագիծ:Վիքիընդլայնում նախագիծն է։ Այն ինձանից օրական ամենաքիչը 3 ժամ է տանում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:00, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- առաջարկածս առաջարկ էր ուղղակի, եթե գտնում եք որ պետք չի, թող մնա ոնց որ կա, իսկ վերջին առաջարկությունը A, B, C դասեր կամ նման մի բան ինքս կողմ չեմ, դա լրացուցիչ ժամանակ կխլի բոլորիցս, եղածը չենք կարողանում յոլա տանել, ուր մնաց նման կարգի բաներ լինեն, այնուամենայնիվ եթե լինեն էլ, ինքս չեմ հասցնի որևէ բան անել, ինչպես ասում են թղթախաղում՝ ես «փաս»: --ERJANIK քննարկում: 05:13, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ամեն մի կատեգորիային կարելի է տալ հստակ սահմանում, թե ինչ պայմանների պետք է բավարարի։ 2-3 ակտիվ մասնակիցների կարելի դնել C, B, A դասերի հոդվածների հսկման և գնահատման համար։ Դա կկատարվի առանց երկար քաշքշուքների, մի քանի քննարկումների միջոցով և հսկող մասնակիցների անմիջական հաստատում։ Կարելի է մասնակիցներին խրախուսել շքանշաններով հոդվածը հերթական դասի հոդված դարձնելու համար։ Դա արդեն այնքան էլ դժվար չի լինի և հավատացած եմ, որ շատ մասնակիցներ կսկսեն զբաղվել այս հետաքրքիր աշխատանքով։ Բացի այդ մեր ձեռքի տակ կունենանք A դասի հոդվածների կարգը, որն այսպես ասած արդեն շատ քիչ է զիջում Լավ հոդվածի կատեգորիային։ Ափսոս ժամանակս չի բավարարում, որ ես անձամբ իրականացնեմ այս գաղափարը։ Հիմանական պատճառը Վիքիպեդիա:Նախագիծ:Վիքիընդլայնում նախագիծն է։ Այն ինձանից օրական ամենաքիչը 3 ժամ է տանում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:00, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իմ կարծիքով ճիշտ կլինի հիմա թողնել, ինչպես որ կա և նպաստել տարբեր կոնտենտների հոդվածների զարգացմանն ու բարելավմանը: Ներկայումս միայն մի քանի հոդվածներ եմ ուզում, որ հնարավորինս շուտ ընտրյալի կարգավիճակ ստանան, որովհետև դրանք շատ կարևոր են մեր Վիքիի համար: Դրանք են.
- Հայոց Ցեղասպանություն հոդվածն ընտրյալ է Ռուսերեն Վիքիում
- Հայաստան - մի երկու գլուխ պետք է զրոյից գրվի, մի քիչ էլ խոհանոցից ավելացվի:
- Գյումրի - Հայաստանի երկրորդ քաղաքն է, որն ունի հարուստ պատմամշակութային կառույցներ
- Վաղարշապատ - կարծում եմ այս հոդվածը գոնե պետք է Լավ հոդված լինի
- Անի - Հայաստանի պատմական մայրաքաղաք – Այս անստորագիր գրառման հեղինակն է Arman musikyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
- Հայոց Ցեղասպանությունը այո, մինչև եկող տարի ապրիլ շատ լավ կլինի միահամուռ ուժերով դարձնենք ընտրյալ, դրա մասին տարբեր առիթներով գրել եմ, նաև խորհրդարանում, այդ ողբերգական դեպքերի 100 ամյակի ժամանակ շատ ու շատ ընթերցողներ են կարդալու այդ հոդվածը, մնացածները կամաց-կամաց: --ERJANIK քննարկում: 08:46, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Վաղարշապատի վրա աշխատում եմ, բալց դեռ շատ բաց տեղեր կան ու այս ամսվա ընթացքում կավարտեմ։
- Բայց եկեք սրանով փակենք այս քննարկումը՝ Երջանիկը առաջարկել էր գնահատման ժամկետը երկարացնել, համայնքը դրան չհամաձայնվեց։ Այս թեմայից դուրս մնացած կարծիքներն ու առաջարկները գրենք այլ բաժնում։ -◙Beko (քննարկում) 09:53, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հայոց Ցեղասպանությունը այո, մինչև եկող տարի ապրիլ շատ լավ կլինի միահամուռ ուժերով դարձնենք ընտրյալ, դրա մասին տարբեր առիթներով գրել եմ, նաև խորհրդարանում, այդ ողբերգական դեպքերի 100 ամյակի ժամանակ շատ ու շատ ընթերցողներ են կարդալու այդ հոդվածը, մնացածները կամաց-կամաց: --ERJANIK քննարկում: 08:46, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ջնջում և ճշտում
Հարգելի համայնք, երկու խնդրանք ունեմ,
- նախ երբ հոդվածը նշում եք ջնջման, ապա անպայման գրեք, թե որն է պատճառը, եթե կրկնօրինակված է ինչ որ տեղից, գրեք թե որտեղից, նշեք վանդալություն է, թե անվանափոխություն եք անում։ Հակառակ դեպքում ջնջող ադմինիստրատորը ընկնում է դժվար կացության մեջ ու ստիպված ծայրեծայր նայում է հոդվածի-հոդվածների պատմությունը։ Հաճախ էլ մասնակցի փորձին հավատալով ջնջում է ու հետո այլ մասնակիցների դժգոհությանն է արժանանում(վիճահարույց թեմա է, բայց մասնակիցը կաղապարում չէր նշել)։ Շատ անգամ էլ հոդվածը նշվում է ոչ արագ ջնջման, բայց ջնջման քննարկման էջում բաժին չի բացվում։
- երկրորդը վերաբերվում է տարեթվերն ու ամսաթվերը ճշտելուն։ Շատ հոդվածների նյութը քաղված է հին աղբյուրներից, առյուծի բաժինը ընկնում է ՀՍՀ-ին։ Անձանց կյանքն ու գործունեությունը ընդատվում է այդ աղբյուրի տպագրման տարեթվով։ Նոր աղբյուրներ գտնելու և հոդվածները թարմացնելու համար, հարկավոր է այդ տիպի հոդվածնորը համակարգել։ Գտնելով այդպիսի հոդված տեղադրեք {{ՎՏ}} կաղապարը (1910-ականների ծնված ու այժմ ապրող և աշխատող անձինք արդեն կասկածելի են, այդքան երկարակյաց չունենք)։
Հիշեցնեմ, որ առանց մակագրության ջնջման կաղապարները ({{արագ}}, {{ջնջում}})․հեռացվելու են հոդվածներից։ -◙Beko (քննարկում) 09:40, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Միանում եմ Բեքոյի կոչին :) --Լիլիթ (քննարկում) 09:45, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Մի շարք խնդիրներից կխուսափենք--Արսեն (քննարկում) 10:33, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ինքս ժամանակին արել եմ առանց պատճառ դնել ջնջումը: Երբեմն պատահում է: Բայց շատ ճիշտ դիտարկում էր, այսուհետ կաշխատեմ ավելի ուշադիր ու զգոն լինել:--Հայկ (արաբագետ) 13:02, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Մի շարք խնդիրներից կխուսափենք--Արսեն (քննարկում) 10:33, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
Նոր քվեարկություն
Երեկ ադմինիստրատորի թեկնածու գրանցվելու նվազագույն պայմանների վերջնական երկու տարբերակներն են առաջարկվել (Վիքիպեդիա:Հարցում/Ադմինիստրատորի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ 2), որոնք մի քանի քննարկումների արդյունք են: Միակ տարբերությունը վերաբերում է երրորդ կետին, և խնդրում եմ երկու տարբերակների երրորդ կետերը ուշադիր կարդացեք, եթե այդ առումով հարցեր լինեն, պարզաբանման համար դիմեք քննարկման էջ: Սա ընդամենը ծանուցում է և այստեղ արձագանքելու կարիք չկա: Իսկ քվեարկությունը ամփոփվելու դեկտեմբերի 31-ին:--6AND5 (քննարկում) 11:11, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
Вики-сабантуй
Приглашаю всех в вики-сабантуй который пройдет 24-26 апреля 2015 года в Уфе. Регистрация тут. Срок подачи заявок: до 31 марта 2015 года включительно. --Kaiyr (քննարկում) 17:59, 2 Դեկտեմբերի 2014 (UTC)
Անաղբյուր հոդվածներ
Ողջո՜ւյն, հարգելի համայնք։ Գնալով շատանում են անաղբյուր հոդվածները, որը որ հաստատ գիտես, որ ինչ-որ տեղից պատճենած է, բայց չես գտնում, թե որտեղից, ինչպիսին որ սա է։ Առաջարկում եմ անաղբյուր հոդվածների դեպքում գրել մասնակցի քննարկման էջում, որպեսզի վերջինս 7 օրվա ընթացքում հոդվածում նշի աղբյուրը, իսկ չնշելու դեպքում հոդվածը ջնջենք։ Կարծում եմ 7 օրը լրիվ բավական է 2 տող բան գրելու համար։ Քանի որ հիմնականում անաղբյուր հոդվածները կասկածելի պարունակությամբ, չվիքիֆիկացված հոդվածներն են, ապա կորցնելու բան չունենք։ Միայն մի խնդիր կա․ ինչպես ենք վարվելու այ փիի կողմից ստեղծված հոդվածների հետ։ Եթե այ փիի քննարկման էջում գրենք, ապա շատ հավանական է, որ նա չի կարդա մեր հաղորդագրությունը, քանի որ իր այ փին փոփոխական է, փոխարենը դա կարող է կարդալ լրիվ անծանոթ մեկը, ով նախկինում հոդված չի գրել և առաջին անգամ է մտնում վիքի։ --Լիլիթ (քննարկում) 15:59, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Միանգամայն համաձայն եմ, 7 օրը լրիվ բավական է։ Իսկ այփիների դեպքում առաջարկում եմ հոդվածը պիտակելուց հետո երկու շաբաթ սպասել, փոփոխություն չնկատելու դեպքում ջնջել։ — Ջէօ (청) 16:03, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Վերը նշված հոդվածը երևի ինչ-որ մասնակցի ռեֆերատն է կամ ռեֆերատի հատվածն է: Բայց սրանք այդքան էլ մեծ խնդիր չեն, շատ ավելի մեծ խնդիր է, երբ ստաժավոր կամ քիչ ստաժավոր մասնակիցներն անընդհատ ու անընդհատ ստեղծում են հոդվածներ, որոնց աղբյուրները կարելի է գտնել, տարբեր կայքերից կամ այլ վիքիներից (թարգմանությունների դեպքում), բայց դա մեծ ժամանակի վատնում է, հարկավոր է Վիքիպեդիայից դուրս մասնակիցներին բացատրել, որ չի կարելի առանց աղբյուր հոդված գրել, գումարած դրան չի կարելի նաև ձևական աղբյուրով, առանց աղբյուրը նայելու հոդված գրել, խոսքս վերաբերում է Վիքիակումբների սաներին, իսկ այն մասնակիցները, որոնք ստաժավոր են, և ակումբի սան չեն և համառորեն հրաժարվում են աղբյուր գրել, պետք է երևի պարբերաբար ֆլեշմոբեր անենք իրենց քննարկման էջերում մի օրվա մեջ միանգամից 10 մասնակցով հորդոր-հաղորդագրություն գրենք, գուցե կարող է անհարմար զգան ու սկսեն աղբյուրներ ավելացնել իրենց ստեղծված հոդվածներին կամ ավելացրած նյութերին--6AND5 (քննարկում) 16:23, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- 6AND5 ջան, վիքիից դուրս՝ վորքշոփերի ժամանակ, կարող ես վստահ լինել, որ աղբյուրների ու հեղ․ իրավունքը խախտելու մասին ամենաքիչը 10 անգամ ասվում է :) --Լիլիթ (քննարկում) 16:29, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Վերը նշված հոդվածը երևի ինչ-որ մասնակցի ռեֆերատն է կամ ռեֆերատի հատվածն է: Բայց սրանք այդքան էլ մեծ խնդիր չեն, շատ ավելի մեծ խնդիր է, երբ ստաժավոր կամ քիչ ստաժավոր մասնակիցներն անընդհատ ու անընդհատ ստեղծում են հոդվածներ, որոնց աղբյուրները կարելի է գտնել, տարբեր կայքերից կամ այլ վիքիներից (թարգմանությունների դեպքում), բայց դա մեծ ժամանակի վատնում է, հարկավոր է Վիքիպեդիայից դուրս մասնակիցներին բացատրել, որ չի կարելի առանց աղբյուր հոդված գրել, գումարած դրան չի կարելի նաև ձևական աղբյուրով, առանց աղբյուրը նայելու հոդված գրել, խոսքս վերաբերում է Վիքիակումբների սաներին, իսկ այն մասնակիցները, որոնք ստաժավոր են, և ակումբի սան չեն և համառորեն հրաժարվում են աղբյուր գրել, պետք է երևի պարբերաբար ֆլեշմոբեր անենք իրենց քննարկման էջերում մի օրվա մեջ միանգամից 10 մասնակցով հորդոր-հաղորդագրություն գրենք, գուցե կարող է անհարմար զգան ու սկսեն աղբյուրներ ավելացնել իրենց ստեղծված հոդվածներին կամ ավելացրած նյութերին--6AND5 (քննարկում) 16:23, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Այդ հոդվածը կարելի է միանգամից ջնջել, Լիլիթ ջան։ Իսկ ընդհանրապես անաղբյուր և ծավալուն նյութերի դեմ արդեն արժե մի ինչ-որ լուրջ բան ձեռնարկել։ Քո առաջարկած տարբերակը հնարավոր լուծումներից մեկն է։--Արման Մուսիկյան (քննարկում) 16:34, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արման ջան, ի՞նչ պատճառաբանությամբ ջնջեմ․․․ Կարծում եմ, երբ այս կետը մտցնենք մեր կանոնակարգ, ապա «հանգիստ խղճով» կկարողանանք ջնջել։ Քիչ-քիչ պետք է մաքրենք մեր վիքին :) --Լիլիթ (քննարկում) 16:37, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ուրեմն պետք է կետ մտցնել։ Առանց վիքիֆիկացման և աղբյուրների հոդվածները, որոնք չունեն միջլեզվային հղումներ և ստույգությունը ստուգել հնարավոր չէ, ենթակա են ջնջման որպես կասկածելի հոդվածներ։--Արման Մուսիկյան (քննարկում) 16:42, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Պետք է պարզապես կաղապարի մեջ, ինչպիսին է «կարճ էջ»-ինը, ավելացնել, որ թերությունը չվերացնելու, այսինք աղբյուրները չավելացնելու, դեպքում 7 օրից հոդվածը կջնջվի։ Կանոնակարգում կարելի է ավելացնել, բայց կարծեմ կարճ հոդվածի կանոնակարգի էջում էլ չի նշված 7 օրը։ -◙Beko (քննարկում) 18:30, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հրաշալի միտք է, Լիլիթ ջան: Դա զգալիորեն կնպաստի մեր վիքիի զարգացմանը, նրա հետընթացությունը կկասեցվի: Այսինքն՝ կսկսեն անընդհատ հայտնվել քիչ թե շատ որակով հոդվածներ, իսկ անորակները, որոնք կան, մենք կսկսենք լավացնել--Հայկ (արաբագետ) 18:35, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Պետք է պարզապես կաղապարի մեջ, ինչպիսին է «կարճ էջ»-ինը, ավելացնել, որ թերությունը չվերացնելու, այսինք աղբյուրները չավելացնելու, դեպքում 7 օրից հոդվածը կջնջվի։ Կանոնակարգում կարելի է ավելացնել, բայց կարծեմ կարճ հոդվածի կանոնակարգի էջում էլ չի նշված 7 օրը։ -◙Beko (քննարկում) 18:30, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ինչպես տեսնում եմ բոլորը համաձայն են։ Առաջարկում եմ կաղապարի մեջ ավելացնել հետևյալ տողը, ինչպես նշեց Բեքոն, 7 օրվա ընթացքում աղբյուրներ չավելացնելու դեպքում, հոդվածը ենթակա է ջնջման։ Գրանցված մասնակիցների քննարկան էջերում կարելի է գրել աղբյուրներ ավելացնելու մասին, իսկ այ փիների դեպքում՝ կարծում եմ չարժի, կարող են մտնել հոդված, տեսնել, եթե չավելացնեն, ապա 7 օր հետո կրկին հոդվածը ենթակա կլինի ջնջման։ Եթե այլ կարծիքներ կան, խնդրում եմ արտահայտվել։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 19:58, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես էլ եմ կողմ այդ առաջարկին: Սակայն մի բան ճշտենք. տեխնիկական խնդիր չի՞ առաջանա նախկինում պիտակված հոդվածներում: Չէ՞ որ եթե նշում ենք 7 օրը, ապա պետք է դնենք պիտակելու ամսաթիվը, ինչպես կարճ էջի դեպքում է: Հների դեպքում դա ինչպե՞ս պիտի լինի: --23artashes (քննարկում) 20:12, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իմ կարծիքով այդ 7 օրը կիրառելի է կասկածելի բնույթ ունեցող հոդվածների դեպքում, մնացածի դեպքում, երբ որ կասկածելի բնույթ չկա, ապա այլ լուծում պետք է գտնվի, օրինակ ժամկետը ավելացվի, ասենք մեկ ամիս, կամ ջնջման հայտ բացվի:--6AND5 (քննարկում) 20:21, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Քիչ առաջ մի հոդված պիտակեցի ու դրա մասին մտածեցի․․․ Նորմալ հոդված է, սակայն առանց աղբյուրի, ջնջելն էլ՝ ափսոս․․․ --Լիլիթ (քննարկում) 20:24, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իմ կարծիքով այդ 7 օրը կիրառելի է կասկածելի բնույթ ունեցող հոդվածների դեպքում, մնացածի դեպքում, երբ որ կասկածելի բնույթ չկա, ապա այլ լուծում պետք է գտնվի, օրինակ ժամկետը ավելացվի, ասենք մեկ ամիս, կամ ջնջման հայտ բացվի:--6AND5 (քննարկում) 20:21, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ողջույն: Իմ սկզբի հոդվածների մեծ մասը աղբյուր չեն ունեցել, որովհետև սկզբում աղբյուր չդնելը այդքան էլ մեծ սխալ չէր: Հոդվածներիս մի մասի վրա էլ կեսը իմ, մի մասը՝ վիքիի մյուս անդամների կողմից ձևական աղբյուրներ է ավելացրած: Համոզված եմ, որ դուք էլ ունեք հոդվածներ որտեղ աղբյուրները ձևական եք ավելացրել (եկեք անկեղծ խոսենք): Եթե դուք ընտրեք անաղբյուր հոդվածները ջնջելու քաղաքականությունը, ապա շատ (հաճախ նաև օգտակար) հոդվածներ են ջնջման ենթակա լինելու: Մյուս կողմից, նույն քաղաքականության համաձայն, պետք է նաև, արդարության սկզբունքով, ջնջեք բոլոր այն հոդվածները, որոնց հոդվածները ձևական են (ձևական աղբյուրը գտնելը հաճախ շատ հեշտ է): Ես առաջարկում եմ ջնջման կաղապարով պիտակել միայն ակնհայտ պանտճենած նյութերը, որոնց աղբյուրները չեք գտնում, բայց պատճենած լինելը զգացվում է (հանրագիտարանային ոճի, տառաճանաչման սխալների և այլնի պատճառով): Մյուսներին պիտակեք անաղբյուր կամ վիքիֆիկացման ենթակա: --Դավիթ (∅) 20:36, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Այսինքն՝ ակնհայտ պատճենված նյութը, որը մեր կարծիքո՞վ է պատճենված, որովհետև եթե պատճենման աղբյուրը գտնում ենք, ապա անմիջապես է այն հեռացվում․․․ Լավ, ոնց հասկացա մի շարք խնդիրներ են առաջ գալու՝ ինչպես նշեցին Արտաշեսն ու 6AND5-ը։ Երևի թե անաղբյուր կասկածելիները կներկայացնեմ ջնջման, ինչը որ արդեն սկսել եմ անել, իսկ նորմալ, բայց անաղբյուր հոդվածների հեղինակների քննարկման էջերում կգրեմ, որ աղբյուր ավելացնեն։ Միգուցե օգնի․․․ Շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար --Լիլիթ (քննարկում) 20:45, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Այո, որը նայում ես, ասում ես՝ սա հաստատ պատճենած է, բայց աղբյուրը չես կարողանում գտնել ու չես էլ ջնջում, որովհետև աղբյուրը չես կարողանում գտնել ու ստիպված դնում ես վիքիֆիկացում կամ նման մի բան: Համենայն դեպս, եթե անաղբյուրները ջնջելու հարցը շատ խստորեն դրվի, էդ դեպքում լիքը բան ջնջման վտանգի առաջ կլինի: --Դավիթ (∅) 20:50, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լավ, Դավիթ ջան, մերսի :) --Լիլիթ (քննարկում) 20:53, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)

- Ժողովուրդ, ես ամենայն դեպս կաղապարում ամսաթվի տեղը ավելացրի, նպատակահարմար կգտնեք դրեք, չեք գտնի՝ մի դրեք:)) Գործիքների մեջ էլ ավելացրի ամսաթվի տեղը և ահա այս տեսքն ունի
{{անաղբյուր|}}
։ -◙Beko (քննարկում) 21:09, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)- Քանի որ եկանք այն եզրակացության, որ անաղբյուր հոդվածները, որոնք որ լավ են գրված, պետք չէ ջնջել, ապա ջնջման մասին նշված անաղբյուրի կաղապարը թյուրիմացության մեջ է գցում մասնակիցներին ու ընթերցողին, հետևաբար հանեցի այդ տողը կաղապարից։--Լիլիթ (քննարկում) 06:35, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- վիքիհամայնք ջան, ուշացած ես էլ կարծիքս ասեմ որ համաձայն եմ անաղբյուր հոդվածների դեմ այսպես ասած պայքարին, բայց պետք է այնպես լինի որ այն հոդվածները որոնց պարունակությունը որևէ այսպես ասած կասկած չի առաջացնում չպիտակավորվի, Մասնակից:Աշոտ1997 ջան խնդրեմ Դու էլ արձագանքես այս քննարկմանը, օրինակ Հունգարիայի զինանշան կամ Ազոտի ենթախումբ կամ Kuroko no Basuke կամ Ազատ հրաձիգը կամ iPod կարգի հոդվածների հետ կապված, իհարկե հնարավոր է որ ասենք սխալ բաներ լինեն գրված, բայց դա քիչ հավանական է, դրա համար կասեմ որ նման հոդվածները պիտակելը ճիշտ չի: Այ ուրիշ բան օրինակ Red Light կամ Աբդուլլահյան եղբայրներ կամ 3 լիրա (Միլան, Մարիա Թերեզա) կարգի հոդվածների համար համաձայն եմ, լավ կլինի գուցե ուրիշ կերպ ասած պետք է նշվեն աղբյուրներ, ուզում եմ ասել այդքան էլ ճիշտ չի դնել ու բոլոր հոդվածները պիտակել ու սկսել տասնյակ մասնակիցների գրել դրա մասին, դա էլ ճիշտ չի, պետք է այսպես ասած որոշ առումով կասկած առաջացնող կամ շատ քիչ հայտնի նյութի մասին հոդվածները պիտակել ու գրել դրանց հեղինակին, կարծում եմ հասկանալի է միտքս: --ERJANIK քննարկում: 06:48, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իմ կարծիքով, եթե հոդվածն անաղբյուր է, ապա կապ չունի մեծ է, թե փոքր, նորմալ է գրված, թե ոչ, ապա պետք է պիտակվի։ Ի՞նչ իմանանք, թե հոդվածի տեղեկությունը ճիշտ է կամ որտեղից է վերցված․․․ Աշոտի կողմից մասնակիցներին գրելն էլ ճիշտ եմ համարում այնքանով, որ նույնիսկ մեր փորձառու խմբագիրներից կան շատերը, որ իրենց հոդվածներում աղբյուր չեն նշել, բացի այդ հնարավոր է, որ արձագանքեն մասնակիցները։ Համենայն դեպս ինձ արձագանքեց խմբագիրներից մեկը։ --Լիլիթ (քննարկում) 07:25, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Պետք է ուշադիր լինել խմբագիրներին գրելուց, քանի որ կան հոդվածներ որ թեև նշված են անաղբյուր, սակայն հոդվածագիրն արդեն ավելացրել է աղբյուրը, իսկ պիտակն այդպես էլ մնացել է․․․ Սա չպետք է վերածվի ավտոմատ գործողությունների շարքի, Աշոտ ջան։ Պետք է ստուգես, այնուհետև գրես․․․ --Լիլիթ (քննարկում) 07:39, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իմ կարծիքով, եթե հոդվածն անաղբյուր է, ապա կապ չունի մեծ է, թե փոքր, նորմալ է գրված, թե ոչ, ապա պետք է պիտակվի։ Ի՞նչ իմանանք, թե հոդվածի տեղեկությունը ճիշտ է կամ որտեղից է վերցված․․․ Աշոտի կողմից մասնակիցներին գրելն էլ ճիշտ եմ համարում այնքանով, որ նույնիսկ մեր փորձառու խմբագիրներից կան շատերը, որ իրենց հոդվածներում աղբյուր չեն նշել, բացի այդ հնարավոր է, որ արձագանքեն մասնակիցները։ Համենայն դեպս ինձ արձագանքեց խմբագիրներից մեկը։ --Լիլիթ (քննարկում) 07:25, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- վիքիհամայնք ջան, ուշացած ես էլ կարծիքս ասեմ որ համաձայն եմ անաղբյուր հոդվածների դեմ այսպես ասած պայքարին, բայց պետք է այնպես լինի որ այն հոդվածները որոնց պարունակությունը որևէ այսպես ասած կասկած չի առաջացնում չպիտակավորվի, Մասնակից:Աշոտ1997 ջան խնդրեմ Դու էլ արձագանքես այս քննարկմանը, օրինակ Հունգարիայի զինանշան կամ Ազոտի ենթախումբ կամ Kuroko no Basuke կամ Ազատ հրաձիգը կամ iPod կարգի հոդվածների հետ կապված, իհարկե հնարավոր է որ ասենք սխալ բաներ լինեն գրված, բայց դա քիչ հավանական է, դրա համար կասեմ որ նման հոդվածները պիտակելը ճիշտ չի: Այ ուրիշ բան օրինակ Red Light կամ Աբդուլլահյան եղբայրներ կամ 3 լիրա (Միլան, Մարիա Թերեզա) կարգի հոդվածների համար համաձայն եմ, լավ կլինի գուցե ուրիշ կերպ ասած պետք է նշվեն աղբյուրներ, ուզում եմ ասել այդքան էլ ճիշտ չի դնել ու բոլոր հոդվածները պիտակել ու սկսել տասնյակ մասնակիցների գրել դրա մասին, դա էլ ճիշտ չի, պետք է այսպես ասած որոշ առումով կասկած առաջացնող կամ շատ քիչ հայտնի նյութի մասին հոդվածները պիտակել ու գրել դրանց հեղինակին, կարծում եմ հասկանալի է միտքս: --ERJANIK քննարկում: 06:48, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Քանի որ եկանք այն եզրակացության, որ անաղբյուր հոդվածները, որոնք որ լավ են գրված, պետք չէ ջնջել, ապա ջնջման մասին նշված անաղբյուրի կաղապարը թյուրիմացության մեջ է գցում մասնակիցներին ու ընթերցողին, հետևաբար հանեցի այդ տողը կաղապարից։--Լիլիթ (քննարկում) 06:35, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիովին համաձայն եմ Լիլիթի հետ։ Գտնում եմ, որ չենք կարող մասնակցի փորձը հաշվի առնելով որոշել պիտակենք, թե ոչ։ Եթե մեկ պատճառով պիտակում ենք, ուրեմն բոլորինը։ Հնարավոր է բոլորս էլ հոդվածներ ունենանք անաղբյուր, նշելուց հետո կավելացնենք։ Բայց զգուշացնելը, որ կջնջվի իմ կարծիքով պետք էր, քանի որ առանց աղբյուրի հոդվածը, ենթակա է ջնջման դա միանշանակ։ Եթե ոչ ասեք լիքը առանց աղբյուրի հոդվածներ գրենք։ Կգրենք բլոգներիվ, չենք նշի աղբյուրը ու այդպես կմնա ոչ աղբյուրով, ոչ էլ հեղինակավոր աղբյուրով։ Մաքրելու պրոցեսը մի քիչ այլ է, մենք հիմա գրում ենք մասնակիցների էջում, որոնք արդեն նախագծից դուրս են եկել, կամ տարուց ավել ակտիվ չեն։ Այդ դեպքում արձագանք հաստատ չի լինի ու ավելի լավ է մենք փորձենք համագործակցության ընթացքում աղբյուրներ ավելացնենք։ -◙Beko (քննարկում) 08:08, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ, առաջարկիդ հետ, Բեքո ջան։ Հիմա ես նայում ու ջնջման եմ առաջադրում ակնհայտ դեպքերը, որ հոդվածն էլ որ գիտեմ որտեղից է գրվել, ավելացնում եմ աղբյուրները։ Վերջացնելուց հետո նորից կանցնեմ վրայով, կարելի է համատեղ մասնակիցներով նայենք, աղբյուրներն ավելացնենք կամ ջնջենք։ Անաղբյուրներից հետո կարելի է անցնել վիքիֆիկացման ենթակա հոդվածներին․․․--Լիլիթ (քննարկում) 08:22, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
Երջանիկ ջան նշածդ հունգարիայի դրոշ, այփոդ և այլն հոդվածները մի գուցե քեզ համար պարզ են թվում ու ակնհայտ ճշմարտություն են, բայց օրինակ ինձ համար ռեդ լայթն է ակնհայտ ճշմարտություն: Ամեն դեպքում մեր հոդվածները ինքնանպատակ չեն, ու, եթե ինչ֊որ մեկը մտնի կարդալու համար ամենայն հավանականությամ նա այդ թեմայի մասի ոչինչ կամ համարյա ոչինչ չգիտի, դրա համար ցանկացած հոդված սկզբունքորեն պետք է աղբյուր ունենա: Հիմա հնարավոր է թեկուզ և հազար կամ հազար հինգ հարյուր հոդված կորցնենք, բայց եթե հիմա ափսոսենք հետո միանշանակ կամ հեղինակությունն ենք կորցնելու կամ մի քանի անգամ ավելի շատ հոդվածներ: Իսկ արդեն մի քանի տարի վիքիում չգտնվող մասնակիցներին գրելը հնարավոր է՝ անիմաստ է, բայց ամեն դեպքում սկզբունքը պետք է պահպանել: Բայց ոնց որ շտապեցի ջնջան պահանջը հանել եք(իմ կարծիքով իզուր): Այժմ բան չեմ անում, որովհետև հստակ որոշում դեռ չկա:--Աշոտ1997 (քննարկում) 10:45, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Աշոտ1997 ջան իրո՞ք քո համար Red Light-ը ավելի անկհայտ է քանի iPod-ը կամ Հունգարիայի դրոշը, խնդրում եմ պատասխանես ուղիղ, ի նկատի ունեմ որ ասենք Հունգարիայի դրոշ կա դա 1000-ից ասենք ամենաքիչը 900-ը գիտի կամ պարզ է որ կասի որ կա դրոշ, միթե՞ նույն բանը կարելի է ասել Red Light-ի մասին, հասկանում ես չէ ինչ ի նկատի ունեմ։ --ERJANIK քննարկում: 11:57, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
Կուսակցություն
Հոդվածներում նկատեցի հաճախակի օգտագործվում է հայ քաղաքական կուսակցություն: Հիմա երկու հարց. ի՞նչ է նշանակում քաղաքական, արդյոք, այլ տիպի կուսակցություններ կան և ի՞նչ է նշանակում հայ կուսակցություն, վերջին դեպքում, եթե գուցե գրվի ազգային կամ հայկական կուսակցություն:--6AND5 (քննարկում) 19:22, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ընդամենը պետք է գրել կուսակցության անվանումը, իսկ կողքին ավելացնել, որ գործում է օրինակ ՀՀ-ում կամ ՀՀ-ում և Լիբանանում: «Ազգային կուսակցություն» արտահայտությունն էլ ինձ համար է անհասկանալի: Միանշանակ հայ կուսակցություն գրելը սխալ է, ինչպես նաև քաղաքական կուսակցություն:--Գարդմանահայ (քննարկում) 19:32, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ Գարդմանահայի տարբերակի հետ։ --Լիլիթ (քննարկում) 19:36, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Նոր գտա [1] հանրագիտարանում ձևակերպված է հայ ազգային կուսակցություններ, այնտեղ նաև քաղաքական բառերը կան, կուսակցությունների վերաբերյալ մայր հոդվածներում կարելի է գրել հայ ազգային կուսակցություն...--6AND5 (քննարկում) 20:05, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Խառնաշփոթությունը հենց մեզնից է գալիս։ Մեզ մոտ կան և կուսակցություն և քաղաքական կուսակցություն։ Եթե խոսքը նույն երևույթի մասին է, ապա պետք է արագ ձուլել։ Եթե ոչ, ցուցադրել ստույգ տարբերություն։ Ինչքան ես հասկացա հայերենում կուսակցությունը հենց ու միայն քաղաքական կազմակերպությունն է։ Գրելով "հայ կուսակցություն" երևի նկատի ունեն "հայկական (էթնիկական խմբի) կուսակցություն" կամ "Հայաստանի (երկրի) կուսակցություն" կամ երկուսն էլ միասին։ ) - Kareyac (քննարկում) 20:17, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Շնորհակալություն հղման համար, հայը ազգայինի հետ բռնում է, բայց քաղաքականի հետ այնքան էլ չէ --6AND5 (քննարկում) 20:23, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հայ ազգային կուսակցությունները 3-ն են՝ Արմենական, Հնչակյան, Դաշնակցական: Արմենականների բաժանումով ձախերը դառնում են Ռամկավար-ազատական, աջերը՝ հնչակյանների շարքերն են լրացնում: Այլ ազգային կուսակցություններ չեն կարող լինել: Կոչվել են ազգային, որովհետև ստեղծվել են 19-րդ դարի վերջում՝ մնացած սոցիալիստական կուսակցություններից տարբերվելու համար:--Հայկ (արաբագետ) 20:34, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Կուսակցությունների մասին օրենքում գրված է՝ «Կուսակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անհատական անդամության հիման վրա ստեղծված հասարակական միավորում է, որի գործունեության նպատակը հասարակության եւ պետության քաղաքական կյանքին մասնակցելն է:», բայց քաղաքական լինել-չլինելու մասին բան չկա։ Բացատրությունից հետևում է, որ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցելն է նպատակը։ ՀՍՀ-ում հոդվածը կոչվում է Կուսակցություն քաղաքական, բայց դա ձևակերպում է ցույց տալու համար որ կուսակցությունները ձևավորվել են, որպես քաղաքական պայքարի ձև։ Անգլերեն Party-ն և ռուսերեն Партия-ն այլ իմաստներ ունեն, դրա համար նրանց մոտ սկզբից շեշտվում է քաղաքականը։ Մեզ մոտ պետք է գրել միայն կուսակցություն։ Իսկ ազգային կուսակցություն երևի օգտագործենք, որովհետև կոնկրետ հայկականի դեպքում, դրանք օսմանյան Թուրքիայում ու Ռուսական կայսրությունում ազգային պատկանելիության հիման վրա ստեղծված կուսակցություններ էին։ -◙Beko (քննարկում) 20:49, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հայ ազգային կուսակցությունները 3-ն են՝ Արմենական, Հնչակյան, Դաշնակցական: Արմենականների բաժանումով ձախերը դառնում են Ռամկավար-ազատական, աջերը՝ հնչակյանների շարքերն են լրացնում: Այլ ազգային կուսակցություններ չեն կարող լինել: Կոչվել են ազգային, որովհետև ստեղծվել են 19-րդ դարի վերջում՝ մնացած սոցիալիստական կուսակցություններից տարբերվելու համար:--Հայկ (արաբագետ) 20:34, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Հայ կրոնական քրիստոնեական եկեղեցի --Հայկ (արաբագետ) 21:04, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Քննարկման արդյունքների մասին
Համայնք, վերջերս այնպես ստացվեց, որ 100% վստահ լինելով, որ ինչ-որ հարց քննարկել ենք ու եզրակացության եկել, թե ինչպես առաջնորդվենք, քննարկումը գտնել չեմ կարողանում։ Առաջարկում եմ որևէ հարց քննարկել ու որոշելուց հետո գրանցենք, ասենք թե տվյալ կանոնի քննարկման էջում։ Գրենք թե որ օրը, որտեղ ենք քննարկել և ինչ որոշել։ Հետագայում հարց առաջանալուց կարող ենք միանգամից գտնել։ Ի՞նչ կարծիքի եք։ -◙Beko (քննարկում) 21:27, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ճիշտ առաջարկ է: Նման դեպքերի հաճախ ենք հանդիպում: --23artashes (քննարկում) 21:30, 6 Դեկտեմբերի 2014 (UTC)
Վերահղումներ
Ինձ հետաքրքիր է ինչքանով է նպատակահարմար և թույլատրելի այսքան վերահղում ունենալը, օրինակ նայեք այս էջը [2]--6AND5 (քննարկում) 11:33, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ինչն է իսկ խանգարում ունենալ այնուամենայնիվ, դա վնաս չի 6AND5։ --ERJANIK քննարկում: 11:53, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Նպատակահարմար է, որովհետև անունն ասում են տարբեր ձևերով, ընդունելի են բոլորը: Այդ բոլոր անուններով կա գրականություն: Հետևաբար՝ բացի օգտակար լինելը այս տեսանկյունից, հետագայում կարող են հոդված ստեղծել, ինչպես ժամանակին շատ հոդվածներ, օրինակ՝ սա:--Հայկ (արաբագետ) 12:09, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Բացի դա, վերահղումների շատությունը դրական է վիճակագրության տեսանկյունից, խորության թիվը ավելի է մեծանում, էջերի քանակն էլ մեզ մոտ շատ քիչ է, եթե համեմատենք մեր +-5 վիքիհարևանների հետ:--Հայկ (արաբագետ) 12:12, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հենց շատ նպատակահարմար է ու նույնիսկ քիչ է քանակը, իմ կարծիքով: Որովհետև վերահղումների միջոցով մենք խուսափում ենք կրկնակ հոդվածներից, ընթերցողին կարողանում ենք ցույց տալ, թե որն է ճիշտը, եթե նույնիսկ ինքը սխալ գիտի, օգնում ենք նաև որոնողական համակարգերին (հատկապես հայերենի դեպքում, որովհետև վերջիններս հայերեն էդքան էլ լավ չգիտեն): Կոնկրետ կարող եմ ինչ-որ կենսաբանական տեսակի համար ասել: Տեսակին պետք ա վերահղվեն բոլոր հոմանիշ անվանումները (լատիներենով և հայերենով), որոնք հաճախ մի 10 հատ կարող են լինեն, պետք է վերահղվի տեսակի լատիներեն անունը, տեսակի հայերեն տարանունները, տեսակի անունը շրջված (բանական մարդ-մարդ բանական), տեսակի ընդունված սխալ անվանումները և այլ: Ու ինչքան վիքին շատ է վերահղում ունենում, էնքան որակն իմ կարծիքով ավելի բարձր է: --Դավիթ (∅) 12:14, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Նպատակահարմար է, որովհետև անունն ասում են տարբեր ձևերով, ընդունելի են բոլորը: Այդ բոլոր անուններով կա գրականություն: Հետևաբար՝ բացի օգտակար լինելը այս տեսանկյունից, հետագայում կարող են հոդված ստեղծել, ինչպես ժամանակին շատ հոդվածներ, օրինակ՝ սա:--Հայկ (արաբագետ) 12:09, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Համոզեցիք...--6AND5 (քննարկում) 12:21, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
Հղումներ անգլերեն վիքիի հոդվածներին
Կարծեմ ռուսերեն վիքիպեդիայում եմ նկատել, որ երբ տեքստի մեջ հղվում են որևէ հոդվածի, որի ռուսերեն տարբերակը դեռ չկա, մի փոքր հղում են դնում անգլերեն տարբերակի վրա: Կարծում եմ ընթերցողի տեսակետից դա շատ հարմար է, իսկ էջի վերջի հղումներում այլ լեզվով վիքիին հղվելը որքան հասկանում եմ ընդունված չէ: Այդպիսի հղումներ դնելու կարճ ձև կա՞, կամ ընդհանրապես այս մոտեցումը խրախուսվո՞ւմ է :) HrantKhachatrian (քննարկում) 14:45, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ոչ, մեր մոտ դա ընդունված չէ, թեև դնելու կարճ ձևը կա, և արդեն դրածներն էլ հեռացնում ենք։ -◙Beko (քննարկում) 16:10, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
Կարճ հոդվածներ
Ողջույն, հարգելի վիքիհամայնք: Ես առաջարկում եմ կարճ հոդվածների չափանիշների շեմը բարձրացնել: Ինքս կառաջարկեմ, որ կարճ հոդվածը, եթե բոտով չէ, ունենա 10 նախադասություն (ընդամենը 1000 բայթ)՝ 3-ի փոխարեն, ունենա նկար և առնվազն մեկ աղբյուր: Մենք քանակի վրա աշխատելու փուլը երևի անցել ենք: Ցանկալի է լսել այլ կարծիքներ: Շնորհակալություն--Հայկ (արաբագետ) 15:36, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Կարծում եմ երեք նախադասությունը դարձնել 10 շատ կլինի, քանի որ որոշ դեպքերում տեղեկատվություն գտնելը բավական դժվար կլինի, իսկ այդ երեք նախադասության դեպքում գոնե մեկ աղբյուր լինի դա ցանկալի է, իսկ բնակավայրերի դեպքում, առհասարակ, բոլոր ՀՀ բնակավայրերը, եթե ամբողջական կաղապար ունեն, ապա մեկ նախադասությունն էլ է բավարար, որ չջնջվի, եթե իհարկե, կա գոնե մեկ աղբյուր կամ ծանոթագրություն:--6AND5 (քննարկում) 15:43, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Նայեք, ՀՍՀ-ում հոդվածների մեծ մասը 10 նախադասություն չունեն։ Ես էլ գտնում եմ, որ երեքը նորմալ է։ -◙Beko (քննարկում) 16:14, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- դեմ եմ 10 նախադասությանը կտրուկ ու միանշանակ, նույնը պատկերին, 100 000-ավոր հոդվածներ կան որ կամ հնարավոր չի այդքան նախադասություն գտնել կամ եթե ավելացվի կլինի նյութից դուրս, էլ չասեմ պատկերների մասին, իսկ բոտով թե չբոտով չափանիշը նույնը պետք է լինի։--ERJANIK քննարկում: 16:30, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Նայեք, ՀՍՀ-ում հոդվածների մեծ մասը 10 նախադասություն չունեն։ Ես էլ գտնում եմ, որ երեքը նորմալ է։ -◙Beko (քննարկում) 16:14, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Այնքան էլ կողմ չեմ կարճ հոդվածների շեմի բարձրացմանը։ Արևմտյան Հայաստանի հոդվածների տարբերակով ասեմ, որ նրանցից շատերի համար հազիվ 2 նախադասություն ինֆորմացիա եմ կարողանում գտնել, բայց նրանց մասին հոդվածներ չունենալ. խելամիտ չեմ համարում։ Եվ բացի այդ մենք ունենք մոտ 10 000-ի հասնող հոդվածներ թվականների մասին, որոնք հավանաբար մինչև հիմա դեռ մի նախադասություն են պարունակում։ --Արման Մուսիկյան (քննարկում) 16:38, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես կողմ եմ նրան, որ մեր վիքիում հնարավորինս քիչ կարճ էջեր լինեն։ Որքան գիտեմ գերմաներեն վիքիում, որն ամենալավ բովանդակություն ունեցող վիքին է համարվում, նվազագույն ծավալի շեմը բարձր է։ Չնայած ինչպես մասնակիցներն ասեցին՝ կան որոշ հոդվածներ, որ սկզբնական շրջանում քիչ նյութ է գրվում, հետո ժամանակի ընթացքում՝ բարելավվում։ Միգուցե պետք է մի քիչ էլ սպասել։ --Լիլիթ (քննարկում) 19:02, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լավ, սպասենք ևս մեկ տարի--Հայկ (արաբագետ) 19:36, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես կողմ եմ նրան, որ մեր վիքիում հնարավորինս քիչ կարճ էջեր լինեն։ Որքան գիտեմ գերմաներեն վիքիում, որն ամենալավ բովանդակություն ունեցող վիքին է համարվում, նվազագույն ծավալի շեմը բարձր է։ Չնայած ինչպես մասնակիցներն ասեցին՝ կան որոշ հոդվածներ, որ սկզբնական շրջանում քիչ նյութ է գրվում, հետո ժամանակի ընթացքում՝ բարելավվում։ Միգուցե պետք է մի քիչ էլ սպասել։ --Լիլիթ (քննարկում) 19:02, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Սպասելու կարիք չկա, քանի որ առաջատար Վիքիպեդիաներում էլ եթե կաղապար կա, ապա երկու-երեք տողը ընդունելի է, քանի որ շատ հոդվածների դեպքում վստահելի ճշգրտված տեղեկատվություն հավաքագրել դժվար է կամ հնարավոր չի, իսկ չունենալ հոդված ընդհանրապես դա նույնպես ընդունելի չի, եթե իհարկե աղբյուրներ կան:--6AND5 (քննարկում) 14:11, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ջնջման առաջադրված հոդվածներ
Ողջույն, հարգելի խմբագիրներ։ Խնդրում եմ ակտիվ լինել Ջնջման ենթակա հոդվածներ էջում՝ ակտիվորեն արտահայտելով ձեր կարծիքը։ Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 18:27, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Մեծ հաջույքով, Լիլիթ ջան, որոշ դեպքերում դծվար է կողմնորոշել անձի կամ կազմակերպությ՛ան նշանակալիությունը։ Այ ելե լիներ ինչ որ կանոնադրություն կամ օգնության էջ, ինչ որ կողմնացույց այս քիչ կամ անծանոթ դեմքերի ու հիմնարկների գանկերում... - Kareyac (քննարկում) 18:53, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Կարեյաց ջան, Ապրող անձանց կանոնակարգի մի բաժինն արդեն 10 օր է քննարկման փուլում է։ Ամեն ինչ հերթով։ Իսկ ընդհանրապես գիտեմ, որ դժվար է կողմնորոշվելը, սակայն պետք է ամեն ինչ անենք, որ կողմնորոշվենք․․․ :) --Լիլիթ (քննարկում) 18:58, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Շնորհակալություն, Լիլիթ ջան, գնամ կարդամ։ - Kareyac (քննարկում) 19:18, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Կարեյաց ջան, Ապրող անձանց կանոնակարգի մի բաժինն արդեն 10 օր է քննարկման փուլում է։ Ամեն ինչ հերթով։ Իսկ ընդհանրապես գիտեմ, որ դժվար է կողմնորոշվելը, սակայն պետք է ամեն ինչ անենք, որ կողմնորոշվենք․․․ :) --Լիլիթ (քննարկում) 18:58, 8 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ձմեռային Վիքի ճամբար 2015
Ողջո՜ւյն, հարգելի խմբագիրներ։ Հունվարի 7-11-ը Աղվերանի Ոսկե Գետակ հանգստյան տանը Վիքիմեդիա Հայաստանը կազմակերպում է Ձմեռային Վիքի ճամբար: Ճամբարին կարող են մասնակցել 14-20 տարեկան պատանիներն ու աղջիկները: Վիքի խմբագիրները, որոնք ցանկանում են մասնակցել ճամբարին, կարող են գրանցվել այստեղ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 08:16, 9 Դեկտեմբերի 2014 (UTC)
Որբի կաղապարներ
Հարգելի ակտիվ մասնակիցներ, ինչ կասեք, Որբի կաղապարներին, որ դրվում են հոդվածների վրա: Օրինակ Միհրան Գալփակճյան հոդվածում դրված է այդ կաղապարը: Ըստ իս այդ կաղապարը միմիայն գցում է հոդվածի որակը: Կոնկրետ ինձ որ դա հեչ դուր չի գալիս, իսկ ընթերցողներին հաստատ դուր չի գա: Առաջարկում եմ հեռացնել նման կաղապարները և հրաժարվել նման կաղապարների օգտագործումից Հայերեն Վիքիպեդիայում: --Արման Մուսիկյան (քննարկում) 07:38, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես կողմ եմ նրան, որ այդ կաղապարը տեղադրելու փոխարեն, հոդվածի նյութի մասին նշենք մի 2 տողով այլ հոդվածում, որպեսզի կաղապարի անհրաժեշտություն չլինի։ Դա հատկապես հեշտ է անել անձանց դեպքում՝ ավելացնելով մահվան և ծննդյան մասին համապատասխան թվականների էջերում։ --Լիլիթ (քննարկում) 07:47, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես առհասարակ դեմ եմ նման կաղապարներին, որոնք հոդվածի արտաքին տեսքը գցում են։ Այլ հարց է, որ հոդվածը բաղկացած է մի քանի նախադասությունից, և կարելի է անավարտի կաղապարը դնել։ Իսկ ինչ վերաբերում է որբի կաղապարին, առհասարակ ավելորդ եմ համարում։ Արևմտյան Հայաստանի 10․000 գյուղերն է՞լ որբի կաղապարով պիտակենք։ --Ջէօ (청) 07:54, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Եվս մի նման հոդված է Տիրան Գալֆայանը: Որբի կաղապարը հանգեցնում է այն գաղափարին, որ հոդվածները պետք է ստեղծել կատեգորիա առ կատեգորիա, կամ էլ վերացնել արդեն գոյություն ունեցող կարմիր հղումները: Իսկ եթե խմբագիրը փորձի նոր բան գրել, ապա այն միանգամից կդառնա որբ, որքան էլ որ հսկայածավալ հոդված լինի այն: Արդյուքնում հսկայածավալ հոդվածը կարժեզրկվի: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:06, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Անիմաստ կաղապար է, միայն հոդվածի տեսքն է գցում: --23artashes (քննարկում) 08:19, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Տիրան Գալֆայան հոդվածում պետք է ավելացնել ոչ թե որբի, այլ անավարտի կաղապարը։ --Ջէօ (청) 08:21, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Անիմաստ կաղապար է, միայն հոդվածի տեսքն է գցում: --23artashes (քննարկում) 08:19, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իսկ աղբյուր որտեղի, Դաթո ջան: Այդ կաղապարներն այդպես էլ կմանան դեռ շատ երկար: Շատ քիչ հայտնի բաներ կան այդ թվերի հայերի մասին, իսկ ինֆորմացիան էլ հասանելի չէ համացանցով: Կոնկրետ ես այդ հոդվածից Անավարտը հանեցի: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:29, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ամեն դեպքում հարկավոր է նման հոդվածների ցանկ լինի, դրա համար կաղապարի փոխարեն առաջարկում եմ ավելացնել առանձին կատեգորիա, օրինակ ասենք. այլ հոդվածներից չհղվող հոդվածներ կամ ավելի գեղեցիկ ձևակերպում լինի, ի՞նչ կասեք:--6AND5 (քննարկում) 08:40, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Կատեգորիային կողմ եմ, ձևակերպմանն էլ։--Լիլիթ (քննարկում) 09:10, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ամեն դեպքում հարկավոր է նման հոդվածների ցանկ լինի, դրա համար կաղապարի փոխարեն առաջարկում եմ ավելացնել առանձին կատեգորիա, օրինակ ասենք. այլ հոդվածներից չհղվող հոդվածներ կամ ավելի գեղեցիկ ձևակերպում լինի, ի՞նչ կասեք:--6AND5 (քննարկում) 08:40, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Թող ներքևի կատեգորիայի տակ լինի, բայց ոչ վերևում նմանատիպ պատուհանով:--Արման Մուսիկյան (քննարկում) 09:33, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Բնականաբար կատեգորիան ներքևում է լինում--6AND5 (քննարկում) 10:00, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
Թարգմանչի անկյուն
Հարգելի խմբագիրներ, այն հոդվածներում, որոնք ակտիվորեն թարգմանվում են Թարգմանչի անկյուն նախագծի շրջանակներում, որոշել եմ պիտակել որպես թարգմանման ընթացքի մեջ գտնվող և չավարտված հոդված, քանի որ մեր խմբագիրները երբեմն անհամբեր են գտնվում և կատարում են ուղղումներ, որոնք խանգարում են նախագծի բնականոն ընթացքին։ Պիտակը երկար չի մնա, քանի որ հոդվածներն արագ են թարգմանվում։ Ի՞նչ կարծիքի եք։ --Լիլիթ (քննարկում) 12:34, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ինձ թվում է, շատ լավ միտք է, որովհետև շատ են եղել այնպիսի դեպքեր, երբ հոդվածը դեռ չվերջացրած ներկայացվել է գնահատման կամ այլ մարդիկ հոդվածը ամբողջությամբ առանց իմանալու թարգմանել են ու ստացվել է, որ նախագծում այդքան աշխատած մասնակցի արածը գրոշ իսկ անգամ չարժեր։ --Դավիթ (∅) 13:01, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- եթե այդ գործընթացը կտևի ասենք մինչև ամենաշատ 1 շաբաթ ապա համաձայն եմ որ ամենաշատ այդքան ժամանակ մնա տվյալ հնարավոր պիտակը, եթե ոչ դեմ եմ, քանի որ ազատ հանրագիտարան է, ու ամեն ինչ կարող է լինել, ինչու պետք է բնականոն ընթացք կոչվի մի մասնակից աշխատանքը, կամ գրոշ իսկ չարժենա մեկ ուրիշի գործը, անկախ ամեն ինչից նման դեպքերում կարել է ու երևի թե պետք է օգատգործել սևագրություն: Տվյալ հնարավոր պիտակը եթե լինի, փաստորեն {{խմբագրում եմ}} կաղապարի նման մի պիտակ է լինելու, ինչի հետ կապված մի անգամ ունեցել ենք քննարկում կապված ժամկետի հետ։ --ERJANIK քննարկում: 13:14, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես ճիշտն ասած չեմ հասկանում, թե օրինակ ինչի պետք է անաղբյուր կաղապարը տարիներով մնա կամ դրա տիպի մյուս կաղապարները, բայց եթե հանկարծ մենք մի հոդվածի վրա դնենք օրինակ՝ Այս հոդվածը թարգմանվում է թարգմանչի անկյունում, այն կարող է թերի լինել և անճշտություններ պարունակել, դա ինչ-որ բոլորին սկսելու է անհանգստացնել։ Այն հոդվածների վրա, որ տարիներով ոչ ոք չի էլ մտածել բարելավել ազատ հանրագիտարանում։ --Դավիթ (∅) 13:27, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ախր Դավիթ ջան, եթե գիտես որ այդ անաղբյուր պիտակը այսպես ասած «այնքան էլ լավ բան չի», ինչին ես պարզ է համաձայն եմ, պետքական է, բայց լավը չի, չեմ հասկանում թե ինչումն է խնդիրը, որ հոդվածի տվյալ թարգմանվող կամ կիսաթարգմանված կամ մի խոսքով չստուգված նյութը տեղադրվի որևէ սևագրության մեջ, ապա միայն ամբողջական ավարտվելուց հետո դրվի հոդվածում, որևէ դժվարության կա???, ինչու մի տեսակ սահմանափակենք վիքիպեդիան, ասենք որևէ հասրակ ընթերցող մտնի կարդա ու ուզի որոշ բաներ ուղղակի, տեսնի այդ պիտակը ու չխմբագրի, գուցե նա այլևս ընդհանրապես չուզենա խմբագրել, սա հնարավոր անհագստացնելու փաստերից մեկն եմ ասում, եթե մի բան կիսատ է, կամ անավարտ կամ ... և այլն, թող մնա որևէ սևագրում, կապ չունի որ նախագծի հետ է կապված, կամ ինչ հոդված կամ ով է խմբագրում կամ ... և այլն։ --ERJANIK քննարկում: 13:46, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ավազարկղում անհնար է թարգմանել, քանի որ կան հոդվածներ, որ տարբեր մասնակիցներ են աշխատում նույն հոդվածի վրա․․․ --Լիլիթ (քննարկում) 13:58, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ախր Դավիթ ջան, եթե գիտես որ այդ անաղբյուր պիտակը այսպես ասած «այնքան էլ լավ բան չի», ինչին ես պարզ է համաձայն եմ, պետքական է, բայց լավը չի, չեմ հասկանում թե ինչումն է խնդիրը, որ հոդվածի տվյալ թարգմանվող կամ կիսաթարգմանված կամ մի խոսքով չստուգված նյութը տեղադրվի որևէ սևագրության մեջ, ապա միայն ամբողջական ավարտվելուց հետո դրվի հոդվածում, որևէ դժվարության կա???, ինչու մի տեսակ սահմանափակենք վիքիպեդիան, ասենք որևէ հասրակ ընթերցող մտնի կարդա ու ուզի որոշ բաներ ուղղակի, տեսնի այդ պիտակը ու չխմբագրի, գուցե նա այլևս ընդհանրապես չուզենա խմբագրել, սա հնարավոր անհագստացնելու փաստերից մեկն եմ ասում, եթե մի բան կիսատ է, կամ անավարտ կամ ... և այլն, թող մնա որևէ սևագրում, կապ չունի որ նախագծի հետ է կապված, կամ ինչ հոդված կամ ով է խմբագրում կամ ... և այլն։ --ERJANIK քննարկում: 13:46, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես ճիշտն ասած չեմ հասկանում, թե օրինակ ինչի պետք է անաղբյուր կաղապարը տարիներով մնա կամ դրա տիպի մյուս կաղապարները, բայց եթե հանկարծ մենք մի հոդվածի վրա դնենք օրինակ՝ Այս հոդվածը թարգմանվում է թարգմանչի անկյունում, այն կարող է թերի լինել և անճշտություններ պարունակել, դա ինչ-որ բոլորին սկսելու է անհանգստացնել։ Այն հոդվածների վրա, որ տարիներով ոչ ոք չի էլ մտածել բարելավել ազատ հանրագիտարանում։ --Դավիթ (∅) 13:27, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթ ջան, ճիշտն ասած չհասկացա, թարգմանման ընթացքում որտե՞ղ է գտնվում հոդվածը, հիմնական անվանատարածքում թե Թարգմանչի անկյուն նախագծի ենթաէջերում։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 15:31, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հիմնական անվանատարածքում, Ալեքսեյ ջան, որովհետև նոր հոդված չենք ստեղծում, այլ թարգմանելով բարելավում ենք արդեն առկա կիսատ-պռատ հոդվածները։ Մտահոգությունս այն է, որ մեր խմբագիրները/ընթերցողները մտնելով հոդված՝ տեսնեն, որ այն թարգմանման փուլում է, որ դեռ չենք ավարտել, որպեսզի խուսափենք տարբեր երևույթներից ինչպիսին է օրինակ՝ մի քանի հոդված մի քանի անգամ ներկայացվել է օրվա հոդվածի թեկնածու, մինչդեռ չէինք վերջացրել ու լրիվ պատահական տեսա, գրեցի, որ դեռ չենք վերջացրել կամ ինչպես Դավիթն ասեց եղել են դեպքեր և ոչ մեկ անգամ, որ նոր մասնակիցը մտել է Թարգմանչի անկյուն, Վիճակագրություն էջից ընտրել է հոդված ու կարծելով, թե պետք է ամբողջը թարգմանի, թարգմանել է, տեղափոխել հոդված, իսկ այն մասնակիցը, ով աշխատում էր հոդվածի վրա աշխատասեղանում, մնաց «ավելորդ» աշխատանք կատարած։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է խանգարի ընթերցողին/խմբագրին տեղեկություն փոխանցող (օրինակ՝ Տվյալ հոդվածը թարգմանման փուլում է և դեռ չի ավարտվել) կաղապարը 15 հոդվածում։ 15, որովհետև միայն ակտիվորեն թարգմանվող հոդվածներին եմ ուզում դնել, որոնց թիվը 15-ից չի անցնում․․․ --Լիլիթ (քննարկում) 16:17, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթ չեմ հասկանում ինչու է անհնար նույն բանը անել սևագրությունում ինչ-որ հիմնականում, ի՞նչ տարբերություն, բա ոչինչ որ հիմա ցեղասպանության մասին հոդվածի ծանոթագրություններում «լավ վիճակ» չի, միթե հնարավոր չէր սևագրության մեջ ավարտելուց հետո տեղադրել, չեմ հասկանում, կարող է մի բան կա որ չեմ պատկերացնում որի պատճառով ...։ --ERJANIK քննարկում: 05:33, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես արդեն բացատրեցի․․․ եթե հիմա ծանոթագրություններում «լավ վիճակ» չի, ապա մինչ նախագիծը հոդվածները «լավ վիճակում» չէին, ինքս չեմ կիսում քեզ հետ այն կարծիքը, որ ծանոթագրությունները լավ վիճակում չեն և կներես, բայց արդեն գիտեմ քո դիրքորոշումն այս հարցում ու ցանկալի է լսել այլ կարծիքներ․․․ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 05:38, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ինչևէ, ծանոթագրությունները ուղղեցի, ես էլ կուզեմ լսել այլ կարծիքներ, այդ քեզ շնորհակալություն աշխատասիրության համար, ։ --ERJANIK քննարկում: 06:09, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես այդ միտքը դրական եմ գնահատում ու դրա համար ունեմ երեք պատճառ-տեսանկյուն: Առաջինը, անշուշտ, ընթերցողի տեսանկյունից: Եթե կարդում են այս կամ այն հոդվածը, որը ունի այդ պիտակը, հասկանում են, որ հոդվածը դեռ բարելավվելու է: Այսինքն՝ կտեսնեն երկու-երեք պարբերություն, ու չեն ասի՝ մեր վիքիպեդիան ա էլի, հազիվ էլ սենց: Այլ կմտածեն՝ դե լավ, մի որոշ ժամանակից հետո, թեկուզ զուտ հետաքրքրության համար, կարելի է մտնել: Այսինքն՝ ընթերցողը կկարդա հոդվածը լրացուցիչ անգամներ, ու ամեն անգամ նրան ավելի դուր կգա մեր վիքիպեդիան: Երկրորդ, թարգմանչի տեսանկյունից դա ավելի պարտավորեցնող է, որ նա ավելի արագ ու արդյունավետ աշխատի: Երրորդ, խմբագրի տեսանկյունից, եթե լինի խմբագիր, ով ցանկանում է թարգմանել այդ հոդվածը, ապա ոչ ոք նրան չի արգելի ներգրավվել թարգմանիչների շարքերում և նույնպես թարգմանել: Ինչ վերաբերում է սևագրությանը, ապա ինչքանով ես հասկացա, այսպես թե այնպես մնում են սևագրության մեջ, և պիտակ ավելացնելը կապ չունի: Պիտակի ավելացումը դրական եմ գնահատում. մենք առանց այդ էլ ունենք շատ բացասական տեսքի պիտակներ, որոնցից չեմ արդարացնում անավարտը: Օրինակ՝ եթե մարդ տեսնում է, որ 5-6 տողանոց հոդված է, պարզ է՝ կհասկանա, որ այն անավարտ է, էլ ինչի համար է դա:--Հայկ (արաբագետ) 07:30, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ինչևէ, ծանոթագրությունները ուղղեցի, ես էլ կուզեմ լսել այլ կարծիքներ, այդ քեզ շնորհակալություն աշխատասիրության համար, ։ --ERJANIK քննարկում: 06:09, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես արդեն բացատրեցի․․․ եթե հիմա ծանոթագրություններում «լավ վիճակ» չի, ապա մինչ նախագիծը հոդվածները «լավ վիճակում» չէին, ինքս չեմ կիսում քեզ հետ այն կարծիքը, որ ծանոթագրությունները լավ վիճակում չեն և կներես, բայց արդեն գիտեմ քո դիրքորոշումն այս հարցում ու ցանկալի է լսել այլ կարծիքներ․․․ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 05:38, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթ չեմ հասկանում ինչու է անհնար նույն բանը անել սևագրությունում ինչ-որ հիմնականում, ի՞նչ տարբերություն, բա ոչինչ որ հիմա ցեղասպանության մասին հոդվածի ծանոթագրություններում «լավ վիճակ» չի, միթե հնարավոր չէր սևագրության մեջ ավարտելուց հետո տեղադրել, չեմ հասկանում, կարող է մի բան կա որ չեմ պատկերացնում որի պատճառով ...։ --ERJANIK քննարկում: 05:33, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հիմնական անվանատարածքում, Ալեքսեյ ջան, որովհետև նոր հոդված չենք ստեղծում, այլ թարգմանելով բարելավում ենք արդեն առկա կիսատ-պռատ հոդվածները։ Մտահոգությունս այն է, որ մեր խմբագիրները/ընթերցողները մտնելով հոդված՝ տեսնեն, որ այն թարգմանման փուլում է, որ դեռ չենք ավարտել, որպեսզի խուսափենք տարբեր երևույթներից ինչպիսին է օրինակ՝ մի քանի հոդված մի քանի անգամ ներկայացվել է օրվա հոդվածի թեկնածու, մինչդեռ չէինք վերջացրել ու լրիվ պատահական տեսա, գրեցի, որ դեռ չենք վերջացրել կամ ինչպես Դավիթն ասեց եղել են դեպքեր և ոչ մեկ անգամ, որ նոր մասնակիցը մտել է Թարգմանչի անկյուն, Վիճակագրություն էջից ընտրել է հոդված ու կարծելով, թե պետք է ամբողջը թարգմանի, թարգմանել է, տեղափոխել հոդված, իսկ այն մասնակիցը, ով աշխատում էր հոդվածի վրա աշխատասեղանում, մնաց «ավելորդ» աշխատանք կատարած։ Չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է խանգարի ընթերցողին/խմբագրին տեղեկություն փոխանցող (օրինակ՝ Տվյալ հոդվածը թարգմանման փուլում է և դեռ չի ավարտվել) կաղապարը 15 հոդվածում։ 15, որովհետև միայն ակտիվորեն թարգմանվող հոդվածներին եմ ուզում դնել, որոնց թիվը 15-ից չի անցնում․․․ --Լիլիթ (քննարկում) 16:17, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- եթե այդ գործընթացը կտևի ասենք մինչև ամենաշատ 1 շաբաթ ապա համաձայն եմ որ ամենաշատ այդքան ժամանակ մնա տվյալ հնարավոր պիտակը, եթե ոչ դեմ եմ, քանի որ ազատ հանրագիտարան է, ու ամեն ինչ կարող է լինել, ինչու պետք է բնականոն ընթացք կոչվի մի մասնակից աշխատանքը, կամ գրոշ իսկ չարժենա մեկ ուրիշի գործը, անկախ ամեն ինչից նման դեպքերում կարել է ու երևի թե պետք է օգատգործել սևագրություն: Տվյալ հնարավոր պիտակը եթե լինի, փաստորեն {{խմբագրում եմ}} կաղապարի նման մի պիտակ է լինելու, ինչի հետ կապված մի անգամ ունեցել ենք քննարկում կապված ժամկետի հետ։ --ERJANIK քննարկում: 13:14, 10 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ծանոթագրությունների «լավ վիճակ»-ի համար եկել եմ ասեմ, որ ես դրանք բոտով կդարձնեմ հայերեն, այսինքն արդեն անում եմ, սկսել եմ Լև Տոլստոյ հոդվածից։ -◙Beko (քննարկում) 08:25, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հայկ ջան, շնորհակալություն արձագանքելու համար։ Չթարգմանված բաժինը թարգմանվում, ստուգվում է նախագծի ենթաէջերից մեկում, իսկ ստուգվելուց, վիքիֆիկացվելուց հետո տեղափոխվում է բուն հոդված։ Բեքո ջան, քեզ էլ շնորհակալություն։ Ասեմ, որ բոլոր ավարտված 12 հոդվածների ծանոթագրություններն ուղղված են։ Մնաց պիտակի հարցը լուծվի․․․ --Լիլիթ (քննարկում) 09:00, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ծանոթագրությունների «լավացնելու» վիճակի համար ասեմ Մհեր ջան, տեսա բոտով ինչ ես անում, բայց կոնկրետ իմ ասածները ու արածները բոտով չէր արվի, այնտեղ գրված էր ուղղակի ծանոթագրության անվանումը և ոչ թե բուն ծանոթագրությունը՝ [3], [4], [5]։ --ERJANIK քննարկում: 11:00, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հայկ ջան, շնորհակալություն արձագանքելու համար։ Չթարգմանված բաժինը թարգմանվում, ստուգվում է նախագծի ենթաէջերից մեկում, իսկ ստուգվելուց, վիքիֆիկացվելուց հետո տեղափոխվում է բուն հոդված։ Բեքո ջան, քեզ էլ շնորհակալություն։ Ասեմ, որ բոլոր ավարտված 12 հոդվածների ծանոթագրություններն ուղղված են։ Մնաց պիտակի հարցը լուծվի․․․ --Լիլիթ (քննարկում) 09:00, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
Բարև բոլորին, ժենգլյալով հացի բաղադրատոմսի վերաբերյալ ինչ աղբյուրներ կան, ցանկալի է, որ լինի ռուսերեն և գիտական աշխատանք, այլ ոչ թե ուղղակի լրատվական կայքի կամ բլոգի հոդված:--6AND5 (քննարկում) 10:01, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ռուսերեն վիքիում նայել ես, կան ինչ-որ բաներ։ --ERJANIK քննարկում: 10:56, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ռուսերեն վիքիի համար է պետք --6AND5 (քննարկում) 11:56, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Գրականություն համարյա չկա, միայն սա։ Իսկ բաղադրատոմսեր շատ կան։ - Kareyac (քննարկում) 12:40, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
ջնջման ներկայացնել թե ունենալ կանոնակարգ
ողջույն բոլորին, հարգելի վիքիհամայնք, վերջերս բուռն գործընթաց է սկսվել ջնջելու հետ կապված, վերջին 3 տարում այսքան շատ քննարկումներ դեռ չենք ունեցել 93 հատ ջնջման ներկայացված հոդված, բայց քննարկումների ժամանակ ավելի շատ հանգում ենք այն մտքին, որ ասենք որևէ երգի կամ անձի հետ կապված դեռ չունենք ջնջման հստակ կանոնակարգ, ավելի ճիշտ հանրագիտարանային չափանիշների կանոններ, որը իհարկե չափազանց կարևոր է, առաջարկում եմ այդ գործով ակտիվ մասնակիցներին, դադարեցնել ջնջման ներկայացնելը, դրա փոխարեն բոլորովս փորձենք կենտրոնանանալ չափանիշների կանոնակարգ ունենալուն (ով ինչքան կարող է թող մասնակցի), որից հետո արդեն ջնջման ներկայացնելու ու ջնջել/չջնջելու հարցը կարծում եմ մոտ 60-70%-ով հեշտ կլուծվի, ինչ կասեք հարգելիներ Մասնակից:Beko, Մասնակից:6AND5, Մասնակից:Eurofan88, Մասնակից:Kareyac, Մասնակից:GeoO, Մասնակից:Lilitik22, Մասնակից:23artashes, Մասնակից:Gardmanahay, Մասնակից:Աշոտ1997 Մասնակից:Arman musikyan, Մասնակից:Դավիթ Սարոյան, Մասնակից:Melic, Մասնակից:Narek75, Մասնակից:Hayk.arabaget: --ERJANIK քննարկում: 11:21, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Կանոնակարգ ունենալը ճիշտ է, ինքս սկսել եմ ապրող անձանց կանոնակարգի մի բաժնի քննարկումները՝ քաղաքական գործիչներ, որը 2 շաբաթ է գնում է և ոչ մի հանրագումարի չենք գալիս, 2 ամիս է չի ամփոփվում նաև Սամվելի կողմից գրված անվանումների հետ կանոնակարգը՝ այստեղից հետևություն՝ կանոնակարգերի ձևակերպումը կարևոր է, սակայն ժամանակատար, իսկ ջնջման ենթակա հոդվածները չեն կարող այսպես մնալ, առանց այն էլ դրանց հիմնական մասը 2 տարուց ավել է այս վիճակում են։ Խելամիտ չեմ համարում սպասել կանոնակարգեր ունենալուն, հետո սկսել հոդվածների մաքրումը, որովհետև այդպես էլ այդ հոդվածները կմնան․․․ --Լիլիթ (քննարկում) 11:28, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հ․Գ․ Տեսնելով, որ կանոնակարգի քննարկումը ձգձգվում է, ժամանակատար է, այդ պատճառով որոշեցի չսպասել դրանց ամբողջական ամփոփմանը, որը համոզված եմ՝ տարիներ է տևելու։ Կարծում եմ՝ ճիշտ եմ արել․․․ --Լիլիթ (քննարկում) 11:34, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ, որովհետև կանոնակարգ մշակելը մեր վիքիպեդիայում շատ ավելի դանդաղ ու անշնորհակալ գործ է, քան հոդվածը գնահատման ներկայացնելը: Ավելի լավ է 93 հատ է թե ինչքան, մի այդքան էլ արագ ջնջվեն, հետո այդ խնդիրը կվերանա: Ու մի ամիս հետո, երբ այդ ամեն ինչը ջնջված լինի, էլ ոչ կանոնակարգի կարիք կլինի, ոչ էլ: Թե չէ որ կանոնակարգ սկսենք՝ մի ամիս պետք է սպասենք--Հայկ (արաբագետ) 11:40, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հ․Գ․ Տեսնելով, որ կանոնակարգի քննարկումը ձգձգվում է, ժամանակատար է, այդ պատճառով որոշեցի չսպասել դրանց ամբողջական ամփոփմանը, որը համոզված եմ՝ տարիներ է տևելու։ Կարծում եմ՝ ճիշտ եմ արել․․․ --Լիլիթ (քննարկում) 11:34, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իրոք, կողքից նայելիս, կարելի է տեսնել, որ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածները սկսվել են արագորեն ջնջվել, բայց իրականում դա մաքրման աշխատանքներ է, որը պետք է իրականացնել: Լիլիթը շատ ճիշտ գործ է ձեռնարկել: Ժամանակն է, որ մեր Վիքին մաքրենք կասկածելի, ոչ հանարգիտարանային, անավարտ և այլ նմանատիպ հոդվածներից: Ինչ-որ ջնջման է, պետք է ջնջել, անգամ 1 նախադասություն ունեցող կարևոր հոդվածները, որ տարիներով այդպես էլ մնացել են: Ժամանակն է եկել, որ մեր Վիքին բերենք մի ինչ-որ հանրագումարի, իսկ դրա համար ջնջման աշխատանքները շատ կարևոր եմ համարում: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:42, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Կանոնակարգ ունենալն անհրաժեշտ է, եթե ունենայինք, ապա այսքան ջնջման ենթակա հոդվածներ չէին մնա այսքան ժամանակ։ Ես դեմ եմ սպասելուն, կներեք բայց շարունակելու եմ ներկայացնել ջնջման, ի դեպ այսօր արդեն երկրորդ փուլն եմ սկսելու անաղբյուր հոդվածների մաքրման, որը կտեսնեք երեկոյան և որի ընթացքում բոլորիդ աջակցությունն է պետք։ --Լիլիթ (քննարկում) 12:01, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Առաջադրված հոդվածների միայն փոքր մասն է, որ ես նշել եմ, որ առանց հստակ կանոնակարգի հնարավոր չէ ամփոփել, ասենք մի 5-10 տոկոսի կարգի, այդ իսկ պատճառով չարժի կանգնեցնել գործընթացը, որոնց դեպքում հնարավոր չի լինի ամփոփել՝ երկար կպահվեն, ըստ կանոնակարգի մեկ ամիս կարող ենք քննարկել, իսկ դրանից հետո կարող ենք ժամանակավոր որոշում ընդունել, իսկ մեծ մասի մասով, դրանք ուղղակի կամ կասկածելի պարունակություն ունեն, կամ ակնհայտ նշանակալի չեն կամ աղբյուրներ չունեն կամ մեկ այլ նմանաոճ իրավիճակ: Այդ իսկ պատճառով չարժի անհանգստանալ, որ որոշ հոդվածներ ըստ մասնակիցների ցանկության կջնջվեն, քանի որ այնտեղ ուղղակի պարզ ընթացակարգով քվեարկություն չի ընթանում...--6AND5 (քննարկում) 12:12, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթի ձեռնարկած գործը մի քանի ուղղությամբ է օգտակար. նախ՝ հեռացվում են ակնհայտ վատ, ոչ հանրագիտարանային և ոչ նշանակալի հոդվածները, երկրորդ՝ որոշ հոդվածներ կարգի են բերվում (ավելացվում են աղբյուրներ, վիքիֆիկացվում են և այլն) և երրորդ՝ կանոնակարգերի մշակման խթան է հանդիսանում: Գուցե քանակի առումով փոքր-ինչ անսովոր է, բայց ոչինչ, կդիմանանք :) Իսկ կանոնակարգեր մշակելը, իրոք, երկար է տևում, բայց դրանք անհրաժեշտ է ունենալ հետագայում տարաձայնություններից խուսափելու համար: --23artashes (քննարկում) 12:13, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
Մի անգամ էլ չասեմ, որ կանոնակարգի վրա չենք աշխատում։ Մաքրելը ճիշտ է, և առաջարկում եմ մեր հոդվածներն էլ նայենք ամեն-մեկս։ Հնություններից բավականին թվով սխալներ են դուրս գալիս։ ժամանակ չէր լինում ետ նայել ու մաքրել, հիմա ընդհանուր աշխատանքի ժամանակ դու չես տեսնում, քեզ ցույց են տալիս։ Կարծիքս այն է, որ սպասել պետք չէ, շարունակենք ու միայն որակը կշահի։ -◙Beko (քննարկում) 12:26, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
Անաղբյուր հոդվածների մաքրման II փուլ
Բարի երեկո, հարգելի խմբագիրներ։ Սկսվել է անաղբյուր հոդվածների մաքրման 2-րդ փուլը և ինչպես միշտ ձեր ակտիվությունն ու օգնությունն է պետք :) Նախագծի էջում փոքրիկ ներածական մաս եմ գրել, խնդրում եմ կարդալ, որպեսզի նույն բանն այստեղ չգրեմ։ Քանի որ մենք ունենք խմբագիրներ, ովքեր մասնագիտացած են այս կամ այն ոլորտում, ապա կխնդրեի մերթընդմերթ նայել նախագծի ցանկերի իրենց բաժինները և փորձել աղբյուրներ գտնել և վիքիֆիկացնել հոդվածները կամ անհրաժեշտության դեպքում առաջադրել ջնջման։ Կան նաև հոդվածներ, որ չգիտեմ ինչ անել՝ դրանք կտեղադրեմ կասկածելի բաժնի տակ։
Եվրոֆան ջան, քանի որ քեզնից լավ երաժշտությունից գլուխ հանող չկա, կարո՞ղ ես զբաղվել երաժշտություն բաժնով, Հայկ ջան, իսկ դու պատմությա՞ն, Ջեո ջան՝ աշխարհագրությա՞ն, Գրիգոր և Նորայր ջաներ՝ ՏՏ, 6AND5 ջան՝ տնտեսագիտության, Նարեկ ջան՝ սպորտի, դե մնացածս էլ քաղաքականության և այլ ոլորտների հոդվածներում։ Թեկուզ և ձեր կարծիքը հայտնեք այս կամ այն հոդվածի վերաբերյալ մեծապես կօգնի համագործակցությանը։ Աշոտ ջան, իսկ դու կծանուցե՞ս համապատասխան բաժնում նշված հոդվածների հեղինակներին, որպեսզի աղբյուրներ նշեն իրենց հոդվածներում։ Այդ բաժնում հավաքում եմ այն հոդվածները, որոնք վերջերս են գրվել, և մասնակիցները կարող են արձագանքել։
Կարծում եմ եթե այսպես համակարգված աշխատենք, ապա շատ շուտով էլ անաղբյուր հոդված չի ունենա Հայերեն վիքիպեդիան։ Ի՞նչ կասեք։ --Լիլիթ (քննարկում) 19:19, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Աշխարհագրությունը ինձ :)--Ջէօ (청) 19:22, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Այսինքն՝ պատմությունը ինչ անեմ... Հենա անում եմ էլի...--Հայկ (արաբագետ) 19:31, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Խնդիրն այդ աշխատասեղանի հոդվածները չեն, այլ նրանք, որ կներկայացվեն վերը նշված անաղբյուր հոդվածների ցանկում։ --Լիլիթ (քննարկում) 19:34, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Այսինքն՝ պատմությունը ինչ անեմ... Հենա անում եմ էլի...--Հայկ (արաբագետ) 19:31, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ընդումնում եմ առաջարկն ու վերնցում եմ երաժշտության բաժինը ։) Անհրաժեշտ աղբյուրները կավելացնեմ, բայց հոդվածը հիմնովին վիքիֆիկացնել չեմ խոստանում, քանի որ օրինակ այս հոդվածի վիքիֆիկացումն կարող է մի փոքր երկար ժամանակ խլի։ Համենայնդեպս ուժերիս չափով կփորձեմ օգնել նախագծին ։) --Եվրոֆան 19:35, 11 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Սիրով --GrigorGB քննարկում 04:51, 12 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Թեև ներածական մասում գրված է, բայց մեկ անգամ ևս ընդգծված գրեմ, ձևական աղբյուրներ չավելացվեն, անպայման կարդալ և տեսնել հոդվածի ու աղբյուրի պարունակությունը և հատկապես թվերը իրար բռնում են թե ոչ--6AND5 (քննարկում) 09:06, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)
Այսպիսի եկեղեցի կա՞:--6AND5 (քննարկում) 20:36, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Գերմաներեն Վիքի 1, 2, կայք հայերեն, գերմաներեն, քաղաքապետարան, մամուլ, վիդեո, պատկերներ։ - Kareyac (քննարկում) 21:07, 13 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Շնորհակալություն--6AND5 (քննարկում) 09:07, 14 Դեկտեմբերի 2014 (UTC)
Անվանափոխության և ջնջման մասին
Ադմիններ ջան, ջնջելն ու մաքրելը լավ բան է, բայց երբ անվանափոխում եք, շատ եմ խնդրում, հին վերնագիրը հավեսով մի ջնջեք, եթե նա սխալ չէ, այլ օգտագործվող տարբերակ է։ Եթե ջնջում եք, ապա բարի եղեք այն հոդվածներում, որտեղ նա օգտագործված է, բոլոր ներքին հղումները փոխել, թե չէ բազում կարմիր հղումներ են ավելանում, բայց իրականում դրանք կան։ -◙Beko (քննարկում) 12:59, 15 Դեկտեմբերի 2014 (UTC)
Կարճ էջեր, որոնք դեկտեմբերի 25-ի դրությամբ ենթակա են ջնջման
Ողջույն, հարգելի Վիքիհամայանք: Ես վերանայել եմ բոլոր Անավարտ կատեգորիայի հոդվածները և ներկայումս հանված են բոլոր անհարգի անավարտները, որ հոդվածը որ ջնջելու էր, դրել եմ ջնջման: Բայց կան հոդվածներ, որոնք չեն համապատասխանում մեր Վիքիպեդիայի նորմերին՝ կամ շատ կարճ են, կամ էլ տեղեկաքարտ իսկի չունեն: Եթե ինչ որ մեկն ուզում է նրա հոդվածները փրկի, խնդրում եմ, բացեք այս: Հոդվածներից մեծամասնությունը Vadgt մասնակցի կողմից ստեղծված Թամիլերեն տառերն են, որոնք ընդամենը մի քանի բառ են պարունակում: Կան նաև ֆուտբոլի մոտ մի տասնյակ հոդվածներ: Հարգանքներով՝ --Արման Մուսիկյան (քննարկում) 11:55, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ապրես Արման ջան որ նայել ես այսքանը, դե հարգելի Vadgt-ին մոտ մեկ տասնյակ անգամից ոչ պակաս խնդրել ենք որ կարճ էջեր չստեղծի, դա ուրիշ հարց է, ինքս տեսնեմ եթե ժամանակ ունենամ ֆուտբոլի և ֆիլմերի, մուտֆիլմների մասով հոդվածներում փորձեմ ինչ-որ բաներ անել։ --ERJANIK քննարկում: 12:06, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Շնորհակալություն, Երջանիկ ջան: Մի ամիս էլ հա ստուգում էի: Իսկ Vadgt-ին տեղյակ եմ պահել, որ Թամիլիերենի տառերը եթե նորմալ գրված չլինի, կջնջվի: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:10, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Թամիլերեն տառերի դեպքում, եթե հեղինակը աղբյուրներ ավելացնի կարելի է դրանք որոշակի բացառաության կարգով թողնել:--6AND5 (քննարկում) 12:25, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի 6AND5, այդ տառերի համար բազմիցս ասվել է մասնակցին: Ըստ երևույթին նա չի պատրաստվում այդ հոդվածները բարելավվել: Մի անգամ էլ էր կարճության հարց բարձրացրել, իսկ հարգելի Vadgt-ը միայն մի երկու վերջակետ էր ավելացրել: Հարցը մնում է հարց, որ հոդվածն ինֆորմատիվ չէ և այնքան էլ կարևոր չէ: Այսպես ասած ուղղակի գլխաքանակ է: --Արման Մուսիկյան (քննարկում) 12:31, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ցանկում էին հայտնվել նաև մի շարք վրացերեն տառեր։ Որոշակի ավելացումներ կատարեցի, բայց ամեն դեպքում շատ բան ավելացնել հնարավոր չէ։ --Ջէօ (청) 12:47, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Տառերի համար շատ բան էլ պետք չէ, Դաթո ջան: Մի քիչ էլ բարելավվես ջնջումն ու անավարտը կհանեմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:02, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Բրայլյան նշանագրերն ու այլ լեզուներում համապատասխան տառերն եմ ավելացրել։ Կարծում եմ՝ բավարար է։ --Ջէօ (청) 13:04, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Տառերի համար շատ բան էլ պետք չէ, Դաթո ջան: Մի քիչ էլ բարելավվես ջնջումն ու անավարտը կհանեմ: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:02, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիովին վստահում եմ քեզ, Դաթո ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:06, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արթուր Ոսկանյան հոդվածում տեղեկություններ ավելացրի, կաղապարը հանեցի: Արմենուհի (քննարկում) 13:14, 16 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի վիքիհամայնք, հիշեցնեմ որ վաղը բոլոր թվթվ 47 կարճ հոդվածները, որոնք ոչ մի էական բարելավում չեն ունեցել, անխնա կերպով ջնջելու եմ:--Արման Մուսիկյան (քննարկում) 13:11, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արման, ոչ բոլոր հոդվածներների օրն է վաղը լրանում՝ այս ցուցակում գտնվող, այնպես որ ամեն դեպքում ուշադիր կլինես, բացի այդ մի քանի հատ ես երեկ եմ ջնջել, որոնց օրերը արդեն լրացել էին...: Մի խնդիր էլ կա, Անգլիայի գավաթի ընդամենը մի քանի հոդվածներն են պիտակավորված կարճ, բայց իրականում դրանց մեծ մասը այդ վիճակում է, հարկավոր է ընդհանուր մոտեցում ցուցաբերել:--6AND5 (քննարկում) 13:52, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ջնջելուց առաջ հատ-հատ ստուգելու եմ, հարգելի 6AND5: Հոդվածների մեծամասնությունը ստեղծված է Vadgt-ի կողմից, որին առանձին ծանուցում եմ ուղղարկել: Ինչպես տեսնում եմ մասնակիցը միտք էլ չունի վերոնշյալ հոդվածները թարմացնելու: Արդեն շուրջ 10 օր անցել է: Վերոհիշյալ մասնակցի կողմից պարբերաբար ստեղծվում կարճ և ոչ ինֆորմատիվ հոդվածներ: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:56, 24 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արված է Բոլոր հոդվածները բացառությամբ 4-ի ջնջվել են: Երկուսը ներկայացվել են ջնջման, քանի որ հայագիտական էր, բայց պատճենված էր: Հոդվածներից 3-րդը բարելավված էր, իսկ մյուսը հայագիտական էր և աղբյուր ավելացնելուց հետո թողեցի: --Արման Մուսիկյան (քննարկում) 08:15, 25 Դեկտեմբերի 2014 (UTC)
New Wikipedia Library Accounts Now Available (December 2014)
Apologies for writing in English, please help translate this into your local language. Hello Wikimedians!
The Wikipedia Library is announcing signups today for, free, full-access accounts to published research as part of our Publisher Donation Program. You can sign up for new accounts and research materials from:
- Elsevier - science and medicine journals and books
- Royal Society of Chemistry - chemistry journals
- Pelican Books - ebook monographs
- Public Catalogue Foundation- art books
Other partnerships with accounts available are listed on our partners page. Do better research and help expand the use of high quality references across Wikipedia projects: sign up today!
--The Wikipedia Library Team.00:22, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- You can host and coordinate signups for a Wikipedia Library branch in your own language. Please contact Ocaasi (WMF).
- This message was delivered via the Global Mass Message tool to The Wikipedia Library Global Delivery List.
Ոչ CV-ատիպ հոդվածներին
Հարգելի ակտիվ մասնակիցներ, արժե մի քանի բարելավում մտցնել հոդվածների չափանիշների մասին: Առաջնահերթ կարիք ունեն հետևյալ կետերը
- CV-ատիպ հոդվածներին պիտակել 7-օրից ջնջման, եթե դրանք չբերվեն նորմալ հոդվածների տեսքի
- լայն տարածում ունեցող բնագավառների հոդվածները (աշխարհագրություն, կենսաբանություն, ֆիլմեր, կնեսագրություն և այլն) եթե տեղեկաքարտ չունեն, պիտակել 7 օրից ջնջման:
- Կետադրական նշանների կոպիտ խախտում ունեցող հոդվածները պիտակել 7 օրից ջնջման, եթե ուղղումներ չկատարվեն:
Կարծում եմ ժամանակն է, որ նորաստեղծ հոդվածները և մեր ունեցած հոդվածները մի քիչ նորմալ տեսքի լինեն: Մինչև հիմա անընդհատ V-ատիպ հոդվածներ եմ տեսնում: Սա հանրագիտարան է, ոչ թե տարեգրություն: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:45, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ահա մի հոդված, որ պարունակում է իմ ասած բոլոր թերությունները միասին. Գագիկ Մանասյան: Այն ջնջման են ներկայացրել: --Արման Մուսիկյան (քննարկում) 10:49, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- 2-րդ կետի հետ խիստ ու կտրուկ դեմ եմ, այնքան շատ հոդվածներ կան Արման ջան քո նշած ոլորտներից որ չունեն տեղեկաքարտ, միթե դա ջնջման առիթ է, դա պարզապես չի կարող ջնջման առիթ լինել, ուրիշ բան որ հնարավոր է լինեն այնպիսի կարճ հոդվածներ, որ տեղեկաքարտ ավելացվի այսպես ասած փրկվեն, բայց ոչ թե զուտ տեղեկաքարտ չունենալը դառնա ջնջելու առիթ։ --ERJANIK քննարկում: 11:01, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- 2-րդ կետը ավելի շատ նորաստեղծներին է վերաբերվում Երջանիկ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:04, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արման ջան ինչ իմաստով նոր ստեղծվածներին, դրան էլ համաձայն չեմ, պարզ է լավ ու շատ լավ կլինի որ տեղեկարքարտերը օգտագործվեն, բայց չլինելը ինքն իրենով չի կարող ջնջման առիթ լինել։ --ERJANIK քննարկում: 11:07, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- CV-անման հոդվածների ջնջմանը ես էլ եմ կողմ, ինչպես նաև կողմ եմ նոր գրված հոդվածներին ավելի խիստ դատելուն։ Տեղեկաքարտերի մասով ես էլ համաձայն չեմ։ Շատ հոդվածներ կան, որ հնարավոր չէ տեղեկաքարտ դնել կամ նորեկները շատ հաճախ չգիտեն, ինչպես տեղեկաքարտ դնեն։ --Լիլիթ (քննարկում) 11:12, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Երկրորդ կետին ես էլ եմ կտրականապես դեմ, եթե այդպես լինի, ապա պետք է պահանջել անխտիր բոլոր հոդվածներին տեղեկաքարտ դնել, որովհետև Արմանը չի կարող միանշանակ սահմանել լայն տարածում ունեցող բնագավառների հոդվածներ հասկացությունը, ամեն հոդված էլ կարող է լինել լայն բնագավառի հոդված իր ենթահոդվածների համար։ Կետադրական նշանների պահով էլ, խնդրում եմ սահմանեք, թե որո՞նք են կետադրական նշանների խիստ խախտումները։ Ռեզյումե հիշեցնող հոդվածների ջնջմանն էլ կողմ եմ, բայց դա, եթե չեմ սխալվում, վաղուց ամրագրված է հոդվածի հանրագիտարանային ոճի մեջ։ --Դավիթ (∅) 11:20, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Համաձայն չեմ երկրորդ կետի հետ։ Աշխարհագրության վերաբերյալ բոլոր հոդվածներում ես տեղեկաքարտեր ավելացնում եմ և այդ խնդիրը (համենայն դեպս աշխարհագրության ոլորտի հոդվածներում) չի լինի։ --Ջէօ (서울) 11:22, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Երկրորդ կետին ես էլ եմ կտրականապես դեմ, եթե այդպես լինի, ապա պետք է պահանջել անխտիր բոլոր հոդվածներին տեղեկաքարտ դնել, որովհետև Արմանը չի կարող միանշանակ սահմանել լայն տարածում ունեցող բնագավառների հոդվածներ հասկացությունը, ամեն հոդված էլ կարող է լինել լայն բնագավառի հոդված իր ենթահոդվածների համար։ Կետադրական նշանների պահով էլ, խնդրում եմ սահմանեք, թե որո՞նք են կետադրական նշանների խիստ խախտումները։ Ռեզյումե հիշեցնող հոդվածների ջնջմանն էլ կողմ եմ, բայց դա, եթե չեմ սխալվում, վաղուց ամրագրված է հոդվածի հանրագիտարանային ոճի մեջ։ --Դավիթ (∅) 11:20, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- CV-անման հոդվածների ջնջմանը ես էլ եմ կողմ, ինչպես նաև կողմ եմ նոր գրված հոդվածներին ավելի խիստ դատելուն։ Տեղեկաքարտերի մասով ես էլ համաձայն չեմ։ Շատ հոդվածներ կան, որ հնարավոր չէ տեղեկաքարտ դնել կամ նորեկները շատ հաճախ չգիտեն, ինչպես տեղեկաքարտ դնեն։ --Լիլիթ (քննարկում) 11:12, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արման ջան ինչ իմաստով նոր ստեղծվածներին, դրան էլ համաձայն չեմ, պարզ է լավ ու շատ լավ կլինի որ տեղեկարքարտերը օգտագործվեն, բայց չլինելը ինքն իրենով չի կարող ջնջման առիթ լինել։ --ERJANIK քննարկում: 11:07, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- 2-րդ կետը ավելի շատ նորաստեղծներին է վերաբերվում Երջանիկ ջան: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:04, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Կետադրական նշանների կողիտ խախտում եմ համարում երբ մի քանի բառ իրար հետ միացված են ստորակետներով և վերջակետներով: Նմանատիպ հոդվածների ավաղ շատ-շատ եմ հանդիպում: Առավել կոպիտ սխալ եմ համարում հայկական գեղեցիկ «» նշանի փոխարեն <<>> օգտագործելը: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:30, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ժողովուրդ ջան, եկեք չմոռանանք, որ մեր Վիքի խողովակի թողունակությունը սահմանափակ է։ Միանգամից բոլոր թերությունները չենք կարող վերացնել, եկեք նայենք արդեն իսկ պիտակած հոդվածները՝ վիքիֆիկացման (1297), անաղբյուր (1647) ու նշանակալի։ Պիտակելուց հետո հետևենք, վերացնենք թերությունը կամ ջնջենք ու նոր անցնենք առաջ։ Ու ասեմ, որ CV-ներին ես էլ եմ դեմ։ -◙Beko (քննարկում) 11:34, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես Դեմ եմ և առաջին և երկրորդ կետերին: Երկրորդ կետի մասին բավականին խոսվեց, այդ իսկ պատճառով չեմ անրադառնա: CV-անման հոդվածների դեպքում ջնջման պատճառ չի կարող լինել միայն այդ փաստը, որ CV-անման է: Սակայն սովորաբար նման հոդվածների զգալի մասը քոփի փաստ արված է ինչ-որ կայքերից, այդ իսկ պատճառով նոր ստեղծվելիք հոդվածների մասով կարելի է տեղադրել, առանց մշակված լինելու կաղապարը, որը նույնպես 7 օր է նախատեսում, եթե իհարկե քոփի փաստ է: Ինչ վերաբերում է 3-րդ կետին, ապա եթե նկատի ունես չակերտների պահը, ապա դա նույնպես ջնջման պատճատ չի կարող լինել, այդ դեպքում կարելի է տեղադրել վիքիֆիկացման կաղապարը: Եթե կետադրական նշանների հետ կապված ավելի վառ օրինակներ կան, ոչ չակերտներով պայմանավորված, ապա ներկայացրու կամ ջնջման հայտ բացի...--6AND5 (քննարկում) 11:42, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի 6AND5 սա հարագիտարան է, այլ ոչ թե տարեգրություն: Նման հոդվածները պետք է ջնջել անմիջապես: Նմանատիպ հոդվածները գցում են մեր Վիքիպեդիայի որակը: --Արման Մուսիկյան (քննարկում) 11:53, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Եթե ասում ենք, որ հոդվածը պետք է լինի հանրագիտարանային ոճի, ապա CV-անման հոդվածներն այդ չափանիշերի մեջ չեն մտնում, ինչպես արդեն ասեց Դավիթը։ --Լիլիթ (քննարկում) 11:57, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Վերևում Մհերը բավական լուրջ թվեր բերեց, որոնք ավելի կարևոր են: Հիմա խնդիրները լուծելիս, հարկավոր է հիմնախնդիրը ճիշտ ձևակերպել, երբ հիմնախնդիրը ճիշտ չի ձևակերպված լինում, որպես արդյունք հետագա բոլոր միջոցառումների արդյունավետությունը, եթե 0-ից ցածր չի լինում, ապա ուղղակի ցածր է լինում: Եթե մենք որոշել ենք Վիքիպեդիայի հոդվածների որակական ցուցանիշի նվազագույն շեմը կտրուկ բարձրացնենք, ապա ես դեմ չեմ, բայց այդ դեպքում հոդվածների ջարդ կսկսվի ու այդ ալիքի տակ հազարավոր այլ հոդվածներ կընկնեն: Իսկ հոդվածը ջնջելու միակ պատճառը չի կարող ձևակերպվել, որ սիվիանման է: Փոխարենը շատ ավելի արդյունավետ ձևակերպումներ կան, ըստ այդմ նմանատիպ հոդվածների մեծ մասը աղբյուր չունի և պատճենված լինելու ռիսկ կա: Հիմա մենք ավելի լավ է շեշտադրումը դնենք աղբյուրների լինելու և պատճենված չլինելու վրա, այլ ոչ թե CV-անման լինել չլինելու վրա, քանի որ աղբյուր ունենալը և պատճենված չլինելը շատ ավելի կարևոր խնդիր են, քան CV-անման լինելը, որը ոճական խնդիր է: Հարկավոր է առաջնահերթությունները ճիշտ ձևակերպել, որպեսզի կատարված գործը ընդհանուր Վիքիպեդիայի կտրվածքով արդյունավետ լինի....--6AND5 (քննարկում) 13:48, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իմ առաջարկս այն է, որ նորաստեղծ հոդվածների մեջ անորակ հոդվածների մասը հենց սկզբից բացառենք, որ հիմա նման խնդրի առաջ չկանգնենք: Մոտ մի 150-200 հոդված ենք ջնջել և դեռ 1500-ից ավելի հոդված կա, որ անավարտ է և ավաղ նրանց մեջ ահագին կարևոր հոդվածներ կան հայտնի քաղաքներ, հանարհայտ անձինք, համաստեղություններ և այլն: Իսկ իմ ասած միջոցառումը լուրջ որակական զարգացում կբերի Վիքիպեդիային: Մեր մասնակիցները հիմա բավականին լուրջ հոդվածներ են ստեղծում: Շատ քչերն են, որ մեկ երկու տողանոց բան ես ստեղծում: Այնպես որ նմանատիպ մասնակիցները շատ չեն: Թեև մեկ ակտիվ մասնակից ունենք :) : Բայց ես այլև չեմ ուզում, որ Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվեն CV-ատիպ, կարճ կամ անավարտ հոդվածներ: --Արման Մուսիկյան (քննարկում) 13:59, 18 Դեկտեմբերի 2014 (UTC)
Առանց պատկերների հոդվածներ
Ողջույն բոլորին․ այսպիսի հարց ունեմ։ Ունե՞նք այնպիսի կատեգորիա, որը ցույց է տալիս, թե որ հոդվածի տեղեկաքարտում պատկեր ավելացված չէ։ Օրինակ՝ ինչպես Յուրի Աղաջանյան հոդվածի կատոգորիան է։ --Ջէօ (서울) 13:46, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հետաքրքիր կլինի իմանալ նաև բոլոր հոդվածները, որոնք պատկեր չունեն, քանի որ անչափ շատ հոդվածներ կան, որ տեղեկաքարտ չունեն։ --Լիլիթ (քննարկում) 13:49, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իմ կարծիքով՝ դա տեղեկաքարտերից է: Նման բան կա նաև շախմատիստների տեղեկաքարտում. տեսեք, օրինակ, այս հոդվածը: Գուցե Բեքոն բացահայտի գաղտնիքը : --23artashes (քննարկում) 13:54, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արտաշես ջան, դա տեղեկաքարտից է, կան տեղեկաքարտեր, որի մեջ նշվում է, եթե պատկեր չունի, ավելացվի այսինչ կատեգորիան։ Բայց այս դեպքում ընդհանրապես հոդվածներն են պետք առանց պատկերի։ Իսկ հատ-հատ տեղեկաքարտում այդ դաշտն ավելացնելը և ժամանակատար է, և ամբողջ ինֆորմացիան չի փոխանցի (այսինքն՝ բոլոր հոդվածներինը՝ ներառյալ նաև առանց տեղեկաքարտերինը)։ --Լիլիթ (քննարկում) 14:02, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Լիլիթն իմ փոխարեն ասաց։ Գուցե Ալեքսեյը իմանա։ --Ջէօ (서울) 14:24, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արտաշես ջան, դա տեղեկաքարտից է, կան տեղեկաքարտեր, որի մեջ նշվում է, եթե պատկեր չունի, ավելացվի այսինչ կատեգորիան։ Բայց այս դեպքում ընդհանրապես հոդվածներն են պետք առանց պատկերի։ Իսկ հատ-հատ տեղեկաքարտում այդ դաշտն ավելացնելը և ժամանակատար է, և ամբողջ ինֆորմացիան չի փոխանցի (այսինքն՝ բոլոր հոդվածներինը՝ ներառյալ նաև առանց տեղեկաքարտերինը)։ --Լիլիթ (քննարկում) 14:02, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Իմ կարծիքով՝ դա տեղեկաքարտերից է: Նման բան կա նաև շախմատիստների տեղեկաքարտում. տեսեք, օրինակ, այս հոդվածը: Գուցե Բեքոն բացահայտի գաղտնիքը : --23artashes (քննարկում) 13:54, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
Լիլիթը իմ տեղն էլ պատասխանեց։ Այո տեղեկաքարտերում է այդ կատեգորիան, բոլոր տեղեկաքարտերում դնելը ժամանակատար է, բոտով էլ դժվար է, քանի որ տեղեկաքարտերը միանման չեն։ Բացի այդ ամեն հոդված չէ, որ տեղեկաքարտ ունի։ -◙Beko (քննարկում) 15:32, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Դաթո ջան, հենց նոր ուզում էի օրինակ Պետական գործիչի տեղեկաքարտում ավելացնել առանց պատկերի կատեգորիզացումը, պարզվեց արդեն կա, ուղղակի կատեգորիան ստեղծած չէ: Ահա այն Կատեգորիա:Վիքիպեդիա:Հոդվածներ պետական գործիչների մասին առանց պատկերների: Եթե քեզ կոնկրետ ինչ որ բնագավառի մարդիկ են պետք, կարող ես կոնկրետ բնագավառի տեղեկաքարտը նայել, ինձ թվում է, մեծ մասը կատեգորիզացվում են, ուղղակի ինչպես այս դեպքում, մյուս դեպքերում նույնպես կատեգորիաները ստեղծված չեն: Իսկ մյուս դեպքը, երբ կատեգորիզացվում է առանց տեղեկաքարտի, էլի հատուկ կաղապարի միջոցով է, այսինքն դրվում է, որ տվյալ հոդվածը պատկերների կարիք ունի (ինչպես օրինակ անաղբյուրն է պիտակվում): --Դավիթ (∅) 16:58, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արաջարկում եմ դարցնել բոլոր նմանատիպ կատեգորիաներ թագցված։ Դա պետկ է միայն խմբագրողների որոշ մասին։ Մնացացները արդեն տեսնում են, որ պատկեր չկա։ - Kareyac (քննարկում) 17:15, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Շա՜տ ապրես, Դավիթ ջան։ Փաստորեն կարողացանք «սամթը» բռնել։ Արդեն իմացանք՝ ինչպես կարելի է առանց պատկերների հոդվածները ջրի երես հանել, հիմա մնում է Կարեյացի առաջարկածը անենք՝ թաքցնենք։ --Ջէօ (서울) 18:22, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ժող, տեսել եմ ԱՊԻ և գործիքներ, որոնք ցույց են տալիս հոդվածում գործածվող պատկերները։ Այդպես կարելի մի բան գրել, ու քաղել հոդվածներ առանց պատկերների։ Կաղապարը կարելի է այնպես ստեղծել, որ ինչ–որ պարամետրի բացակայության դեպքում ավելացնի թաքցված կատեգորիա։ Ես ինքս փափափյում եմ հունվարին վերադառնալու հույսեր։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:17, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)
Նոր Տարվա լոգո/պատկերանիշ
Այս տարի ի՞նչ լոգո է դրվելու, հիշեցնեմ, որ անցած տարի եղել է սա՝[6]--6AND5 (քննարկում) 17:44, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Վիքիդիզայներական աշխատանքով Բեքոն է զբաղվում, տեսնենք այս տարի ոգեշնչման արդյունքը որն է լինելու :) --Լիլիթ (քննարկում) 17:48, 19 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Մի տարբերակ -◙Beko (քննարկում) 19:33, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հիանալի է, Մհեր ջան։ Ես շատ հավանեցի։ --Արման Մուսիկյան (քննարկում) 19:37, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Մի տարբերակ -◙Beko (քննարկում) 19:33, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Beko, իսկ ավելի մեծ չափով հնարավոր չի ստեղծել, քանի որ մեր լոգոն կարծում եմ ավելի մեծ է, քան քո ստեղծածը (այսինքն տեղադրելուց կարող է պատկերը ձգվի ու որակը ընկնի)--6AND5 (քննարկում) 10:24, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
- 6AND5 ջան, սա հենց իրական չափն է, որը ունի մեր գլխավոր էջի լոգոն։ Բնականաբար իմ մոտ կա սրա մեծ չափը, որը այլ էջերում դնելու համար կարող եմ բեռնել, ինչպես որ միշտ անում ենք։ -◙Beko (քննարկում) 10:28, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես առաջարկում եմ, որ հայերեն վիքիի ամնորյա լոգոն լինի այսպիսին՝
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: --Vadgt (քննարկում) 14:13, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ժողովուրդ ջան, Vadgt-ի դրած լոգոն 2014 թվականի ռուսական վիքիի Նոր Տարվա լոգոն է, միայն տակի տեքստը փոխած։ Կարծում եմ այլ վիքիի լոգոն փոխառելը ճիշտ չէ: Մանավանդ որ իրենք մտածում են երկրորդ անգամ այն օգտագործելու մասին։ -◙Beko (քննարկում) 13:58, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Այդ դեպքում այդ տարբերակը քննարկման ենթակա չէ--6AND5 (քննարկում) 14:45, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Մեր մոտ պատկերանիշը առանց դրա, ավելի լայն է, քան պետք է լինի։ Դա աչք է ծագում մնացած Վիքիպեդիաների հետ համեմատելիս։ Ինչ վերաբերվում է լոգոյին, խնդրում եմ հին պատկերանիշ չօգտագործել (2–րդ դրածը), ու ֆոն չօգտագործել (1–ինի պես) --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:20, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)
- առաջարկում եմ այս տարվա համար օգտագործել իմ ստեղծածը (որը ռուսերենից է վերցված), իսկ հաջորդ տարվա համար օգտագործել Բեկոյի սարքածը (իհարկե տարին փոխելու դեպքում): Վերցնելու մասով հավելեմ որ վրացերեն վիքիննել է վերցրել ռուսերեն վիքիից 2011 թվականի ժամանակ:
Իսկ Բեկոյի առաջարկածի մասով հավելեմ որ նախ կա տառատեսկի սխալ, պետք է լինի Դեժավյու Սերիֆ: Երկրորդ վերջին երկու տարում Հայերենի լոգոները լայն են լինում: Երրորդ գրվածքը թավատառ է: Բայց եթե դնում եք դա, ապա դրեք խնդիր չկա: --Vadgt (քննարկում) 00:40, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Դեմ եմ, սա այն նախաձեռնությունը չի, որ պետք է ռուսերեն վիքիից վերցնենք: Ի տարբերություն հոդվածների կամ կանոնակարգերի, որոնց դեպքում դրական փորձից օգտվելը ողջունվում է, տվյալ պարագայում դա չի ողջունվում և հարկավոր է յուրահատուկ մոտեցում ցուցաբերել:--6AND5 (քննարկում) 07:57, 23 Դեկտեմբերի 2014 (UTC)
- հարգելի 6AND5, կարող է ունենաս այլ տարբերակ, իսկ դու ինչ կասես Beko ջան, չէ որ արդեն փոխելու ժամանակն է։ --ERJANIK քննարկում: 15:19, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Կարելի է այս տարբերակը (Բեկոյի առաջարկած) մի հատ դնել տեսնենք ինչպես է նայվում, հետո արձագանքենք, կամ կարելի է անցած տարվա մեր լոգոն դնել՝ թիվը փոխելով:--6AND5 (քննարկում) 16:23, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ես առաջարկում եմ 2 տարի առաջվա լոգոն դնել, վիքին՝ Ձմեռ պապիի գլխարկով։--Լիլիթ (քննարկում) 17:29, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Համաձայն եմ, հնարավորության դեպքում, եթե 2015 թիվը ավելացվի աելի լավ կլինի...--6AND5 (քննարկում) 17:37, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ժողովուրդ որոշեք, ի՞նչ տարբերակ եք ուզում։ Եվ եկեք որոշենք, թե երբ ենք դնելու։ Ես կարծում եմ 31-ից կարելի է դնել։ Ի՞նչ կարծիք կա։ -◙Beko (քննարկում) 17:42, 28 Դեկտեմբերի 2014 (UTC)
Մի խումբ մասնակիցների ցանկություները հաշվի առած տարբերակ, հնի բազայի վրա՝ տառատեսակը Դեժավյու Սերիֆ, հին տարբերակի հիման վրա և տարեթվով։ -◙Beko (քննարկում) 09:21, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)
-
նոր առաջարկ
-
Տարբերակ ռուսականից
-
ռուսական
-
վրացական
-
մեր 2011 թվականինը
-
նոր տարբերակ
-
հին տարբերակներից
-
նոր լոգոյով նոր տարբերակ
- Beko ջան, եթե այսօր մինչև օրվա վերջ էական կարծիքներ չլինեն, դիր այն, ինչ որ ինքդ հարմար կգտնես, ինքս կողմ եմ 1-ին և 2-րդ տարբերակներին։ --ERJANIK քննարկում: 11:21, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ժողովուրդ ռուսերենինը այս պահին ձնեմարդ է, չգիտեմ ինչքանով է դա կարևոր, և մի հատ էլ գտա՝ ավելացրեցի որպես 6-րդ տարբերակ, և առաջ ընկնելով մի բան էլ առաջարկեմ, եկող տարվա համար Մեծ Եղեռնի տարելիցին արժի տարելիցին նվիրված անմոռուկ ծաղիկի պատկերով նոր լոգո սարքել, ասենք մեկ ամիս դա դառնա մեր լոգոն։ --ERJANIK քննարկում: 12:45, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Beko ջան, եթե այսօր մինչև օրվա վերջ էական կարծիքներ չլինեն, դիր այն, ինչ որ ինքդ հարմար կգտնես, ինքս կողմ եմ 1-ին և 2-րդ տարբերակներին։ --ERJANIK քննարկում: 11:21, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ես նոր տարբերակին կողմ՝ նախավերջինը բայց հնարավորության դեպքում խնդրում եմ բառերի կարմիր գույնը կամ կանաչ կամ կապույտ դարձնել, բացառում եմ ռուսական տարբերակը՝ 2-րդը:--6AND5 (քննարկում) 13:06, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ես էլ եմ կողմ նորին։ --Լիլիթ (քննարկում) 13:44, 29 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ողջույն, չգիտեմ ինչպես եք նոր լոգոն ընտրել, բայց եթե նկատել եք, գլխարկի տակի Վիքիի լոգոն հինն է 2015-ի տառատեսակը այլ է և գեղեցիկ չէ:--Դավիթ (∅) 07:43, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)
- իրոք որ Մհեր ջան, չէս կարող նույն գլխարկը նոր լոգոյի գլխին դնես, ու փոխես։ --ERJANIK քննարկում: 08:55, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)
- հավելեմ, որ Վ տառն էլ չի երևում--Հայկ (արաբագետ) 09:08, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)
- ինչ կարծիքներ կան նոր 8-րդ տարբերակի մասին, ավելի մանրամասն նայելուց հետո ինքս մտածում եմ որ 2015 պետք չի որ լինի գրված, օգտագործել եմ ուրիշ գլխարկ ու նոր լոգոն, բայց չեմ պնդում։ --ERJANIK քննարկում: 11:44, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)
- հավելեմ, որ Վ տառն էլ չի երևում--Հայկ (արաբագետ) 09:08, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Երջանիկ, քո տարբերակի գլխարկը ավելի լավն է--6AND5 (քննարկում) 13:44, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ժողովուրդ, եկեք այս տոներից հետո սկսենք հաջորդ Նոր տարվա պատկերանիշի առաջարկները դնել ու մի երկու ամսից դնենք քննարկման, մոտավորապես սեպտեմբեր-նոյեմբերի կողմը կփակենք քննարկումը ու հանգիստ հաջորդ դեկտեմբերի 30-31-ին նկարը կբեռնենք։ : Հիմա ինչ կա, եկեք դրանով յոլա գնանք։ Մեկ օրից նոր տարի է։ -◙Beko (քննարկում) 15:57, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Բայց Բեքոյի գլխարկն էլ բնական է --Լիլիթ (քննարկում) 16:13, 30 Դեկտեմբերի 2014 (UTC)
Ո՞վ կարող է ծանուցում ուղարկել
Ողջո՜ւյն, վիքիհամայնք։ Ինչպես գիտեք անաղբյուր հոդվածների մաքրման նախագիծ եմ սկսել վերջերս։ Ինչպես և խնդրել էի խորհրդարանում, որոշ մասնակիցներ օգնում են ինձ աղբյուրներ գտնելու և այլ հարցերում։ Կան մասնակիցներ, ում պետք է ծանուցում ուղարկվի, որ աղբյուր ավելացնեն իրենց կողմից գրված հոդվածներում։ Այդ հարցում ինձ օգնում է Աշոտը, սակայն Արմանը կարծում է, որ քիչ ներդրում ունեցող խմբագիրն իրավունք չունի ծանուցում ուղարկել այս կամ այն մասնակցին։ Ինքս կարծում եմ, եթե մասնակիցը ճիշտ բան է գրում, ուրեմն խնդիր չկա։ Կցանկանայի լսել այլ կարծիքներ այս հարցի շուրջ, որպեսզի իմանամ, թե ինչպես շարունակեմ նախագիծը։ Ի դեպ, ասեմ, որ որքան զարմանալի է, բայց անաղբյուր հոդվածների կեսը գրել են մեր փորձառու մասնակիցները։ Խնդրում եմ ծանոթանալ նաև քննարկման հետ։ Շնորհակալություն --Լիլիթ (քննարկում) 20:03, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արման ջան, շատ կներես, բայց դու որքանո՞վ ես համոզված, որ դու շատ ներդրում ունես, որ Աշոտին էլ համարում ես, որ քիչ ներդրում ունի: Դա իմ կարծիքով մի քիչ բարձր դիրքից նայել է: Աշոտի գրած ծանուցումները, իր վիքիում կատարած ներդրման մի մասն է (վիքիում ոչ միայն հոդված գրելով կարող են ներդրում անել) և ցանկացած անձ, անկախ նրանից, թե որքան ներդրում է արել, ազատ է օգնել/թողնել ծանուցումներ/խառնվել ներքին գործերին և այլն, քանի դեռ նա չի խախտել կանոնադրությունը:--Դավիթ (∅) 20:17, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ըստ իս, դա իրավունք ունի անելու լուրջ ներդրում ունեցող մասնակիցը, քանի որ նմանատիպ մասնակիցը հասկանում է թե որը որից հետո է։ Կոնկրետ այս հարցն առաջ քաշողներից մեկը ես եմ եղել, քանի որ վերջին մի քանի շաբաթը շարունակ հա նկատում եմ, որ Աշոտ մասնակցի կողմից դիտողությունն և ծանոցումներ է գնում մասնակիցներին։ Կոնկրետ ես առավել ակտիվ լինելով Վիքիում հարգարժան Աշոտին մինչև այդ երբևէ չեմ նկատել։ Ուրեմն զարմանալի է, թե ինչու է նա դիտողություններ անում։ Դիտողություններ անելը շատ հեշտ է, բայց Հայարեն Վիքիպեդիայում մասնակիցներին նախագծում պահելը շատ դժվարը։ Մեկը ես և Երջանիկը, միշտ մի բան որ գրում ենք մասնակիցների էջում, նախ ներդրումների համար շնորհակալություն ենք հայտնում, հետո նոր ավելի նուրբ և քաղաքակիրթ ձևով գրում ենք մասնակցին։ Ես անգամ գրելուց հետո էլ ասում եմ, Աստված չանի, մասնակցին նեղացրած լինեմ։ Բացի այդ, մեկը ես ոչ փորձառու մասնակցից նման ծանուցում ստանալով հաստատ լուրջ չեմ վերաբերվի և այդ մասնակցին խորհուրդ կտայի զբաղվել նախ կառուցողական աշխատանքով, իսկ ապա այս կամ այն մասնակցի աշխատանքի քննադատմամբ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:20, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի Դավիթ, եթե կարծում ես, որ ես իմ դիրքից բարձր եմ նայում, ուրեմն ես էլ անելիք չունեմ Հայերեն Վիքիում։ Ցավալի է, որ այդպիսի բացասական կարծիք ունես իմ մասին։ Ես ասեցի, որ շատ մարդկանց համար նման դիտողությունների կարող են վանել մեր Վիքիից, քան թե օգուտ բերել։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:23, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ըստ իս, դա իրավունք ունի անելու լուրջ ներդրում ունեցող մասնակիցը, քանի որ նմանատիպ մասնակիցը հասկանում է թե որը որից հետո է։ Կոնկրետ այս հարցն առաջ քաշողներից մեկը ես եմ եղել, քանի որ վերջին մի քանի շաբաթը շարունակ հա նկատում եմ, որ Աշոտ մասնակցի կողմից դիտողությունն և ծանոցումներ է գնում մասնակիցներին։ Կոնկրետ ես առավել ակտիվ լինելով Վիքիում հարգարժան Աշոտին մինչև այդ երբևէ չեմ նկատել։ Ուրեմն զարմանալի է, թե ինչու է նա դիտողություններ անում։ Դիտողություններ անելը շատ հեշտ է, բայց Հայարեն Վիքիպեդիայում մասնակիցներին նախագծում պահելը շատ դժվարը։ Մեկը ես և Երջանիկը, միշտ մի բան որ գրում ենք մասնակիցների էջում, նախ ներդրումների համար շնորհակալություն ենք հայտնում, հետո նոր ավելի նուրբ և քաղաքակիրթ ձևով գրում ենք մասնակցին։ Ես անգամ գրելուց հետո էլ ասում եմ, Աստված չանի, մասնակցին նեղացրած լինեմ։ Բացի այդ, մեկը ես ոչ փորձառու մասնակցից նման ծանուցում ստանալով հաստատ լուրջ չեմ վերաբերվի և այդ մասնակցին խորհուրդ կտայի զբաղվել նախ կառուցողական աշխատանքով, իսկ ապա այս կամ այն մասնակցի աշխատանքի քննադատմամբ։ --Արման Մուսիկյան (քննարկում) 20:20, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Պարզաբանման համար ասեմ, որ մասնակիցների ցանկը ես եմ տալիս, թե ում պետք է ծանուցում ուղարկվի։--Լիլիթ (քննարկում) 20:25, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Ինքը սխա՞լ դիտողություն է արել, այդ դիտողությամբ խախտե՞լ է կանոնադրությունը: Կոնկրետ ինձ Աշոտի ծանուցումները շատ դուր են գալիս: Ինքը կոնկրետ խնդրում է ավելացնել աղբյուր, ինքը չի պարտադրում, ուղղակի խնդրում է, դրանով ինքը մարդկանց չի կարող նեղացնել ու դա անում է նորմալ, քաղաքակիրթ ձևով: Արման ջան, ինչի՞ ես դու ոչ փորձառու մասնակցից (դեռ կարամ նաև հարցնեմ, թե ո՞ւմ եք համարում փորձառու մասնակից) ստացած ծանուցումները ոչ լուրջ համարում: Մի՞թե վիքիում բոլորս հավասար չենք ու նույն բանի համար չենք աշխատում, թե՞ բոլորս բաժանված ենք փորձառուների ու չփորձառուների: Ու այդ մասնակիցը լավ էլ կառուցողական աշխատանք է անում, ուղղակի խնդրում է տեղադրել աղբյուրներ: Ու Արման ջան, եթե ես էլ քեզ անվանեի չփորձառու, որովհետև ինչ-որ բաներ դու վիքիում արած չկաս/չգիտես ինչպես են անում, դու էլ ինձ կասեիր, որ ես քեզ բարձր դիրքից եմ նայում: Լիլիթ ջան, թեկուզ եթե դու էլ չասեիր, իմ կարծիքով, այդ մարդը ազատ է մարդկանց ինչ-որ ծանուցումներ թողնել, քանի դեռ հակականոնադրական բաներ չի անում: --Դավիթ (∅) 20:34, 20 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Դավիթ ջան, ի գիտություն քեզ, այս քննարկումը իմ մոտս սկսվեց այն բանից հետո, երբ ես տեսա, որ վերոհիշյալ մասնակիցը քեզ է ծանուցում ուղղարկել։ Բացի այդ, ես մի քանի օր առաջ ֆեյսբուքով հարցրել էի Լիլիթին, թե որևէ մեկը ճանաչում է այդ մասնակցին, իսկ Լիլիթը ասել էր թե ոչ։ Այդ ժամանակվանից իսկ այդ մասնակիցը նման ծանոցումներ է անում։ Կրկին եմ կրկնում, որ ես ինձ ոչ մեկից բարձր չեմ դասում, այնպես որ քո խոսքերը ինձ դուր չեն գալիս, հարգելի Դավիթ։ Ես ինքս մեր Վիքին կայացած եմ ուզում տեսնել։ Դրա համար ջանք ու եռանդ չեմ խնայում։ Ամեն մի ակտիվ մասնակցի աշխատում եմ պահել նախագծում, եթե դա մինչև հիմա չեք նկատել։--Արման Մուսիկյան (քննարկում) 04:50, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
- առաջարկում եմ ծանուցել, բայց այնպիսի հոդվածների մասով որոնք կարող են կասկած առաջացնել, մի քիչ կոպիտ օրինակով ասեմ, օրինակ ասենք ենթադրենք Մոսկվա քաղաքի մասին գրված է որ ՌԴ-ի մայրաքաղաքն է, պետք չի աղբյուներ փնտրլե, բայց ասենք նորից օրինակ եթե ասենք գրված է այսինչ այսինչյան-ի մասին հոդված, ով այսինչ կամ այնինչ բանն է արել, ապա դա կարելի է և ցանկալի է որ աղբյուների կարիք ունենա, օրինակ ֆիլմերի մասին հոդվածներում եթե ընդհանուր բաներ են գրված, այդտեղ ինչ աղբյուրի մասին է խոսքը, գուցե միայն ասենք շահույթի և բյուջեի մասով կարելի է աղբյուրավորել, բայց սրանք իմ անձնական կարծիքներն են, եթե մեծամասնությունը կգտնի որ պետք է ամեն ինչ աղբյուրավորել թող այդպես լինի, բայց այդ դեպքում էլ պետք է ուշադիր լինենք որ այսպես ասած չափը չանցնենք, որ ամեն մի մանրուքի համար չասենք աղբյուրը նշի, եթե կասկածելի նյութեր կան ավելի լավ է ու կոնկրետ է որ նշվիք {{Փաստ}} կաղապարը, քան գրվի որ աղբյուրի կարիք կա, ինչ կասեք, իսկ ծանուցում իհարկե բոլորն էլ կարող են ուղարկել, ես ասենք ինչ-որ առումներով համարվում եմ փորձառու մասնակից, բայց դա չի նշանակում որ նույնպես ինչ-որ առումներով անփորձ մասնակից ինձ չի կարող գրել, ուղղակի այստեղ ընդհանուր հարցն է, թե ինչ կարգի հոդվածների մասով այսպես ասած խիստ լինենք աղբյուներ ունենալ չունենալու կամ բավարար չափով համարվի աղբյուրները կամ և այլն և այլն: --ERJANIK քննարկում: 06:35, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի խմբագիրներ ջան, վիքիի առաջնային ու կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ ցանկացած հոդված պետք է լինի վստահելի և աղբյուրներով հաստատված։ Իսկ եթե աղբյուրներ չկան, ապա այդ հոդվածը վստահություն չի ներշնչում, ինչ իմանամ, թե այդ դերասանները որ խաղում են տվյալ ֆիլմում, իրոք խաղում են։ Եթե մտել եմ վիքի ու ինֆորմացիա եմ փնտրում, պետք է վստահ լինեմ, որ այդ ինֆոն ճիշտ է, իսկ այդ վստահությունը ինձ տալիս են այդ աղբյուրները։ Եթե մտնեմ ֆիլմի հոդված ու տեսնեմ խաղացած ֆիլմերի ցանկն առանց աղբյուր, ապա պետք է գնամ համացանցում կրկին ինֆորմացիա գտնեմ՝ տեսնելու համար, թե արդյոք ճիշտ է գրված։ Սա ես նայեցի ընթերցողի տեսանկյունից․ առանց այն էլ շատերը չեն վստահում վիքիին։ --Լիլիթ (քննարկում) 06:53, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Արման ջան, անկախ նրանից, թե դու այդ մարդուն ճանաչում ես, թե՝ չէ, անկախ նրանից, թե դու վիքիում որքան ջանք ու եռանդ չես խնայում, այդ մարդը ազատ է վիքիում քեզ էլ, ինձ էլ ծանուցումներ թողնել, քանի դեռ ինքը դրանով ինձ կամ քեզ չի նեղացնում: Իմ համար շատ տարօրինակ է, երբ որ վիքիի խմբագիրները իրենց կատարած ներդրումն են ամեն անգամ բերում ու ուրիշներին ասում, ուրիշ մասնակիցների պատճառով ուզում են հեռանալ Վիքիից և այլն: Դու կոնկրետ այս քայլով Աշոտին վանում ես, ոչ թե պահում: Ու ամեն անգամ ինչքան վիքիում նորեկներին ասեք, ինքը փորձառու չի, թող ինքը ծանուցում չգրի, դուք դրանով իրեն էլ կվանեք, ոչ թե կպահեք վիքիում: Ու ցանկացած փորձառու/ոչ փորձառու այդպիսի ընդգծված տարբերակում նույնպես մասնակիցներին վանելու է: --Դավիթ (∅) 07:42, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Հարգելի խմբագիրներ ջան, վիքիի առաջնային ու կարևորագույն դրույթներից մեկն այն է, որ ցանկացած հոդված պետք է լինի վստահելի և աղբյուրներով հաստատված։ Իսկ եթե աղբյուրներ չկան, ապա այդ հոդվածը վստահություն չի ներշնչում, ինչ իմանամ, թե այդ դերասանները որ խաղում են տվյալ ֆիլմում, իրոք խաղում են։ Եթե մտել եմ վիքի ու ինֆորմացիա եմ փնտրում, պետք է վստահ լինեմ, որ այդ ինֆոն ճիշտ է, իսկ այդ վստահությունը ինձ տալիս են այդ աղբյուրները։ Եթե մտնեմ ֆիլմի հոդված ու տեսնեմ խաղացած ֆիլմերի ցանկն առանց աղբյուր, ապա պետք է գնամ համացանցում կրկին ինֆորմացիա գտնեմ՝ տեսնելու համար, թե արդյոք ճիշտ է գրված։ Սա ես նայեցի ընթերցողի տեսանկյունից․ առանց այն էլ շատերը չեն վստահում վիքիին։ --Լիլիթ (քննարկում) 06:53, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
- առաջարկում եմ ծանուցել, բայց այնպիսի հոդվածների մասով որոնք կարող են կասկած առաջացնել, մի քիչ կոպիտ օրինակով ասեմ, օրինակ ասենք ենթադրենք Մոսկվա քաղաքի մասին գրված է որ ՌԴ-ի մայրաքաղաքն է, պետք չի աղբյուներ փնտրլե, բայց ասենք նորից օրինակ եթե ասենք գրված է այսինչ այսինչյան-ի մասին հոդված, ով այսինչ կամ այնինչ բանն է արել, ապա դա կարելի է և ցանկալի է որ աղբյուների կարիք ունենա, օրինակ ֆիլմերի մասին հոդվածներում եթե ընդհանուր բաներ են գրված, այդտեղ ինչ աղբյուրի մասին է խոսքը, գուցե միայն ասենք շահույթի և բյուջեի մասով կարելի է աղբյուրավորել, բայց սրանք իմ անձնական կարծիքներն են, եթե մեծամասնությունը կգտնի որ պետք է ամեն ինչ աղբյուրավորել թող այդպես լինի, բայց այդ դեպքում էլ պետք է ուշադիր լինենք որ այսպես ասած չափը չանցնենք, որ ամեն մի մանրուքի համար չասենք աղբյուրը նշի, եթե կասկածելի նյութեր կան ավելի լավ է ու կոնկրետ է որ նշվիք {{Փաստ}} կաղապարը, քան գրվի որ աղբյուրի կարիք կա, ինչ կասեք, իսկ ծանուցում իհարկե բոլորն էլ կարող են ուղարկել, ես ասենք ինչ-որ առումներով համարվում եմ փորձառու մասնակից, բայց դա չի նշանակում որ նույնպես ինչ-որ առումներով անփորձ մասնակից ինձ չի կարող գրել, ուղղակի այստեղ ընդհանուր հարցն է, թե ինչ կարգի հոդվածների մասով այսպես ասած խիստ լինենք աղբյուներ ունենալ չունենալու կամ բավարար չափով համարվի աղբյուրները կամ և այլն և այլն: --ERJANIK քննարկում: 06:35, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
։Ինչ ուզում եք, արեք, Դավիթ ջան։ Եթե դուք այդպես եք ճիշտ գտնում, այդպես էլ առաջնորդվեք։ Ես վիճելու սիրահար չեմ։ Լոկ իմ կարծիքս եմ հայտնել, այն էլ ինչպես նշեցի, քո էջում հաղորդագրություն տեսնելուց հետո։ Եթե դու ինքդ դա նորմալ ես համարում, ուրեմն թող այդպես էլ շարունակվի։ Բարի։--Արման Մուսիկյան (քննարկում) 07:59, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)
- Վիքիպեդիան մասնակիցների հիերարխիա և էլիտաներ չունեցող համակարգ է։ Քանի դեռ ծանուցումը ճիշտ է և տեղին, այն ողջունելի է։ Անկախ նրանից թե ով ում է գրում։ «Ով» հարցը մեզ ընդհանուր դեպքում չպետք է հետաքրքիրի։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 20:32, 22 Դեկտեմբերի 2014 (UTC)