Վիքիպեդիա:Գնահատում/ԴՆԹ
ԴՆԹ[խմբագրել կոդը]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- ԴՆԹ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
ԴՆԹ հոդվածը մի անգամ դրվել էր գնահատման, բայց քանի որ հոդվածը մասամբ էր պատրաստ, ապա քննարկումը փակվել էր։ Այս անգամ ես եմ ներկայացնում գնահատման, քանի որ, իմ կարծիքով, հոդվածը արդեն ամբողջական վիճակում է։ Թարգմանել եմ 3 վիքիներից՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, աշխատել եմ յուրաքանչյուր վիքիից վերցնել ամենալավ հատվածները։ Թարգմանել եմ նաև նկարները, ավելացրել եմ նկարներ, որոնք մյուս վիքիներում չկային։ Խնդրում եմ, նայեք, ասեք հնարավոր թերությունները, դիտողությունները որ ուղղեմ։ --Դավիթ (∅) 10:03, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
իրոք մեկ անգամ արդեն ներկայացվել էր գնահատման՝ Վիքիպեդիա:Գնահատում/ԴՆԹ1, ինչպես այն ժամանակ, հիմա նույն կարծիքին եմ, արժանի է ընտրյալ կոչվելուն, տեսնեմ ամեն դեպքում իմ մասով եթե գտնեմ մանր-մուն բաներ կուղղեմ, ապրես Դավիթ ջան, այս թեմաներում չկամ, որ մասնագիտական կամ կիսա-մասնագիտական կարծիք հայտնեմ, բայց եթե վստահ ես, որ ծավալի առումով նորմալ է, ուրեմն նորմալ է, նորից եմ ասում, կնայեմ ընթացքում իմ մասով ինչ կկարողանամ ու կարիք լինի կանեմ: --ERJANIK քննարկում: 10:36, 1 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
Դավիթ ջան, իմ դիտարկումները արեցի, շատ լավ հոդված է, միանգամայն արժանի է ընտրյալ լինելուն: Դպրոցական տարիներս հիշեցի, օլիմպիադաներում 20 էի ստանում, երբ բուսական ու կենդանական հատվածն էր: Առաջին անգամ մարդու արյուն ու վերք տեսնելուց հետո զգացի, որ ես բժիշկ չեմ դառնա...--Հայկ (արաբագետ) 19:58, 7 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
- Հայկ ջան, շան շնորհակալություն կատարածդ ուղղումների ու շտկումների համար--Դավիթ (∅) 08:26, 10 Դեկտեմբերի 2014 (UTC):[reply]
Դավիթ ջան, ես էլ մանր-մունր բաներ ուղղեցի՝ միայն 2 հարց․
- ԴՆԹ-ի պոլիմերը օժտված է բավականին բարդ կառույցով։ Կառույցո՞վ, թե՞ կառուցվածքով։
- Այն սպիտակուցները, որոնք միանում են երկշղթա ԴՆԹ-ին (օրինակ՝ տրանսկրիպցիայի ֆակտորները) մեծ ակոսիկի շրջանում, քանի որ այդտեղ նուկլեոտիդներն ավելի հասանելի են։ Այս նախադասության մեջ մի բան պակասում է, քանի որ իմաստը չի հասկացվում։--Լիլիթ (քննարկում) 13:15, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
- Շատ մերսի Լիլիթ ջան: Կառույցն ու կառուցվածքը նույնն է, բայց կառուցվածքը ավելի է սազում: Իսկ երկրորդ կետը արդեն ուղղեցի: Այո, դու ճիշտ էիր, ինչ-որ բան պակասում էր:--Դավիթ (∅) 16:21, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
- Քեզ էլ մերսի, Դավիթ ջան, արագ արձագանքելու և հոդվածի համար :) Կողմ --Լիլիթ (քննարկում) 16:25, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
- Շատ մերսի Լիլիթ ջան: Կառույցն ու կառուցվածքը նույնն է, բայց կառուցվածքը ավելի է սազում: Իսկ երկրորդ կետը արդեն ուղղեցի: Այո, դու ճիշտ էիր, ինչ-որ բան պակասում էր:--Դավիթ (∅) 16:21, 21 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։