Սուրբ Հարություն եկեղեցի (Հալլե)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի Hl. Auferstehung armenischen Kirche in Halle | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Գերմանիա |
Տեղագրություն | Հալլե, Գերմանիա |
Հասցե | Alfred-Reinhardt-Str. 8, 06132 Halle-Ammendorf |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Գերմանիայի թեմ |
Օծման թվական | 2010 թ. ապրիլի 17 |
Հոգևոր կարգավիճակ | գործող |
Ներկա վիճակ | լավ, վերանորոգվել է |
Առաջնորդ | Եղիշե Ավետիսյան |
Ճարտարապետական ոճ | գերմանական |
Կառուցման սկիզբ | 1897 |
Կառուցման ավարտ | 1901 |
Surb Harutyun (Halle) Վիքիպահեստում |
Սուրբ Հարություն եկեղեցի, նախկինում կաթոլիկ իսկ հիմա Հայ Առաքելական եկեղեցի Գերմանիայի Հալլե քաղաքում։
Սուրբ Հարութան եկեղեցին կառուցվել և նախապես գործել է որպես գերմանական կաթոլիկ եկեղեցի։ Եկեղեցու բացումը տեղի է ունեցել 1901 թ. մայիսի 27-ին և կոչվել է Սուրբ Մարիամ եկեղեցի։ Եկեղեցին ավելի քան 100 տարի ծառայել է Հալլե քաղաքի Ամենդորֆ թաղամասի գերմանական կաթոլիկ համայնքին։
Այս համայնքը 1984 թվականին մերձակա մի այլ վայրում կառուցել է Սուրբ Մարիամ անունով մի նոր և ավելի մեծ եկեղեցի։ Դրանից հետո հին եկեղեցին վերանվանվել է Սուրբ Հեդվիգ եկեղեցի և շուրջ քսան տարի շարունակել է ծառայել որպես համայնքի աղոթատեղի։ 2005 վերջին այն պաշտոնապես փակվել է։
Մեկ տարի անց Գերմանիայի Հայոց առաջնորդարանն ու Սաքսոնիա Անհալթի հայ համայնքը գնել են այս եկեղեցին՝ հարակից շինությամբ։ Թե’ եկեղեցին և թե’ հարակից շինությունը առաջնորդարանի և համայնքի ջանքերով նորոգվել են։
Հարակից շինությունը ծառայում է որպես հովվատուն և համայնքային հավաքատեղի։ Համայնքի շաբաթօրյա դպրոցի դասընթացները նույնպես տեղի են ունենում այս շենքում։