Վիքիպեդիայի հուշարձան
Վիքիպեդիայի հուշարձան լեհ.՝ Pomnik Wikipedii | |
---|---|
Քանդակի բացման արարողության ժամանակ | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 52°20′57″ հս․ լ. 14°33′37″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Սլուբիցե, Լեհաստան |
Կառուցվել է | 2014 |
Շինության ձևը | քանդակ |
Կառուցել է | Միհրան Հակոբյան |
Ներկա վիճակը | կանգուն |
Վիքիպեդիայի հուշարձան (լեհ.՝ Pomnik Wikipedii), Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն աշխարհում, որը 2014 թվականի հոկտեմբերի 22-ին բացվել է Լեհաստանի Սլուբիցե քաղաքում։ Հեղինակը հայ քանդակագործ Միհրան Հակոբյանն է։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի կառուցմամբ զբաղվել է «Կոլլեգիում Պոլոնիկում» (Collegium Polonicum) համալսարանը, որը Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարանի և Ֆրանկֆուրտի (Օդեր) Վիադրինայի եվրոպական համալսարանի համատեղ կրթական հարթակն է։ Նախաձեռնողը չորս տարի առաջ եղել է նրա տնօրեն Կշիշտոֆ Վոյցեխովսկին։ Աշխատանքը հանձնարարվել էր «Կոլլեգիում Պոլոնիկումի» ուսանող 30-ամյա Միհրան Հակոբյանին։
Ըստ լրատվամիջոցների՝ նախագծի արժեքը 11-12 հազար եվրո է։ Գումարը հատկացվել է Սլուբիցեի քաղաքային բյուջեից։
Արձանը կանգնեցվել է Սլուբիցե ուսանողական փոքրիկ քաղաքի, որը գտնվում է Գերմանիայի Ֆրանկֆուրտի (Օդեր) հարևանությամբ, գլխավոր հրապարակում։ Բացման արարողությունը կայացել է հոկտեմբերի 22-ին, տեղական ժամանակով ժամը 18-ին։ Նրան մասնակցել են Վիքիմեդիայի ինչպես լեհական և գերմանական կազմակերպությունների, այնպես էլ Սան Ֆրանցիսկոյի գլխամասային գրասենյակի ներկայացուցիչները։ Դրանից մեկուկես ժամ առաջ կայացել է տարբեր երկրների Վիքիպեդիաների խմբագիրների ուսուցողական դասընթացներ և հանրագիտարանի մասին գրքի հեղինակ Դարիուշ Եմելնյակի ելույթը։
Հուշարձանի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քանդակի նախնական էսքիզն իրենից ներկայացնում էր չորս տղամարդու, որոնք իրենց ձեռքերում բռնում էին Վիքիպեդիայի հանրահայտ պատկերանշանը։ Սակայն հետագայում հեղինակը փոխել է արձանի տեսքը՝ պատկերելով երկու կնոջ և երկու տղամարդու ֆիգուր[1]։ Արձանի բարձրությունը 1,7 մետր է։ Պատրաստված է լամինատից[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Վիքիպեդիա»-ի հուշարձան է կանգնեցվելու. քանդակագործը Միհրան Հակոբյանն է
- Լեհաստանում կկանգնեցվի աշխարհում Վիքիպեդիայի առաջին հուշարձանը Archived 2014-10-10 at the Wayback Machine.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վիքիպեդիայի հուշարձան կատեգորիայում։ |