Կոլլեգիում Պոլոնիկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլլեգիում Պոլոնիկում
Изображение логотипа
Տեսակկրթօջախ
Հիմնադրված է1998
Երկիր Լեհաստան
ՏեղագրությունLubusz Voivodeship?
Կայքcp.edu.pl
Կոլլեգիում Պոլոնիկում (Լեհաստան)##
Կոլլեգիում Պոլոնիկում (Լեհաստան)
Կոլլեգիում Պոլոնիկում, Լեհաստան
 Collegium Polonicum in Słubice Վիքիպահեստում

Կոլլեգիում Պոլոնիկում Սլուբիցեում (լատին․՝ Collegium Polonicum), երկու համալսարան-գործընկերների` համատեղ գիտա-դիդակտիկ պլատֆորմ։ Գործընկեր-համալսարաններն են Ադամ Միցկևիչի անվան համալսարանը Պոզնանում և Եվրոպական Վիադրինա համալսարանը Օդերի Ֆրանկֆուրտում։ Հիմնվել է 1992 թվականին։ Բուհը գտնվում է Սլուբիցեում` Օդեր գետի` Ֆրանկֆուրտին հակառակ մայթին գտնվող լեհական քաղաքում։ Մինչև 1945 թվականը Սլուբիցեն Օդերի Ֆրանկֆուրտի մի մասն էր կազմում։

Կոլլեգիում Պոլոնիկում. ընդհանուր տեսքը

Ստեղծման պատմություն և նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուհը հետազոտության և դիդակտիկայի ոլորտի համատեղ անդրսահմանային աշխատանքի ձև է։ Այս գիտական պլատֆորմի համար պատասխանատվությունը միաժամանակ կրում են Լեհաստանն ու գերմանական Բրանդենբուրգ հողերը։ Եվրոպական այլ համալսարաններ ևս հնարավորություն ունեն մասնակցելու Կոլլեգիում Պոլոնիկումի հետազոտական աշխատանքներին։ Կոլլեգիում Պոլոնիկումի հիմնական խնդիրն է աշխատել Լեհաստանի ու Գերմանիայի միջև գիտական ու մշակութային փոխհարաբերությունների զարգացման ուղղությամբ։ Ընդլայնվող Եվրոպայի համատեքստում Կոլլեգիում Պոլոնիկումը ամբողջ մայրցամաքից ուսանողների ու դասախոսների գիտական հանդիպման վայր է դառնում։ Համալսարանն առաջարկում է Պոզնանի համալսարանի ու Վիադրա համալսարանի կամ նրանցից որևէ մեկի առաջարկած կրթական ծրագրերը։ Կոլլեգիում Պոլոնիկումի ստեղծման ժամանակ նախ և առաջ շեշտը դրվել է հետևյալ ոլորտների հետազոտությունների վրա.

Գրադարան Կոլլեգիում Պոլոնիկումում
  • Արևմտյան Եվրոպայի և Կենտրոնա-արևելյան Եվրոպայի իրավական և սահմանադրական համակարգերի համեմատում
  • լեհերեն և լեհական մշակույթ
  • քաղաքական համակարգերի փոփոխությունների գործընթացները միջինեվրոպական հասարակություններում
  • Եվրոպայում, ինչպես նաև` Արևմտյան ու Կենտրոնա-արևելյան Եվրոպաների տեղի ունեցող միջմշակութային գործընթացները,
  • գերմանա-լեհական սահմանամերձ տարածքներում տնտեսական, իրավական, մշակութային, էկոլոգիական ասպեկտների ընդարձակումը` Եվրամիության` դեպի արևելք տարածվելու համատեքստում
  • լեհ-գերմանական հարաբերությունների պատմություն
  • շրջակա միջավայրի պահպանման խնդիր, ինչպես նաև` Օդեր գետի ափերին լանդշֆատի ձևավորում։

Միևնույն ժամանակ, Կոլլեգիում Պոլոնիկումն իր վրա է վերցնում հանդիպումների կենտրոն դառնալու դերը, կազմակերպում է խորհրդաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ, գիտահանրամատչելի միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ուղղել ու ամրացնել լեհ-գերմանական հարաբերությունները։

Բարձրագույն կրթություն Կոլլեգիում Պոլոնիկումում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլլեգիում Պոլոնիկումի հիմնական խնդիրը դիդակտիկ աշխատանքի անցկացումն ու զարգացումն է։ Այս պահին այնտեղ 1700 ուսանող սովորում է 18 մասնագիտություններով։ Կան առկա, հեռակա և հետբուհական դասընթացներ։ Կոլլեգիում Պոլոնիկումը հնարավորություն է տալիս սովորելու և՛ ճշգրիտ, և՛ հումանիտար գիտություններ։ Կրթության մեջ մեծ տեղ ունի օտար լեզուների ուսուցումը։

Բարձրագույն կրթության առաջին մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բանասիրություն. մասնագիտացում` «Լեհերեն բանասիրությունը որպես օտար լեզու»
  • Լեհական բանասիրություն
  • Քաղաքագիտություն
  • Քաղաքագիտություն (հեռակա)
  • Շրջակա միջավայրի պահպանություն
  • Հողօգտագործում
  • Ֆիզիկա. մասնագիտացում` «Կիրառական ինֆորմատիկա»

Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքագիտություն (հեռակա)
  • Քաղաքագիտություն անգլերեն լեզվով
  • Master of European Studies (գերմաներենով)
  • Եվրոպական մշակույթի պահպանում (գերմաներենով)
  • Master of European Politician Studies (անգլերենով)
  • Միջմշակութային հաղորդակցություն (անգլերենով և գերմաներենով)

Մագիստրոսական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հողօգտագործում
  • Իրավունք (միայն Վիադրինայի համալսարանի Bachelor/Master of German and Polish Law" ֆակուլտետի ուսանողների համար)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոլլեգիում Պոլոնիկում» հոդվածին։