Միհրան Հակոբյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միհրան Հակոբյան (այլ կիրառումներ)
Միհրան Հակոբյան
հայ․՝ Միհրան Հակոբյան
Ciszewicz+Hakobyan+Wojciechowski.jpg
Ծնվել էփետրվարի 18, 1984(1984-02-18)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՍտեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԱրցախ
Ազգությունհայ և ամերիկահայ
ԿրթությունՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա և Կոլեգիում Պոլոնիկում
Ստեղծագործություն(ներ)Վիքիպեդիայի հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ, նկարիչ և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Արմեն Հակոբյան
Կայքmihranhakobyan.com
Mihran Hakobyan Վիքիպահեստում

Միհրան Արմենի Հակոբյան (փետրվարի 18, 1984(1984-02-18)[1], Ստեփանակերտ, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Քանդակագործ Արմեն Հակոբյանի[2] (1941-1990 թթ.) որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2000-2006 թթ. սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնում, 2010-2013 թթ.՝ Լեհաստանի Կոլլեգիում Պոլոնիկում համալսարանի բանասիրության ֆակուլտետում[3]։ 2001 թվականից Արցախի նկարիչների միության անդամ է։

2011 թվականին մասնակցել է Շուշի քաղաքում կազմակերպված միջազգային սիմպոզիումին։

Celebration of the Wikipedia monument in Słubice – unveiling (DerHexer) 13.jpg

Լեհաստանի Սլուբիցե քաղաքում 2014 թվականի հոկտեմբերի 22-ին բացվել է նրա ստեղծած Վիքիպեդիայի հուշարձանը, որը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանին նվիրված առաջին հուշարձանն է աշխարհում[4]։

Միհրան Հակոբյանն ստեղծում է պլաստիլինե մուլտֆիլմեր, կադր առ կադր նկարված անիմացիոն ֆիլմեր։ Հեղինակ է «Հովանոց»[5] (2012 թ.), «Ճանապարհ»[6] (2013 թ.), «Թիթեռ»[7] (2013 թ.) անիմացիաների։ «Հովանոցը» ստեղծվել է Լեոնիդ Ենգիբարյանի նովելների հիման վրա և 2013 թվականին Մոսկվայում Short Film Fund-ում արժանացել է հանդիսատեսի մրցանակի։

2016 թվականի օգոստոսի 10-ից օգոստոսի 30-ը Հակոբյանը մասնակցել է Շուշի քաղաքում տեղի ունեցող «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության IV միջազգային սիմպոզիումին և ստեղծել մարմարե երկու քանդակ՝ «Անհաղթը» (180x110x90 սմ) և «Դիմաքանդակ» (54x70x20):

Մեջբերումներ Միհրան Հակոբյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png Արվեստի մեջ ինձ հետաքրքրում է այն, որ ես ամբողջովին ազատ եմ։ Իսկ գոյություն ունեցող սահմանները միշտ պայմանական են և հատելի։ Ստեղծագործության համար թեմաների փնտրտուքով հատուկ չեմ զբաղվում՝ թեմաները ամենուր են և նույնիսկ ցանկության դեպքում դրանք հնարավոր չէ շրջանցել։ Այն ամենն, ինչ ինձ հետաքրքրում է կյանքում, հետո դառնում է նաև ստեղծագործելու թեմա։ Aquote2.png
Aquote1.png Չեմ սիրում կրկնություններ։ Այն գործերը, որոնց կցված է հեղինակի կողմից գրված բացատրությունը և առանց որի ստեղծագործությունը կորցնում է որևէ իմաստ, ինձ նույնպես դուր չեն գալիս։ Aquote2.png
Aquote1.png Երազում եմ ստեղծել արվեստի այնպիսի գործեր, որոնք կփոխեին մեր իրականությունը։ Aquote2.png


Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]