Jump to content

Վիշակհապատնամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիշակհապատնամ
տելուգու՝ విశాఖపట్టణం

անգլ.՝ Visakhapatnam
17°41′38″N 83°17′32″E / 17.69389°N 83.29222°E / 17.69389; 83.29222
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
ՀամայնքԱնդհրա-Պրադեշ
Մակերես640 կմ²
ԲԾՄ45±1 մետր
Բնակչություն2 035 922 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ891
Փոստային դասիչ530/531[1]
Վիշակհապատնամ (Հնդկաստան)
Վիշակհապատնամ (Հնդկաստան)

Վիշակհապատնամ (անգլ.՝ Visakhapatnam, տելուգու՝ విశాఖపట్టణం ), անվանվում է նաև Վիզակ, քաղաք Հնդկաստանի հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցի արևելյան ափին[2], Անդհրա Պրադեշ նահանգում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է, ինչպես նաև այդ նահանգի խոշոագույն ու ամենախտաբնակ բնակավայրն[3] ու ֆինանսական կենտրոնը[4]։ Երկրի խոշորագույն նավահանգիստներից մեկն է, Հնդկաստանի արևելյան ափի քաղաքների մեջ մեծությամբ երրորդը (զիջում է միայն Չեննային և Կալկաթային)[5]։ Գտնվում է Արևելյան Գաթեր լեռնաշղթայի մերձակայքում[6][7]։ Ծովի մակերևույթից բարձրությունը՝ 0 մետր[8]։ Քաղաքին բնորոշ է արևադարձային կլիման՝ համեմատաբար չոր ձմեռներով և խոնավ ամառներով, ողջ տարվա ընթացքում օդի ջերմաստիճանի աննշան տատանումներով։

Վիշակհապատնամում է գտնվում Հնդկաստանի արևելյան ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբը[9]։

Վիշակհապատնամին տրվել են Արևելյան ափի Գոա, Ճակատագրի քաղաք, Արևելյան ափի մարգարիտ և այլ պատվանուններ։ 2017 թվականին Վիշակհապատնամը մաքրության մրցույթում Հնդկաստանի քաղաքների մեջ ճանաչվել է երրորդը[10]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակի փեփոխությունները 1901-2011 թթ.

19011921193119411951196119711981199120012011
40 89244 71157 70370 243108 042211 190363 467603 630751 037969,6082 091 811

2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 982 904[11], 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ 1 730 320[12]: Շրջակա բնակավայրերի հետ կազմում է երկրի ամենախտաբնակ մետրոպոլիսային մարզերից մեկը՝ 5 340 000 բնակչությամբ[13]։

Բնակչության մեծ մասը դավանում է հինդուիզմ։ Կան նաև մուսուլմաններ և քրիստոնյաներ։ Քաղաքում առավել տարածված լեզուն տելուգուն է։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշակհապատնամի տնտեսության զարգացած ճյուղերն են ձկնարդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, տրանսպորտը (հատկապես ծովային բեռնափոխադրումները)[14][15]։

Վիշակհապատնամը Անդհրա Պրադեշ նահանգի ծովային դարպասն է։ Նրա նավահանգիստը խոշորագույններից մեկն է Հնդկաստանում և համարվում է միակ բնական նավահանգիստը այդ երկրի արևելյան ափին[16]։ Նավամատույցներից մեկում՝ EQ-8-ում, աշխատանքները լրիվ մեքենայացված են։ 2010 թվականին Coal India ընկերությունը համաձայնել է մի նոր նավամատույց կառուցել[17] Վիշակհապատնամի նավահանգստում։ Այստեղ է գտնվում նաև երկրի արևելյան ափի հնագույն նավանորոգարանը։

Վիշակհապատնամը զբոսաշրջային կարևոր կենտրոն է, որին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում լողափերը[18]։

Քաղաքի տնտեսությունն իր ծավալով տասներորդ տեղն է զբաղեցնում Հնդկաստանում[19] և ապահովում է 43,5 միլիարդ ամերիկյան դոլարի համախառն ներքին արդյունք[20]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.mapsofindia.com/pincode/india/andhra-pradesh/visakhapatnam/
  2. «In pics: Hudhud takes the green sheen off Vizag». Hindustan Times (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  3. Mukerji, Chandralekha (2016 թ․ մարտի 21). «Real estate: Here are 9 smart Indian cities to invest in – The Economic Times». The Economic Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  4. Patnaik, Santosh (2016 թ․ դեկտեմբերի 5). «Vizag to be made a FinTech Valley». The Hindu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  5. «City rank». vizagworld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  6. «In pics: Hudhud takes the green sheen off Vizag». Hindustan Times. 2014 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  7. «About District | Visakhapatnam District, Government of Andhra Pradesh | India». Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  8. «Vishakhapatnam, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. Academy, Students'. Visakhapatnam-The City of Destiny-India (անգլերեն). Lulu.com. էջ 4. ISBN 978-1-257-06510-3. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  10. «Swachh Survekshan – 2017: Sanitation Rankings of Cities/Towns State/UT-wise». pib.nic.in. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  11. World Gazetteer: Die wichtigsten Orte mit Statistiken zu ihrer Bevölkerung Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
  12. Census of India 2011: Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above. Արխիվացված 2019-01-07 Wayback Machine (PDF; 154 kB)
  13. «Key Facts on VMR» (PDF). Visakhapatnam Urban Development Authority. էջեր 44–45. Արխիվացված է օրիգինալից (PDF) 05-03-2016-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=ano (օգնություն); Unknown parameter |datum archivace= ignored (օգնություն); Unknown parameter |datum přístupu= ignored (օգնություն); Unknown parameter |titul= ignored (օգնություն); Unknown parameter |url archivu= ignored (օգնություն)
  14. David Satterthwaite. (2007) The transition to a predominantly urban world and its underpinnings Արխիվացված 2013-11-01 Wayback Machine. Human Settlements Discussion Paper Series. Theme: Urban Change −4
  15. 11 Indian cities among world’s fastest growing Արխիվացված 2012-11-04 Wayback Machine // Times of India. (23 October 2007). Retrieved on 2011-12-03.
  16. Gopalakrishnan, Hema (2012 թ․ նոյեմբերի 7). «A career in Vizag». The Hindu. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  17. «Coal India strikes port deal». fairplay.co.uk. 2010 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  18. Ghosh, G. K. (2008). Bamboo: The Wonderful Grass (անգլերեն). APH Publishing. էջ 300. ISBN 9788131303696. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  19. Mehta, Sulogna (2016 թ․ սեպտեմբերի 2). «Vizag made smart strides in urban sanitation, says report – Times of India». The Times of India. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  20. Haritas, Bhragu. «Richest Cities Of India».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշակհապատնամ» հոդվածին։