Վինիպեգ (արջ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վիննիպեգ (արջ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վինիպեգ (այլ կիրառումներ)
Վինիպեգ
Վինին և Հարի Քոլբորնը, 1914
Անվան բնօրինակWinnipeg
Տեսակկենդանաբանական այգու կենդանի և անազատության մեջ ապրող միջատներ
Սեռիգական
Ծնվել է1914
ԾննդավայրՕնտարիո, Կանադա
Սատկել էմայիսի 12, 1934(1934-05-12)
Սատկելու վայրԼոնդոնի կենդանաբանական այգի, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Անվանված էՎինիպեգ
 Winnipeg the Bear Վիքիպահեստում

Վինիպեգ (անգլ.՝ Winnipeg) կամ Վինի (անգլ.՝ Winnie), ամերիկյան սև արջի էգ, որը 1915 թվականից մինչև իր մահը՝ 1934 թվականը, ապրել է Լոնդոնի կենդանաբանական այգում։ Ալան Ալեքսանդր Միլնի ստեղծած Վինի Թուխ գրական կերպարի նախատիպն է հանդիսացել։

Վինիպեգին 1914 թվականին ձեռք է բերել կանադական բանակի լեյտենանտ Հարի Քոլբորնը։ Հարին արջուկին Օնտարիոյի Ուայթ Ռիվեր քաղաքի մոտ նրա մորը սպանած որսորդից 20 դոլարով ձեռք է բերել արևմտյան ռազմաճակատ ուղարկվելուց առաջ և գաղտնի տեղափոխել է Մեծ Բրիտանիա։ Արջուկը անմիջապես դարձել է ռազմական կորպուսի կենդանի թալիսմանը, որտեղ Քոլբորնը անասնաբույժ էր ծառայում։ Քոլբորնը արջուկին Վինիպեգ է անվանել կամ համառոտ՝ Վինի, ի պատիվ իր հայրենի քաղաքի պատվին։ Ֆրանսիա մեկնելուց առաջ Քոլբորնը Վինիին հանձնել է Լոնդոնի կենդանաբանական այգուն, իսկ պատերազմից հետո հրաժարվել է արջուկին ետ՝ Կանադա տանել և նվիրել է կենդանաբանական այգուն[1]։ Վինիպեգը Լոնդոնի կենդանաբանական այգում ապրել է 20 տարի և սատկել է 1934 թվականի մայիսի 12-ին։ Այս ամբողջ ժամանակ Վինիպեգի պարենավորումը ապահովել է կանադական ռազմական անասնաբուժական կորպուսը, որի մասին փաստող հուշատախտակ է փակցվել 1919 թվականին արջի վանդակի վրա։

Վինին մեծ ժողովրդականություն էր վայելում կենդանաբանական այգու այցելուների շրջանում, որոնց շարքերում էր գրող Ալան Ալեքսանդր Միլնի որդին։ 1924 թվականին չորսամյա Քրիստոֆեր Ռոբին Միլնը առաջին անգամ է տեսել արջուկ Վինիին և նրա պատվին վերանվանել է իր թավշե արջուկին՝ Արջուկ Էդվարդից՝ Վինի Թուխի[2], որը իր հերթին ոգևորել է հորը գրել գիրք Վինի Թուխի մասին։ Վինի Թուխի մասին գրքի շնորհիվ արջ Վինիպեգը աշխարհում մեծ ժողովրդականություն է ստացել։

1981 թվականի սեպտեմբերին 61-ամյա Քրիստոֆեր Ռոբին Միլնը Լոնդոնի կենդանաբանական այգում տեղադրել է Վինի արջի արձանը (քանդակագործ՝ Լորն Մաքքին)։ 1999 թվականին «Ֆորտ Հարի Հորս» գնդի հեծյալները նույն այգում տեղադրել են լեյտենանտ Հարի Քոլբորնի ու Վինիպեգի քանդակը, որի կրկնօրինակը հետագայում տեղադրել են նաև Վինիպեգի՝ կանադական քաղաքի, կենդանաբանական այգում[3]։

1996 թվականին Կանադայի փոստը 7,5 մլն տպաքանակով Վինիի և լեյտենանտ Քոլբորնի պատկերով փոստային նամականիշ է թողարկել[4], իսկ 2004 թվականին Վինիպեգի պատմության հիման վրա կինոնկար է նկարահանվել՝ «Վինի անունով արջը» անգլ.՝ A Bear Named Winnie), որտեղ Քոլբորնի դերում հանդես է եկել Մայքլ Ֆասբենդերը[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Val Shushkewich The Real Winnie: A One-of-a-Kind Bear. — Natural Heritage, September 12, 2005. — 96 p. — ISBN 978-1896219899

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Winnie». Historica Minutes, The Historica Foundation of Canada.
  2. Brody, Paul (2014). In Which Milne's Life Is Told: A Biography of Winnie the Pooh Author A.A. Milne. BookCaps Study Guides. էջ 25. ISBN 978-1-62917-204-0. (անգլ.)
  3. Statue of Winnie the Bear has new home // winnipegfreepress.com(չաշխատող հղում)
  4. Canada Post stamp(չաշխատող հղում)
  5. «A Bear Named Winnie». IMDb. Վերցված է 2008 թ․ մարտի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]