Լոնդոնի կենդանաբանական այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոնդոնի կենդանաբանական այգին, աշխարհի ամենամեծ ու հին կենդանաբանական այգիներից մեկը[1]: Այն գտնվում է Վեստ-Էնդ շրջանում, Ռիջենթ-պարկի հյուսիսային մասում։ Կենդանաբանական այգին հիմնվել է 1828 թվականի ապրիլի 27-ին[2]: Այն նախատեսված էր բացառապես գիտական աշխատանքների համար[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի կենդանաբանական այգին գտնվում է Վեստ-Էնդ շրջանում, Ռիջենթ-պարկի հյուսիսային մասում։ Կենդանաբանական այգին հիմնվել է 1828 թվականի ապրիլի 27-ին[3]: Այն նախատեսված էր բացառապես գիտական աշխատանքների համար[4]:

Կենդանաբանական այգու հիմնադրման մեջ մեծ ներդրում ունեն քաղաքական գործիչ Ստեմֆորդ Ռաֆֆլզը` Սինգապուր քաղաքի հիմնադիրը (Բրիտանիայում նրան անվանում են «Սինգապուրի և Լոնդոնի կենդանաբանական այգու հայր») և հայտնի քիմիկոս Հեմֆրի Դեյվը։

Լոնդոնյան կենդանաբանական այգու բացումը տեղի է ունեցել միայն 1847 թվականին[5]: 2008 թվականի տվյալներով այս այգում գտնվում է առավել քան 16 802 առանձին կենդանիների 755 տեսակներ։ Այստեղ են գտնվում աշխարհում առաջինը հանդիսացող հանրային տաղավարները, որտեղ պահվում են սողուններ, միջատներ, ակվարիումներ, մանկական կենդանաբանական այգի[5]: 2001 թվականին փղերը, ռնգեղջյուրները և ուրիշ այլ մեծ կենդանիներ լոնդոնյան կենդանաբանական այգուց տեղափոշիրխվեցին Բեդֆորդի կենդանաբանական այգի[5]:

Կլոր տուն[խմբագրել | խմբագրել կոդը]

1933 թվականին ճարտարապետ Բերտոլդ Լյուբետնիկինի նախագծով կառուցված գորիլաների համար նախատեսված «Կլոր տուն» (անգլ. Round House) դարձավ առաջին մոդեռնիստական շենքերից մեկը Մեծ Բրիտանիայում։ 1934 թվականին Լյուբետնիկինի նախագծով կառուցվեց պինգվինների համար նախատեսված լողավազան[5]:

Կենդանիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնյան կենդանաբանական այգում ապրում էր միակ կվագան` զեբրաների մի տեսակ, որին հաջողվել է լուսանկարել, ինչպես նաև միակ թայսմանական գայլ, որը հանդիսանում է մահացած կաթնասուն, որի կյանքի մասին կենդանաբանական այգում հասցրել են ֆիլմ նկարահանել։ Բացի այդ, Եվրոպայում առաջին բեգեմոտը եղել է հենց այս կենդանաբանական այգում։ Իսկ երբ 1880 թվականին այգում հայտնվեց փիղ Ջամբոն, նրա անունը դարձավ հատուկ անուն անգլերենում, մեծ իրերի նշանակումերի համար[6]:

Առյուծների տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոնի կենդանաբանական այգու ասիական առյուծները բնակվում են մի տարածքում, որը շրջապատված է պարիսպով։ Այն բացվել է 2016 թվականի գարնանը թագուհի Էլիզաբեթ 2-րդի կողմից։ Պարիսպի մակերեսը 2500 քառակուսի մետր (27,000 քառակուսի ոտնաչափ) է, և իր տեսքով հիշացնում է Հնդկաստանի ազգային պարկը[7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «ZSL’s History»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-11-01 
  2. «April 27 – Today in Science History»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-11-01 
  3. «April 27 – Today in Science History»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-09-ին։ Վերցված է 2011-11-01 
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ ZSL-history անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  5. 5,0 5,1 5,2 5,3 http://www.tourister.ru/world/europe/united-kingdom/city/london/zoo/450
  6. http://www.animalsglobe.ru/londonskij-zoopark/
  7. «Land of the Lions»։ Zoological Society of London (ZSL)