Վինի Թուխը և հոգսերի օրը (մուլտֆիլմ, 1968)
Վինի Թուխը և հոգսերի օրը անգլ.՝ Winnie the Pooh and the Blustery Day | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | երաժշտական ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հորինված երկիր | Disney's Winnie the Pooh universe? |
Հիմնված է | Վինի Թուխ և Թուխի անտառեզրի տունը |
Շարքի մասն է | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
Ռեժիսոր | Վոլֆգանք Ռեյտերման |
Սցենարիստ | Ուինստոն Հիբլեր, Ռալֆ Ռայթ, Վանս Ջերի և Ջուլիուս Սվենդսեն |
Հնչյունավորում | Փոլ Ուինչելլ[1], Ստերլինգ Հոլոուեյ[1], Jon Walmsley?[1], Ռալֆ Ռայթ[1], Ջոն Ֆիլդլեր[1], Հել Սմիթ[1], Ջունիոս Մեթյուս[1], Հովարդ Մորիս[1], Բարբարա Լադդի[1] և Քլինթ Հովարդ[1] |
Պատմող | Սեբաստիան Կաբոտ[1] |
Պրոդյուսեր | Ուոլթ Դիսնեյ |
Երաժշտություն | Ռոբերթ Շերման, Բադի Բեյքեր և Ռիչարդ Շերման |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն[2] |
Ընկերություն | Ուոլթ Դիսնեյ ընկերություն և Buena Vista Home Entertainment |
Դիստրիբյուտոր | Walt Disney Studios Motion Pictures |
Տևողություն | 25 րոպե |
Շարք | Դիսնեյի Վիննի Թուխի ֆիլմեր |
Թվական | դեկտեմբերի 20, 1968, օգոստոսի 16, 1969[1] և դեկտեմբերի 20, 1968 |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար |
Պարգևներ |
«Վինի Թուխը և հոգսերի օրը (մուլտֆիլմ, 1968)» (անգլ.՝ Winnie the Pooh and the Blustery Day), Ալան Ալեքսանդր Միլնի Վինի Թուխի մասին գրքի հիման վրա ստեղծված մուլտֆիլմ։ Այս մուլտֆիլմը դարձավ Վինի Թուխի մասին պատմող երկրորդ կարճ ֆիլմը։ Որպես «Մոխրագույն ֆլանելային բաճկոնով ձին» ֆիլմի բոնուս Ուոլթ Դիսնեյ ընկերությունը այն թողարկեց 1968 թվականի դեկտեմբերի 20-ին։ Ֆիլմի երաժշտությունը գրել են Ռիչարդ և Ռոբերտ Շերմանները։ «Վինի Թուխը և հոգսերի օրը» 1969 թվականին «Օսկար» ստացավ, որպես «Ամենալավ մուլտիպլիկացիա և կարճամետրաժ սյուժե»։ Կարճամետրաժ ֆիլմը հանդիսանում է նաև, որպես DVD-ի բոնուս՝ «Թուխի մեծ ճանապարհորդությունը։ Քրիստոֆեր Ռոբինին փնտրելիս» վերնագրով։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Վինին գնում է Մտորելու Համար իր Վայրը։ Այնտեղ գալով նա սկսում է մտածել։ Գետնասկյուռիցից նա իմանում է, որ Քամու օրն է, և գնում է Դնչիկի մոտ, որպեսզի նրան մաղթի երջանիկ Քամու օր։ Այդ պահին Դնչիկը օդային ուժեղ հոսանքներով վեր էր բարձրանում։ Վինի Թուխը բռնում է նրա սվիտերի կապերից, մտածելով, որ կարող է նրան կառավարել այնպես, ինչպես օդապարուկին։ Ցավոք, նա էլ է օդ բարձրանում և սկսում է ամեն պատահածի շնորհավորել քամու կապակցությամբ։ Արդյունքում Թուխը և Դնչիկը հյուր են գնում Բուին։ Մինչ Թուխը հյուրասիրվում էր, Բուն պատմում է իր բարեկամուհու մասին, բայց, հանկարծ Բուի տունը քամուց ընկնում է և այլևս անհնար է դառնում այն նորոգել։ Այդ իսկ պատճառով Իան որոշում է նրա համար նոոր տուն գտնել։
Երեկոյան ինչ որ մեկը թակում է նրա դուռը։ Երբ Թուխը բացում է դուռը, նրա վրա է ընկնում Վագրը, համոզելով, որ նա միակն է այդպիսին։ Այնուհետև Թուխը նրան մեղր է հյուրասիրում, բայց Վագրի դուրը չի գալիս։ Նա պնդում էր, որ մեղրը փղաձիերի համար է։ Վագրը գնում է, իսկ Թուխը որոշում է հսկել իր մեղրը։ Բայց նա քնում է և երազում տեսնում այդ փղաձիերին։ Երբ Թուխը արթնացավ, տեսավ որ անձրևն ուժգնացել է։ Պարզվում է, որ անտառում հեղեղ է սկսվել։ Դնչիկն օգնության խնդրանքով նրան շշի մեջ նամակ է ուղարկում, բայց շուտով լողում է աթոռի վրա։ Ավելի ուշ, գլուխը կճուճի մեջ գլխիվայր լողալով, նրան է միանում Թուխը։ Մնացած բոլորը լողալով հասան Քրիստոֆեր Ռոբինի տուն, բացի Իայից, որովհետև նա դեռ Բուի համար տուն էր փնտրում։ Ռուն գտնում է գրությամբ շիշը։ Քրիստոֆեր Ռոբինը Բուին ուղարկում է Դնչիկին փնտրելու։ Նա գտնում է Դնչիկին և սկսում է ոգեշնչել։ Բայց առջևում ջրվեժ էր և հերոսները ընկնում են։ Արդյունքում Թուխն աթոռին է հայտնվում, իսկ Դնչիկը՝ կճուճում։ Քրիստոֆեր Ռոբինը ասում է, որ Թուխը փրկել է Դնչիկին և նրա պատվին խնջույք է կազմակերպում։ Տոնակատարության թեժ պահին հայտնվում է Իան և տեղեկացնում, որ տուն է գտել Բուի համար, որը պարզվում է Դնչիկի տունն էր։ Դնչիկն իր տունը տալիս է Բուին, իսկ Թուխը նրան կանչում է իր տուն։ Եվ այսպիսով, նրանք երկուսով հերոս են դառնում։ Իսկ վերջում նրանց թռցնում են սավանի վրա։
Երգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վինի Թուխ», երաժշտության հեղինակներ Ռիչարդ և Ռոբերտ Շերման
- «Խելագար հոգսերի օր», երաժշտության հեղինակներ Ռիչարդ և Ռոբերտ Շերման
- «Հիանալի իր վագրերի համար», երաժշտության հեղինակներ Ռիչարդ և Ռոբերտ Շերման
- «Փղաձիեր», երաժշտության հեղինակներ Ռիչարդ և Ռոբերտ Շերման
- «Դադարի՛ր, անձրև» երաժշտության հեղինակներ Ռիչարդ և Ռոբերտ Շերման
- «Ուռա՜, Վինի Թուխ», երաժշտության հեղինակներ Ռիչարդ և Ռոբերտ Շերման
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սթերլինգ Հոլլուեյ - ՎԻնի Թուխ
- Սեբաստյան Քեբոտ - պատմող
- Ջոն Ֆիդլեր - Դնչիկ
- Փոլ Ուինչել - Վագր
- Ջունիուս Մեթյուս - Ճագար
- Հալ Սմիթ - Բու
- Քլինթ Հովարդ - Ռու
- Ռալֆ Ռայթ - Իա-Իա
- Հովարդ Մորրիս - Գետնասկյուռ
- Ջոն Ուելմսլի - Քրիստոֆեր Ռոբին
Գականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Finch, Christopher (2000). Disney's Winnie the Pooh: A Celebration of the Silly Old Bear. Disney Editions. ISBN 978-0786853441։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|