Իա-Իա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իա-Իա
Քրիստոֆեր Ռոբինի փափուկ խաղալիքները։ Իա-Իան աջ կողմում է
Տեսակfictional donkey?, անիմացիոն կերպար և anthropomorphic equine?
ՀեղինակԱլան Ալեքսանդր Միլն
Ներկայացված էՎինի Թուխ, Վինի Թուխը և զբաղված օրը և Գրքեր Վինի Թուխի մասին
Սեռարու
Բնակության վայրՀարյուր հեկտարանոց անտառ
Հրարած տիեզերքիցՎինի Թուխի տիեզերք
 Eeyore Վիքիպահեստում

Իա-Իա (անգլ.՝ Eeyore), Ալան Միլնի «Վինի Թուխ» (1926) և «Տունը Թուխի անտառեզրին» (1928) գրքերի[1], ինչպես նաև մի շարք մուլտսերիալների ու մուլտֆիլմերի հերոս։ Միշտ տխուր է, հոռետեսական տրամադրությամբ, մոխրագույն ծեր իշուկը նշված գրքերի գլխավոր հերոսի՝ Վինի Թուխի լավագույն ընկերներից մեկն է։

Անվան ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնօրինակում իշուկի Eeyore անունը հնչում է որպես Իի-օ, ինչն արտահայտում է ավանակների կողմից արձակվող ձայնը, անգլերեն տարբերակում՝ hee-haw[2]: Թարգմանության մեջ փոխարինվել է համանման տարբերակով՝ Իա։

Խաղալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես Վինի Թուխի մասին գրքի շատ հերոսներ, այնպես էլ այս հերոսը կապված է նախատիպը փափուկ խաղալիք է, որը Միլնը նվիրել էր որդուն՝ Քրիստոֆեր Ռոբինին, մանկության տարիներին (առաջին ծննդյան օրվան հաջորդած Սուրբ ծնունդին[3]): Իշուկի պարանոցը կոտրվել էր և, ըստ Միլնի, «դա նրան տխուր տեսք էր հաղորդում», ինչը ենթադրաբար ազդել է կերպարի բնավորության վրա[4]։

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իա-Իան գրքում միակն է, որ կրում է նեգատիվիզմի և պեսիվիզմի տարրեր՝ միշտ ենթադրելով ամենավատը, խարդախություն սպասելով մյուսներից, գուշակելով վատ եղանակ և հնարավոր վնասվածքների ու մահվան մասին ակնարկներ անելով, ինչը Միլնի մոտ այլ տեղերում բացակայում է. նույնիսկ դրամատիկ այնպիսի դրվագում, ինչպիսին է Ռուի՝ ջուրն ընկնելն ու Բուի տան քանդվելը[5]։ Երբ Դնչիկը Վագրին ու Ռուին, որոնք բարձրացել էին ծառն ու չէին կարող իջնել, փրկելու համար առաջարկում է կենդանի բուրգ կառուցել (Իա-Իան կանգնի ամենաներքևում), իշուկն ասում է. «Եվ եթե Իայի մեջքը հանկարծ կոտրվի, մենք մի կուշտ կծիծաղենք. հա-հա-հա։ Շատ հաճելի զբաղմունք է, խոսք չկա, չափազանց զվարճալի...» (ի տարբերություն մյուս հերոսների՝ Իա-Իան իր մասին խոսում է երրորդ դեմքով[6]):

Կոննոլին նշում է, որ իր նկատմամբ խղճահարություն առաջացնելու ու պեսիվիզմի միջոցով Իա-Իան մանիպուլյացիայի է ենթարկում ընկերներին։ Այսպես, կորցնելով պոչը, Իա-իան նույնիսկ չի փորձում այն փնտրել, և Թուխն ստիպված է լինում ինքը գնա որոնելու[6]։ Նույն նպատակով իշուկն օգտագործում է նաև սարկազմը, օրինակ՝ իր ծննդյան օրը, չորս կողմը ցույց տալով, Թուխին ասում է. «Հապա մի նվերներիս նայիր...», դա Թուխին ստիպում է Իա-Իայի համար տոն կազմակերպել։

Բնօրինակ գրքերից[խմբագրել | խմբագրել կոդը]

Իա-Իան հանդիպում է «Վինի Թուխի» 4, 6, 8, 10-րդ գլուխներում և հիշատակվում մնացածներում, իսկ «Տունը Թուխի անտառեզրին» գրքում հանդիպում է բոլոր գլուխներում, բացի 7-րդից։ Ամենուր նա նկարագրվում է որպես մոխրագույն ծեր իշուկ, որը միշտ տխուր է և կյանքից ոչ մի լավ բան չի ակնկալում[7]։

Ապրում է անտառի հարավարևելյան մասում՝ սոճուտում[8]։

Իա-Իան, ի տարբերություն անտառի շատ այլ բնակիչների, կարողանում է գրել և նույնիսկ գրել է բանաստեղծություն՝ «Բանաստեղծություն» (Հրաժեշտ Քրիստոֆեր Ռոբինին)[9]։

Սիրելի ուտելիքը տատասկափուշն է[7]։

Ունի մի անսովոր առանձնահատկություն. նրա պոչը կարող է անցավ առանձնացվել մարմնից և նույնքան հեշտությամբ էլ տեղը «դրվել»[7]։

Մուլտիպլիկացիոն տարբերակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իա-Իան կա Վինի Թուխի մասին դիսնեյյան գրեթե բոլոր մուլտֆիլմերում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բ. Զախոդերի ռուսական թարգմանության մեջ 2 գրքերը թարգմանվել են որպես մեկ գիրք՝ «Վինի Թուխը և բոլորը-բոլորը» անվանումով
  2. some onomatopoeia, separatedbyacommonlanguage.blogspot.com, նոյեմբերի 1, 2008
  3. Коннолли, 1994, էջ 77
  4. Коннолли, 1994, էջ 78
  5. Коннолли, 1994, էջ 88-89
  6. 6,0 6,1 Коннолли, 1994, էջ 89
  7. 7,0 7,1 7,2 Գլուխ չորրորդ, որտեղ Իա-Իան կորցնում է պոչը, իսկ Թուխը գտնում է
  8. Գլուխ տասներորդ, որտեղ Թուխի սոճուտում տուն են կառուցում Իա-Իայի համար
  9. Գլուխ տասնութերորդ, որտեղ կախարդված վայրում մենք բաժանվում են Վինի Թուխից և Քրիստոֆեր Ռոբինից

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Connolly, Paula T. Winnie-The-Pooh and the House at Pooh Corner: Recovering Arcadia. — Twayne Publishers, 1994. — ISBN 0-8057-8810-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]