Վիլնյուսի պատկերասրահ
Վիլնյուսի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | թանգարան և արվեստի պատկերասրահ |
Երկիր | Լիտվա |
Տեղագրություն | Վիլնյուսի քաղաքային ինքնակառավարում |
Վայր | Վիլնյուս |
Մասն է | Chodkevičiai Palace?, Սուրբ Ստանիսլավի տաճար և Presidential Palace of Lithuania? |
Հիմնադրվել է | 1933 |
Կայք | ldm.lt/VPG/ |
Վիլնյուսի պատկերասրահ (լիտ.՝ Vilniaus paveikslų galerija), Լիտվայի գեղարվեստի թանգարանի մասնաճյուղ, տեղակայված է Վիլնյուսում` Դիջոյի 4 փողոցում (Didžioji g. 4): Պատկերասրահը տեղակայված է իշխաններ Խոդկևիչների պալատում։ Հատկապես ուշադրության է արժանի հին կլասիցիզմի ինտերիերը։ Մշտական էկսպոզիցիաները ծանոթացնում են Լիտվայի զարգացման մշակույթին 16-րդ դարից մինչ 20-րդ դարի սկիզբ։ Այս պատկերասրահում անցկացվում են ժամանակավոր և փոփոխվող ցուցահանդեսներ, երաժշտության և պոեզիայի երեկոներ, դասական երաժշտության համերգներ։ Պատկերասրահը բաց է երեքշաբթիից շաբաթ ժամը՝ 11:00-18:00: Կիրակի բաց է 12:00-17:00։ Պետական տոնական օրերին 1ժամ քիչ տևողությամբ։ Չի աշխատում երկուշաբթի և պետական տոնական օրերին։ Տոմսերի արժեքը 6 լիտ է, դպրոցականների և ուսանողների համար 3 լիտ (մինչև 7 տարեկան երեխաների, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց, ICOM անդամների համար անվճար)։ Էքսկուրսիաները լիտվերեն լեզվով 30 լիտ, օտար լեզուներով 50 լիտ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլնյուսի պատկերասրահը ստեղծվել է 1956 թվականին։ Մինչև 1989 թվականը այն տեղակայված է եղել Վիլնյուսի Մայր տաճարում։ Ցուցադրությունը ներկայացնում էր 16-20-րդ դարերի սկզբի Լիտվայի մշակույթը և 15-19-րդ դարերի արևմտաեվրոպական մշակույթը[1]։
1989 թվականին Մայր տաճարը վերադարձվեց հավատացյալ մարդկանց։ 1989-1994 թվականներին պատկերասրահը տեղակայված էր մշակույթի աշխատողների պաատում (Menininkų rūmai), որի վերակառուցումից և վերակագնողական աշխատանքներից հետո` 1997 թվականին, դարձավ Լիտվայի նախագահի օրինական նստավայրը։
1994 թվականին պատկերասրահը տեղափոխվեց Խոդկևիչների վերանորոգված պալատ։
Շինության պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենքը կառուցվել է 17-րդ դարի առաջին կեսին։ Այն մեկ անգամ չէ, որ մեծացվել ու վերակառուցվել է։ 1834 թվականին Խոդկևիչների պալատը վերակառուցվել է ճարտարապետ Ֆոմա Տիշեցկու գծագրով և ղեկավարությամբ՝ ընգծելով հին կլասիցիզմի գծերը (ամպիր)։ Շինությունը Վիլնյուսում համարվում է կլասիցիզմի ոճով ճարտարապետական հետաքրքիր կառույցներից մեկը։ Երկրորդ հարկի դահլիճներում պահպանվել են այդ ոճին բնորոշ դեկորի և ինտերիերի էլեմենտներ, կիրառական արվեստի նմուշներով և ավելացված կահույքով։
Էքսպոզիցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշտական էքսպոզիցիան ծանոթացնում է Լիտվայի մշակութային արվեստի զարգացմանը սկսած 16-րդ դարից։ Երկրորդ հարկի առաջին, երկրորդ և չորրորդ դահլիճներում տեղադրված են տաղանդավոր տնտեսագետ, առևտրի և արդյունաբերության կազմակերպիչ Անտոնիա Տիզենգաուզի (նկարիչ՝ Յան Ռուստեմ) դիմանկարները, Վիլենյան համալսարանի պրոֆեսոր Յան Սնյադեցկու, Տոմաշ Ժիցկու (նկարիչ՝ Անջեյ Վալինովիչ), Յոզեֆ Ֆրանկի (նկարիչ՝ Յա Ռուստեմ), Ֆրանկի կնոջ, երգչուհի Քրիստինե Ֆրանկի (ծնունդով Գերհարդներից, նկարիչ՝ Յան Ռուստեմ), պոետ Վլադիսլավ Սիրոկոմլու, Կոմպոզիտոր Միխայիլ Կլեոֆաս Օգինսկու (նկարիչ՝ Ֆրանսուա-Կասավյե Ֆաբր), պոետ Ադամ Միցկևիչի (նկարիչ՝ Վալենտին Վանկովիչ) և մյուս տաղանդավոր վիլնյուսցիների և մշակույթի հետ սերտ կապ ունեցող այլ մարդկանց։ Բացի դիմանկարներից, էքսպոզիցիաներում կան նաև Կանուտա Ռուսեցկոյի և այլ նկարիչների բնանկարներ։
Երրորդ հարկի դահլիճներում դիմանկարներով է պատկերված Լիտովսկիների իշխանական մշակույթը` նկարված տեղացի և օտարերկրյա վարպետների կողմից։ Մեծ շուքով է ներկայացված Վիլնյուսի գեղարվեստի դպրոցը, գեղանկարչական և նկարչական, քանդակագործության և այլ ամբիոնների պրոֆեսորների և սաների աշխատանքը, ովքեր գործել են Վիլնյուսի համալսարանում 1793-1832թվականներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Касперавичюс, Юозас. Музеи Литовской ССР. — Вильнюс: Минтис, 1972. — С. 44—48. — 128 с. — 10 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վիլնյուսի պատկերասրահ
- Վիլնյուսի պատկերասրահ
- http://www.ldm.lt/VPG/Index_en.htm Արխիվացված 2013-12-24 Wayback Machine