Վիլյաէրմոսա (Տաբասկո)
Բնակավայր | ||
---|---|---|
Վիլյաէրմոսա | ||
իսպ.՝ Villahermosa[1] | ||
Երկիր | Մեքսիկա | |
Համայնք | Centro?[1] | |
Հիմնադրված է | հունիսի 24, 1564[2] թ. | |
Մակերես | 80 կմ² | |
ԲԾՄ | 11 մետր | |
Բնակչություն | ▼340 060 մարդ (2020)[3] | |
Ժամային գոտի | UTC-6 | |
Հեռախոսային կոդ | 993 | |
Փոստային դասիչ | 86000−86193[4] | |
Ավտոմոբիլային կոդ | 27 | |
Պաշտոնական կայք | villahermosa.gob.mx | |
| ||
Վիլյաէրմոսա կամ Վիլյա Էրմոսա (իսպ.՝ Villahermosa, բառացի թարգմանությունը` Գեղեցիկ ծառ), Տաբասկո նահանգի մայրաքաղաքը և Մեքսիկայի Սենտրո մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Վիլյաէրմոսայի բնակչությունն ըստ 2010 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 353,577 մարդ։ Քաղաքը տեղակայված է Մեքսիկայի զբոսաշրջային երկու կենտրոններից` Մեխիկո քաղաքից 863 կմ և Կանկունից` 998 կմ հեռավորության վրա, և համարվում է նրանց միջև զբոսաշրջիկների կենտրոնական կանգառը։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի ամբողջ քաղաքական ղեկավարությունը գտնվում է Վիլյաէրմոսայում։ Այն նաև կարևոր բիզնես կենտրոն է մեքսիկական նավթարդյունաբերության համար։ Քաղաքում գործում են խոշորագույն ազգային բանկերի մասնաճյուղերը։
2007 թվականի հոկտեմբերին Վիլյաէրմոսան տառապել է պատմության մեջ ամենածանր ջրհեղեղից։ Մի քանի հարյուր հազար մարդ տեղափոխվել են ջրհեղեղի տարածքից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիլյաէրմոսան գտնվում է Մեքսիկայի հարավ-արևելքում, Գրիխալվա և Կարիզալ գետերի միջև։ Քաղաքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 10 մետր է։ Քաղաքն ունի նաև մի քանի ծովախորշեր, որոնցից ամենամեծը և ամենակարևորը Պատրանքների ծովածոցն է (իսպ.՝ La Laguna de las Ilusiones):
Եղանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տաբասկո նահանգի շատ հատվածների նման` Վիլյաէրմոսան ունի արևադարձային կլիմա։ Ամռանը և գարնանը ջերմաստիճանը կարող է հասնել 40 °C, խոնավությունը 30% է։ Կարճ ձմռան ընթացքում գերխոնավ կլիման գերակշռում է 28 °C միջին ջերմաստիճանի պայմաններում։ Գարնանը շատ բույսեր ծաղկում են, և քաղաքը վերափոխվում է։ Դրանց թվում կան վառելափայտ, գուայ փայտ, տաբեբուա և այլ արևադարձային բույսեր։
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Վիլյաէրմոսա | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | |
միջին առավելագույնը (°C) | 28,2 | 29,3 | 32,3 | 33,9 | 35,4 | 34,5 | 34,0 | 34,0 | 33,2 | 21,4 | 30,3 | 28,7 | |
միջին ջերմաստիճանը (°C) | 116,1 | 89,7 | 48,5 | 44,0 | 102,1 | 225,0 | 173,0 | 242,4 | 303,1 | 323,6 | 176,8 | 166,1 | |
միջին նվազագույնը (°C) | 19,4 | 19,8 | 21,4 | 23,0 | 24,4 | 24,1 | 23,8 | 23,7 | 23,7 | 23,0 | 21,7 | 20,2 | |
Աղբյուր՝ World Weather Information Service |
Օդային երթևեկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլոս Ռովիրոս Պերեսի օդանավակայանը ժամանակակից միջազգային օդանավակայան է, որն ունի բազմաթիվ տերմինալներ։ Օդային ճանապարհորդությունն իրականացվում է մի շարք ազգային փոխադրողների, ինչպես նաև` Continental Airlines-ի կողմից, որն ուղիղ միջազգային թռիչք ունի Հյուսթոն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հիմնադրվել է 1564 թվականի հունիսի 24-ին, իսպանացի Դիեգո դե Քվիադայի կողմից, Գրիխալվա գետի ափին, որը կոչվում է Վիլա Հերմոսա։ 1826-ին գյուղի կարգավիճակը բարձրացվել է քաղաքի` Սան Խուան Բաուտիստա դե լա Վիլլ Էրմոսա անվամբ։ 1840 թվականի նոյեմբերի 20-ին քաղաքը գրավվել է Տեխասի Հանրապետության ռազմական ուժերի կողմից՝ պահանջելով փրկագին $20,000 արծաթ։ Տաբասկոյի ճակատամարտի, մեքսիկա-ամերիկյան պատերազմի ժամանակ քաղաքը գրավվել է ԱՄՆ-ի ուժերի կողմից։ 1863 թվականին Մեքսիկայում ֆրանսիական միջամտության ժամանակ քաղաքը գրավել են ֆրանսիական զորքերը։ 1916 թվականին Տաբասկոյի նահանգապետ Ֆրանցիսկո Խոսե Մուգիկոն հրամայել է վերականգնել քաղաքի Վիլյաէրմոսա անունը։
Այսօր Վիլյաէրմոսան ժամանակակից քաղաք է Մեքսիկայի հարավ-արևելքում և Մեքսիկայի Սիթիի և Կանկունի միջև, ամենակարևոր բիզնես և առևտրային կետն է՝ Մերիդայից հետո[5]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում տեղակայված է Լա Վենտա թանգարան-արգելոցը, որն ունի փոքրիկ կենդանաբանական այգի և օլմեկների գտածոների ամենամեծ հավաքածուն։
Այլ նշանակալի տեսարժան վայրերից են.
- Իրիսի արվեստի թատրոն
- Դե Արմաս Վիլյաէրմոսայի հրապարակ (կենտրոնական հրապարակ)
- Լուզի գոտի (քաղաքի կենտրոն)
- Սենոր դե Տաբասկո մայր տաճար
- CICOM համալիր
- Թոմաս Գարիդո Կանաբալի անվան զբոսայգի
- Տաբասկոյի պատմության թանգարան
- Յումկա (կենդանաբանական այգին՝ կենդանիների ազատ տեղաշարժով)
- Լա Շոկո զբոսայգի
- Մանկական թանգարանի «Թութակ»
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սան Բերնարդինո, Կալիֆորնիա, ԱՄՆ
- Կուացակուլակոս, Վերակրուս, Մեքսիկա
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լա Վենտա թանգարան
-
Քաղաքապետարան
-
Թանգարան
-
Աշտարակ
-
Տաճար
-
Տաճարի խորան
-
Երկնքին նայող կապիկը
-
Կոկորդիլոսներ ու կրիաներ այգում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
- ↑ http://www.inafed.gob.mx/work/enciclopedia/EMM27tabasco/municipios/27004a.html
- ↑ Censo de Población y Vivienda 2020 — Instituto Nacional de Estadística y Geografía.
- ↑ https://micodigopostal.org/tabasco/centro/
- ↑ Энциклопедия о муниципалитетах Мексики. Сентро Արխիվացված 2011-12-12 Wayback Machine (իսպ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյաէրմոսա (Տաբասկո)» հոդվածին։ |
|