Վիլգոթ Շյոման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլգոթ Շյոման
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2, 1924(1924-12-02)[1][2][3][…]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
Մահացել էապրիլի 9, 2006(2006-04-09)[5][1][2][…] (81 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա[4]
ԳերեզմանԳերեզմանատուն Գալևարվ[6]
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա
ԿրթությունՍտոկհոլմի համալսարան և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան
Մասնագիտությունգրող, կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, օպերատոր-բեմադրիչ և մոնտաժող
Vilgot Sjöman Վիքիպահեստում

Վիլգոթ Շյոման,(շվեդերեն՝ Vilgot Sjöman, դեկտեմբերի 2, 1924(1924-12-02)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4] - ապրիլի 9, 2006(2006-04-09)[5][1][2][…], Ստոկհոլմ, Շվեդիա[4]), շվեդ կինոռեժիսոր և գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլգոթ Շյոմանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում՝ բանվորի ընտանիքում: Սովորել է Ստոկհոլմի համալսարանում: 1948 թվականից հանդես է եկել թերթերում որպես գրական թատերակաան քննադատ: Նա աշխատել է Ինգմար Բերգմանի մոտ, որպես ռեժիսորի օգնական:

1962 թվականին բեմադրել է իր առաջին «Սիրուհի» ֆիլմը (Բիբի Անդերսոն և Մաքս ֆոն Սյուդով) որի հերոսուհին սիրային կապի մեջ է երկու տղամարդու հետ:

Իր երկրորդ ֆիլմում՝ «491» (1964), մի խումբ երիտասարդներ ենթարկում են մարմնավաճառին զանազան նվաստացումների (մասնավորապես, ստիպելով նրան սեռական հարաբերություններ ունենալ շան հետ): 1782 թվականին նկարահանված «Անկողին քրոջ և եղբոր համար» ֆիլմը, որտեղ նկարահանվել է նաև Բիբի Անդերսոնը, սյուժեն հիմնված է եղբորից հղիացած քրոջ հարաբերությունների վրա:

Սկանդալային համբավ ձեռք բերեց նրա երկխոսությունը Լենա Նյումանի հետ «Ես հետաքրքրասեր եմ (դեղին)» (1967) ֆիլմում և «Ես հետաքրքրասեր եմ (կապույտ)» (1968) ֆիլմում, որտեղ մի ուսանող հարցազրույց է վերցնում տարբեր մարդկանցից (այդ թվում` Ուլոֆ Պալմե, Մարտին Լյութեր Քինգ, Եվգենի Եվտուշենկո): Պոռնոգրաֆիկ տեսարաններ պարունակելու պատճառով արգելվեց ֆիլմը ցուցադրել ԱՄՆ-ում:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]